ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ
«Ես քո համեստ բոյին մեռնիմ, Լևոնիկ ջան…»․ պատմություն «Արարատ-73»-ի հերոս Լևոն Իշտոյանի մասին
1973 թվականը հայկական ֆուտբոլի ոսկե էջերից մեկն է։ Երևանի «Արարատը» այդ տարի նվաճեց ԽՍՀՄ առաջնության չեմպիոնի կոչումը և ԽՍՀՄ գավաթը՝ դառնալով մի ամբողջ սերնդի հպարտության խորհրդանիշ։ ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում Կիևի «Դինամոյի» դեմ խաղում հաղթական պահերի գլխավոր հերոսներից մեկը դարձավ Լևոն Իշտոյանը, որը խփեց երկու կարևոր գոլերը՝ ներառյալ հաղթականը։
Բայց մեծ հաղթանակների հետևում հաճախ կանգնած են ոչ միայն մարզադաշտերը, այլև ընտանիքները, որտեղ ձևավորվում են մարդու արժեքները։
Պատմում են, որ «Արարատի» չեմպիոնությունից և գավաթի նվաճումից հետո Լևոն Իշտոյանը տուն է վերադառնում։ Հայրը, իհարկե, գիտեր, թե ով էր այդ պատմական հաղթանակի հերոսներից մեկը, և որդուն հարցնում է․
— Լևոնիկ ջան, աշխարհի ամենալավ ֆուտբոլիստն ո՞վ է։
Հարցի պատասխանը կարծես ակնհայտ էր։ Բայց Լևոնը, առանց մի պահ անգամ մտածելու իր մասին, հանգիստ ասում է․
— Պելեն է, այ հեր, Պելեն...
Հայրը հուզվում է։ Նա սպասում էր գուցե որդու հպարտ խոսքին, բայց տեսնում է՝ իր տղան մնացել է նույն համեստ Լևոնը։
Եվ ասում է․
— Ես քո համեստ բոյին մեռնիմ, Լևոնիկ ջան...
Այս փոքրիկ պատմության մեջ կարծես ամբողջությամբ ամփոփված է «Արարատ-73»-ի սերունդը։ Մարդիկ, որոնք մեծ հաղթանակներ տարան, բայց իրենց վեր դաս չդրեցին մյուսներից։ Նրանց համար կարևոր էր ոչ թե սեփական փառքը, այլ թիմը, ընկերությունը և այն ուրախությունը, որը նրանք պարգևեցին միլիոնավոր մարդկանց։
Այսօր էլ Լևոն Իշտոյանի անունը հիշելիս շատերը հիշում են ոչ միայն նրա պատմական գոլերը, այլև այդ պարզ ու մարդկային հատկանիշը՝ մեծ լինել և մնալ համեստ։
Նույնքան ՀԱՅՏՆԻ կոմպոզիտոր (Nid.oragir)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարություն կայքը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
Թեման ` Ընտանիքի միավորում
Երևանը հյուրընկալում է աշխարհի հոմենթմենականներին. «Նիդերլանդական Օրագրի» թղթակիցը՝ քայլերթի մասնակիցների հետ
Այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանի կենտրոնական փողոցներով անցկացվեց Հ.Մ.Ը.Մ.-ի տարբեր երկրների պատվիրակությունների տոնական քայլերթը՝ նվիրված կազմակերպության այս օրերին Հայաստանում ընթացող համաշխարհային հավաքին։ Քայլերթին մասնակցում էին հոմենթմենականներ աշխարհի բազմաթիվ երկրներից՝ իրենց ազգային և կազմակերպական դրոշներով՝ ստեղծելով համահայկական միասնության և եղբայրության յուրահատուկ մթնոլորտ։ Մասնակիցների մեջ Նիդերլանդների դրոշով մասնակիցների հանդիպեցինք Ալմելոյից։
«Նիդերլանդական Օրագրի» թղթակիցը տեղում հանդիպեց քայլերթի մասնակիցներին, զրուցեց տարբեր երկրների ներկայացուցիչների հետ և ականատես եղավ այն ոգևորությանը, որով սփյուռքահայ երիտասարդներն ու ղեկավարները մասնակցում էին այս համահայկական իրադարձությանը։
Տեսանյութը` մեր թղթակցի


No comments:
Post a Comment