The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary
Showing posts sorted by date for query Ալիկ. Sort by relevance Show all posts
Showing posts sorted by date for query Ալիկ. Sort by relevance Show all posts

Thursday, 8 January 2026

Սոնա Սահակյան. ինքնատիպ արվեստ

 

07.01.2026/Nid.oragir

Սոնա Սահակյանը ինքնատիպ և յուրահատուկ գեղանկարիչ է, հայտնի արվեստագետ Ալիկ Ասատրյանի դուստրը, ով վերջին տարիներին ակտիվ ու հաջող ճանապարհ է անցնում միջազգային արվեստի դաշտում։ Անցած տարում նա իր ստեղծագործությունները ներկայացրել է Նիդերլանդների տարբեր քաղաքներում անցկացված ցուցահանդեսների շրջանակում՝ արժանանալով մասնագիտական ու հանրային բարձր գնահատականի։

2025 թվականը Սոնան ամփոփել է սեփական նախաձեռնությամբ և ստեղծագործական մոտեցմամբ պատրաստված տեսանյութով, որտեղ ութ րոպեում ներկայացված են տարվա ամենանշանակալի ցուցահանդեսները, արվեստի հետ կապված նախագծերը, անվանակարգերն ու մրցույթները։ Նշելով, որ տարին իր համար եղել է հատկապես գեղարվեստական և ներշնչող, Սոնան ընդգծում է, որ իր աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ թանգարաններում, պատկերասրահներում և արվեստի տարածքներում, ինչպես նաև հրապարակվել են մի շարք արվեստի ամսագրերում։

«Շատ շնորհակալ եմ, որ ընտրվել եմ իմ արվեստը ավելի մեծ մասշտաբով ներկայացնելու և գեղարվեստական իրականության մեջ ընդգրկվելու համար։ Ուրախալի է, երբ մարդիկ գնահատում են իմ արվեստը և կարողանում են նույնանալ դրա հետ»,– նշում է Սոնա Սահակյանը՝ հույս հայտնելով, որ նոր տարին կբերի նոր արկածներ, համագործակցություններ և ստեղծագործական հուզմունք։

Նա վստահ է, որ արվեստը լիակատար նվիրում է պահանջում. «Արվեստը հոգի է պահանջում, և դու կարող ես այն տալ միայն այն ժամանակ, երբ իսկապես ապրում ես դրա համար»։ Այդ հավատով ու նվիրվածությամբ Սոնան մտնում է 2026 թվական՝ շարունակելով իր ստեղծագործական հոսքը կրքով ու նպատակասլացությամբ։

Գեղանկարչուհին հրավիրում է արվեստասերներին իր առաջիկա ցուցահանդեսին, որը կմեկնարկի հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ը, իսկ պաշտոնական բացումը կկայանա հունվարի 10-ին՝ ժամը 16:00-ին, Հաագայի արվեստի ցուցասրահում՝ The Haagse Kunstkring։ Այստեղ նա կներկայացնի իր նոր ստեղծագործությունները։

Սոնա Սահակյանի (S-Art) նոր տեսանյութը ևս մեկ անգամ բացահայտում է նրա արվեստի աշխարհը՝ լի զգացմունքներով, խորությամբ և ժամանակակից արտահայտչաձևերով։

Sona Sahakyan: A Distinctive Voice of Contemporary Art in Europe

07.01.2026/Nid.oragir
Sona Sahakyan is a distinctive and original painter, the daughter of renowned artist Alik Asatryan, who has been steadily carving her own path in the international art scene. Over the past year, she presented her works in exhibitions across various cities in the Netherlands, earning recognition from both professionals and the wider public.
Sahakyan recently concluded 2025 with a self-produced creative video summarizing the most significant exhibitions, art-related projects, nominations, and competitions of the year in just eight minutes. Reflecting on the year, she describes it as an especially creative and artistically rich period, during which her works were exhibited in numerous museums, galleries, and art spaces, and published in several art magazines.
“I am deeply grateful for being selected to present my art on a larger scale and within a broader artistic reality. It is rewarding to see people appreciate my work and connect with it,” Sahakyan notes, expressing hope that the new year will bring even more artistic adventures, collaborations, and excitement.
For the artist, art demands complete devotion: “Art requires soul, and you can only give it when you truly live for it. It allows you to express your creativity, your qualities, and make the most of your potential.” With this mindset, Sahakyan steps into 2026 with dedication, passion, and a strong creative vision.
Sona Sahakyan invites art lovers to her upcoming exhibition, opening on January 5, from 12:00 to 17:00, with the official opening reception taking place on January 10 at 4:00 PM, at The Haagse Kunstkring in The Hague. The exhibition will feature her latest works.
Sona Sahakyan’s (S-Art) new video offers an intimate glimpse into her artistic journey, showcasing the depth, emotion, and contemporary language of her work.

Tuesday, 23 December 2025

Նիդերլանդական Օրագիր – 2026 թ. Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ուղերձ

 

Հայրենակից սիրելի բարեկամներ,

Անցնող 2025 թվականը իր հետ տանում է փորձությունների, որոնումների, բայց միևնույն ժամանակ՝ նվաճումների ու հույսի մի ամբողջ շղթա։ Այն դարձավ մի տարի, երբ վստահ քայլերով շարունակեցինք մեր համայնքային առաքելությունը՝ խոսուն ու կենդանի պահելով կապը Մայր Հայրենիքի հետ, ամրապնդելով մեր ինքնությունն օտար երկրում և ընդլայնելով հայության ձայնը Նիդերլանդներում։

Այս տարի «Նիդերլանդական Օրագիր»-ը կանգնեց իր պատմական նշաձողի մոտ․
📌 մեր կայքն ունեցավ իր միլիոններորդ ընթերցողը,
📌 մեր ֆեյսբուքյան հարթակը՝ 50,000-րդ բաժանորդը։

Սա ոչ միայն թվային ձեռքբերում է, այլև ձեր՝ ընթերցողներիդ վստահության, համերաշխության ու միասնականության վկայությունը։ Մեզանից յուրաքանչյուրն արժանի մասն է այս մեծ ճանապարհի։

2026 թվականը դիմավորում ենք նույն հավատով՝
համայն հայության միասնության, Հայաստանի և սփյուռքի կապերի ամրապնդման, խաղաղության և հայրենանվեր գործի շարունակման հավատով։

Թող գալիք տարին մեր բոլոր ընտանիքների դռները բացի հնարավորությունների, ստեղծարար մտքի ու անվտանգ կյանքի առաջ։ Թող խաղաղությունը հաստատուն լինի հայոց աշխարհի բոլոր անկյուններում, իսկ մեր միասնական ջանքերը՝ պտղաբեր ու անվերապահ։

Մաղթում ենք՝
լույսով ու հույսով լցված տարի,
առողջություն, բարորություն և սեր,
համայնքային նոր նախաձեռնություններ ու անխափան աճ,
հպարտ քայլեր՝ հանուն մեր Հայրենիքի ու հայ ժողովրդի ապագայի։

Շնորհակալ ենք, որ շարունակում եք լինել մեր կողքին, կիսել մեր աշխատանքը և ձեր ընթերցմամբ այն դարձնել իմաստավորված ու արժեքավոր։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Թող 2026-ը խաղաղության, ստեղծման և համազգային նոր հաղթանակների տարի լինի։

Հարգանքով՝
«Նիդերլանդական Օրագիր»

-------------------------------------------------------------------

Նիդերլանդահայ համայնքի կյանքը 2025 թվականին նշանավորվեց կարևոր իրադարձություններով, նշանակալի հոբելյաններով, մշակութային ու կրթական նախաձեռնություններով, ինչպես նաև Հայաստան–Նիդերլանդներ կապերի նոր դրսևորումներով։ Տարին «Նիդերլանդական օրագրի» համար նույնպես եղավ բովանդակային առումով ակտիվ․ մեր հարթակը շարունակեց լուսաբանել համայնքի կյանքը, ուժեղացնել կապերը և դարձնել տեսանելի այն աշխատանքը, որը կատարում են անհատները, կազմակերպությունները և դպրոցները։

Ստորև ամփոփում ենք տարվա ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները, հոբելյաններն ու նշանակալի նախաձեռնությունները։

ՓԵՏՐՎԱՐ

24 փետրվար — Եվրոպայի Հայ Իրավաբանների Համաժողովը Մաաստրիխտում
Տարվա առաջին խոշոր համաժողովներից մեկը, որտեղ միավորվեցին եվրոպահայ իրավաբանները՝ փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման նպատակով։

ՄԱՅԻՍ

11 մայիս — Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդիսավոր բացումը Ամստերդամում
Տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձություններից։ Հուշարձանը դարձավ հայ հոգևոր մշակույթի նոր խորհրդանիշ Նիդերլանդներում։

ՀՈՒՆԻՍ

04 հունիս — Երևանում բացվեց «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» բացառիկ ցուցահանդեսը
Հայ–հոլանդական մշակութային համագործակցության եզակի ծրագիր, որում ներգրավված էր նաև նիդերլանդահայ համայնքը։

17 հունիս — «Նիդ. օրագիրը» և Մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը նամակ ուղարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Քաղաքացիական նախաձեռնություն՝ հայկական մշակութային ժառանգության պահպանության համար։

18 հունիս — Նայմեխենի ՎԱՆ դպրոցի 25-ամյակ
Համայնքային կարևոր կրթօջախի չորրորդ դարի ճանապարհը՝ լի նվաճումներով։

18 հունիս — Տասնօրյա միջոցառումներ՝ նվիրված հայազգի Սուրբ Սերվատիուսին
Հայ–հոլանդական պատմական և հոգևոր կապերի արժևորում։

ՀՈՒԼԻՍ

01 հուլիս — Ամստերդամի Սուրբ Գ. Նարեկացի կիրակնօրյա դպրոցի 10-ամյակը
Տասնամյա կրթական նվիրվածության և համայնքային աշխատանքի գեղեցիկ ամփոփում։

20 հուլիս — Դոտրեխտի Անի հայկական դպրոցի 10-ամյա ճանապարհը
Կրթական երկրորդ կարևոր հոբելյանը՝ հաստատության կայացման պատմությամբ։

ՍԵՊՏԵՄԲԵՐ

16 սեպտեմբեր — Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին դարձավ համայնքի մշտական սեփականությունը
2025-ի ամենասպասված իրադարձություններից։ Եկեղեցին վերջապես ունեցավ իր իրավական և համայնքային լիիրավ տիրապետությունը։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

17 հոկտեմբեր — Ալիկ Ասատրյանի պատմությունը․ «գրպանումս միշտ սերմեր ունեմ»
Կյանքի հանդեպ պատասխանատվության և հավատքի խորհրդանշական պատմություն։

30 հոկտեմբեր — Անի Զալինյանը՝ Նիդերլանդների պատմության առաջին հայազգի պատգամավոր
Տարվա քաղաքական գլխավոր իրադարձությունը՝ համայնքի համար։

ՆՈՅԵՄԲԵՐ

04 նոյեմբեր — Արձագանքներ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության շուրջ
Քննարկումների և հանրային հետաքրքրության կենտրոնում գտնվող թեմա։

09 նոյեմբեր — «Ուղիղ 50 հազար ենք»
«Նիդերլանդական օրագիր» Facebook էջը անցավ 50,000 հետևորդի շեմը, իսկ կայքերի ընթերցումները հասան միլիոնի։

11 նոյեմբեր — Մաթեոս Ծարեցու հայկական մշակութային կենտրոնի բացումը Ամստերդամում
Նոր մշակութային օջախ՝ համայնքային կյանքի աշխուժացման համար։

16 նոյեմբեր — «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը՝ IDFA Amsterdam կինոփառատոնում
Հայկական պատմական հիշողության ներկայացում միջազգային բեմում։

18 նոյեմբեր — Մելանյա Սիմոնյանի բիզնես հաջողությունը․ Ռոտտերդամում բացվեցին երկու նոր խանութներ
Հայ ձեռնարկատիրության հերթական կարևոր ձեռքբերումը։

24 նոյեմբեր — Նարինե Բարսեղյանի նոր արվեստի խանութը Ամստերդամում
Հայ արվեստի ավելի լայն ներկայացում՝ հոլանդական մայրաքաղաքում։

23 նոյեմբեր — Հայ արվեստի և մշակույթի համաժողովի կուլիսները
Սփյուռքի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված խոշոր միջոցառում, որն ամրապնդեց մասնագիտական ու մշակութային կապերը։

2025 թվականը դարձավ այն տարին, երբ նիդերլանդահայ համայնքի կյանքում տեղի ունեցան միաժամանակ թե՛ խորհրդանշական, թե՛ կառուցողական նշանակություն ունեցող իրադարձություններ։

Տարվա ընթացքում համայնքն ունեցավ.

  • նոր ձեռքբերումներ մշակույթի և կրթության ոլորտում,

  • պատմական նշանակության իրադարձություն՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սեփականության ամրապնդմամբ,

  • քաղաքական կարևոր նվաճում՝ հայազգի պատգամավորի ընտրմամբ,

  • աճող տեսանելիություն՝ շնորհիվ նոր կենտրոնների, տոնական հոբելյանների և միջազգային ճանաչում ստացած մշակութային ծրագրերի։

«Նիդերլանդական օրագիրը» 2025-ին ևս մնաց համայնքի կյանքի գլխավոր տոնագլուխը՝ շարունակելով իր առաքելությունը՝ պահպանել հիշողությունը, ներկայացնել ներկան և կապել սերունդներին։

Friday, 5 December 2025

Նիդերլանդական օրագրի այս տարվա` 2025 թվականի 9-11 ամիսների LiveJournal-ում տեղադրված հոդվածների վերնագրերն են

 

Սեպտեմբեր  
2
20:57: Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին
3
08:25: Գորիս, Սիսիան և Շաքիի ջրվեժ
5
12:47: «Հրաշք Այգու» պերճանքն ու թշվառությունը
21:48: «Հայրիկ Մուրադյան – 120»․ գիտաժողով՝ նվիրված հայ ժողովրդական երգի մեծ վարպետին
22:14: Գևորգ Հակոբյանը Նիդերլանդների ազգային օպերայում՝ Սկարպիայի դերում
6
20:38: Մայթերի փոխարեն՝ երթևեկության գոտի. Արագած փողոցում հետիոտները վտանգի մեջ են
8
18:54: Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը նոր ուսումնական տարին սկսեց տոնական տրամադրությամբ
9
22:40: ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ, ԱՎԱՆԴՈՒՅԹԸ, ՈՒՍՈՒՑԻՉԸ և ՓՈՐՁԱՌՈՒՄԸ` ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՆԻ ՆԻԿՈԼԱՆ
12
22:30: Հայ հոգևոր երաժշտության հնչյունները Վենետիկի Սուրբ Ղազարում՝ Միաբանության 325-ամյակի առիթով
13
19:32: Խաչվերաց տոնը և մեռելոցը 2025թ․. – Խաչի հաղթանակի և հիշատակի խորհրդով
15
19:16: ՎԱԶԳԵՆ ՔԱՀԱՆԱ ԱՄԱՏՈՒՆԻՆ, ՈՐ ՉՆԱՅԾ ԱՐԳԵԼՔԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱԿՏԻՎ Է ՊԱՀԵԼ ՀԱՎՏՔՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ
22:31: «ԻՆՏԵՐԿԱՊ». Վանաձորից՝ դեպի աշխարհ. մշակույթի և հիշողության ճանապարհով
16
12:36: ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍ ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
15:05: Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին՝ հայ համայնքի մշտական տուն
18
14:44: ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ
20
13:06: Սեպտեմբերի 21-ը որպես Անկախության խորհրդանիշ և քաղաքական-հասարակական իրողություն Հայաստանի համար
14:46: Գրող բանաստեղծուհին իր մասին և նրա «Երգ նուիրված Կոմիտասին» բանաստեղծությունը մեր մեկնաբանությամբ
22
11:43: Մարիամ Կնյազյանը Յարոսլավում բացեց արվեստի դպրոց
13:12: 2025թ. Սեպտեմբերյան ավետաբեր լուրեր
19:37: Վարսեն Աղաբեկյան․ Պաղեստինի արտգործնախարար, հայուհի գիտնական և դիվանագետ
23
14:21: «Կեմերովոյի Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության ուղերձ-կոչը հայ ժողովրդին
24
19:58: Women in Politics: Beyond Representation, Towards Real Change
21:18: ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈւՆԵՐԸ
26
13:40: Դեպի Նիդերլանդների խորհրդարան
27
00:10: De Siciliaanse zon is nu in Nederland: Favorito – heerlijke pizza’s in Oostburg
28
12:39: Ռայներ Քրիստիան Քոզել — բարեգործության, մարդասիրության և ընկերության խորհրդանիշը
30
13:59: Այսպես արժևորվեցին բարերարությունն ու մարդկայնությունը, ընկերությունն ու բարեկամությունը

Հոկտեմբեր 
8
14:51: Սեպտեմբեր-հոկտեմբերյան լուրեր-2025 լուրեր-2025
9
12:45: Սեպտեմբերի 7–26-ը Հայ հոգևոր երաժշտությունը թևածեց եվրոպական տաճարներում
17:53: Եկեղեցական լուրեր
11
20:55: ինչու արժե կարդալ «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայնը» այսօր
12
05:37: Никнейм Niderlandakan Oragir, сертификат на ник Niderlandakan Oragir
21:13: Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձը Նիդերլանդներում
17
18:28: Կանայք քաղաքականության մեջ. խնդիրներն ու խոչընդոտները
19:10: Ալիկ Ասատրյան. «գրպանումս միշտ սերմեր ունեմ»: Ինչպես անօրինական այգին դարձավ օրինական 
19
13:31: Եզակի ուխտագնացություն Մաշտոցի հիշատակն հավերժացնող Օշական գյուղից դեպի նրա ծննդավայրը՝ Հացեկաց
20
16:18: Իշխանությունները՝ «մենք եկեղեցուն չենք դեմ, այլ քաղաքականացած և ուխտը խախտած հոգևորականներին»...
17:21: Հոկտեմբերյան անցուդարձ
22
12:43: ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով
23
12:32: Օրվա լրահոսից
24
12:58: Երազիկ Գրիգորյանի երկարամյա ծառայությունը գնահատվեց պատվոգրով
19:46: “The Netherlands Diary” — Founding Story, Mission, and Honors
25
13:18: Դդումների սեզոնը Նիդերլանդներում․ աշնան համն ու գույնը դաշտերից մինչև խոհանոց
26
14:19: Ո՞ր կողմը նայի հավատավոր ժողովուրդը
28
14:36: Հետաքրքիր ցուցադրություն Նիդերլանդների Վամել քաղաքում
14:50: Երբ սահմանն անցնում է տան միջով․ Բաարլե՝ մեկ գյուղ երկու պետությամբ
29
15:08: ՀՌՈՄԻ ՄԷՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔ՝ ՅԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ
30
11:17: Անի Զալինյանը՝ Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր

15:31: Հայաստանի վարչապետը կրկին Եվրոպայում է` Փարիզյան այցի առանցքային շեշտադրումները
31
15:48: Օրհնված Օր Ամստերդամում
 Նոյեմբեր 
1
14:51: Women in Politics: The Voice of Fairness in Dutch Democracy. Daniëlle Helene Hirsch
21:14: Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի
2
16:25: Պատարագ Հովհանավանքում
16:43: Հուշերթ Կանադայի դրոշի ներքո՝ Սլյուսում
3
16:50: ԽԱՅՏԱՌԱԿ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅՈւՆ
4
15:50: Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության շուրջ արձագանքներ
16:01: Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում՝ քանակից դեպի բովանդակություն
17:03: Զարեհ Սինանյանն ընդունել է Նիդեռլանդների Ալմելո քաղաքի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին
5
17:50: Կանայք քաղաքականության մեջ՝ երեկ և այսօր
19:26: Եկեղեցու իշխանությունը որպես ծառայություն․ հավատք, ազատություն և պատասխանատվություն
7
12:07: The Scientific Invalidity of Aliyev’s Claim Regarding the Name of Lake Sevan
12:30: Научная несостоятельность заявления Алиева о названии озера Севан
8
11:39: Լրատվամիջոցների համար հաղորդագրությունն է տարածել Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Ռոբին Հայկ Գելիջի
9
12:10: Ուղիղ 50 հազար ենք 🇳🇱🎉
12:19: Ծնունդդ շնորհավոր, Սոֆիա 🌸🌿🌸
10
12:22: Գրիգոր Լուսավորչի գանգը Նեապոլում
19:06: Կիմերովոյի մարզի հայերի միության հայտարարությունը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ
11
11:12: Ռուբեն Գալչյանի դեմ հարձակումների մասին․ երբ բարոյական գնահատականը փոխարինում է ատելության քարոզին
13:04: Ամստերդամում բացվեց Մաթեոս Ծարեցու հայկական մշակութային կենտրոնը
13:15: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Եվրոպական պաշտոնական այցը Դանիա
12
13:04: AGBU AVC Joins “405 Educational Alliance”: Aligning Visions for Armenia’s Educational Future
15:06: Պետություն և Եկեղեցի. հարաբերությունների պատմական զարգացումը
13
12:26: Զալինյանի մուտքը Նիդերլանդների խորհրդարան կարող է նոր շունչ բերել Tweede Kamer-ի աշխատանքին
13:52: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի երևանյան վերածնունդը
15
14:03: Արտյոմ Կասպարյանը հայտնի The Tank, նվաճեց IBO մայրցամաքային կիսածանրքաշային տիտղոսը
16
14:33: «Իմ հայկական ուրվականները» IDFA Amsterdam -ում․ հիշողության ու ինքնության նուրբ ճամփորդություն
16:02: Պաշտոնական հայտարարություն «Նիդերլանդական Օրագրի» օրինականության և անկախության վերաբերյալ
17
17:49: Վիզաների ազատականացման ճանապարհին առաջին քայլն արված է․ Հայաստանը ստացել է գործողությունների ծրագիր
18
13:40: Մելանյա Սիմոնյանի հաջողության ճանապարհը․ Ռոտտերդամում բացվեցին երկու նոր խանութներ
18:01: Հաագայի «Աբովյան» մշակութային միությունը մեկ տարի անց վերապրեց իր 40-ամյակին նվիրված միջոցառումը
20
15:07: Հայ արվեստի և մշակույթի համաժողովը մեկնարկեց Երևանում
15:31: Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակ
21
18:34: Հոկտեմբերն ու նորությունների նոյեմբերը
19:05: ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ Գլխավոր Հանձնակատարի գրասենյակի «Սփիւռքի Երիտասարդ Դեսպան» ՏԻԳՐԱՆՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
21:24: Հայ արվեստի և մշակույթի համաժողովն ավարտեց աշխատանքը:
22
13:20: Էջմիածին-Ալմելո համագործակցության նոր հեռանկարները
23
14:03: Հայ արվեստի և մշակույթի համաժողովի կուլիսներում․ անտեսանելի աշխատանք, որը ձևավորեց հաջողությունը
24
13:51: Հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող նոր խանութ Ամստերդամում
28
13:53: Digital Democracy
17:54: Հավատքի ճգնաժամը և համակարգի փլուզումն ու քայքայումը Հայ Առաքելական Եկեղեցու ներսում
29
14:40: Հայ Եկեղեցու ճգնաժամի և նորոգման ուղին. Վերադարձ դեպի Ավետարան

Սրանք Նիդերլանդական օրագրի այս տարվա` 2025 թվականի 1-6 ամիսների LiveJournal-ում տեղադրված հոդվածների վերնագրերն են:

 Հունվար

1
14:51: 2025թ. Շնորհավորանքներ, ուղերձներ
6
22:18: Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեցին Սուրբ ծննդյան արարողությունները, իսկ Արցախում լռություն
15
22:36: Տարածաշրջանային նոր մարտահրավերներ. Ինչպիսի քաղաքականություն պետք է վարի Հայաստանը
16
14:14: Ճանապարհ դեպի երաժշտության աշխարհ. Մասնագիտական ​​գերազանցության սահմանները
15:58: Путешествие по стране Новогодии
20
18:07: ԱՍԱԼԱ-ի 50-ամյակին նվիրված միջոցառումներ Վանաձորում և Երևանում
28
11:42: Ազատ Օրդուխանյան «Թուրքերը մեր երկիր են եկել երեկ չէ առաջին օրը»
14:36: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում
14:53: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում-2
30
11:45: Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: Էլպիս Կեսարացյան


Փետրվար  
1
13:23: Հայ հոգևորական Զատիկ վարդապետ Ավետիքյանը՝ Բելգիայում մշակութային և հոգևոր միասնության կամուրջ
5
10:39: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում-1
10:55: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում-2
12
12:01: Մեծ շուքով նշվեց Մաաստրիխտի Ս․ Կարապետ հայկական եկեղեցու օծման 12-րդ տարելիցը 
15
11:26: 44-օրյա պատերազմի պարտության Հարցերին նվիրված նոր գրքի շնորհանդես
21
15:48: Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Նիդերլանդներ
22
19:01: Վերջին իրադարձությունները Աբխազիայում լուրջ մտահոգություններ են առաջացրել
23
14:59: Հանդիպում Բելգիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Աթենագորասի հետ
18:40: Երուսաղեմի հայոց ժառանգությունը վտանգված է. լուրջ մարտահրավեր
19:14: Տեղի կունենա հերոսին արժանի հարգանքի տուրք Վանաձորում
24
14:34: Եվրոպայի Հայ Իրավաբանների Համաժողովը Մաաստրիխտում
25
21:23: Լենին-Աթաթուրք հարաբերությունները և Հայաստանը - 1 комментарий
22:48: Всё, что ценно для нас 
26
14:03: Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Մելքոնյանը կրկին հակասությունների կենտրոնում
27
20:52: Շարունակական ոճրագործություն
28
14:08: Թրամփ-Զելենսկի թեժ բանավեճը Սպիտակ տանը՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ


Մարտ  
2
18:59: KéyOh․ Երաժշտությունից մինչև «Glam Mom Magazine» հանդեսի ստեղծում
4
13:55: Ավարտվեց Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի Հովվապետական Այցելությունը Նիդերլանդներ
5
14:06: Հայկական Ներկայությունը օսկարակիր» «Անորա» Ֆիլմում
7
23:35: Կանանց միջազգային օրը, Մայրության տոնը և հոլանդահայ կանանց դերը
9
14:03: Ադրբեջանի քարոզչամեքենայի արշավը «ՈՄԱ»-ի դեմ՝ հակահայկական քարոզչության նոր գործիք
11
22:22: Նեմեսիս օպերացիան և դրա կապը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հետ
14
12:09: Կստորագրվի՞ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
15
11:42: ՖՈՐՈՒՂ ՖԱՐՐՈԽԶԱԴԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԸ
11:53: Վարչապետն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
12:20: ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ
17
10:59: Մեր «դաշնակից» Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավոր երեկ, այսօր և վաղը
18
12:53: Ինչո՞ւ չպետք է Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից
15:24: 2025թ. Մարտ ամսվա կայքում չհրապարակված լուրերը մի տեղում
16:22: О ДУА ЛИПА
19
13:54: ՄԻ ԲՈՒՌ ԺՊԻՏ ՈՒ ՀԱՎԱՏ՝ ԴԻԱԿՈՆԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
14:34: A HANDFUL OF SMILES AND FAITH WITH THE HELP OF DIACONIA
20
16:52: Տեղադրվելու է ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ Ամստերդամում ՏՊԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ
17:11: Մայրության եւ գեղեցկության տոնի նախապատրաստություն Հաագայի հայ համայնքում
25
15:55: Հոլանդահայ հասարակական գործիչ Մաթո Հախվերդյանը 80 տարեկան է
27
16:36: Լիսաբոնում հնչեց հայ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի, իսկ էկրանին ցուցադրվեց Փարաջանովի ֆիլմերը
16:51: Սիրելի արվեստագետներ, մի՛ ավերեք հայագիտությունը
28
16:15: Փոքրիկ հայ դեսպանը՝ Նայմեխենի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցից
29
10:28: Շողարձակում: Թերթելով արևմտահայ և սփյուռքահայ կին հեղինակների անթոլոգիան
22:05: ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՐԵՑԻՆ

Ապրիլ 
1
00:01: ՎԱՐԴԱՆԻԿԻ ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄԸ
20:02: Տոնական Միջոցառում և Ֆիլմի Ցուցադրություն Աբովյան Միությունում
2
12:08: Բազմակուսակցականության վնասները Հայաստանում
13:25: Սողոմոն Թեհլերյան. Արդարության զինվորը
14:26: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Հայաստան և Ադրբեջան
4
13:14: Հայուհի Հասմիկ Սնգրյանն արժանացել է Պլանտեն-Մորետուս թանգարանի գեղարվեստական մրցանակին
13:37: Ինչին կհանգեցնի Թրամփի քաղաքականությունը
13:53: Երևանի և քույր քաղաքների հարցը. արդյո՞ք պետք է համագործակցել միայն մայրաքաղաքների հետ
15:01: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Տադևոսյանի ծննդյան օրն է
7
11:56: Բուլղարիայի հայ եկեղեցու վիճահարույց իրավիճակը. խտրականություն թե կանոնական վեճ
8
11:11: Թռիչք դեպի հայաստանյան ավանդույթներ
12:39: «Մեգերյան կարպետ»-ում տեղի ունեցավ «Արմենիկոս 2025 /ARMENICOS 2025» այս տարվա մրցանակաբաշխությունը
13:21: Ուխտագնացություն Նեապոլի Ս․ Գրիգոր Հայ եկեղեցի
17:02: Զանազան, զարմանազան լուրերի շարք. մարտ, ապրիլ
10
12:02: «ԳործԱրարի» և «Բարի Առավոտի» հրատարակիչն ու խմբագիրը մարշալ Ժուկովի մրցանակակիր
14:11: Դարձի՝ր քո երկրի հայ համայնքի երիտասարդ դեսպանը
11
12:10: ՀՈԼԱՆԴԱՑԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆ
12
14:20: ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ. ՄԱՐԴ, ՈՐ ԾԱՌ ԷՐ, ԱՆՁՐԵՒ ԵՎ ԱՎԼՈՍ
16
16:35: Ուրախ Ծաղկազարդ Նայմեխենի ՎԱՆ դպրոցում
17:14: Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու նոր խորհուրդը
17:43: Արցախի բռնազավթված տարածքներում հայերը չեն նշի Ծաղկազարդը, Զատիկը սեփական եկեղեցիներում
18:05: Հանրագիր Նիդերլանդների խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
18:46: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում
17
10:12: Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
19
11:15: «Կռունկը» երաժշտական ճախրանքով Նիդերլանդներից գալիս է դեպի Հայաստան
20
09:44: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
12:39: ՄՈՍԿՎԱՅԻ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍԻՆԹԵԶ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
22:11: Սուրբ Հարության տոնական Սուրբ Պատարագները Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում
21
10:32: Ֆրանցիսկոս պապը մահացել է 88 տարեկանում
22
11:05: Նիդերլանդներում տեղի են ունենում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ
23
13:41: Նաև հայկական ժառանգության ցեղասպանություն. համատեղ հայտարարություն
24
14:56: ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
23:59: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչում Հնդկաստանում
27
12:27: Հայ դեսպանը «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վավերագրեր է հանձնել
14:38: ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15:26: Կեմերովոյում նշվել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը
29
11:16: Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակի բացում Ամստերդամում



 Մայիս  
2
16:33: Սոնա Օհանյան․ «Պատրաստ եմ լինել երեխաների կողքին և օգնել մարդկանց»
19:30: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. երկու գիտաժողով Երևանում
4
12:39: Միջոցառում նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 ամյակին
12:46: Մայիսի 4-ը Նիդերլանդներում․ Մաստրիխտի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին
5
12:59: Մայիսի 5-ը Նիդերլանդներում նշվում է որպես Հաղթանակի օր (Bevrijdingsdag)
6
14:33: Սոնա Սահակյանի արվեստը ցուցադրվում է Նիդերլանդների երեք հեղինակավոր վայրերում
15:13: Կարող է արդյո՞ք Հայաստանը իրական էներգետիկ անկախություն ձեռք բերել
8
16:42: Լրագրության ճգնաժամ Հայաստանում. մասնագիտություն, թե քաղաքական գործիք
21:23: Երկու պատերազմական դրվագ ու մի կորսված ժամանակի կենսագրություն, որ կոչվում է հաղթանակ
9
13:09: Հարգանքի տուրք Լեուսդենում՝ Հայ Զինվորների Հիշատակին
10
13:23: «Վիգէն Էօլճեքճեանի պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային...»
16:56: Դեսից դենից․ Մայիս, 2025
11
11:49: Էլպիս Կեսարացյան. գրական ժառանգություն և կանանց իրավունքների պայքար. Գրախոսություն
13:35: Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդիսավոր բացումը Ամստերդամում
12
12:13: Մայրության օրվան նվիրված տոնական միջոցառում Հաագայի Աբովյան մշակութային միությունում
13
11:43: Աբովյան միության պարախմբի անդամները Ազատության օրվա ճաշկերույթին
19
14:14: Մաստրիխտ 2025․ Հայ համայնքը՝ Սուրբ Սերվատիոսի պատվին
15:02: Եվրատեսիլյան կրքեր
15:54: Օգնություն իրավաբանից՝ Հրանուշ Շահբազյան
23
14:28: «Լոռվա Անդրանիկը». Արձանի կերտման վկայություն և խոնարհումի տուրք մեծ հայորդուն (film)
18:28: Շառլ Ազնավուր 101-ամյակ. Խաչքարը, որ հասավ Փարիզ
24
14:26: Հեքիաթից ծնվող նոր երգեր Արգինա Հարությունյանի կատարմամբ
15:22: Ղարսի և Մոսկվայի (1921 թ.) պայմանագրերի չեղարկման հայցը Ռուսաստանի սահմանադրական դատարանում
19:42: 2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը
27
16:35: Ինչ է իրենից ներկայացնում «Երևանյան երկխոսություն» ֆորումը, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում
20:28: Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը
22:03: Ինչի մասին է գրել Nicolas Nigoghos Seferian-ը Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում
28
16:04: Հանրապետության օր՝ ի հիշատակ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության
16:23: Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մ.Առաքելյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շ. Գարսին Ախալքալաքում
31
14:56: Մեկնարկեց Հայկամփի առաջին օրը

Հունիս  
1
13:42: Երեխաների պաշտպանության միջազգային օրը Նիդերլանդների հայ համայնքի համատեքստում
2
11:58: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև նոր ճգնաժամ
13:19: Arras քաղաքը՝ պատմություն, մշակույթ և հիշողություն
4
11:17: Հայաստանում բացվել է «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» բացառիկ ցուցահանդեսը
14:22: Նոր գիրք առաջին հայ կին խմբագրի մասին
5
10:38: Ինչ տեղի ունեցավ Նիդերլանդների կառավարությունում
11:05: Ara․ հայկական արմատներով երգահանը` Տիլբուրգից
15:50: Նիդ.Օրագրի շրջող օբեկտիվը Ամիենում (Amiens)
6
17:01: Մայիս, հունիս ամիսների լուրեր-2025թ.
8
14:26: Հայկական մշակույթը Բրյուսելում․ Իքսելի սրտում կայացավ առաջին հայկական տոնավաճառը
14:55: ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ /CFTJ-Ի/ 4-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
9
22:26: Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսին ուղղված նոր հայտարարությունն ու դրա օրինական հիմքերը
10
14:21: Նիդերլանդական օրագրի ֆիլմադարան. Արամ
11
14:21: Զարեհ Սինանյանը խոսել է նաև Նիդերլանդներ կատարած այցի մասին
14
20:26: Հրապարակմանն արձագանքել է Ամստերդամի Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ա.ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
15
14:01: ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՇԸ, ԽՈՐՈՎԱԾԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԽԱՍՅԱԹԸ»
15:49: On the systematic appropriation of Armenian cultural heritage by Azerbaijan
17
13:00: «Նիդ.օրագիրը» և Մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին նամակ են ուղարկել
18
14:05: Նայմեխենի ՎԱՆ դպրոցը` 25 տարեկան
14:47: Տասնօրյա միջոցառումներ Նիդերլանդներում` նվիրված հայազգի Սուրբ Սերվատիուսին
20
12:39: ՄԻ ՏԵՍԱԵՐԻԶԻ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
13:02: Հանրային երկխոսության դաշտում՝ հավատքի, պետության ու խոսքի պատասխանատվության խաչմերուկում
24
14:14: Միջազգային և այլ թեմաներով-1
14:32: Միջազգային և այլ թեմաներով-2
25
10:49: «Մենք ծնվել ենք ապրելու, սիրելու և ծաղկեցնելու համար». Կարինե Քլյան
13:35: Գորգերը որպես պատմական հիշողություն. Ադրբեջանը յուրացնում է հարևանների մշակութային ժառանգությունը
26
12:47: CARPETS AS HISTORICAL MEMORY: AZERBAIJAN APPROPRIATES THE CULTURAL HERITAGE OF ITS NEIGHBORS
14:51: Նիդ.օրագրի հարցազրույցը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ
27
23:40: Որտեղ է Աջապահյանը և ինչ է սպառնում իրեն
28
23:48: Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները վերջին մեկ օրում