The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 11 September 2022

«Նիդերլանդական օրագիր». 10 տարի ֆեյսբուքյան հարթակում

 Սեպտեմբերի 11-ին լրանում է  Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր  ֆեյսբուքյան հարթակի գործունեության 10 տարին: 

Այս անգամ զերծ ենք մնում հետընթաց հայացք ուղղել անցյալին, քանի որ վերջին իրադարձությունները բարենպաստ չգտնվեցին մեր երկրի նկատմամբ, ուստիև ուրախանալու առիթը չունենք: Միայն ավելացնենք, որ այդ ընթացքում եղել են տարբեր հրապարակումներ, այդ թվում նիդերլանդահայ կյանքն արտացոլող բազմաթիվ հոդվածներ, հավաքվել է արխիվային արժեքավոր նյութեր:

✔️Այս կապակցությամբ շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում թերթի ակտիվին ու մեր բազմահազար ընթերցողներին:

Ջերմորեն շնորհավորում ենք «Նիդերլանդական օրագիր» հարթակի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Իր գործունեության 10 տարիների ընթացքում պարբերականը եղել է նիդերլանդահայ համայնքի անբաժանելի մասը, մշտապես տրամադրելով կարևորություն ներկայացնող և արժանահավատ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկացրել մշակութային և համայնքային միջոցառումների մասին` այդպիսով յուրահատուկ դերակատարություն ունենալով համայնքային կյանքում:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել դեսպանության գործունեության լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ պարբերականի բազմահազարանոց լսարանը տեղեկանում է դեսպանության գործունեությանը:

«Նիդերլանդական օրագրի» ողջ խմբագրակազմին մաղթում եմ արգասաբեր աշխատանքային գործունեություն և նորանոր բարձրունքների նվաճում առաջիկա տասնամյակներում:

Տիգրան Բալայան

Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

10-ը սեպտեմբեր 2022, Հաագա

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և իմ անունից շնորհավորում եմ «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթի 10-ամյակի առիթով:

Անչափ կարևորում ենք լրատվամիջոցի դերը համայնքում, որը տարիներ շարունակ լայնորեն լուսաբանում է թե՛ Նիդերլանդներում, թե՛ հայրենիքում և թե՛ տարբեր սփյուռքյան համայնքներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:

Մենք նույնպես հետևում ենք թերթի հրապարակումներին, և վստահաբար պետք է նշեմ, որ այն միշտ էլ աչքի է ընկել որակյալ նյութերով:

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ և խմբագրության բոլոր տարիների աշխատակիցներին և աջակիցներին, որոնց հետևողական աշխատանքների շնորհիվ «Նիդերլանդական օրագիրն»  իր ուրույն տեղը գտավ սփյուռքի լրատվամիջոցների շարքում՝ ստեղծելով իր գեղեցիկ ձեռագիրը:

Մաղթում ենք նորանոր հաջողություններ, բազում ձեռքբերումներ` շարունակելու Ձեր հայանպաստ գործը:

Հարգանքով` ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Մեր ընթերցողների շնորհավորական նամակներից.

Հարգելի «Նիդերլանդական օրագիրի» խմբագրակազմ սրտանց շնորհավորում  եմ  գործնեության 10-ամյակի  կապակցությամբ։ Մեծ է  հարթակի  դերը   հայրենիք  սփյուռք  կապերի  ամրապնդման  գորոծում։ Նիդերլանդական օրագիրը  ակտիվորեն  լուսաբանել  է Արցախի Մեսորոպ Մաշտոց Համալսարանի կովկասագիտության  կենտրոնի կողմից իրականացրած  ծրագրերը։Ընդունեք  մեր ջերմ  շնորհավորանքները և լավագույն մաղթանքները։ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար  Հովիկ Ավանեսով

«Նիդերլանդական օրագիր» հարթակի 10-ամյա գործունեության առթիվ, գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանին (Hay  Azian)

Շատ սիրելի Աշոտ,

«Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ ֆեդերացիայի անունից և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ «Նիդերլանդական օրագիր» հարթակի 10-ամյակը, մաղթում եմ քեզ և հարթակի բոլոր աշխատակիցներին առողջություն և անսպառ եռանդ շարունակելու այս հոյակապ աշխատանքը։ Անցած տաս տարվա ընթացքում, հատկապես քո անխոնջ, անշահախնդիր և անաչառ աշխատանքի շնորհիվ, կարողացել ես առարկայորեն լուսաբանել հոլանդահայության մշակութային, հասարակական աշխատանքները և հայությանը և Հայաստանին վերաբերող լուրերը և խնդիրները։ Դա եղել է հատկապես քո անմնացորդ աշխատանքի, հետևողականության, վեհ գաղափարների և զոհաբերության շնորհիվ։ Քեզ և Օրագրի հարթակի անձնակազմին մաղթում եմ նորանոր հաջողություններ և բարի երթ շարունակելու Օրագրի բազմահազար լսարանին մատուցել անգնահատելի և լիարժեք տեղեկություններ։

Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ


Շնորհավորական նամակներ են ստացվել հոլանդահայ համայնքներից, Հայաստանի և սփյուռքի գործիչներից ու մեր ընթերցողներից:

Saturday, 10 September 2022

Խայտաբղետ լուրեր, նորություններ

 



ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆՎՃԱՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՈՒ ՇԱՀԵԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Դրենթեի «Արարատի ստվերի ներքո` հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը առաջադրվել է 2022 թ. թանգարանային ամսագրի «ցուցահանդես-2022 թ.» մրցանակի: Հայաստանի մասին` խոշոր միջազգային հնագիտական ​​ցուցահանդեսը փորձագետների ժյուրիի կողմից ընտրվել է տասը պոտենցիալ հաղթողներից մեկը : Հանրությունը կարող է քվեարկել 2022 թվականի լավագույն ցուցահանդեսի օգտին` մինչև սեպտեմբերի 14-ը։ Հայկական ցուցահանդեսը կարող է հաղթել, եթե ակտիվորեն քվեարկեք 10 ցուցահանդեսներից մերի օգտին: Քվեարկողները հնարավորություն ունեն շահելու ​​ճամփորդական և շատ այլ հիանալի մրցանակներ:
Հարգելի նիդերլանդահայություն, քվեարկությունն անվճար է: Կարող եք քվեարկել հենց այս կայքում, որտեղ գրված է` Stemen
Մրցանակներ
Kunstreis voor 2 personen
Museum VIP-weekend voor 2 personen
Vrije Academie thuisreeks Kunstgeschiedenis colleges
De magie van het beeld van Oek de Jong
Proefabonnement Museumtijdschrift
Մասնակից 10-ը թանգարանները
1. In de ban van de Ararat (Drents Museum)
2. Kirchner en Nolde (Stedelijk Museum Amsterdam)
3. Allart van Everdingen (Stedelijk Museum Alkmaar)
4. Natasja Kensmil (Kunsthal KadE)
5. Artemisia (Rijksmuseum Twenthe)
6. Vergeet me niet (Rijksmuseum Amsterdam)
7. Paula Rego (Kunstmuseum Den Haag)
8. Rob Scholte (Museum de Fundatie)
9. Russische avant-garde (Hermitage Amsterdam)
10. Here We Are! (Kunsthal Rotterdam)
Հայկական ցուցանմուշները դիտելու համար կարող եք այցելել նաև թանգարան, մինչև հոկտեմբերի 30-ը: Բաց է` 10-ից 18-ը:

ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միության կազմակերպած "Դեպի երկիր" Հավաքը
Введите описание картинки
06-ը, սեպտեմբեր
Այս տարի՝ նաև Նիդերլանդներից մի խումբ երիտասարդներ մասնակցեցին ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միության կազմակերպած "Դեպի երկիր" ճամբարին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Չափազանց ուսանելի և հաճելի շաբաթ անցկացրեցին նրանք, որի ընթացքում ծանոթացան և զբաղվեցին երկրի կարևոր և արդիական հարցերով։ Շատ միջոցառումներ անմիջապես կապված էին հայ մշակույթի հետ։ Երիտասարդները բազմաթիվ հայկական պարեր ու երգեր սովորեցին, ծանոթացան պատմությանը և խաղերից ու այլ զբաղմունքներից մեծ բավարարություն ստացան։ Հաստատվեցին ամուր ընկերական կապեր ճամբարի մասնակից բոլոր երեխաների հետ, որոնք անպայման հարատև են լինելու և դեռ մեծ արդյունավետություն են ունենալու ապագայի հարաբերությունների համար։
Վիգեն արք. Այքազյանը հայ գերիների ազատ արձակման եւ հայկական գյուղերի օկուպացիայի մասին խոսել է Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովում
Հայ ճանաչված կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը մասնակցում է Վենետիկի կինոփառատոնին:
Նա նաև գեղեցիկ լուսանկարների շարք է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, նաև այս տեսաերիզը, որ վերնագրել է. «գիշեր՝ Սան Մարկոյի հրապարակ»:
2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն
Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։
Օհան ԴՈՒՐՅԱՆ֊100
Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Սբ. Աստվածածնի ծննդյան տոնը
Ցեղասպանության թեմայով գիրք
ճանաչված լրագրող, «Օրեր» Եվրոպական ամսագիր էլ կայքի (ORER Armenian European Magazine) խմբագիր Աննա Կարապետյանի քննական թարգմանությամբ, բացատրություններով և մեկնաբանություններով Լույս է տեսել չեխ գրող, ճանապարհորդ, հումանիստ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը։ Այն առաջին անգամ հրապարակվել է 1923 թ, որտեղ ընթերցողի դատին է հանձնել հայ ժողովրդի պատմությանն ու ցեղասպանությանը նվիրված իր ուսումնասիրությունները։ Հայերեն թարգմանությունն արժեքավոր է այնքանով, որ Կարել Հանսան Հայոց Ցեղասպանության ականատեսներից է, տեսել է նրանց թշվառ վիճակն ու կրած տառապանքները, անմիջական մասնակցություն ունեցել մարդասիրական աշխատանքում, ստեղծել է հայ որբերի օգնության հիմնադրամ (Hansov fond pro armenske sirotky)։
ՄԱՄՈՒԼԻ ԼՐԱՀՈՍԻՑ
Սեպտեմբերի 8-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ ԵՄ հանձնաժողովի նախկին նախագահ, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, միջազգային ֆինանսական մի շարք կառույցների նախկին ղեկավար Ժակ Սաթերի հետ։
Նիդերլանդների հայկական կիրակնօրյա հայկական դպրոցները սեպտեմբերի առաջին կեսերին վերսկսեցին պարապմունքները
Введите описание картинки
Введите описание картинки
Նիդերլանդներում էլ է երկրաշարժեր լինում
Նիդերլանդների հյուսիսում 2,4 բալանոց երկրաշարժ է եղել այս գիշեր։ Այդ ուժգնության բնական երկրաշարժը սովորաբար անվնաս է։ Սակայն այս դեպքում խոսքը գնում է գազի արդյունահանման հետևանքով առաջացած ստորգետնյա դատարկ տարածքների մասին, որոնք երկրի մակերեսից ընդամենւ 3 կիլոմետր են խորը՝ ինչի արդյունքում ցնցումները շատ ավելի են զգացվում։
Արա Շահբազյան
Введите описание картинки