The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 18 January 2024

Ահա ով է Ֆրանսիայի Սենատում միակ «դեմ» քվեարկողը



Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի՝  Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին «կողմ» են քվեարկել Սենատի 336 անդամներ, իսկ դեմ՝ միայն մեկ սենատոր՝ Արտաքին գործերի և պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Ցենտրիստների միության» անդամ Նատալի Գուլեն (Nathalie Goulet).

Սենատի ընդունած Բանաձևը մանրամասն սահմանում է թե՛ պատժամիջոցների ցանկը Ադրբեջանի դեմ, թե՛ Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց տները վերադառնալու պահանջներն ու պայմանները, թե՛ Հայաստանի՝ տարածքային անձեռնմխելիության պահպանման հարցերը։ 

Սակայն վերադառնանք Բանաձևին «դեմ» քվեարկած սույն տիկնոջը։ Հրեական ընտանիքից սերված մասնագիտությամբ իրավաբան Նատալի Գուլեն 1999թ․ եղել է Ֆրանսիայի Օրն դեպարտամենտի կողմից ընտրված Դանիել Գուլեի օգնականը, 2001-ին, սենատոր ընտրվելուց հետո, դարձել է Դանիել Գուլեի տեղակալը, 2004թ․ ամուսնացել է վերջինիս հետ, 2007թ․ ամուսնու մահվան հաջորդ օրը Սենատում զբաղեցրել է նրա աթոռը։ 

2000թ․ Փարիզի փաստաբանական գրասենյակը զրկում է Նատալի Գուլեին փաստաբանական արտոնագրից՝ մասնագիտական վարքականոնը խախտելու համար, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է այդ որոշումը։ 

Նատալիի ամուսինը՝ Դանիել Գուլեն, ևս աղմկահարույց կենսագրություն է ունեցել։ 2003թ․ Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ-ի դիտորդական խմբի նրա զեկույցը համարվել է բավական չեզոք՝ տեղի ունեցած աղմկահարույց ընտրախախտումների և բռնարարքների կողքին։ Այնուհետև Գուլեն պարտադրաբար վերանայել է իր զեկույցը՝ ստիպված լինելով «վերանայել իրականությունը», իսկ հարցազրույցներում մեղադրելով Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությանը երկրում իրավիճակը սրելու համար։ 

Դանիել Գուլեի հանկարծամահությունը պատճառ է դարձել, որ նրա 1-ին ամուսնությունից ծնված երկու դուստրերը հոր մահը համարեն սպանություն՝ դրանում մեղադրելով Նատալի Գուլեին։ Արտաշիրիմումը և դատական գործընթացը բնական մահն են վերահաստատել, թեպետ դուստրերը կասկած են հայտնել, որ հոր երկրորդ կինը կարող էր ազդել դատարանի որոշման վրա։

Նատալի Գուլեն Սենատում հանդես է գալիս Ֆրանիսա-Թուրքիա հարաբերությունների խորացման օգտին՝ ներկայացնելով համապատասխան օրենք այդ հարաբերությունների խորացման մասին, աջակցում է Իրանի՝ Միջուկային ծրագիր ունենալու իրավունքին։

2014թ․ Ադրբեջանում արժանացել է Հեյդար Ալիևի հիմնադրամի  սահմանած «Ոսկե չինար» մրցանակին։  

2016 թվականին Քառօրյա պատերազմի ժամանակ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել  «Ադրբեջանի դեմ հայերի ագրեսիան»։ 

Նատալի Գուլեն Սենատում իր գործունեությամբ առանձնանում է ընդգծված թրքամետությամբ և ադրբեջանամետությամբ։

Այս տարվա հունվարի 17-ի Սենատի նրա «դեմ» քվեարկությունից հետո ֆրանսահայ լոբբին հարկ է, որ բողոքի նամակներով և միջոցառումներով խստորեն դատապարտի  Նատալի Գուլեին, որի քաղաքական գործունեությամբ մեջ արտաքին, տվյալ դեպքում՝ ադրբեջանական և թուրքական ազդակները լուրջ դերակատարում են ունեն, նրա քվեարկությունը դեմ  է նաև Ֆրանսիայի շահերին և արժեքներին։ 

 Նարինե Մկրտչյան

facebook.com

-------------------------------

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը, նշված է Սենատի X-ի էջում:

Ըստ Սենատի պաշտոնական կայքէջի՝ բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Կոչ է արվում կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։


Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

▶️Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,

🔴Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,

🟢Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,

🟠Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,

🔸️Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,

🔹️Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,

🔸️Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,

🟣Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:


Thursday, 11 January 2024

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳ` ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍՈՒՐԲ ՆԱԶԱՐԵԹ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 11.01.2024/Լիանա Փիրումյան/ՆիդՕրագիր


Տարվույս հունվարի 6-ի առավոտյան Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնի Պատարագ, հավարտ որի կատարվեց Ջրօրհնեքի կարգ։ Սուրբ Պատարագին և Ջրօրհնյաց արարողությանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վահագն Աֆյանը` ընտանիքի հետ, դեսպանության դիվանագետները՝ իրենց ընտանիքների հետ, Արևմտյան Բենգալիայի Անշարժ գույքի պետական կոմիտեի գլխավոր տնօրեն տիար Բիփլաբ Ռոյը, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հոգաբարձուներ տիկին Սյուզան Ռուբենը և տիար Սյունիլ Սոբտին, հավատավոր հայեր Նյու Դելիից, Չեննայից, Կալկաթայից, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչներն ու աշակետները։

Նույն օրը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տեղի ունեցավ դեսպան տիար Վահագն Աֆյանի և դեսպանության դիվանագետների պաշտոնական դիմավորման արարողությունը, որի ընթացքում ճեմարանի կառավարիչ և Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը ողջունեց հյուրերին Սուրբ Ծննդյան ավետիսով և ի մոտո ծանոթացրեց ու ներկայացրեց ճեմարանի աշակերտներին և ուսուցիչներին։ ՀՀ դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց տեսուչ Հայր Սուրբին ջերմ դիմավորման և հյուրընկալության համար։Իսկ հետո 

 կարճատև զրույց ունեցավ աշակերտների և ուսուցիչների հետ՝ երախտագիտություն հայտնելով վերջիններիս իրենց կատարած աշխատանքի և հայապահպանության համար։ Ավարտին  դեսպանը գրառում կատարեց ճեմարանի հուշամատյանում։

Հիշյալ միջոցառումը լուսաբանվել է հնդկական թերթերում։







Tuesday, 9 January 2024

Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեց Հիսուսի Սուրբ Ծնունդը

°
Նիդերլանդների բոլոր հայկական եկեղեցիներում
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht,  Armeens Apostolische Kerk Almelo
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam ինչպես նաև Armeens Apostolische Kerk Noordbrabant  Ըստ պատշաճի նշվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Բոլոր եկեղեցիները նախօրոք հրապարակել էին տոնացույցի օրերը ու մեծ պատիվ էր, որ Նիդերլանդներ իր այցով պատվել էր ու պատարագի արարողակարգը տեղի հոգևոր հովիվների հետ իր վրա էր վերցրել  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցիչ  Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ձեզ ենք ներկայացնում Սուրբ հոգի եկեղեցու գեղեցիկ մաղթանքը:
«Քրիստոս ծնավ, մեծ փառք բոլորիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։
Քրիստոսը՝ Աստծո Որդին, իր ծնունդով առաջնորդում է աշխարհը դեպի նոր կյանք: Նոր կյանք է սերմանվում մեր մեջ, երբ Քրիստոսը ծնվում է մեր հոգիներում և լուսավորում մեր ողջ էությունը՝ առաջնորդելով մեզ դեպի լույսը, դեպի բարին, դեպի խաղաղություն և, ի վերջո, դեպի Արարիչ Աստված:
Հիսուս Քրիստոսի ծնունդը մարդկության պատմության հրաշքն է, որտեղ մարդ Աստծո շնորհի շնորհիվ կարող է հիանալ իր կյանքով: Մեզ կյանք է տրված, որպեսզի ստեղծենք ինչ-որ գեղեցիկ բան մեր ազատ կամքով, որը սնվում է ծառայության կրակով: Իհարկե, կյանքը հաճախ իրեն չի արդարացնում։ Այստեղ Հիսուսի ծնունդը կյանքի այդ օրինակելի ընթացքի հավասարակշռությունն է, որով վերածնվում է և՛ մարդ անհատապես, և՛ ողջ մարդկությունը։
Այսօրվա մարդկությունը հոգևոր կյանքի նորոգության է ձգտում: Հիսուսը պետք է ծնվի մեր հոգիներում, որպեսզի յուրաքանչյուրիս կյանքը հրաշք դառնա։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքը դառնում է խաղաղության ձայն աշխարհի ցավի մեջ։
Մենք Աստծո կողմից մեզ տրված կյանքի հոգևոր ճարտարապետներն ենք, և մեզ մնում է այդ կյանքը լրացնել Հիսուսով, որպեսզի նրա ծնունդը մեզ հավիտյան տանի դեպի վերածնունդ և նոր կյանք:
Մեզ համար սկսվող նոր տարին նոր է Հիսուսի ծնունդով: Հավատի և քրիստոնեական կյանքի ընթացքի գիտակցությամբ կատարենք մեր պարտականությունները աշխարհի և մարդկության հանդեպ՝ որպես մարդկության կողմից նշանակված վերակացուներ։ Առջևում նոր տարվա սկիզբը հրավեր է, որը տանում է դեպի Հիսուսի ծնունդ: Այս կյանքի ցիկլը պետք է անպայման գործնական արտահայտություն ստանա՝ գնահատելով մեր մատուցած ծառայությունների միջոցով:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սրտանց մաղթում ենք ամենայն բարիք։ Թող Ամենակարող Աստված խաղաղության մեջ պահի աշխարհը։ Թող մարդիկ իրենց խնդրանքներն ուղղեն Աստծուն և իրենց մեջ գտնեն Աստծո հետ համագործակից դառնալու տեսլականը: Թող 2024 թվականը լինի ծառայության, ներողամտության ոգի ունենալու, միասնության ու ազգային կերտման տարի, սիրո և վերջապես առ Աստված հավատի զարգացման ու զորացման տարի։
«Քրիստոս ծնավ, մեծ փառք բոլորիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։








Նիդերլանդական օրագիրը 2024-ն սկսում է 35 000-ից ավելի բաժանորդով



ՈՒնեցանք մեր 35 000-րդ բաժանորդը: 
Շնորհակալություն, որ ընթերցում եք Նիդերլանդահայ կյանքը լուսաբանող մեր պարբերականը:
Նկարում` տեսարան Մաստրիխտից։


Wednesday, 27 December 2023

Նիդերլանդական օրագիր-2024 . Նոր տարի` նոր հույսեր

 


«Երևանի համայնապատկերը»  գծանկար` Լևոն Լաճիկյանի

------------

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր մեր ընթերցողների գալիք Նոր Տարին ու Սուրբ ծնունդը մաղթելով բոլորին առողջություն, խաղաղություն ու բարեկեցություն:

Ձեզ համար առանձնացրել ենք 2023թ. նիդերլանդահայ կյանքին առնչվող մի շարք հրապարակումներ:


Փետրվար

Մաստրիխտում նշվեց Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը:

Այս կապակցությամբ  մատուցվեց Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ , Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։

https://niderlandakan.livejournal.com/558057.html

***

Ապրիլ

Մեր հայրենակիցը՝ Խաչիկ Հովհաննիսյանը, Եվրոպայի ամենահեղինակավոր և հայտնի համալսարաններից մեկում՝ Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) հաջողությամբ պաշտպանեց աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը: Նրա հետ մեր երկու հարցազրույցները:

https://niderlandakan.livejournal.com/565842.html

https://niderlandakan.livejournal.com/577850.html

***

Կրկին բոլորին զարմացնում է մեր հայրենակիցը: «Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով». Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը:

https://niderlandakan.livejournal.com/566163.html

***

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Նիդերլանդներում:

https://niderlandakan.livejournal.com/566608.html

***

Մայիս

Մեր հարցազրույցը՝ Շիրակի անթառամ ծաղիկների արարչագործուհի Լիլիթ Տոնականյանի հետ:

https://niderlandakan.livejournal.com/568237.html

***

Հունիս

«Խոսում, պատմում են նիդերլանդահայերը». Հետաքրքիր հարցազրույցների այս շարքի հեղինակը Սարիկ Սևադան է, ով

Նիդերլանդներում հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:

https://niderlandakan.livejournal.com/539599.html

***

Նիդերլանդական «Ծիրանի ծառ» երգչախումբը հայաշունչ կատարումներով շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին:

https://niderlandakan.livejournal.com/568847.html

***

«Խիզախում». այս վերնագիրն ունի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նկարահանած 25 րոպեանոց փաստագրական ֆիլմը, որը վերաբերվում է անցյալ տարի«Ինտերկապի» մի նախաձեռնությանը, որն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Ֆիլմի մասին այստեղ.

https://niderlandakan.livejournal.com/569667.html

***

 Ուտրեխտի կրոնական արվեստի թանգարանում էլ Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ցուցադրություն է եղել:

https://niderlandakan.livejournal.com/570275.html

°°°

Հուլիս

Մեր բացառիկ ու շարունակվող նախագծերից է բ.գ.թեկնածու, գրող Նաիրա Համբարձումյանի Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ նախաձեռնությունը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին:

https://niderlandakan.livejournal.com/571109.html

°°°

Դե իսկ Արգինա Հարությունյանն էլ յուրովի բացահայտեց Նյու-Յորքը` իր գեղեցիկ մատուցմամբ ու ներկայացմամբ: Վայելեք.

https://niderlandakan.livejournal.com/572236.html

°°°

Սեպտեմբեր

Ամստերդամում հիմնվում է «Մաթեոս Ծարեցու» անվան գրադարան:

2023 թվականի սկզբին որոշում է կայացվում «Մաթեոս Ծարեցի» անունով հիմնել գրադարան ։ Նախաձեռնության հեղինակն է «Սուրբ Հոգի եկեղեցի» հիմնադրամի նախագահ պարոն Տիգրան Մղտեսյանը, օգնություն ստանալով թարգմանչուհի և հայագետ Աննա Մարիա Մատտաարի և Տեր Տարոն Քահանա Թադևոսյանի կողմից:

https://niderlandakan.livejournal.com/572849.html

°°°

Առանձնացրել ենք նաև բելգիական Խենթ (Gent) քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Մելիքսեթյանին: Նա նոր ուսումնական տարվան համընթաց, «Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության կողմից` Բելգիայում ինտեգրվող օտարազգիների հետ կատարած մեծածավալ աշխատանքի համար արժանացել է «Էբոնոսե ուղի»(Ebbenhouten Spoor)` 11-րդ անգամ շնորհվող մրցանակին, շնորհավորում ենք:

Կարինե Մելիքսեթյանի «Էբոնոսե ուղին»

https://niderlandakan.livejournal.com/573377.html

°°°

Նոյեմբեր

 Նիդերլանդների հայ իրավաբանները մասնակցեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Հայ իրավաբանների համագումարին: 250 իրավաբաններ 30 երկրներից:

Նիդերլանդներից համագումարին մասնակցեց   չորսը։

https://niderlandakan.livejournal.com/575761.html

°°°

Նիդերլանդների հայ համայնք էին այցելել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը, որոնք եղան Մաստրիխտում և Հաագայում: Այցերի մասին`

https://niderlandakan.livejournal.com/576633.html

https://niderlandakan.livejournal.com/576170.html

°°°

Bright Future Foundation-ը Եվրամիության հետ համատեղ, տարբեր տարիներին ու տարբեր թեմաներով արդեն մի քանի նախագծեր է իրականացրել Հայաստանում։ Հերթական նախաձեռնությունը` թվային մարքեթինգ թեման էր:

https://niderlandakan.livejournal.com/576364.html

***

Ամստերդամի  IDFA կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը Վավերագրական ֆիլմերի  Ամստերդամի  հեղինակավոր միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», ու արժանացել է FIPRESCI մրցանակի:

https://niderlandakan.livejournal.com/576839.html

***

Գրիգոր Նարեկացի հիմնադրամը օգնություն առաքեց բռնի տեղահանված արցախցիներին,  թվով 498 մարդու՝  120 ընտանիքից:

https://niderlandakan.livejournal.com/579721.html

***

Դեկտեմբեր

Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի հատուկ մրցանակ է շնորհվել  նիդերլանդահայ Նաիրի Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի համար:

https://niderlandakan.livejournal.com/579928.html





Գործ` Լևոն Լաճիկյանի

Տարեմուտյան լուրեր-2023

Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Harry van Bommel֊ը շնորհավորել է բոլոր ֆեյսբուքյան ընկերների Սուրբ Ծնունդը`  հրդեհված աշխարհում կոչել մի քանի օր անցկացնել խաղաղության և դրա մասին փոքր ինչ խորհելու  շրջանակում:  Նա նաև լուսանկար է հրապարակել, երբ  2015թ.այցելել է Գանձասար և Վանք գյուղի մոտ գտնվող 13-րդ դարի տաճարում  մոմ վառել։
Նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը գրավեց  բիրտ ուժով , մինչդեռ աշխարհը անտարբեր էր, իսկ  ԵՄ-ն նույնիսկ էժան գազ գնելու պայմանագիր էր կնքում։
Այնտեղ ապրող հայերին սպանել կամ վտարել են։ Ի՜նչ անտանելի ամոթ,  գրել է քաղաքական գործիչը։

Harry vaan Bommel
Zalig Kerstfeest wens ik al mijn facebook-vrienden. In een wereld die in brand staat, is het goed om enkele dagen in kleine kring tot rust en bezinning te komen. De foto hieronder is genomen in 2015 in Gandzasar (Armeens: Գանձասար) in een 13e eeuwse cathedraal (oorspronkelijk een klooster) nabij het dorp Vank in Nagorno Karabach; de Armeense enclave die met grof geweld door Azerbeidzjan is ingenomen terwijl de wereld werkloos toekeek en de EU zelfs een overeenkomst sloot om goedkoop gas af te nemen. De Armeniërs die er woonden zijn gedood of verdreven. Wat een onverdraaglijke schande.

https://m.facebook.com/story.phpstory_fbid=1110969366929897&id=100040505322679

🎥🎬🎞️Անցնող տարին Ամստերդամի հայ համայնքի տարեգրությունում

Een overzicht van alle activiteiten van de @Stichting Sint Grigor Narekats Amsterdam in 2023…


Embassy of the Netherlands in Armenia կայքը փոխանցում է

🎄🇳🇱🇦🇲 Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աշխատակիցների անունից մաղթում ենք ջերմ ու ուրախ Սուրբ Ծնունդ՝ լի երջանկությամբ, դրական էներգիայով և ուժով: // From the Embassy of the Netherlands in Armenia family to yours, we wish you a warm and joyous Christmas filled with happiness, positive energy, and strength!

Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam և Armeens Apostolische Kerk Almelo Հայ Առաքելական եկեղեցիները հրապարակել են առաջիկա տոնական օրերի իրենց առաջիկա միջոցառումների ուղեցույցը , որն էլ ներկայացնում ենք։

Նիդերլանդներն Ուկրաինային 102 մլն եվրո կուղարկի որպես 2024 թվականի օգնության առաջին փաթեթ՝ ասված է Նիդերլանդների կառավարության հաղորդագրության մեջ, այդ մասին փոխանցում է 1֊ին լրատվական կայքը։

«Այդ գումարը հատկացվում է 2 մլրդ եվրոյից, որը նախատեսված է 2024 թվականի բյուջեում Ուկրաինային աջակցելու համար»,- նշել են գործադիրում, հավելել՝ միջոցները նախատեսված են նրա համար, որ օգնեն Ուկրաինային հաղթահարել ձմեռը և պատրաստվել գարնանը։

Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նախարարի պաշտոնակատար Ջեֆրի Վան Լեուվենը հստակեցրել է, որ միջոցները կուղղվեն մարդասիրական օգնության տրամադրմանը, գյուղատնտեսական հողերի և ազատագրված տարածքների ականազերծմանը, բնակչությանը բազային ծառայությունների մատուցմանը, կարևոր ենթակառուցվածքի վերականգնմանը, բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաև էլեկտրացանցի համար սարքավորումների գնմանը:

Արդեն մի քանի տարի է ինչ Քյոլնի գործադիր իշխանությունը՝  քաղաքապետի գլխավորությամբ, դեմ է Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մնալուն։ Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսահակյանը հետևյալ պարզաբանում է արել.

***

Քյոլնի «Այս ցավը բոլորինս է» հուշարձանը չի ապամոնտաժվել

Վերջին օրերին տարբեր տեղերից, մանավանդ Հայաստանից, նաեւ ինձ եղան հարցումներ, Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղադրված «Այս ցավը բոլորինս է» հուշարձանի հետագա ճակատագրի հետ կապված։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այն մասին, թե իբր հուշարձանն արդեն իսկ ապամոնատաժված է։

Այս առնչությամբ կուզեի տեղեկացնել հետեւյալը․

Այո՛, քաղաքային իշխանությունները մտադրություն ունեն տեղադրման վայրից կրկին հեռացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հուշարձանը։

Գրում եմ կրկին, քանի որ, ցավոք, սա առաջին անգամը չէ, որ հուշարձանը հեռացվում է տեղադրված վայրից։ Այս հարցն ունի շուրջ հինգ ու կես տարվա նախապատմություն։ Պետք է նշել, որ այս տարի հուշարձանը տեղադրված վայրում ավելի երկար մնաց, քան նախորդ տարիներին։

Այնուհանդերձ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե հուշարձանն արդեն իսկ ապամոնտաժվել է կամ կապամոնտաժվի մինչեւ տարեվերջ։ «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնության եւ նաեւ մեր ունեցած տվյալներով հուշարձանը մինչեւ տարեվերջ եւ գալիք տարվա սկիզբ չի հեռացվելու իր տեղադրված վայրից։

Իսկ թե ի՞նչ կլինի հուշարձանի հետագա ճակատագիրը, առայժմ վերջնականապես հստակ չէ։ «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությունը, որն անմիջական նախաձեռնողն այս հուշարձանի տեղադրման, շարունակում է իր պայքարը՝ հարցին բարվոք լուծում գտնելու ուղղությամբ։ Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմը, մանավանդ՝ Քյոլնի Հայ Համայնքը, հնարավոր եւ օրինական բոլոր միջոցներով օժանդակում է «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությանն ու նրա պայքարին։

Մենք ուզում ենք հավատալ, որ քաղաքային իշխանությունների հետ երկխոսության միջոցով հնարավոր կլինի գտնել փոխադարձ ընդունելի լուծում։ Մինչ այդ, մեր ցանկությունն ու պահանջն է, որ հուշարձանը մնա տեղադրված վայրում։

***

Հուշարձանը հետևյալ նախապատմությունն ունի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 2018 թվականի ապրիլի 15-ին տեղադրել են «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները՝ առանց Քյոլնի քաղաքապետարանի թույլտվության։ Քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ ապամոնտաժելու են հուշարձանը։  Հուշարձանի տեղադրման կազմակերպիչները վարչական դատարանում բողոքարկման դիմում են ներկայացրել։ Ապրիլի 19-ին Քյոլնի վարչական դատարանը հուշարձանն ապամոնտաժելու մասին որոշում է կայացրել։

Հուշարձանն իրենից ներկայացնում է 200 կգ կշռով, 1,5 մետրանոց մետաղյա բուրգ, որի ծայրին նուռ է տեղադրված, պատվանդանի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված է.

«Այս ցավը բոլորինս է»:

«ԱՄԵՐԻԿԱՑԻ» ՖԻԼՄԸ ՕՍԿԱՐԻ SHORTLIST-ՈՒՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ և ռեժիսոր՝ ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻ «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմը «ՕՍԿԱՐ»-ի 96-րդ մրցանակաբաշխության SHORTLIST-ում է:

Սա, իրապես, Հայ կինոյի համար նշանակալի իրադարձություն է, մեծ նվաճում և ձեռքբերում: Առաջին անգամ է, թերևս, պատմության մեջ, որ Հայաստանից պետական Ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմն ընդգրկվում է «ՕՍԿԱՐ»-ի  մրցանակաբաշխության SHORTLIST-ում:

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին, պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻՆ, ռեժիսոր ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻՆ, ֆիլմի ողջ ստեղծագործական կազմին և մեր կինոհանրությանը:

ՈՒշադրություն, Մաստրիխտի և շրջակայքի հայությանը:

Բարեկամներ ( Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht ) Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցու Ծխական խորհուրդը նախապես մեծ սիրով և ուրախությամբ տեղեկացնում է, որ 2024թ. Հունվարի 6ի Շաբաթ օրը, ժամը 11-30 ին կմատուցվի, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ Սուրբ և անմահ  Պատարագ։ Պատարագիչն է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի ներկայացուցիչ Վատիկանում, (Pontifical Legation of the Western Europe ) Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն, խաչքավորությամբ՝ Տյար Սերոբ Բաբուջյանի:

Սիրով ակնկալում ենք եւ սպասում այդ օրը բոլորի ներկայությունը:

Տոնածառ ջան, տոնածառ...

Եվ քամին ահա այսպես տապալեց Գանձակի (Ադրբեջան) կենտրոնում տեղադրված երազանքի տարվա ծառը:


https://www.youtube.com/shorts/7ifld6eWdEA

Նիդերլանդները 18 F-16 կործանիչ կմատակարարի Ուկրաինային: Այս մասին տեղեկացրել է Նիդերլանդների վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ մեր կառավարության որոշման մասին՝ պատրաստելու նախնական 18 F-16 կործանիչ՝ Ուկրաինա առաքելու համար: F-16-ների մատակարարումը Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ պայմանագրերի կարևորագույն տարրերից է»,-նշել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ արտահանման թույլտվությունից բացի՝ մինչ առաքումը մի շարք այլ չափանիշներ նույնպես պետք է պահպանվեն, այդ թվում անձնակազմի և ենթակառուցվածքների պահանջները:

«Այս որոշումը հաստատում է Նիդերլանդների անմնացորդ հանձնառությունը՝ տրամադրելու Ուկրաինային այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիային արձագանքելու համար»,-գրել է Ռյուտեն:

Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ 3 Սու-34 կործանիչ են խոցել Խերսոնի շրջանում, հայտնում է BBC-ն:

Քիչ առաջ Նիդերլանդների մարզային  Omroep Gelderland    թերթը ընդարձակ անդրադարձ է կատարել մեր հայրենակից Գասի Գասպարյանի նիդերլանդերեն լեզվով գրված գրքին, նրա կենսագրության ու այլ մանրամասներին։

Մենք արդեն մեր ընթերցողներին պատմել ենք Գասիի գրքի մասին։ Այն մաքառումներով լի մի կյանքի պատմություն է։

Merry Christmas and Happy New year!

Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է քրիստոնեական տոնացույցի կենտրոնական տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին:

https://niderlandakan.livejournal.com/581980.html

Բելգիայի հայոց հոգևոր հովիվ , արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Զատիկ վրդապետ Ավետիքյանի մատուցած պատարագը հեռարձակվել է Բելգիայի RTBF հեռուստատեսության եթերով: