The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 19 March 2026

Պատմական ներկայացվածություն․ հայերը Նիդերլանդների համայնքային խորհուրդներում

 ԹԱՐՄԱՑՎՈՂ









🇦🇲
Պատմական ներկայացվածություն․ հայերը Նիդերլանդների համայնքային խորհուրդներում
Ուժեղ համայնքը ներկայանում է այնտեղ, որտեղ որոշումներ են կայացվում՝ առաջնորդության, ներգրավվածության և պատասխանատվության միջոցով։
Հպարտությամբ շնորհավորում ենք մարտի 18-ին տեղի ունեցած տեղական մարմինների ընտրություններում հայ համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր ընտրվել են Նիդերլանդների տարբեր համայնքների ավագանիներում։ (Նախնական տվյալներով) այս անգամ ընտրվել է 7 թեկնածու՝ ինչը վկայում է աճող մասնակցության և վստահության մասին։
👏 Շնորհավորում ենք՝
▪️ Արշակ Մազլումյան – Էնկհաուզեն
▪️ Գոհարիկ Սարյան – Բաարն

▪️ Դավիթ Սարգսյան – Դելֆտ
▪️ Լուսինե Բախշյան – Հեմստեդե
▪️ Արտակ Գրիգորյան – Ռոսենդալ
▪️ Լիլիթ Զելցբուրգ – Զաանստադ
Սակայն սա վերջնակետը չէ։
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ի քարտուղար Ինգա Դրոստի (Inge Drost )մեկնաբանությամբ՝
🔹 Նրանք, ովքեր դեռևս անմիջապես չեն ընտրվել, հնարավորություն ունեն անցնելու նախապատվության ձայների հաշվարկից հետո։
🔹 Բացի այդ, որոշ թեկնածուներ կարող են միանալ ավագանուն, եթե իրենց կուսակցությունները ներգրավվեն համայնքային գործադիր մարմնում (B&W)։
👉 Այսինքն՝ ներկայացվածությունը դեռ կարող է աճել։
Այս զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է․
Նիդերլանդների հայ համայնքը ոչ միայն տեսանելի է, այլև ազդեցիկ և ակտիվորեն ներգրավված է հասարակության զարգացման գործընթացում։
Մաղթում ենք բոլոր ընտրված և ապագա ավագանու անդամներին հաջողություն, իմաստություն և հաստատակամություն իրենց պատասխանատու առաքելության մեջ։
Միասին կառուցում ենք կամուրջներ։ Միասին կերտում ենք ապագա։ 🇳🇱🤝🇦🇲
🇳🇱 Historische vertegenwoordiging: Armeniërs in Nederlandse gemeenteraden
Een sterke gemeenschap laat zich zien waar beslissingen worden genomen — door leiderschap, betrokkenheid en verantwoordelijkheid.
Met trots feliciteren wij de vertegenwoordigers van de Armeense gemeenschap die zijn verkozen tijdens de gemeenteraadsverkiezingen van 18 maart in verschillende gemeenten in Nederland. (Onder voorbehoud) zijn er dit keer 7 gekozen kandidaten - een duidelijk teken van groeiende participatie en vertrouwen.
👏 Gefeliciteerd aan:
▪️ Arshak Mazloumian – Enkhuizen
▪️ Goharik Sarian – Baarn

▪️ David Sarkisian – Delft
▪️ Lusine Bakhshyan – Heemstede
▪️ Artak Grigoryan – Roosendaal
▪️ Lilit Zeltzburg – Zaanstad
Maar dit is nog niet het eindpunt.
Volgens FAON-secretaris Inga Drost:
🔹 Kandidaten die nog niet direct gekozen zijn, maken nog kans via de voorkeursstemmen.
🔹 Daarnaast kunnen sommigen alsnog toetreden tot de gemeenteraad als hun partij deelneemt aan het college van B&W.
👉 Dit betekent dat de vertegenwoordiging nog verder kan groeien.
Deze ontwikkeling onderstreept opnieuw:
de Armeense gemeenschap in Nederland is niet alleen zichtbaar, maar ook invloedrijk en actief betrokken bij de samenleving.
Wij wensen alle gekozen en toekomstige raadsleden veel succes, wijsheid en doorzettingsvermogen in hun belangrijke werk.
Samen bouwen we bruggen. Samen bouwen we aan de toekomst. 🇳🇱🤝🇦🇲

Wednesday, 18 March 2026

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՏԵԼ Է ՄԻ ՓՈՒԼ, ԵՐԲ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

 

Տեսակետ

18.03.2026 / Նիդ. օրագիր

«Պատերազմը քաղցր է նրան, ով չի տեսել այն»՝ զգուշացնում էր միջնադարի փիլիսոփա, գրող Էրազմ Ռոտերդամցին։ Այսօր պետք է ավելացնել՝ պատերազմն առավել քաղցր է նրանց համար, ովքեր այն վարում են ուրիշների ձեռքերով։ Դոնալդ Թրամփի, Նեթանյահուի կառավարությունները և նրանց դաշնակից մեդիա ցանցերը ստեղծում են մշուշ, որտեղ անհնար է տարբերել իրականը կեղծից։ Միևնույն ժամանակ Իրանը վարում է իր քարոզչական պատերազմը՝ նույնքան ագրեսիվ։

Պաշտոնապես բոլորը խոսում են հաղթանակի մասին։ ՆԱՏՕ-ն «գործընթացի» մեջ չի մտնում ամբողջ ուժով, որովհետև դա կնշանակի լայնածավալ պատերազմ՝ հավանաբար նաև զգուշանալով նոր համաշխարհայինից։ ԱՄՆ-ն և Իսրայելը կանգ չեն առնում, որովհետև դա կնշանակի քաղաքական պարտություն հենց իրենց երկրներում։ Իրանը չի նահանջում, որովհետև դա կնշանակի ռեժիմի տապալում։ Այսինքն՝ բոլորը մնացել են մի կետում, որտեղ պատերազմը շարունակելը ավելի հարմար է, քան այն ավարտելը։

Սա արդեն ոչ թե սխալ հաշվարկ է, այլ գիտակցված ընտրություն։ Պատերազմը միշտ ունի ֆինանսական շահառուներ՝ զենք արտադրողներ, էներգետիկ շուկաների խաղացողներ, քաղաքական էլիտաներ։ Այս պատերազմը չի ավարտվում ոչ թե որովհետև լուծում չկա, այլ որովհետև այն դարձել է օգտակար։

Աշխարհը կրկին նայում է մի պատերազմի, որի մասին շատ է խոսվում, բայց գրեթե ոչ ոք չի հասկանում՝ որտեղ է դրա ավարտը։ Ամերիկա-իսրայելական և իրանյան հակամարտությունը, որը պետք է լիներ «արագ գործողություն», արդեն վերածվել է երկարատև, հյուծող և վտանգավոր բախման։ Բայց ամենաէականը նույնիսկ ռազմաճակատում չէ։ Ամենաէականը այն է, թե ինչ է կատարվում դրա շուրջ՝ մարդկանց գիտակցության մեջ։

Այս պատերազմը առաջին հերթին տեղեկատվական է։ Կեղծ տեսանյութեր, անհետացող առաջնորդներ, հակասական հայտարարություններ։ Երբ նույնիսկ պարզ չէ՝ ով է ողջ, ով՝ ոչ, պատերազմը դուրս է գալիս պարզ «իրականությունից» և մտնում մի տարածք, որտեղ ճշմարտությունն այլևս նշանակություն չունի։ Իսկ երբ ճշմարտությունը վերանում է, պատերազմը դառնում է անվերջ ու անսահման։

Իրականությունը, որքան էլ փորձեն թաքցնել, մի բան հստակ ցույց է տալիս՝ արագ հաղթանակ չկա։ Երկու շաբաթ, երեք շաբաթ, ամիսներ… և պարզ է դառնում՝ ոչ մի կողմ չի կարողանում կոտրել մյուսին։ Սա արդեն դասական սխալ է, որը մարդկությունը կրկնում է տասնամյակներով․ պատերազմ սկսողները միշտ թերագնահատում են դրա տևողությունն ու գինը։

Այդ ընթացքում, մինչ ռազմավարական «հաշվարկները» ձախողվում են, իրական կյանքում տեղի է ունենում այն, ինչ երբեք չի մտնում հաղթանակի մասին հայտարարությունների մեջ։ Քաղաքներ են ավերվում։ Մայրերը ծննդաբերում են մեքենաների մեջ։ Մարդիկ ապրում են փողոցում՝ նորածին երեխաների հետ։ Նավաստիները մնում են ծովում՝ առանց սննդի ու ջրի։ Պատերազմը երբեք միայն ռազմաճակատ չէ։ Այն ամեն օր տարածվում է հասարակ մարդկանց կյանքի վրա՝ դարձնելով նրանց «կողմնակի, վնասակար էակներ»։

Միևնույն ժամանակ աշխարհը սկսում է զգալ դրա տնտեսական հետևանքները։ Նավթի գները աճում են, առևտրային ուղիները փակվում են, պետությունները հայտնվում են նոր ճնշումների տակ։ Հորմուզի նեղուցը, որը պարզապես աշխարհագրական կետ էր, հանկարծ դառնում է ամբողջ աշխարհի տնտեսության սրտի զարկը։ Եվ այդ զարկը սկսում է խափանվել։

Ամենավտանգավորը առջևում է։ Այս պատերազմը չունի հստակ ավարտի սցենար։ Մի կողմը չի կարող հեշտությամբ նահանջել՝ կորցնելով հեղինակությունը։ Մյուսը չի կարող լիարժեք հաղթել՝ առանց ավելի մեծ պատերազմի ռիսկի։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմը կարող է կամ երկար շարունակվել, կամ հանկարծակի պայթել՝ ընդլայնվելով՝ ներգրավելով նոր երկրներ, նոր ճակատներ, նոր միլիոնավոր մարդկանց։

Պատմությունը ցույց է տվել՝ պատերազմները սկսելը հեշտ է, բայց կանգնեցնելը՝ գրեթե անհնար, երբ դրանք արդեն դուրս են եկել վերահսկողությունից։ Այսօր աշխարհը կանգնած է հենց այդ կետի վրա։ Եվ ամենակարևոր հարցը սա է՝ արդյո՞ք այսքան հակասական լուրերը, այս ամբողջ ցավը, իրենց տիրակալներ կարծող անձանց գործողությունները ցույց են տալիս պատերազմի ավարտի ցանկություն։

Պատասխանը ցավալի է։ Մարդիկ, հասարակությունները, որոշ պետություններ ցանկանում են դադարեցնել այս ամենը։ Բայց ուժային կենտրոնները դեռ շարունակում են մտածել հաղթանակի խելահեղ տրամաբանությամբ, ոչ թե խաղաղության։

Այս հակասությունն է, որ երկարացնում է պատերազմը։ Այս ամենից հետո մնում է մեկ պարզ ճշմարտություն․ ինչպես բոլոր պատերազմները, այս պատերազմը ևս երբեք չի լուծելու այն խնդիրները, որոնց համար սկսվել է։ Այն միայն ծնելու է նորերը՝ ավելի խոր, ավելի վտանգավոր, ավելի անլուծելի։

Եվ գուցե ամենամեծ վտանգը հենց դա է՝ մարդկությունը կրկին սովորում է ապրել պատերազմի հետ՝ ընդունելով այն որպես «նորմալ»։ Բայց պատերազմը երբեք նորմալ չէ։ Այն միշտ պարտություն է։ Բոլորի համար։

Եվ հենց սա է ամենամեծ մեղադրանքը։ Երբ պատմությունը գրվի, հարցը չի լինելու՝ ով հաղթեց։ Հարցը լինելու է՝ ովքեր թույլ տվեցին, որ սա շարունակվի, երբ արդեն պարզ էր, որ դա ոչ մի լուծում չի տալու։ Եվ այդ պահին արդարացումներ չեն ընդունվելու։

Որովհետև, ինչպես դեռ հինգ դար առաջ զգուշացնում էր Էրազմ Ռոտերդամցին, պատերազմը միշտ թվում է արդարացված՝ մինչև բացահայտվում է, թե ում համար էր այն իրականում շահավետ։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ


Vandaag, 18 maart, is in Nederland de dag van de gemeenteraadsverkiezingen (gemeenteraadsverkiezingen)

 

18.03.2026 / Նիդ.օրագիր

Vandaag, 18 maart, is in Nederland de dag van de gemeenteraadsverkiezingen (gemeenteraadsverkiezingen).

De lokale verkiezingen in Nederland kenmerken zich de laatste jaren door hun diversiteit en inclusiviteit. Vertegenwoordigers van verschillende gemeenschappen, waaronder politici van Armeense afkomst, nemen steeds actiever deel aan het politieke leven van het land en proberen bij te dragen aan de ontwikkeling van steden en het oplossen van maatschappelijke vraagstukken.

De Armeense gemeenschap in Nederland is weliswaar niet groot in aantal, maar wordt geleidelijk zichtbaarder in het maatschappelijke en politieke veld. In verschillende gemeenten stellen kandidaten van Armeense afkomst zich verkiesbaar via diverse politieke partijen en brengen zij zowel lokale als bredere maatschappelijke thema’s onder de aandacht.

Hun betrokkenheid komt niet alleen voort uit politieke ambities, maar ook uit een gevoel van maatschappelijke verantwoordelijkheid: het bevorderen van gelijke kansen en het versterken van een inclusieve, multiculturele samenleving.

Veel kandidaten richten zich op onderwerpen die voor de hele Nederlandse samenleving relevant zijn, zoals:

  • de woningcrisis en betaalbare huisvesting

  • sociale gelijkheid en toegang tot onderwijs

  • ondersteuning van lokale ondernemers

  • duurzame stedelijke ontwikkeling

Deze thema’s zijn vooral belangrijk in grotere steden, waar bevolkingsgroei en economische veranderingen nieuwe uitdagingen met zich meebrengen.

Kandidaten van Armeense afkomst vertegenwoordigen een brede politieke diversiteit. Zij zijn actief binnen uiteenlopende politieke stromingen, variërend van liberale en sociaaldemocratische partijen tot nieuwe burgerbewegingen. Tegelijkertijd zijn anderen juist betrokken bij meer traditionele partijen. Dit onderstreept dat de Armeense gemeenschap geen eenduidige politieke richting heeft, maar verschillende ideologische visies vertegenwoordigt.

Daarnaast zijn veel van deze kandidaten niet alleen politiek actief, maar ook betrokken bij het gemeenschapsleven. Zij nemen deel aan educatieve, culturele en maatschappelijke initiatieven die bijdragen aan zowel het behoud van de Armeense identiteit als de integratie in de Nederlandse samenleving.

In deze context fungeren zij vaak als brug tussen verschillende culturen, wat een belangrijke rol speelt in de ontwikkeling van een stabiele en diverse samenleving.

De groeiende deelname van kandidaten van Armeense afkomst aan de lokale verkiezingen in Nederland wijst op een toenemende politieke betrokkenheid en volwassenheid van de gemeenschap. Zij vertegenwoordigen niet alleen hun eigen gemeenschap, maar dragen ook bij aan bredere maatschappelijke waarden en aan de opbouw van rechtvaardige, inclusieve en toekomstbestendige steden.

Deze ontwikkeling laat zien dat de rol van politici van Armeense afkomst in de Nederlandse politiek in de toekomst verder kan groeien. Wij hebben een overzicht gepresenteerd van kandidaten en een aantal van hen nader belicht.

Hoeveel van hen uiteindelijk zitting zullen nemen in de gemeenteraden, zal afhangen van de uitslag van de verkiezingen van vandaag.

Այսօր` մարտի 18-ին Նիդերլանդներում տեղական մարմինների` (gemeenteraadsverkiezingen) ավագանու ընտրությունների օր է

18.03.2026/ /Նիդ.օրագիր

Նիդերլանդներում անցկացվող տեղական ինքնակառավարման ընտրությունները վերջին տարիներին առանձնանում են իրենց բազմազանությամբ և ներառականությամբ։ Տարբեր համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայազգի գործիչներ, ավելի ակտիվ են ներգրավվում երկրի քաղաքական կյանքում՝ փորձելով իրենց ներդրումն ունենալ քաղաքների զարգացման և հանրային խնդիրների լուծման գործում։

Հայկական համայնքը Նիդերլանդներում, թեև քանակապես մեծ չէ, սակայն աստիճանաբար դառնում է տեսանելի հասարակական և քաղաքական ոլորտներում։ Տարբեր բնակավայրերում հայազգի թեկնածուները առաջադրվում են տարբեր կուսակցությունների ցուցակներով՝ ներկայացնելով ինչպես տեղական, այնպես էլ համազգային կարևոր հարցեր։

Նրանց մասնակցությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական հավակնություններով, այլև համայնքային պատասխանատվությամբ՝ նպաստելու հասարակության զարգացմանը և բազմամշակութային միջավայրում հավասար հնարավորությունների ապահովմանը։

Հայազգի թեկնածուների մեծ մասը կենտրոնանում է այնպիսի հարցերի վրա, որոնք արդիական են ողջ նիդերլանդական հասարակության համար․

  • բնակարանային ճգնաժամ և մատչելի բնակարաններ
  • սոցիալական հավասարություն և կրթության հասանելիություն
  • տեղական բիզնեսի աջակցություն
  • կայուն քաղաքային զարգացում

Այս խնդիրները հատկապես կարևոր են մեծ քաղաքներում, որտեղ բնակչության աճը և տնտեսական փոփոխությունները նոր մարտահրավերներ են առաջացնում։

Հայազգի թեկնածուներն ունեն քաղաքական լայն բազմազանություն` ներկայացված են տարբեր քաղաքական ուժերում՝ սկսած լիբերալ և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններից մինչև նոր ձևավորվող քաղաքացիական շարժումներ։  Միաժամանակ, այլ քաղաքներում գործող հայազգի գործիչներ ներգրավված են ավելի ավանդական կուսակցությունների գործունեության մեջ՝ ընդգծելով, որ հայկական համայնքը չունի միասնական քաղաքական ուղղություն, այլ արտահայտում է տարբեր գաղափարական մոտեցումներ։

Հայ թեկնածուների մեծ մասը ակտիվ է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև համայնքային կյանքում։ Նրանք հաճախ ներգրավված են կրթական, մշակութային և բարեգործական նախաձեռնություններում, որոնք նպաստում են ինչպես հայկական ինքնության պահպանմանը, այնպես էլ ինտեգրմանը նիդերլանդական հասարակության մեջ։

Այս համատեքստում նրանց գործունեությունը հաճախ դիտարկվում է որպես կամուրջ՝ տարբեր մշակույթների միջև, ինչը կարևոր դեր ունի բազմազգ հասարակության կայուն զարգացման համար։

Նիդերլանդների տեղական ընտրություններում հայազգի թեկնածուների աճող մասնակցությունը վկայում է համայնքի քաղաքական հասունացման և ակտիվացման մասին։ Նրանք ոչ միայն ներկայացնում են իրենց համայնքի շահերը, այլև հանդես են գալիս որպես լայն հասարակական արժեքների կրողներ՝ նպաստելով ավելի արդար, ներառական և զարգացող քաղաքների կառուցմանը։

Այս միտումը ցույց է տալիս, որ ապագայում հայկական ծագում ունեցող գործիչների դերը Նիդերլանդների քաղաքական կյանքում կարող է էլ ավելի ընդլայնվել։ Մենք ներկայացրել ենք հայազգի թեկնածուների ցուցակն ու նրանցից մի քանիսին:

Իսկ թե նրանցից քանիսը կնդգրկվեն ավագանիների կազմում կախված է այսօրվա ընտրությունների արդյունքներից: 


Tuesday, 17 March 2026

Նիդերլանդների տեղական ընտրություններում հայազգի ավագանու մի շարք թեկնածուների մասին

 Հայազգի թեկնածուները Նիդերլանդների տեղական ընտրություններում. Մասես Մարտերոսը՝ Ալմելոյում

Նիդերլանդներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման ընտրություններում ակտիվորեն ներգրավված են նաև հայազգի թեկնածուներ։ Նրանցից մեկը Մասես Մարտերոսն է, ով մասնակցում է ընտրություններին որպես թեկնածու Christen Unie կուսակցության ցուցակում՝ Ալմելո քաղաքում։

Մարտերոսը իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին դիտարկում է որպես համայնքին ծառայելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ տեղական կառավարման համակարգում ներկայացված լինեն տարբեր համայնքների ներկայացուցիչներ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ քաղաքների զարգացման և հասարակության համախմբման գործում։

Նա նշում է, որ իր քաղաքական գործունեության հիմնական նպատակներից են սոցիալական համերաշխության ամրապնդումը, ընտանիքի և հասարակական արժեքների պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքային համայնքի կայուն զարգացումը։ Քրիստոնեական արժեքների վրա հիմնված ChristenUnie կուսակցության գաղափարախոսությունը, ըստ Մարտերոսի, համապատասխանում է իր համոզմունքներին և ծառայելու մոտեցմանը։

Հայկական համայնքի համար ևս կարևոր է, որ Նիդերլանդների քաղաքական և հասարակական կյանքում լինեն ակտիվ և պատասխանատու հայազգի ներկայացուցիչներ։ Այս առումով Մարտերոսի մասնակցությունը ընտրություններին դիտվում է որպես ևս մեկ քայլ՝ համայնքի ձայնը տեղական կառավարման մակարդակում լսելի դարձնելու ուղղությամբ։

Նշենք, որ նրա թեկնածության մասին տեղեկությունը արդեն տարածվել է նաև հայկական համայնքային կառույցների և լրատվական հարթակների կողմից, այդ թվում՝ FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands  և  Armeens Apostolische Kerk Almelo   համայնքային կառույցների միջոցով։

Տեղական ընտրություններին հայազգի թեկնածուների մասնակցությունը ցույց է տալիս, որ Նիդերլանդներում բնակվող հայ համայնքը ոչ միայն պահպանում է իր ինքնությունը, այլև ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական ու քաղաքական կյանքին։

ChristenUnie կուսակցության էջում հրապարակված Մասես Մարտերոսի ներկայացումը կարելի է տեսնել նաև հետևյալ հղմամբ․

https://www.facebook.com/share/p/1DBDGFRYvH/?mibextid=wwXIfr⁠

Chris de Ploeg ՝    Նիդերլանդների տեղական ընտրություններում հայազգի ավագանու մի շարք թեկնածուների մասին

Նիդերլանդներում  վաղը չէ մյուս օրը անցկացվող տեղական ինքնակառավարման մարմիններւ ընտրությունների շրջանակում Amsterdam քաղաքում քաղաքական պայքարին մասնակցում է նաև Chris de Ploeg-ը, որը առաջադրվել է որպես De Vonk կուսակցության ցուցակի առաջնորդ և քաղաքային ավագանու թեկնածու։ Քրիսի մայրը հայ է։  Նրա թեկնածությունը ուշադրություն է գրավել թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հասարակական քննարկումներում։

Քրիս դե Պլոգը Նիդերլանդներում հայտնի է որպես հետաքննող լրագրող, հեղինակ և հասարակական կազմակերպիչ։ Նա երկար տարիներ զբաղվում է սոցիալական արդարության, հակագաղութատիրական քաղաքականության, կլիմայական արդարության և մարդու իրավունքների թեմաներով հետազոտություններով ու հրապարակումներով։ Նրա հոդվածները և վերլուծությունները հրապարակվել են մի շարք միջազգային և նիդերլանդական հեղինակավոր լրատվամիջոցներում։ 

Դե Պլոգը նաև մի քանի գրքերի հեղինակ է, որոնցում անդրադարձել է ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներին և գաղութատիրության պատմությանը։ Նա ակտիվորեն համագործակցել է հասարակական շարժումների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ՝ կազմակերպելով բազմաթիվ քննարկումներ, մշակութային միջոցառումներ և հանրային արշավներ։ 

2026 թվականի մարտին կայանալիք Amsterdam gemeenteraadsverkiezingen 2026 ընտրությունների համար Քրիս դե Պլոգը ընտրվել է De Vonk կուսակցության գլխավոր թեկնածու։ Նրա քաղաքական ծրագիրը կենտրոնանում է սոցիալական հավասարության, մատչելի բնակարանների, առողջապահության և քաղաքային ռեսուրսների արդար բաշխման վրա։ 

Քաղաքական ուժը հանդես է գալիս այն գաղափարով, որ քաղաքում բնակարանն ու սոցիալական ծառայությունները պետք է դիտարկվեն որպես հիմնական իրավունք, ոչ թե շահույթ ստանալու միջոց։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է Ամստերդամում բնակարանային ճգնաժամի պայմաններում, որտեղ բնակարանի բարձր գները լուրջ խնդիր են դարձել բազմաթիվ բնակիչների համար։ 

Քաղաքական քննարկումների կենտրոնում

https://youtube.com/shorts/Nb0ZeO1oT8M?feature=share

Քրիս դե Պլոգը հաճախ մասնակցում է ընտրական բանավեճերի և հանրային քննարկումների, որտեղ ներկայացնում է իր կուսակցության ծրագրերն ու տեսլականը քաղաքի զարգացման վերաբերյալ։ Օրինակ՝ նա մասնակցել է ընտրություններին նվիրված քաղաքական քննարկումներին, որտեղ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ քննարկել են սոցիալական ապահովության, բնակարանային քաղաքականության և քաղաքային զարգացման հարցերը։ 

Քրիս դե Պլոգի առաջադրումը Ամստերդամի ավագանու ընտրություններում ցույց է տալիս Նիդերլանդների տեղական քաղաքականության բազմազանությունը և նոր քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը քաղաքային կառավարման գործընթացներին։ Նրա թեկնածությունը ներկայացնում է հասարակական ակտիվիզմից քաղաքական դաշտ անցնելու օրինակ, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է սոցիալական արդարության և բնակիչների կենսապայմանների բարելավման վրա։

Տեղական ավագանու ընտրությունների հայազգի թեկնածուները Նիդերլանդներում` Սոնա Սերոբյան-Ռոսիդու, Rijswijk


Նիդերլանդներում մոտեցող տեղական ինքնակառավարման ընտրությունների ֆոնին տարբեր քաղաքներում առաջադրված են մոտ 25 հայազգի թեկնածուներ։ Նրանցից մեկը Սոնա Ռոսիդու-Սերոբյանն  է, ով մասնակցում է Ռեյսվեյք քաղաքի ավագանու ընտրություններին՝ ներկայացնելով RijswijksBelang կուսակցությունը։

Ընտրություններին մնացել է ընդամենը երկու օր, և RijswijksBelang-ը ներկայացնում է իր թեկնածուներին։ Կուսակցության ցուցակում Սոնա Ռոսիդուն զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ Նա բնակվում է քաղաքի Te Werve թաղամասում և հայտնի է որպես կրթության ոլորտի մասնագետ ու ակտիվ համայնքային գործիչ։

Սոնա Ռոսիդուն առաջին կարգի մաթեմատիկայի ուսուցիչ է և մանկավարժ։ Նա նաև երկու երեխաների մայր է և իր առօրյա գործունեության մեջ մեծ ուշադրություն է դարձնում կրթության որակին, հավասար հնարավորություններին և անվտանգ հասարակական միջավայրի ձևավորմանը։ Նրա համոզմամբ՝ կրթությունն ու սոցիալական համերաշխությունը քաղաքի զարգացման հիմնական հիմքերից են։

Հայկական արմատներն ու բազմալեզու միջավայրում ապրելու փորձը Ռոսիդուին հնարավորություն են տվել խորապես հասկանալ տարբեր մշակույթների և համայնքների միջև կապի կարևորությունը։ Նրա խոսքով՝ փոխադարձ հարգանքը, երկխոսությունն ու համագործակցությունը այն արժեքներն են, որոնք կարող են ուժեղացնել քաղաքային համայնքը և ստեղծել ավելի միասնական հասարակություն։

Թեկնածուն ընդգծում է, որ ցանկանում է իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Ռեյսվեյքի բոլոր բնակիչների շահերին՝ անկախ նրանց ծագումից կամ սոցիալական դիրքից։ Նրա ծրագրի առաջնահերթությունները ներառում են ուժեղ կրթական համակարգ, հավասար հնարավորություններ երիտասարդների համար և ապահով ու բարեկեցիկ բնակավայր։

Տեղական ընտրությունները Ռեյսվեյք քաղաքում կկայանան մարտի 18-ին, և Սոնա Ռոսիդուն կոչ է անում ընտրողներին աջակցել իրեն՝ քվեարկելով RijswijksBelang կուսակցության ցուցակ 3, 14-րդ համարի օգտին։

Նրա թեկնածությունն առանձնահատուկ նշանակություն ունի նաև Նիդերլանդների հայ համայնքի համար՝ որպես օրինակ, թե ինչպես կարող են սփյուռքի ներկայացուցիչները ակտիվ դեր ունենալ եվրոպական երկրների հասարակական և քաղաքական կյանքում։


Տեղական ավագանու ընտրությունների հայազգի թեկնածուները Նիդերլանդներում. Մարինա Մինասյան, Papendrecht

Նիդերլանդներում առաջիկա տեղական ընտրություններին հայազգի թեկնածուները նույնպես ակտիվ մասնակցություն են ցուցաբերում՝ ներկայացնելով իրենց համայնքները և հանդես գալով հասարակական խնդիրների լուծման նախաձեռնություններով։ Այդ թեկնածուներից մեկը Մարինա Մինասյան է, ով առաջադրվել է Christen-Democratisch Appèl կուսակցության կողմից Papendrecht համայնքի ավագանու ընտրություններում։

Մինասյանը նշում է, որ իր առաջադրման հիմքում ընկած է համայնքի նկատմամբ պատասխանատվության զգացումը և տարիների ընթացքում կուտակված հասարակական փորձը։ Նրա խոսքով՝ աշխատանքային գործունեության և համայնքային ներգրավվածության շնորհիվ նա տեսել է այն հիմնական խնդիրները, որոնք կարևոր են բնակիչների համար։ Դրանց թվում են աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովումը, հասանելի բնակարանների ստեղծումը և այնպիսի համայնքի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն տեսանելի և լսված է զգում։

«Ինձ համար առաջնորդությունը միայն որոշումներ ընդունելը չէ։ Այն նաև լսելն է, մարդկանց միավորելը և միասին աշխատելը լուծումների շուրջ, որոնք իրական ազդեցություն կունենան»,— նշում է Մինասյանը։

Նա ընդգծում է, որ իր համար մեծ պատասխանատվություն է կուսակցության և թիմի կողմից ստացված վստահությունը։ Ըստ նրա՝ այդ վստահությունը պարտավորեցնում է շարունակել աշխատել համայնքի զարգացման համար և կառուցել այնպիսի ապագա, որտեղ սոցիալական համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը կենտրոնական արժեքներ են։

Մինասյանի նախընտրական քարոզարշավը արդեն մեկնարկել է։ Ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին, որտեղ նա հանդես է գալիս ցուցակի 4-րդ համարով։ Թեկնածուն իր ծրագրում կարևորում է համագործակցությունը և ընդգծում՝ «Միասին կարող ենք կառուցել վաղվա Պապենդրեխտը»։

Այսպիսով, հայազգի թեկնածուների ներկայությունը Նիդերլանդների տեղական քաղաքական կյանքում ոչ միայն համայնքային ակտիվության օրինակ է, այլև ցույց է տալիս սփյուռքի մասնակցությունը եվրոպական ժողովրդավարական գործընթացներին։


Տեղական ավագանու ընտրությունների հայազգի թեկնածուները Նիդերլանդներում` Արտակ Գրիգորյան

Նիդերլանդներում կայանալիք տեղական ավագանու ընտրությունների շրջանակում շարունակում ենք ներկայացնել հայազգի թեկնածուների։ Նրանցից մեկը Արտակ Գրիգորյան է, ով առաջադրվել է Democraten 66 (D66) կուսակցության կողմից Ռոսենդալ քաղաքում։

30-ամյա Գրիգորյանը զբաղեցնում է կուսակցության ընտրացուցակի 5-րդ հորիզոնականը։ Թեպետ նա ծնվել է Նիդերլանդներից դուրս, սակայն մեծացել է Ռոսենդալում և իր ամբողջ կյանքը կապում է այս քաղաքի հետ։ Երիտասարդ քաղաքական գործիչը երկու տարի է, ինչ բնակվում է քաղաքի կենտրոնի հարակից հատվածում, իսկ մանկությունն անցկացրել է Լանգդոնկ թաղամասում։ Նրա համար Ռոսենդալը պարզապես քարտեզի վրա գտնվող քաղաք չէ, այլ տուն և համայնք, որի զարգացմանն ուզում է անձամբ նպաստել։

Արտակ Գրիգորյանը մասնագիտական գործունեությամբ աշխատում է Centraal Bureau Rijvaardigheidsbewijzen (CBR) կազմակերպությունում, որտեղ ամեն օր աշխատում է տարբեր մշակույթների և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ՝ օգնելով նրանց ստանալ վարորդական իրավունք։ Այս աշխատանքը նրան հնարավորություն է տալիս անմիջական կապ ունենալ բնակիչների հետ և ավելի լավ հասկանալ համայնքի խնդիրներն ու կարիքները։

Ազատ ժամանակում նա զբաղվում է սպորտով և հաճախում մարզասրահ, ինչը նրա համար ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև հանգստի միջոց է։ Բացի այդ, նա սիրում է հանգստյան օրերին ժամանակ անցկացնել Ռոսենդալի ռեստորաններում՝ վայելելով քաղաքի սոցիալական կյանքը։

Քաղաքական գործունեության մեջ Գրիգորյանի համար առաջնային կարևորություն ունի անվտանգությունը։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա ազատ և ապահով զգալ իրեն քաղաքի ցանկացած հատվածում՝ օրվա ցանկացած ժամի։ Անվտանգ և հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելը նա համարում է համայնքային զարգացման հիմնական նախապայմաններից մեկը։

Արտակ Գրիգորյանը վստահ է, որ ակտիվ քաղաքացիական մասնակցությունն ու պատասխանատվությունը կարող են իրական փոփոխություններ բերել համայնքի կյանքում։ Նրա խոսքով՝ Ռոսենդալը պետք է լինի այնպիսի քաղաք, որտեղ մարդիկ կարող են ոչ միայն ապրել, այլև լիարժեք աշխատել, զարգանալ և հանգստանալ։

Առաջիկա ընտրություններում նա հանդես է գալիս կոչով՝ միասին կառուցել ավելի ուժեղ և անվտանգ Ռոսենդալ։

«Միասին կառուցում ենք ավելի լավ Ռոսենդալ։ Դա հնարավոր է», - նշում է թեկնածուն։

Տեղական ընտրությունները կկայանան մարտի 18-ին, որտեղ ընտրողները կարող են իրենց ձայնը տալ նախընտրած  կուսակցությանն ու թեկնածուին։


Տեղական ավագանու ընտրությունների հայազգի թեկնածուները Նիդերլանդներում` Լիլիթ վան Կերկհովեն

Նիդերլանդներում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում ուշադրություն է գրավում նաև  Lilith van Kerkhoven-ը, ով գլխավորում է Volt Nederland կուսակցության ցուցակը Almelo քաղաքում։ Նա ներկայացված է Lijst 18-ով և զբաղեցնում է ցուցակի թիվ 1 հորիզոնականը։

Լիլիթ վան Կերկհովենը մասնագիտությամբ մտավոր առողջության մարզիչ (mental health coach) է։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա մշտապես կարևորել է մարդկանց միջև կապ ստեղծելը, լսելու և հասկանալու մշակույթը։ Նրա խոսքով՝ հենց այս արժեքներն են ձևավորել իր հասարակական և քաղաքական հայացքները։

Վերջին տարիներին, ըստ նրա, հասարակություններում նկատվում է աճող բևեռացում․ մարդիկ հաճախ բաժանվում են խմբերի, պիտակավորվում և գնահատվում միայն մի քանի կարծիքների հիման վրա։ Լիլիթ վան Կերկհովենի համոզմամբ՝ նման մոտեցումը վտանգավոր է հասարակական համերաշխության համար։

«Բևեռացումը թույն է մեր հասարակության համար։ Մենք պետք է կրկին տեսնենք միմյանց որպես մարդ, քանի որ վերջում բոլորս նույն բանն ենք ուզում՝ արժանապատիվ կյանք մեզ և մեր ընտանիքների համար», - նշում է նա։

Այս արժեքների հիման վրա նա ընտրել է եվրոպամետ Volt քաղաքական ուժը, որը, նրա կարծիքով, կառուցում է համագործակցության և գործնական լուծումների վրա հիմնված քաղաքականություն։ Volt-ը հանդես է գալիս եվրոպական համագործակցության խորացման, նորարարական քաղաքականության և ժողովրդավարական կառավարման ամրապնդման օգտին։

Լիլիթ վան Կերկհովենի նպատակն է Ալմելոյում դառնալ իրական ժողովրդական ներկայացուցիչ։ Նա կարևորում է ոչ միայն տեղական, այլ նաև տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներում քաղաքացիական շահերի ներկայացումը։ Հատկապես սահմանամերձ տարածաշրջանների համար, նրա խոսքով, եվրոպական որոշումները հաճախ ուղղակի ազդեցություն ունեն քաղաքների զարգացման վրա։

Քաղաքական գործունեության մեջ նա առաջնահերթ է համարում ուժեղ և հավասար ժողովրդավարության կառուցումը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա մասնակցել հասարակության զարգացմանը և համատեղ կառուցել ապագան։

Լիլիթ վան Կերկհովենի առաջադրումը Ալմելոյում նաև խորհրդանշական նշանակություն ունի՝ ընդգծելով Նիդերլանդների բազմազան և ներառական քաղաքական դաշտը, որտեղ տարբեր ծագում ունեցող քաղաքացիները կարող են ակտիվ դեր ունենալ համայնքների զարգացման գործում։


Տեղական ավագանու ընտրությունների հայազգի թեկնածուները Նիդերլանդներում

Տավրոս Ասլանյան՝ (Tawros Aslanjan)Amstelveen քաղաքից

Նիդերլանդներում անցկացվող Gemeenteraadsverkiezingen-ի շրջանակում հայազգի թեկնածուներից մեկը Tawros Aslanjan է, որը առաջադրվել է Amstelveen քաղաքում։ Նա ներկայացնում է D66 կուսակցությունը՝ ցուցակի 3-րդ համարի ներքո և զբաղեցնում է ցուցակի 16-րդ տեղը։

35-ամյա Տավրոս Ասլանյանը ծնվել է Dresden քաղաքում, Գերմանիայում, իսկ ներկայում ապրում և աշխատում է Ամստելվենում։ Նա զբաղվում է նաև ձեռնարկատիրությամբ՝ որպես անկախ գործարար։ Քաղաքական գործունեության մեջ Ասլանյանը հայտնի է որպես քաղաքաշինության, բնակարանային քաղաքականության և սոցիալական հավասարության հարցերով ակտիվ գործիչ։

Ամստելվենում նրա գործունեությունը հատկապես կապված է բնակարանային շուկայի խնդիրների, երիտասարդների և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար հասանելի բնակարանների ստեղծման, ինչպես նաև քաղաքի կայուն զարգացման նախաձեռնությունների հետ։ Նա կարևորում է այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան զարգացնել քաղաքը՝ միաժամանակ պահպանելով նրա բնորոշ արժեքները՝ կանաչ տարածքները, հանգիստ միջավայրը և բնակության բարձր որակը։

Բացի քաղաքական գործունեությունից, Տավրոս Ասլանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև հասարակական և բարեգործական նախաձեռնություններին։ Նրա աջակցությամբ, Նիդերլանդական օրագիր նախաձեռնության շրջանակում, Նիդերլանդներից Հայաստան է տեղափոխվել դպրոցական գույք, որը փոխանցվել է Հայաստան-ի տարբեր դպրոցների՝ նպաստելով կրթական պայմանների բարելավմանը։

Տավրոս Ասլանյանի առաջադրումը տեղական ինքնակառավարման ընտրություններում ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Նիդերլանդներում բնակվող հայկական համայնքը ակտիվորեն մասնակցում երկրի հասարակական և քաղաքական կյանքին՝ պահպանելով կապը նաև Հայաստանի հետ։ Նրա թեկնածությունը խորհրդանշում է նոր սերնդի քաղաքացիական ներգրավվածությունը և միջազգային փորձի համադրումը տեղական կառավարման մեջ։

Hay  Azian

ՄԵԾ ՊԱՀՔԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ «ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՏԻՐՈՋ ՀԵՏ» ԹԵՄԱՅՈՎ

--------------------

Մարտի 6-ից 8-ը տեղի ունեցավ Նիդերլանդներում բնակվող Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդ զավակների եռօրյա առանձնացումը։ Այն համախմբեց շուրջ վաթսուն հայ երիտասարդների երկրի տարբեր ծխերից՝ աղոթքի, խորհրդածության և եղբայրական հաղորդակցության պահերի համար՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ։

Հավաքը նախագահում էր Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պասամյանը։ Հոգևոր ծրագիրը համադրում էր Նյու Յորքի Սբ․ Ներսես հոգևոր ճեմարանի տեսուչ Մարտիրոս քահանա Ջևյանը՝ երկու սարկավագ-ճեմարանականների ուղեկցությամբ։ Ներկա էին նաև Նիդերլանդներում ծառայող երեք հոգևորականներ՝ Տ. Տարոն քահանա Թադևոսյանը, Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը և Տ. Սերովպե քահանա Էյլենջյանը։

Իր բացման խոսքում Սրբազան Հայրը ողջունեց երիտասարդներին՝ հրավիրելով նրանց ապրել այս առանձնացումը որպես իսկական հոգևոր ճանապարհորդություն։ Նա հիշեցրեց, որ Մեծ Պահքը միայն որոշ կանոնների շրջան չէ, այլ «սրբազան հնարավորություն՝ կանգ առնելու, ներանձնանալու և Աստծուն մոտենալու», ինքներս մեզ հարցադրելով, թե ո՞վ ենք Աստծու առաջ և որքանո՞վ ենք իրականում հետևում Քրիստոսի պատգամին։

Սրբազանը բացատրեց, որ այս օրերին երիտասարդները «հոգևորապես քայլելու են Տիրոջ հետ Ավագ շաբաթվա ընթացքին՝ մինչև Խաչն ու Հարությունը»։ Դա տեղի կունենա ոչ միայն Ավետարանը լսելով և միասին աղոթելով, այլև թույլ տալով, որ Քրիստոսը խորապես ներթափանցի նրանց սրտերը։

Նշելով այն իրական և բարդ մարտահրավերները, որոնց այսօր բախվում են երիտասարդները, Սրբազան Հայրը շեշտեց, որ Ավետարանի պատգամը անմիջականորեն ուղղորդում է նրանց դիմագրավելու մարտահրավերներին։ Նա քաջալերեց երիտասարդներին մասնակցել հավաքին արթուն մտքով և բաց սրտով, լինել անկեղծ աղոթքի մեջ, անսան Աստուծո խոսքին, հվւատքի և հոգևոր կյանքի վերափոխման ճանապարհով դառնան Աստուծո սիրելի զավակներ և Հայ եկեղեցու իսկական հավատավորներ։ 

Առանձնացման ընթացքում երիտասարդները մասնակցեցին թեմատիկ զեկույցների և խմբային քննարկումների, որոնք նպատակ ունեին օգնելու նրանց ավելի խորությամբ ընկալել Ավագ շաբաթվա խորհուրդը, այն առնչելով իրենց սեփական կյանքի հետ։ 

Քննարկումները անցան հետևյալ թեմանի շուրջ՝

• «Ի՞նչ է Ավագ շաբաթը ինձ համար»

• Ոտնլվան և Վերջին Ընթրիքը

• Դավաճանությունը և հավատարմության պայքարը

• Քրիստոսի վերջին խոսքերը Խաչի վրա

• Հարության սպասումը

• Խաչը և ներումը

Այս հանդիպումները համատեղում էին աստվածաշնչյան խորհրդածությունները ու անկեղծ զրույցները՝ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների շուրջ։ Մասնակիցները խրախուսվում էին փոքր խմբերում կիսվել իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով։

Երիտասարդները իրենց գործուն մասնակցությունը բերեցին թե՛ քննարկումներին, թե՛ հոգեպարար արարողություններին։ Ամեն օր սկսվում և ավարտվում էր ընդհանուր աղոթքով, որի ընթացքում հնչում էին Հայ Եկեղեցու ավանդական շարականներն ու սաղմոսները՝ ստեղծելով միաժամանակ ներամփոփման և միասնության մթնոլորտ։

Առանձնացումը ավարտվեց կիրակնօրյա առավոտյան Սուրբ Պատարագով, որը նախագահեց Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Երիտասարդները մեծ երկյուղածությամբ մասնակցեցին արարողությանը, որը նրանցից շատերի համար դարձավ վերանորոգ հավատքի և Հայ Եկեղեցուն պատկանելիության ու հավատարիմ զավակը զգալու պահեր։ 

Նիդերլանդներում անցկացված այս երիտասարդական հավաքը Մեծ պահքի ընթացքում ոչ միայն Սուրբ Զատկին նախատօնակ հոգևոր պատրաստություն էր, այլեւ Սփիւռքի մէջ ապրող հայ երիտասարդները իրար կամրջող սրբազան պահեր։ 

Աղոթքի, խորհրդածության և միասնության միջոցով մասնակիցները կրկին հիշեցին, որ «Տիրոջ հետ քայլել Ավագ շաբաթվա ընթացքում» նշանակում է Քրիստոսի լույսով առաջնորդվել իրենց ուսման, ընկերական հարաբերությունների, ընտանեկան կյանքի և ապագայի իրենց ծրագրերի իրականացման մեջ։

Ufficio del Legato Patriarcale della Chiesa Apostolica Armena in Europa Occidentale
Rappresentanza della Chiesa Armena presso la Santa Sede




Աստվածաշնչյան դասախոսություն Նյուվեխեյնում (Nieuwegein)
16.03.2026/Նիդ.օրագիր
Armeense Kerk Nieuwegein Նյուվեխեյնի հայկական համայնքը կրկին կազմակերպում է Աստվածաշնչյան դասախոսություն՝ երկուշաբթի, մարտի 16-ին։ Դասախոսությունը կվարի Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու քահանա Տեր Տարոն Թադևոսյանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան միասին անդրադառնալ Աստվածաշնչի թեմաներին և դրանց նշանակությանը հավատքի առօրյա կյանքում։ Այս հանդիպումները նպաստում են ոչ միայն հոգևոր գիտելիքի խորացմանը, այլ նաև համայնքի անդամների միջև շփմանը և փոխադարձ ճանաչմանը։
Դասախոսությունից հետո ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու և զրուցելու միմյանց հետ՝ սուրճի, թեյի և փոքրիկ հյուրասիրության շուրջ։
Կազմակերպիչները սիրով հրավիրում են բոլոր ցանկացողներին մասնակցելու և իրենց հետ բերել նաև ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Բոլորը ողջունելի են։



Sunday, 15 March 2026

105 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ. Սողոմոն Թեհլերյան

 

Սողոմոն Թեհլերյան․ քաղաքական սպանություն, միջազգային այս դատավարությամբ ապացուցվեց, որ Թուրքիայում տեղի է ունեցել Ցեղասպանություն

15.03.2026/նիդ.օրագիր

20-րդ դարի քաղաքական պատմության մեջ հազվադեպ են այնպիսի դատավարությունները, որոնք դուրս են գալիս մեկ քրեական գործի սահմաններից և վերածվում պատմական քննարկման հարթակի։ Այդպիսի դեպքերից մեկը 1921 թվականին Բեռլինում տեղի ունեցած դատավարությունն էր, որի կենտրոնում կանգնած էր Սողոմոն Թեհլերյանը՝ մարդը, ով սպանեց Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Այս գործը ոչ միայն իրավական գործընթաց էր, այլև պատմական մի իրադարձություն, որի ընթացքում եվրոպական հասարակության ուշադրությունը սևեռվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային բռնությունների վրա։

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Օսմանյան կայսրության Էրզրումի նահանգի Ներդիկ գյուղում։ Նրա մանկությունն անցել է այն միջավայրում, որտեղ հայ բնակչությունը արդեն իսկ գտնվում էր քաղաքական և սոցիալական լարվածության պայմաններում։ 1915 թվականին Օսմանյան իշխանությունների կողմից իրականացված զանգվածային տեղահանությունների և կոտորածների ընթացքում նրա ընտանիքը, ինչպես բազմաթիվ հայ ընտանիքներ, ծանր կորուստներ կրեց։ Այդ իրադարձությունները հետագայում դարձան նրա կյանքի և գործողությունների մեկնակետերից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օսմանյան կայսրության մի շարք նախկին ղեկավարներ հեռացան երկրից և բնակություն հաստատեցին Եվրոպայում։ Միևնույն ժամանակ հայ քաղաքական շրջանակներում ձևավորվեց գաղափար, ըստ որի անհրաժեշտ էր պատասխանատվության ենթարկել այն պետական գործիչներին, որոնք համարվում էին 1915 թվականի զանգվածային բռնությունների կազմակերպիչներ։ Այդ նպատակով   կազմակերպվեց գաղտնի գործողություն, որը պատմության մեջ հայտնի դարձավ «Նեմեսիս» անունով։ Գործողության շրջանակում նախատեսվում էր գտնել և սպանել այն օսմանյան ղեկավարներին, որոնք, ըստ կազմակերպիչների, կրում էին հիմնական պատասխանատվությունը հայերի տեղահանությունների և կոտորածների համար։

Թալեաթ փաշան, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զբաղեցնում էր Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի պաշտոնը և հանդիսանում էր Երիտթուրքական կառավարության առանցքային ղեկավարներից մեկը, պատերազմից հետո ապաստան էր գտել Գերմանիայում։ 

Ուղիղ 105 տարի առաջ` 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում Սողոմոն Թեհլերյանը մոտեցավ նրան փողոցում և կրակեց։ Թալեաթ փաշան տեղում մահացավ։ Թեհլերյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվեց գերմանական ոստիկանության կողմից։

Դատավարությունը սկսվեց 1921 թվականի հունիսի 2-ին Բեռլինում և տևեց երկու օր։ Այն արագորեն դարձավ միջազգային մամուլի ուշադրության կենտրոն։ Գործի քննության ընթացքում դատարանում ներկայացվեցին վկայություններ և փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանություններին և սպանություններին։ Այդ պատճառով դատավարությունը հաճախ նկարագրվում է ոչ միայն որպես սպանության գործ, այլև որպես մի գործընթաց, որի ընթացքում եվրոպական դատարանի դահլիճում առաջին անգամ լայնորեն քննարկվեց 1915 թվականի իրադարձությունների բնույթը։

Պաշտպանության կողմը դատարանում պնդում էր, որ Թեհլերյանը գործել է խոր հոգեբանական ցնցման ազդեցության տակ՝ կապված իր ընտանիքի կորստի և պատերազմական փորձառությունների հետ։ Մեղադրող կողմը, իր հերթին, ներկայացնում էր գործը որպես կանխամտածված սպանություն։ Դատավարության ավարտին, 1921 թվականի հունիսի 3-ին, գերմանական երդվյալ ատենակալները արդարացրեցին Թեհլերյանին։

Դատավճիռը լայն արձագանք առաջացրեց եվրոպական մամուլում և իրավական շրջանակներում։ Բազմաթիվ լրագրողներ և իրավաբաններ նշում էին, որ դատավարությունը վերածվել էր քաղաքական և պատմական քննարկման։ Հետագայում պատմաբանների մի մասը գնահատել է այս գործընթացը որպես մի դրվագ, որը զգալիորեն նպաստեց եվրոպական հասարակության մեջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային բռնությունների վերաբերյալ տեղեկացվածության աճին։

Դատարանից հետո Թեհլերյանը որոշ ժամանակ բնակվեց Եվրոպայի տարբեր երկրներում, ապա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Նա մահացավ 1960 թվականի մայիսի 23-ին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում և թաղվեց այնտեղ՝ ամերիկահայ համայնքի շրջանում։

Սողոմոն Թեհլերյանի գործողությունը մինչ օրս շարունակում է մնալ պատմական և իրավական քննարկումների թեմա։ Նրա իրականացրած սպանությունը տարբեր կերպ է մեկնաբանվում՝ որպես քաղաքական վրեժխնդրություն, որպես անհատական հաշվեհարդար կամ որպես պատմական արդարության խորհրդանշական դրսևորում։ Սակայն փաստական առումով անվիճելի է, որ 1921 թվականի Բեռլինի դատավարությունը դարձավ մի կարևոր հանգրվան, որի միջոցով միջազգային հանրությունը նոր ուշադրությամբ սկսեց քննարկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված զանգվածային բռնությունների պատմությունը։

Hay  Azian


Saturday, 14 March 2026

Ազատ խոսք, թե՞ թույլտվություն ազատ խոսքի համար. երբ նույնիսկ պաստառը կարող է հարկվել

 

ՆԱՄԱԿԱՆԻ

14.03.2026/Արամ Բաբայան/Նիդ.օրագիր

Քաղաքական գործիչ Tigran Davudyan-ը հետևյալն էր գրել.

«Երեկ առավոտյան ժամը ութին նկատեցի, որ հինգ ոստիկան և երկու քաղաքացիական հագուստով անձ Սամվել Կարապետյանի ազատությունը պահանջող պաստառը «Հովսեփ Էմին» փողոցի կամուրջի վրայից պոկեցին։ Ով կարող է ասել՝ արդյո՞ք ոստիկանության քայլը օրինաչափ էր։ Կա՞ օրենք նման պաստառները չթույլատրելու կապակցությամբ։ Կարո՞ղ է պաստառը սահմանված տեղում փակցված չի եղել»։

Իմ բնակության երկրի օրինակով խոսեմ։

Նիդերլանդներում հաճախ ասում են՝ այստեղ օրենքն ու կարգը բարձր արժեք են։ Բայց երբեմն այդ կարգը հասնում է այնտեղ, որտեղ շատերը սկսում են հարց տալ․ արդյո՞ք ամեն ինչ պետք է կարգավորվի թույլտվություններով։

Այստեղ նույնիսկ սեփական խանութի ցուցանակը համարվում է գովազդ և ընկնում «գովազդային հարկի» տակ։ Քաղաքապետարանները վերահսկում են, թե ինչ պաստառ, ինչ չափի գրություն կամ ինչ դրոշ կարող է հայտնվել փողոցում, շենքի վրա կամ կամրջի մոտ։

Այս կանոնները սահմանում են տեղական իշխանությունները՝ օրինակ համայնքները, ինչպես Gemeente Terneuzen-ը և մյուս քաղաքապետարանները։ Պաշտոնական բացատրությունը պարզ է՝ պահպանել քաղաքային տեսքը, խուսափել գովազդային քաոսից և ապահովել անվտանգությունը։

Բայց այստեղ առաջանում է ավելի սուր հարց։

Ի՞նչ կլինի, եթե պաստառը գովազդ չէ, այլ բողոք կամ կոչ։

Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը կախի պաստառ՝ «Ազատություն Սամվելին» գրությամբ՝ պաշտպանելով ազատությունից զրկված մարդու։

Թղթի վրա Նիդերլանդները խոսքի ազատության երկիր է։ Բայց իրական կյանքում, եթե նման պաստառը հայտնվում է հանրային տարածքում կամ շենքի արտաքին մասում, հաճախ կարող է պահանջվել թույլտվություն։ Որոշ դեպքերում նույնիսկ կարող է առաջանալ վարչական տուգանքի կամ վճարի հարց։

Ստացվում է հետաքրքիր հակասություն․

խոսքի ազատությունը կա, բայց երբեմն այն պետք է տեղավորվի քաղաքային կանոնակարգերի շրջանակում։

Արամ ԲԱԲԱՅԱՆ

Նիդերլանդներ

Դուեյն Ջոնսոնի և Լորեն Խաշյանի ընտանիքը, մշակույթների խաչմերուկ և հայկական հետք Հոլիվուդում

 

ԳԻՏԵԻ՞Ք

14.03.2026/Նիդ.օրագիր

Հոլիվուդյան աստղային աշխարհում հարաբերությունները հաճախ կարճատև են, սակայն Դուեյն «Սքալա» Ջոնսոնի և Լորեն Խաշյանի պատմությունը տարիների ընթացքում դարձել է կայունության և ընտանեկան արժեքների հազվագյուտ օրինակ։ Մինչ աշխարհը Դուեյն Ջոնսոնին տեսնում էր որպես ժամանակակից կինոյի ամենամեծ և ամենապահանջված դերասաններից մեկին, նրա կողքին արդեն երկար տարիներ գտնվում էր երաժշտական ընտանիքից եկող Լորեն Խաշյանը՝ հայկական արմատներով։

Զույգը ծանոթացել է 2006 թվականին, երբ Ջոնսոնը նկարահանվում էր «The Game Plan» ֆիլմում։ Այդ ժամանակ դերասանի անձնական կյանքը փոփոխությունների փուլում էր․ 2007 թվականին նա ավարտեց իր առաջին ամուսնությունը պրոդյուսեր Դենի Գարսիայի հետ։ Դրանից հետո Ջոնսոնի և Խաշյանի հարաբերությունները աստիճանաբար խորացան՝ վերածվելով երկարատև գործընկերության և ընտանիքի։

Տարիների ընթացքում նրանց հարաբերությունը ձևավորվեց առանց ավելորդ աղմուկի ու հանրային սկանդալների։ Զույգը շուրջ տասներկու տարի ապրեց միասին մինչև պաշտոնապես ամուսնանալը։ 2019 թվականի օգոստոսին նրանք ամուսնացան Հավայան կղզիներում կազմակերպված փակ և համեստ արարողությամբ՝ ընտանիքի և մտերիմ ընկերների ներկայությամբ։

Լորեն Խաշյանի կենսագրությունը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև նրա ընտանեկան ծագման պատճառով։ Նրա հայրը՝ Սիբ Խաշյանը, հայտնի ռոք երաժիշտ էր, ով երկար տարիներ հանդես է եկել «Boston» լեգենդար խմբում որպես թմբկահար։ Նա հենց բեմի վրա էլ մահացավ։ Խաշյան ընտանիքի արմատները կապված են հայկական սփյուռքի հետ․ նրանց նախնիները ԱՄՆ են տեղափոխվել Օսմանյան կայսրությունից դեռևս 20-րդ դարի սկզբին` Հայոց Ցեղասպանության արդյունքում։

Այսպիսով, Դուեյն Ջոնսոնի ընտանիքում միախառնվում են մի քանի մշակութային աշխարհներ։ Ինքը՝ դերասանը, ունի սամոական և աֆրո-կանադական ծագում․ նրա հայրը՝ պրոֆեսիոնալ ըմբիշ Ռոքի Ջոնսոնը, կանադացի էր, իսկ մայրը՝ Ատա Ջոնսոնը, սամոական արմատներ ունի։ Այս բազմազգ ժառանգությունն այսօր շարունակվում է նաև նրանց երեխաների մեջ։

Ջոնսոնն ու Խաշյանը դաստիարակում են երկու դուստր՝ Ջասմին Լիա Ջոնսոնին և Տիանա Ջիա Ջոնսոնին։ Բացի այդ, դերասանը ունի նաև ավագ դուստր՝ Սիմոն Ջոնսոնը, իր առաջին ամուսնությունից։ Ընտանիքը հաճախ հայտնվում է դերասանի սոցիալական ցանցերում, որտեղ նա բացահայտ կերպով խոսում է հայրության և ընտանեկան կյանքի կարևորության մասին։

Ժամանակակից Հոլիվուդում, որտեղ հանրային կյանքը հաճախ գերակայում է անձնականին, Դուեյն Ջոնսոնի և Լորեն Խաշյանի հարաբերությունը ներկայացվում է որպես հավասարակշռության օրինակ։ Նրանց պատմությունը միաժամանակ պատմություն է սիրո, մշակույթների միախառնման և ընտանեկան արժեքների մասին՝ այնպիսի արժեքների, որոնք, ինչպես ցույց է տալիս նրանց փորձը, կարող են պահպանվել նույնիսկ գլոբալ փառքի պայմաններում։

Այսօր Ջոնսոնն ու Խաշյանը շարունակում են համատեղ կյանքը՝ պահպանելով հարաբերությունների այն մոդելը, որը կառուցվել է տարիների ընթացքում՝ փոխադարձ աջակցությամբ և ընտանիքի նկատմամբ խոր պատասխանատվությամբ։ Դերասանը բազմիցս նշել է, որ իր հաջողությունների հիմքում կանգնած է հենց ընտանիքը, իսկ Լորեն Խաշյանը՝ նրա ամենահավատարիմ գործընկերն ու խորհրդատուն։

Այդ պատճառով նրանց ընտանիքը հաճախ դիտարկվում է որպես յուրահատուկ մշակութային խաչմերուկ․ այստեղ միավորվում են սամոական, աֆրիկյան և հայկական ժառանգությունները՝ ստեղծելով նոր սերունդ, որի ինքնությունը ձևավորվում է տարբեր մշակույթների համադրության մեջ։



Thursday, 12 March 2026

Հինգ դատարաններով անցած ճանապարհ, ինչու է Գեորգի Անտոնով-Միրզախանյանը զրկվել քաղաքացիությունից



 Հայկական սփյուռքի ակտիվիստը շարունակում է իրավական պայքարը 1921 թ. պայմանագրերի դեմ՝ չնայած խոչընդոտներին և քաղաքացիությունից զրկմանը. Պատմական արդարության ճանապարհը. Գեորգի Անտոնով-Միրզախանյանի ուղին՝  դատարաններից մինչև միջազգային ատյաններ.

Հեղինակ՝ «Նիդերլանդական օրագիր» (ըստ մամուլի հրապարակումների), Մարտի 12, 2026

Պատմական արդարության որոնումները հաճախ դառնում են անձնական դրամաների և քաղաքական ինտրիգների խառնուրդ: Այդպիսի մեկը Գեորգի Անտոնով-Միրզախանյանի՝ Ռուսաստանի Կեմերովոյի (Կուզբասի) հայերի միության նախկին նախագահի պատմությունն է: Նա, մի խումբ հայրենասերների հետ միասին, 2021 թվականից սկսած վիճարկում է 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի օրինականությունը՝ համարելով, որ դրանք բխում են հայ և ռուս ժողովուրդների շահերից: Այս գործընթացը անցել է Ռուսաստանի դատարանների միջով, հանդիպել է խոչընդոտների, իսկ վերջերս Անտոնով-Միրզախանյանը անհասկանալի պատճառներով զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Սակայն նա չի կանգնել՝ վստահ լինելով, որ ժամանակը դեմ է գնացել արդարությանը: Հայաստանում նա գրանցել է նոր հասարակական կազմակերպություն: Այս հոդվածը բացահայտում է նրա գործունեության վերջին զարգացումները՝ հիմնվելով մամուլի և բաց աղբյուրների վրա:

Դատական մարաթոնը Ռուսաստանում. ճանապարհ արդարադատության միջոցով

Ամեն ինչ սկսվեց 2020 թ. մարտի 15-ին, երբ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը որոշեց հանդես գալ իրավական նախաձեռնեցությամբ: 2021թ  Կեմերովոյի հայերի միության նախագահը  դիմեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությանը՝ պահանջելով վերանայել 1921 թ. Մոսկվայի (մարտի 16) և Կարսի (հոկտեմբերի 13) անօրինական պայմանագրերը, որոնք կնքվել են բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև առանց Հայաստանի մասնակցության:

Գործընթացը անցել է Ռուսաստանի հինգ դատարաններով՝ առաջին ատյանից մինչև Գերագույն և Սահմանադրական դատարաններ: Սկզբնապես դատարանները մերժել են հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերի վերանայումը դուրս է իրենց իրավասությունից: Սակայն, ինչպես նշում են աղբյուրները, այս մերժումները թույլ են տվել Անտոնով-Միրզախանյանին իրավունք ստանալ գործը տեղափոխելու միջազգային ատյաններ: Ռուսական դատարանները փաստորեն հաստատել են, որ հարցը պետք է քննարկվի միջազգային մակարդակով, - նշվում է niderlandakan.livejournal.com-ի հրապարակումներում:

Այս ճանապարհը, սակայն, լի է եղել խոչընդոտներով: Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը երկու անգամ փորձել է անօրինական ժողովներով զրկել Անտոնով-Միրզախանյանին պաշտոնից: 2022 թ. դեկտեմբերին, օրինակ, ՌՀՄ-ը «արտահերթ ժողով» է կազմակերպել առանց Անտոնով-Միրզախանյանի մասնակցության և նշանակել նոր նախագահ: Անտոնով-Միրզախանյանը օրենքի համաձայն դա համարել է ապօրինի և շարունակել է գործել որպես նախագահ: Մամուլը, այդ թվում՝ nidoragir.com-ը, այս իրադարձություններին անդրադարձել է և գնահատականներ տվել:

Քաղաքացիությունից զրկումը. Տարօրինակ զուգադիպություններ

Վերջին զարգացումը շոկային է եղել: 2025 թ. վերջին Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները առանց հստակ պատճառաբանության զրկել են Անտոնով-Միրզախանյանին Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս որոշումը վիճարկվում է դատարանում, բայց արդեն առաջացրել է հարցեր: «Ո՞վ է կանգնած դրա հետևում», - հարցնում են աղբյուրները: Տարօրինակ զուգադիպությամբ նմանատիպ որոշում է ընդունվել Իվանովոյի մարզի ադրբեջանցիների միության նախագահի դեմ: Մամուլը կապում է դա Անտոնով-Միրզախանյանի ակտիվության հետ՝ պայմանագրերի վիճարկման շրջանակներում, որը լիովին տեղավորվում է դատական օրինականության մեջ: Այդ նախաձեռնությանը բացահայտ դեմ է եղել Արա Աբրահամյանը՝ պնդելով, որ «ժամանակը չէ» և դա հակասում է հայկական շահերին: Նրա այս դիրքորոշումը քննադատվել է որպես «Ռուսաստանի իշխանություններին հաճոյանալու փորձ»: Հարցը մնում է բաց՝ ում շահերն է պաշտպանում Արա Աբրահամյանը, երբ դեմ է դուրս եկել Անտոնով-Միրզախանյանին և այդքան խոչընդոտներ հարուցել: Հաստատ ոչ Ռուսաստանի, քանի որ պայմանագրերի օրինականության հարցին իրավական և քաղաքակիրթ ճանապարհով Ռուսաստանի քաղաքացուն պատասխանել են հենց ռուսական դատարանները: Արա Աբրահամյանը, լինելով Ռուսաստանում հայերի միության նախագահ, հաստատ չի պաշտպանում նաև Հայաստանի շահերը՝ հաշվի առնելով Հայաստանում նրա կոռուպցիոն գործերի մասին հայտնի մեղադրանքները, սփյուռքից ևս նրա հասցեին քննադատություններ են հնչում: Նկատելի է  լարվածությունը իր իսկ հրապարակային ելույթներում, մեր կարծիքով նա ինքն էլ զգում է  որ կորցրել է նախկին հեղինակությունը` հայերի շրջանում: 
Չնայած խոչընդոտներին, Անտոնով-Միրզախանյանը շարժվում է առաջ, օրենքով շարունակում է իր առաքելությունը: 2025 թ. վերջին նա Հայաստանում գրանցել է «Վիլսոնյան Հայաստան» Հայության միասնության և արդար զարգացման հասարակական կազմակերպությունը: Այս ՀԿ-ն քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ կենտրոնանում է Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշման վրա, որը ճանաչել է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ սահմանելով Միասնական Հայաստանի տարածքը (մոտ 214,000 քառակուսի կմ): «Այս կազմակերպությունը վերածում է պատմական ժառանգությունը գործող գաղափարի», - նշվում է Facebook-ի գրառումներում: Անտոնով-Միրզախանյանը ունի հաստափոր գրքեր և հավաքածուներ այս թեմայով, որոնք տեղ կգտնեն կազմակերպությունում՝ ցույց տալով նրա խորին նվիրվածությունը:

Միջազգային ատյաններ. Դիմումներ և հույսեր

Իրավաբանների խորհրդակցությամբ Անտոնով-Միրզախանյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե (Ժնև): Վերջինս՝ Human Rights Committee-ն, ընդունել է նամակը վարույթ՝ որպես քաղաքական-դիվանագիտական մարմին: Այն կարող է տալ գնահատականներ, ընդունել բանաձևեր և իրականացնել պետությունների պարբերական գնահատում (Universal Periodic Review): «Այս քայլը կարևոր է «Վիլսոնյան Հայաստան»-ի գործունեության համար», - նշում է nt.am լրատվական աղբյուրը: ՀԿ-ն հռչակագիր ունի, որտեղ հատուկ նշված է, որ այն ուղղված չէ որևէ երկրի դեմ և կենտրոնանում է միայն հայկական իրավական շահերի վրա: Ինչպես կզարգանան իրադարձությունները` ցույց կտա ժամանակը:

Գեորգի Անտոնով-Միրզախանյանի գործունեությունը շարունակում է ոգեշնչել հայկական սփյուռքին և Հայաստանին՝ հիշեցնելով պատմական վերքերի մասին և կոչ անելով միասնության: Նրա պայքարը 1921 թվականի անվավեր պայմանագրերի դեմ և «Վիլսոնյան Հայաստան» ՀԿ-ի ստեղծումը ցույց է տալիս, որ անարդարությունը կարող է վերածվել ազգային վերածննդի խորհրդանիշի: Անկախ խոչընդոտներից, ինչպես քաղաքացիությունից զրկումը կամ ներքին հակամարտությունները, այս նախաձեռնությունները բացում են նոր հորիզոններ միջազգային ատյաններում: «Վիլսոնյան Հայաստանը» ոչ միայն պահպանում է Վուդրո Վիլսոնի արբիտրաժի ժառանգությունը, այլև կարող է դառնալ հայ ժողովրդի ապագայի միասնական ճանապարհի սկիզբը: Այս ամենը հիշեցնում է, որ պատմական արդարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ կենդանի գործընթաց, որը պահանջում է համառություն և միավորում: