The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 19 April 2026

ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «AI CONF 2026» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ



Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ,

Նիդերլանդական Օրագրի/NidOragir/ համար Երևանից

Ապրիլի 18-ին ԵՊՀ-ում մեկնարկած, իր տեսակի մեջ խիստ յուրահատուկ «AI Conf 2026» միջազգային համաժողովը համախմբել է NVIDIA-ի, Meta AI-ի և ոլորտի այլ առաջատարների՝ նպատակ ունենալով գիտակրթական և մասնավոր հատվածների համագործակցությամբ խթանել արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր բացման խոսքում նշեց, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվող «AIC 4 to the 4th power. Scaling with GPUs» համաժողովը նշանակալի իրադարձություն է տեխնոլոգիական համայնքի համար։

Հատուկ ելույթներով հանդես եկան ոլորտի համաշխարհային առաջատարներ.

«NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդիանը, «Perceptron» ընկերության հիմնադիր Արմեն Աղաջանյանը և ուրիշներ՝ ԵՊՀ, «Krisp», «Firebird», «Nvidia Հայաստան», «Fimetech», «Async» («Podcastle»), «Metric», «Synopsys», «CAST», «Eleveight AI» ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկվող առանցքային հարցերն էին.

GPU Clusters: Ինչպես արդյունավետ կառավարել հազարավոր GPU-ներից բաղկացած կլաստերները։

Parallel Computing: Տվյալների և մոդելների զուգահեռացման նորագույն մեթոդները (Data Parallelism և Model Parallelism):

Energy Efficiency: Հաշվողական հզորությունների մեծացմանը զուգահեռ էներգախնայողության ապահովումը։

 «4 to the 4th power» (4^4 = 256) խորհրդանշում է հաշվողական հզորությունների էքսպոնենցիալ աճը։ ԵՊՀ-ն, լինելով Հայաստանի գիտական մայր բուհը, այս հարթակով փորձում է կամրջել տեսական գիտությունը և ինդուստրիալ հսկաների (ինչպիսիք են NVIDIA-ն կամ AMD-ն) կիրառական լուծումները։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց ԵՊՀ ԱԲ ենթակառուցվածքը։ Նա նշեց հրապարակումների աննախադեպ աճը տվյալ բնագավառում Սկոպուս հրապարակումները ներառյալ, ԵՊՀ ում գործող ծրագրերը բակալավրի և մագիստրոսական, ինչ մակարդակով են տեղի ունենում այն տարբեր ծրագրերից օգտվելու գործընթացները, NVIDA dgx, , HGX H100 SuperPod և բազմաթիվ այլ ծրագրերի բարեհաջող ներդրման և կիրառական առավելությունները համալսարանականների համար։ Նշվեց թե ինչպիսի բարձր կիրառական ցուցանիշներ են գրանցված այսօր Հայաստանում, հատուկ ուշադրության արժանացան վերջին շրջանում համալսարանում գործող միջազգային համագործակցությամբ։ Նա ընդգծեց, որ NVIDIA HGX H100 SuperPod գերհզոր ենթակառուցվածքի ներդրումը ԵՊՀ-ում աննախադեպ խթան է եղել միջազգային Scopus-յան հրապարակումների աճի և կրթական ծրագրերի արդիականացման համար՝ ուսանողներին և հետազոտողներին ընձեռելով համաշխարհային մակարդակի բարդ հաշվարկներ իրականացնելու բացառիկ հնարավորություն։

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) նմանատիպ գիտաժողովների կամ միջոցառումների անցկացումը բազմաթիվ առավելություններ է ընձեռում ուսանողությանը՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնային աճի տեսանկյունից։

Հիմնական առավելություններից կարելիէ նշել մասնագիտական հաղորդակցությունն ու «Networking»-ը, ոլորտի առաջատարների հետ կապերն ու փորձի փոխանակումը, երբ ուսանողները հնարավորություն են ստանում անմիջականորեն շփվել հայտնի գիտնականների, փորձագետների և գործատուների հետ և սովորել։ Միջազգային կամ միջբուհական մասնակիցների ներկայությունը թույլ է տալիս ծանոթանալ այլ ուսումնական հաստատությունների կրթական և հետազոտական մշակույթին, զարգացնել գիտահետազոտական հմտությունները, ստանալ արդիական գիտելիք իրենց մասնագիտության ոլորտում առկա վերջին նորությունների և միտումների վերաբերյալ, որոնք դեռ ներառված չեն դասագրքերում։ Պակաս կարևոր չէ նաև ելույթ ունենալու փորձ, մոտիվացիա ձեռք բերելը, իսկ, նման հարթակները լավագույն հնարավորությունն են սեփական հետազոտությունները ներկայացնելու և հանրային խոսքի հմտությունները կատարելագործելու և կարիերայի հեռանկարների համար՝ դառնալով «այցեքարտ» ապագայում աշխատանքի տեղավորվելիս կամ մագիստրոսական/ասպիրանտական ծրագրերին դիմելիս։ Գաղտնիք չէ, որ գիտական քննարկումները հաճախ նոր գաղափարներ են ծնում ավարտական աշխատանքների կամ թեզերի համար։

Ռև Լեբարեդիանի խոսքը, ով NVIDIA-ի Omniverse և մոդելավորման (simulation) տեխնոլոգիաների գծով փոխնախագահն է, և առանցքային դերակատարում ունի «արդյունաբերական մետավերսի» տեսլականի ձևավորման գործում, բավականին հանգամանալից էր ու ոգևորիչ։  Նրա ղեկավարությամբ մշակվող Omniverse հարթակը հիմնված է USD (Universal Scene Description) բաց ստանդարտի վրա, ինչը թույլ է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին իրական ժամանակում համագործակցել ընդհանուր վիրտուալ տարածքում՝ ստեղծելով ֆիզիկայի օրենքներին համապատասխանող բարձր ճշգրտության թվային երկվորյակներ (Digital Twins): Լեբարեդիանի մոտեցումը կենտրոնացած է ոչ թե պարզապես տեսողական էֆեկտների, այլ գիտականորեն հավաստի սիմուլյացիաների վրա, որոնք հնարավորություն են տալիս նախքան իրական աշխարհում կառուցելը կամ ներդնելը, վիրտուալ միջավայրում փորձարկել և օպտիմալացնել ամեն ինչ՝ ինքնավար ռոբոտներից ու գործարաններից մինչև ամբողջական քաղաքային ենթակառուցվածքներ: Նրա հետ հարցուպատասխանը անցավ բավականին աշխույժ մթնոլորտում։ Ռև Լեբարեդյանն իր ելույթում հիմնավորեց, որ NVIDIA Omniverse-ը և USD ստանդարտը, ստեղծելով ֆիզիկայի օրենքներին համապատասխանող գիտականորեն ճշգրիտ «թվային երկվորյակներ», թույլ են տալիս վիրտուալ տիրույթում անվտանգ կատարելագործել ապագայի ինքնավար համակարգերն ու արդյունաբերական միջավայրերը՝ նախքան դրանց իրական ներդրումը:

Կարելի է ամփոփելով ասել, որ արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումը ժամանակակից կրթական համակարգում հանդիսանում է հարացուցային փոփոխություն, որը հնարավորություն է տալիս անցում կատարել ուսուցման ունիվերսալ մոդելներից դեպի ադապտիվ և անհատականացված կրթական հնարավորությունների: Օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները և բնական լեզվի մշակման (NLP) տեխնոլոգիաները՝ ԱԲ համակարգերն իրականացնում են սովորողների ճանաչողական վարքագծի և առաջադիմության իրական ժամանակում մշտադիտարկում, ինչը թույլ է տալիս գեներացնել օպտիմալ բարդության բովանդակություն և ապահովել թիրախային հետադարձ կապ: Գիտական տեսանկյունից սա ոչ միայն բարձրացնում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը, այլև հիմք է ստեղծում ինտելեկտուալ կրթական միջավայրերի (ITS) զարգացման համար, որտեղ տվյալների վրա հիմնված վերլուծությունը օգնում է կանխատեսել ակադեմիական ռիսկերը և խթանել ինքնակարգավորվող ուսումնառությունը: Այնուամենայնիվ, այս ձևափոխությունը պահանջում է էթիկական խիստ չափանիշների պահպանում՝ կապված տվյալների գաղտնիության և ալգորիթմական կողմնակալության բացառման հետ։

Բանախոսների խոսքից հստակ դարձավ, որ Հայաստանը և ԵՊՀ-ն այլևս միայն սպառող չեն, այլ ակտիվ մասնակից AI գլոբալ մրցավազքում: Ուսանողների համար սա նշանակում է հասանելիություն գերհզոր սարքավորումների (H100) և ուղիղ կապ աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերությունների հետ:


THE AI CONF 2026 INTERNATIONAL CONFERENCE HOSTED AT YSU

Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU

For The Netherlands’ Diary( NidOragir) from Yerevan

The AI Conf 2026 conference, which kicked off at YSU on April 18, brought together NVIDIA, Meta AI, and other industry leaders with the aim of promoting the development of artificial intelligence and high technologies in Armenia through cooperation between the scientific, educational, and private sectors.

YSU Rector Hovhannes Hovhannisyan noted in his opening speech that the AIC 4 to the 4th power. Scaling with GPUs conference being held at Yerevan State University (YSU) is a significant event for the technology community.

World leaders in the field delivered special speeches.

NVIDIA Vice President Rev Lebaredian, Perceptron founder Armen Aghajanyan, and others: representatives of YSU, Krisp, Firebird, Nvidia Armenia, Fimetech, Async ("Podcastle"), Metric, Synopsys, CAST, and Eleveight AI.

The key issues discussed were:

• GPU Clusters: How to effectively manage clusters consisting of thousands of GPUs.

• Parallel Computing: The latest methods of parallelizing data and models (Data Parallelism and Model Parallelism).

• Energy Efficiency: Ensuring energy efficiency while increasing computing power.

“4 to the 4th power” (4^4 = 256) symbolizes the exponential growth of computing power. YSU, being the scientific alma mater of Armenia, is trying to bridge theoretical science and applied solutions of industrial giants (such as NVIDIA or AMD) with this platform.

YSU Vice-Rector for Scientific Affairs Rafael Barkhudaryan presented the infrastructure of YSU AB. He noted the unprecedented growth of publications in the field, including “Scopus” publications, the programs operating at YSU at the bachelor's and master's levels, at what level the processes of using various programs take place, the successful implementation of NVIDA dgx, , HGX H100 SuperPod and many other programs and the practical advantages for university students. It was noted what high practical indicators are registered in Armenia today, special attention was paid to the international cooperation operating at the university in recent times. He emphasized that the introduction of the NVIDIA HGX H100 SuperPod super-powerful infrastructure at YSU has been an unprecedented stimulus for the growth of international Scopus publications and the modernization of educational programs, providing students and researchers with an exclusive opportunity to perform complex calculations at a world-class level.

Holding such conferences or events at Yerevan State University (YSU) provides numerous advantages to students, both in terms of professional and personal growth.

Among the main advantages are professional communication and "Networking", connections with industry leaders and exchange of experience, when students get the opportunity to directly communicate with famous scientists, experts and employers and learn. The presence of international or inter-university participants allows you to get acquainted with the educational and research culture of other educational institutions, develop research skills, and obtain up-to-date knowledge about the latest news and trends in your field of specialization, which are not yet included in textbooks. No less important is the acquisition of speaking experience, motivation, and such platforms are the best opportunity to present your own research and improve public speaking skills and career prospects, becoming a "calling card" when finding a job in the future or applying for master's/doctoral programs. It is no secret that scientific discussions often give rise to new ideas for graduate works or theses.

Rev Lebaredian, NVIDIA’s vice president of Omniverse and simulation technologies and a key figure in shaping the vision for the “industrial metaverse,” gave a detailed and inspiring talk. The Omniverse platform he is developing is based on the open standard USD (Universal Scene Description), which allows professionals from different fields to collaborate in real time in a shared virtual space, creating high-fidelity digital twins that obey the laws of physics. Lebaredian’s approach focuses not just on visual effects, but on scientifically sound simulations that allow everything from autonomous robots and factories to entire urban infrastructures to be tested and optimized in a virtual environment before being built or deployed in the real world. The Q&A session with him was quite lively. Rev. Lebaredyan argued in his speech that NVIDIA Omniverse and the USD standard, by creating scientifically accurate “digital twins” that comply with the laws of physics, allow for the safe development of future autonomous systems and industrial environments in the virtual domain before their actual implementation.

In summary, the integration of artificial intelligence (AI) into the modern education system is a paradigm shift that enables the transition from universal learning models to adaptive and personalized educational opportunities. Using machine learning algorithms and natural language processing (NLP) technologies, AI systems conduct real-time monitoring of learners’ cognitive behavior and progress, which allows generating content of optimal complexity and providing targeted feedback. From a scientific point of view, this not only increases the effectiveness of the educational process, but also creates a basis for the development of intelligent learning environments (ITS), where data-driven analysis helps predict academic risks and promote self-regulated learning. However, this transformation requires adherence to strict ethical standards regarding data privacy and the exclusion of algorithmic bias.

From the speakers’ words, it became clear that Armenia and YSU are no longer just consumers, but active participants in the global AI race. For students, this means access to super-powerful equipment (H100) and direct contact with the world's most influential technology companies.











Պարզաբանում է փաստաբան Լիանա Բալյանը

 

Արդեն մի քանի ամիս է ինչ  համագործակցում ենք Բելգիայում բնակվող փաստաբան Լիանա Բալյանի հետ, ով ձեզ համար սիրով մի քանի թեմաների շուրջ հետաքրքիր պարզաբանումներ է արել: Ներկայացնում ենք նրա հերթական պարզաբանումները:


ՆՈՐ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎՐՈՊԱ ԱՅՑԵԼԵԼՈւ ՀԱՄԱՐ
12.04.2026/Նիդ.օրագիր
Եվրոպական Միություն մտնելու նոր թվային սահմանային վերահսկման համակարգ
Եվրոպական Միությունը ապրիլի 10֊ից սկսել է ներդնել նոր սերնդի թվային սահմանային վերահսկման համակարգ՝ Entry/Exit System, որը նախատեսված է բարելավելու Շենգենյան գոտի մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների հսկողությունը։
Այս փոփոխություններն անմիջականորեն վերաբերում են նաև Հայաստանի քաղաքացիներին, ովքեր մեկնում են Եվրոպա կարճաժամկետ այցերով։
Ինչ է փոխվում Հայաստանի քաղաքացիների համար
EES համակարգի ներդրմամբ հայկական անձնագրով Եվրոպա մուտք գործող անձինք առաջին հերթին կզգան հետևյալ փոփոխությունները․
📍 1. Անձնագրերում այլևս կնիք չի դրվի
Սահմանային անցակետերում այլևս չեն դրվի մուտքի և ելքի կնիքներ։ Փոխարենը բոլոր տվյալները կգրանցվեն թվային համակարգում։
📍 2. Կենսաչափական տվյալների պարտադիր հավաքում
Առաջին մուտքի ժամանակ սահմանապահները կհավաքեն՝
մատնահետքեր
դեմքի լուսանկար
Այս տվյալները կպահպանվեն համակարգում և կօգտագործվեն հետագա մուտքերի ժամանակ։
📍 3. Ավելի խիստ վերահսկում 90/180 օր կանոնի նկատմամբ
Համակարգը ավտոմատ կհաշվի՝ արդյոք քաղաքացին չի գերազանցել Շենգենում թույլատրելի 90 օր գտնվելու սահմանը։
Խախտումները գրեթե անհնար կլինի թաքցնել։
📍 4. Սահմանային անցումների ժամանակի փոփոխություն
Առաջին մուտքը կարող է տևել ավելի երկար (տվյալների գրանցման պատճառով)
Հետագա մուտքերը, հակառակը, կարող են արագանալ ավտոմատ դարպասների շնորհիվ
📍 5. Խախտումների արագ հայտնաբերում
Եթե անձը նախկինում խախտել է վիզայի ռեժիմը կամ մնացել է թույլատրելի ժամկետից ավելի, համակարգը անմիջապես դա կարձանագրի։
Ինչու է ներդրվում համակարգը
Եվրոպական Միություն-ը նպատակ ունի՝
բարձրացնել սահմանային անվտանգությունը
նվազեցնել անօրինական միգրացիան
թվայնացնել և արագացնել սահմանային գործընթացները
Ինչ պետք է հաշվի առնել Հայաստանի քաղաքացիներին
Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում՝
խստորեն հետևել 90/180 օր կանոնին
պատրաստ լինել կենսաչափական տվյալների տրամադրմանը
նախապես ստուգել իրենց մուտքերի և ելքերի պատմությունը
Եզրակացություն
Entry/Exit System-ի ներդրումը կարևոր քայլ է Եվրոպայի սահմանային կառավարման թվայնացման ուղղությամբ։ Հայաստանի քաղաքացիների համար սա նշանակում է ավելի թափանցիկ, բայց նաև ավելի խիստ վերահսկվող մուտք Շենգենյան գոտի։
Թեև սկզբնական փուլում հնարավոր են որոշ անհարմարություններ, երկարաժամկետ հեռանկարում համակարգը կարող է հեշտացնել ճանապարհորդությունը և նվազեցնել սահմանային հերթերը։
Liana Balyan
Իրավաբան, Բելգիա
Ապրիլյան մեր լրահոսից` 2026
https://niderlandakan.livejournal.com/737200.html
https://www.nidoragir.com/2026/04/2026-2.html


ԵՐԲ ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ Հայաստանի Հանրապետությունում, եթե ալիմենտ վճարող անձը չի աշխատում, դատարանը, առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով, nonetheless կայացնում է որոշում՝ սահմանելով կայուն դրամական ալիմենտ։ Նշված գումարը ենթակա է պարտադիր բռնագանձման՝ ներառյալ նաև նախորդ տարիների չվճարված պարտավորությունները։ Գործի կատարումն իրականացվում է Հարկադիր կատարման ծառայության կողմից։ Կուտակված պարտքի, ինչպես նաև տույժերի և տուգանքների առկայության դեպքում կարող է իրականացվել պարտապանի գույքի բռնագանձում և վաճառք՝ ալիմենտի վճարումն ապահովելու նպատակով։ Միաժամանակ, Բելգիայի փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում պետությունը սոցիալական ծառայությունների միջոցով կարող է ժամանակավորապես ստանձնել ալիմենտի վճարումը՝ մինչև պարտապանի ֆինանսական վիճակի կայունացումը։ Վերոգրյալի հիման վրա նպատակահարմար է նախաձեռնել քննարկումներ և իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ ապահովելու ինչպես երեխայի, այնպես էլ ալիմենտ վճարողի լավագույն շահերի հավասարակշռված պաշտպանությունը։

Ինչ փաստաթղթեր են  հարկավոր Բելգիայի քաղաքացիություն ունենալու  համար

Բելգիայի քաղաքացիություն ստանալու հարցը (հատկապես հայերեն խոսողների համար) բավականին կարևոր և արդիական է, քանի որ 2025-2026 թվականներին մի քանի փոփոխություններ են եղել օրենսդրության մեջ։  2026 թվականի փետրվարի դրությամբ ամենաարդիական և հիմնական տեղեկատվությունը (հիմնված պաշտոնական աղբյուրների և վերջին փոփոխությունների վրա) թեմայի շուրջ է խոսում  ճանաչված փաստաբան  Լիանա Բալյանը, ով բնակվում է  Բելգիայի Բրյուսել քաղաքում և սիրով պատրաստ է օգտակար լինել հայ համայնքին:
Հիշեցնենք, որ սույն տեղեկատվությունը չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն, այլ ունի  կրթական  նպատակ:

Երևանից Բրյուսել , Էյնդհովեն և հակառակը չվերթների մասին
Ինչ անել խարդախություններից խուսափելու  համար

Saturday, 18 April 2026

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ 205 ՏԱՐԵԿԱՆ

 Կալկաթայից Նիդ.օրագրի համար


Խաղաղությունը մի մանուկ է
Անօթևան ու անպաշտպան,
Մոլորակն է նրա տունը,
Մարդը` նրա բարեկամ։

Տարվույս ապրիլի 17-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում մեծ շուքով նշվեց ամենահին ու ցայսօր անխափան գործող   հայկական կրթօջախի հիմնադրման 205-րդ տարեդարձը։ 

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին  բարձրաստիճան հյուրեր, պետական ու հոգևոր այրեր,հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումն իր մեջ կրում էր նաև խաղաղության ու աշխարհը «բուժելու» խորհուրդ։

Միջոցառման մեկնարկը տրվեց  ճեմարանի 10-րդ դասարանի շրջանավարտների ավարտական  արարողությամբ, որն ազդարարեց վերջիններիս ճեմարանական ուղու ավարտի ու նոր անհայտի սկիզբը։

Շնորհավորական խոսքով հանդես եկան ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին և կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը։ Վերջինիս  հաջորդեց շրջանավարտների հուշ-նվերների հանձնման ամենամյա արարողությունը։

 Իրենց շնորհակալական զեկույցներով ներկաներին հուզեցին  ճեմարանի ու նաև    ճեմարանի հիմքով Լա Մարտինիեր բրիտանական  ավագ դպրոց ընդունված ու ավարտած շրջանավարտներ` Մ. Նինելն ու Ս. Ռաիսան։ Նրանք իրենց երախտիքի խոսքն ուղղեցին  կրթօջախի տեսչական  և ուսուցչական աշխատակազմին՝ անմնացորդ  նվիրումի,ծնողական հոգածության ու անսասան հավատի  համար։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ միջոցառման պատվավոր հյուր` Կալկաթայում Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության առաջնորդ` Նորին սրբություն, Ամենապատվելի Դ. Էլիաս Ֆրանկը, որը նաև հիացմունք արտահայտեց նմանօրինակ  բարձր մակարդակի միջոցառում ներկայացնելու կապակցությամբ։

Միջոցառումն ուղեկցվում էր  գեղարվեստական համարներով` հայկական ու հնդկական ազգային երգ ու պարով, փոքրիկ մանրապատումներով ու ճեմարանի պատմության մասին գեղեցիկ տեսանյութերով։

Ճեմարանի երգչախմբի կատարմամբ հնչեցին Մհեր Սամվելյանի «Խաղաղություն» և ազգային  «Տոտիկ-տոտիկ », իսկ համաշխարհային հիթերից "Heal the Worl''  և ''Blowin' in the Wind'' երգերը։

Աղջիկների պարային համույթի  ներկայացմամբ, ներկաները վայելեցին խորեոգրաֆ Վանուշ Խանամիրյանի բեմադրած  « Կակաչներ» պարային կատարումը։ Իսկ ճեմարանի ողջ պարային համույթի կողմից ներկայացված «Ավարայր» պարը(երաժշտ.` Արա Գևորգյան) ևս մեկ անգամ հիշեցրեց մեր Հայկյան ոգու ու անկոտրում կամքի մասին։

Այնուհետև ճեմարանի տեսչության կողմից տեղի ունեցավ գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած աշակերտների ամենամյա պարգևատրման  արարողությունը։

Միջոցառման ավարտին ներկաները վայելեցին նաև  «Էսթետիկա 2026» արվեստի ցուցահանդեսը, որում տեղ  գտած  ճեմարանականների ձեռքի աշխատանքներն ու նկարները հիացմունք պատճառեցին յուրաքանչյուրին։

Շնորհավոր հիմնադրմանդ օրը, սիրելի' ճեմարան(ACPA)

Happy Founders day Armenian College and Philanthropic Academy.

ԼԻԱՆԱ ՓԻՐՈւՄՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի











Հայկական բիզնեսի առաջին ծիլերը Եվրոպայում. «EuroBridge 2026» ցուցահանդեսը Բուրգասում

17.04.2026/Բուրգաս/Նիդ.օրագիր

Ապրիլի 16–18-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացավ «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը դարձել է կարևոր հարթակ՝ Հայաստանի բիզնեսի համար դեպի եվրոպական շուկաներ ընդլայնվելու ճանապարհին։

Միջոցառումը կազմակերպվել էր « Made by Armenians » հասարակական կազմակերպության (նախագահ՝ Արա Մարության), Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի և «AM-BG IMPEX» ՍՊԸ-ի կողմից։ Ցուցահանդեսի ընդունող կողմերն էին Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։ Այն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։

Ֆորումի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։ Բացման խոսքով հանդես եկավ Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը, որին հաջորդեցին Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովի և Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի ողջույնի ելույթները։

Դեսպան Համբարձումյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները և ներդրումային ներուժը՝ ընդգծելով նման հարթակների կարևորությունը երկկողմ համագործակցության խորացման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հյուրընկալող կողմին։

Բացման արարողության կարևորագույն իրադարձություններից էր Բուրգասի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման մասին հայտարարությունը, որը կմեկնարկի հունիսի 4-ից։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվեց հենց տեղում։ «Electra Airways»-ի կողմից իրականացվող շաբաթական ուղիղ չվերթները էականորեն կհեշտացնեն ինչպես զբոսաշրջային հոսքերը, այնպես էլ գործարար կապերը՝ նպաստելով ապրանքների և ներդրումների շարժի արագացմանը։

«EuroBridge 2026»-ի առանցքային նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումն է, ինչպես նաև նոր գործընկերների, դիստրիբյուտորների և ներդրումային հնարավորությունների բացահայտումը։ Ֆորումը կազմակերպված է B2B ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս անմիջական շփումների միջոցով հաստատել արդյունավետ գործարար կապեր։

Ցուցահանդեսում ներկայացված է հայկական արտադրանքի լայն տեսականի՝ ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ, ջին, օղի, մրգային թորվածքներ), շոկոլադ և կոնֆետներ, պահածոներ, բնական հյութեր, ձկնամթերք և խավիար, սուրճ, թեյ, մեղր, սոուսներ, ձավարեղեն և առողջ սնունդ։ Բացի այդ, ներկայացված են նաև ոսկերչական արտադրանք և շինանյութեր։

Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Հայաստանից ժամանած ընկերություններ, այլև գործարարներ սփյուռքից՝ Մոլդովայից, Իտալիայից, Հունաստանից և Ռումինիայից։ Ներկայացված են նաև ծառայությունների ոլորտի ընկերություններ՝ զբոսաշրջության, լոգիստիկայի, ՏՏ-ի, անշարժ գույքի և ներդրումների ոլորտներից։

Ապրիլի 17-ը և 18-ը ամբողջությամբ նվիրված են B2B հանդիպումներին և գործարար բանակցություններին, որոնք նպատակ ունեն վերածվելու երկարաժամկետ համագործակցությունների։

Ֆորումի ընթացքում բազմիցս ընդգծվել է դրա ռազմավարական նշանակությունը․ Բուրգասը կարող է դառնալ հայկական արտադրողների համար դեպի Եվրամիություն մուտքի կարևոր դարպաս։

«EuroBridge 2026»-ը ոչ միայն ցուցահանդես է, այլև արդյունավետ գործարար հարթակ, որը միավորում է Հայաստանի և եվրոպական շուկաների շահերը՝ ստեղծելով նոր հնարավորություններ հայկական բիզնեսի միջազգային առաջխաղացման համար։

ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ

Ինֆորմացիոն հովանավոր
























Նիդերլանդների խորհրդարանը կրկին անդրադարձավ հայկական հարցերին

Նիդերլանդների խորհրդարանը կրկին անդրադարձավ հայկական հարցերին. ընդունվել են Դոն Սիդերի միջնորդությունները

17.04.2026/Նիդ.օրագիր

Նիդերլանդների խորհրդարանում հերթական անգամ բարձրացվել են հայկական հարցերին առնչվող կարևոր թեմաներ։ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդություններն ընդունվել են մեծամասնությամբ՝ չնայած կառավարության բացասական դիրքորոշմանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացրել է  FAON-ի հայկական կազմակերպության քարտուղար ( Inge Drost ) Ինգա Դրոստը՝ մանրամասնելով ընդունված որոշումների բովանդակությունն ու քաղաքական ենթատեքստը։

Առաջին միջնորդությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը իրականացնել նախկինում ընդունված խորհրդարանական որոշումները և հստակ քայլեր ձեռնարկել ճանաչման ուղղությամբ։ Միջնորդության մեջ ընդգծվում է, որ Նիդերլանդները Բենիլյուքս երկրների շարքում միակն է, որի կառավարությունը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ նման որոշումը չպետք է պայմանավորված լինի Թուրքիայի հնարավոր արձագանքով կամ Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացներով, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններով։ Հատկանշական է, որ նախարարությունը միջնորդությունը խորհուրդ էր տվել մերժել, սակայն խորհրդարանը դա անտեսել է և ընդունել այն լայն աջակցությամբ։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը ավելի ակտիվ գործել Եվրոպական միության շրջանակներում՝ նպաստելու հայ ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակմանը։ Խոսքը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։

Այս միջնորդությունն էլ է ընդունվել մեծամասնությամբ, ինչը վկայում է, որ խորհրդարանում կա լայն համաձայնություն հայկական հումանիտար և քաղաքական հարցերի շուրջ։

Ինգա Դրոստը իր գրառման մեջ ընդգծում է, որ, չնայած կառավարության զգուշավոր դիրքորոշմանը, խորհրդարանը շարունակում է հետևողականորեն աջակցել այս հարցերին՝ ցույց տալով քաղաքական կամք և արժեքային հստակ դիրքավորում։

Նիդերլանդների խորհրդարանի այս քայլերը կարող են կարևոր ազդակ հանդիսանալ թե՛ եվրոպական, թե՛ միջազգային հարթակներում հայկական հարցերի հետագա քննարկման և առաջխաղացման համար։


 

Wednesday, 15 April 2026

Ազգային ինքնության փոփոխությունները՝ կրթության նոր մարտահրավեր

 

14.04.2026/ Hay  Azian / Nid.oragir

Հայաստան և Շոտլանդիա՝ համեմատական դիտանկյունից

14.04.2026/ Hay Azian / Nid.oragir

Հայաստան և Շոտլանդիա՝ համեմատական դիտանկյունից

Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետում օրերս կայացավ հետաքրքիր և արդիական թեմայով սեմինար-դասախոսություն՝ նվիրված ազգային ինքնության փոփոխություններին՝ որպես գլոբալ կրթական նոր մարտահրավերի։ Բանախոսն էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Գասպարյանը, ով ունի ավելի քան չորս տասնամյակ գիտահետազոտական և դասախոսական փորձ։
Դասախոսության առանցքում ժամանակակից աշխարհի ամենահրատապ խնդիրներից մեկն էր՝ ինչպես են պատերազմները, տեղահանումները, գլոբալացումը և քաղաքական փոփոխությունները վերափոխում մարդկանց ինքնությունը, և ինչ դեր ունի կրթությունը այդ փոփոխությունների պայմաններում։
Երկու տարբեր իրականություններ, մեկ ընդհանուր խնդիր
Թեմայի յուրահատկությունն այն էր, որ ուսումնասիրությունը համեմատում էր երկու առաջին հայացքից անհամադրելի երկրներ՝ Հայաստանը և Շոտլանդիան։ Սակայն, ինչպես պարզ դարձավ, դրանք միավորում է նույն խնդիրը՝ ինքնության փոփոխության բարդ գործընթացը։
Հայաստանում, պատերազմների և տեղահանությունների հետևանքով, հասարակությունը կանգնած է վերականգնման և նոր ինքնության ձևավորման առաջ։ Միաժամանակ երկիրը շարժվում է դեպի եվրոպական և գլոբալ ինտեգրում, ինչը հասարակության համար միշտ չէ, որ հեշտ ընդունելի է։
Ի տարբերություն դրա՝ Շոտլանդիան արդեն ունի բազմաշերտ ինքնություն։ Այստեղ մարդիկ հաճախ իրենց ընկալում են միաժամանակ որպես շոտլանդացի, բրիտանացի և եվրոպացի։ Սակայն Brexit-ից հետո առաջացել են նոր լարվածություններ և անորոշություններ, որոնք նույնպես ազդում են ինքնության ընկալման վրա։
Եթե համեմատենք, կարելի է ասել՝
Հայաստանը «դանդաղ ու զգուշորեն» շարժվում է դեպի Եվրոպա, Շոտլանդիան՝ «չցանկանալով» հեռանում է նրանից։
Տրավման՝ որպես կրթական իրականություն
Բանախոսը հատուկ ուշադրություն դարձրեց մի կարևոր հանգամանքի՝ հասարակական տրավմայի ազդեցությանը կրթության վրա։ Պատերազմները, կորուստները և սոցիալական ցնցումները ոչ միայն փոխում են մարդկանց հոգեբանական վիճակը, այլ նաև ազդում են հիշողության, ուշադրության և սովորելու կարողության վրա։
Հայաստանում, ըստ ներկայացված տվյալների, բնակչության զգալի մասը բախվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման և բարձր տագնապայնության։ Սա նշանակում է, որ ավանդական կրթական մեթոդները հաճախ այլևս արդյունավետ չեն։
Շոտլանդիայում խնդիրն այլ բնույթ ունի․ այստեղ արագ աճող բազմամշակութային միջավայրը երբեմն առաջացնում է ինքնության բախումներ և «պատկանելության դժվարություն», հատկապես փոքրամասնությունների շրջանում։
Կրթության նոր մոդել՝ որպես լուծում
Նաիրա Գասպարյանը առաջարկում է կրթական համակարգի վերափոխում՝ հիմնված «տրավմայից տեղեկացված» մանկավարժության վրա։ Այս մոտեցումը նպատակ ունի ստեղծել անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ սովորողը կարող է վերականգնել իր ներքին հավասարակշռությունը։
Առաջարկվող մոդելի հիմնական սկզբունքներն են՝
Հոգեբանական անվտանգություն
Դասարանները պետք է դառնան վստահելի և կանխատեսելի միջավայրեր։
Սովորողի ինքնավարություն
Փոքր ընտրությունների հնարավորություն տալը (օրինակ՝ ուսումնական ձևաչափի ընտրություն) օգնում է հաղթահարել անզորության զգացումը։
Ճանաչողական մոտեցում
Կրթությունը պետք է կենտրոնանա ոչ միայն հույզերի, այլև մտածողության զարգացման վրա։
Մշակութային ներառականություն
Հարգանք տարբեր մշակույթների և ինքնությունների նկատմամբ։
Համագործակցություն և երկխոսություն
Կրթությունը պետք է նպաստի վստահության և սոցիալական կապերի վերականգնմանը։
Ինչու է սա կարևոր այսօր
Այս ուսումնասիրությունը կարևոր է, որովհետև ցույց է տալիս՝ կրթությունը այլևս պարզապես գիտելիք փոխանցելու գործընթաց չէ։ Այն դարձել է սոցիալական վերականգնման, ինքնության վերաիմաստավորման և հասարակական համախմբման գործիք։
Հայաստանի համար սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրականությունը և հասարակության հոգեբանական վիճակը։ Իսկ Շոտլանդիայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի մարտահրավերներ կարող են առաջանալ բազմաշերտ ինքնությունների պայմաններում։
Սեմինար-դասախոսությունն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց թեմայի կարևորությունն ու հրատապությունը։
Նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են ակադեմիական կյանքը, այլև նպաստում են այնպիսի գաղափարների տարածմանը, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ կրթական համակարգի և հասարակության զարգացման վրա։
Ազգային ինքնության փոփոխությունների դարաշրջանում կրթությունը կանգնած է նոր պատասխանատվության առաջ՝ ոչ միայն ուսուցանել, այլ նաև բուժել, միավորել և ուղղորդել։

National Identity Transformation as a New Educational Challenge

Armenia and Scotland from a Comparative Perspective

A seminar-lecture on an interesting and vital topic, dedicated to changes in national identity as a new global educational challenge was recently held at the Faculty of European Languages and Communication of Yerevan State University,. The speaker was YSU Associate Professor Naira Gasparyan (PhD), who has more than four decades of research and teaching experience.

The lecture focused on one of the most pressing issues of the modern world: how wars, displacements, globalization and global social-political changes transform people’s identities, and what role education plays in these changes.

Two Different Realities, One Common Problem

The uniqueness of the topic was that the study compared two, at first glance incomparable, countries: Armenia and Scotland. However, as it turned out, they are united by the same problem: the complex process of identity transformation.

In Armenia, as a result of wars and displacements, society is facing the task of restoration and the formation of a new identity. At the same time, the country is moving towards European and global integration, which is not always easy for society to accept.

In contrast, Scotland already has a multi-layered identity. Here, people often perceive themselves as Scottish, British and European at the same time. However, after Brexit, new tensions and uncertainties have arisen, which also affect the perception of identity.

If we compare, we can say that

• Armenia is “slowly and cautiously” moving towards Europe,

• Scotland is “reluctantly” moving away from it.

• Trauma is an educational reality.

The speaker paid special attention to an important circumstance - the impact of social trauma on education. Wars, losses and social upheavals not only change the psychological state of people, but also affect memory, attention and the ability to learn.

In Armenia, according to the presented data, a significant part of the population faces post-traumatic stress (PTSD) disorder and high anxiety. This means that traditional educational methods are often no longer effective.

In Scotland, the problem is different: here, the rapidly growing multicultural environment sometimes causes identity conflicts and “difficulty of belonging”, especially among minorities.

Naira Gasparyan is for a new model of education as a solution.

Dr. Gasparyan proposes a transformation of the education system based on “trauma-informed” pedagogy. This approach aims to create a safe and supportive environment where the learner can restore his or her inner balance.

The main principles of the proposed model are:

• Psychological safety

• Classrooms should become reliable and predictable environments.

• Learner autonomy

Giving the opportunity for small choices (for example, choosing the learning format) helps to overcome feelings of powerlessness.

Cognitive approach

Education should focus not only on the development of emotions, but also on the development of thinking.

• Cultural inclusiveness;

• Respect for different cultures and identities;

• Cooperation and dialogue.

Education should contribute to the restoration of trust and social ties.

Why is this important today?

This study is important because it shows that education is no longer simply a process of transferring knowledge. It has become a tool for social reconstruction, reinterpretation of identity and social consolidation.

This is especially relevant for Armenia, taking into account the post-war reality and the psychological state of society. And the example of Scotland shows what kind of challenges can arise in conditions of multi-layered identities.

The seminar-lecture was held in an atmosphere of active discussions, which once again demonstrated the importance and urgency of the topic.

Such initiatives not only enrich academic life, but also contribute to the dissemination of ideas that can have a real impact on the development of the educational system and society.

In an era of changes in national identity, education faces a new responsibility: not only to teach, but also to heal, unite and guide.

Tuesday, 14 April 2026

Այց Տավուշի մարզ՝ Կիրանց բնակավայր

 


ՀՀ ՊՆ և ՀԳՄ նախաձեռնությամբ մարտի 17-ին մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ ես, այցելեցինք Տավուշի մարզ՝ մասնավորապես Կիրանց բնակավայր, դիտեցինք սահմանազատված հատվածները, ամրաշինական աշխատանքները, ինչպես նաև՝ նորակառույց դպրոցը, որը իր տեխնիկական հագեցվածությամբ, լաբորատորիայով ու պայմաններով լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Պետք է խոստովանեմ, որ չափազանց տպավորված եմ, քանի որ դիտարկված արդյունքները արժանի են բարձր գնահատականի, և այդ առիթով արտահայտում եմ երախտագիտությունս ՀՀ կառավարությանը, ՀՀ ՊՆ-ին, ինչպես նաև գործընթացներում ներգրավված բոլոր պետական և ինստիտուցիոնալ կառույցներին։ 
 Ինչ պարզեցի ինձ համար․ Տավուշի մարզում իրականացված սահմանազատման և ամրաշինական աշխատանքները կրում են համակարգային և ռազմավարական բնույթ՝ ուղղված սահմանային կառավարման հստակեցմանը և անվտանգության ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացն իրականացվել է ինստիտուցիոնալ շրջանակներում՝ համապատասխան պետական մարմինների վերահսկողությամբ և մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
Միաժամանակ, հիմնավորված կարելի է համարել հանրայնացման այն մեխանիզմը, որը ենթադրում է տարբեր ոլորտների մտավորականների ներգրավմամբ ճանաչողական այցելություններ։ Նման նախաձեռնությունները նպաստում են տեղում իրավիճակի համակողմանի ուսումնասիրությանը, ինչպես նաև հանրային դիսկուրսի առավել տեղեկացված և կառուցողական ձևավորմանը՝ միաժամանակ բարձրացնելով դիմադրողականությունը հիբրիդային ապատեղեկատվական ազդեցությունների նկատմամբ։ 
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող այլ հատվածներ, այդ թվում՝ մարզի կարևոր մշակութային կենտրոններից մեկը՝ Ոսկեպարի եկեղեցին։ Վերջինս միջնադարյան (մոտավորապես VII–X դարեր) ճարտարապետական հուշարձան է, որը շարունակում է պահպանել իր պատմամշակութային արժեքը։ Միաժամանակ հարկ է նշել, որ հիշյալ հուշարձանը 2024 թվականին հայտնվել էր հանրային և տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում՝ ներքաղաքական գործընթացների և դրանց ուղեկցող հիբրիդային դիսկուրսների համատեքստում։
Ամփոփելով՝ ձևավորվում է համեմատական հստակ պատկեր. մի կողմից՝ պետական և ինստիտուցիոնալ մակարդակներում իրականացվող կառուցողական և համակարգված գործընթացներ, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման և անվտանգության ապահովման համար՝ մարդակենտրոն մոտեցման աստիճանական ամրապնդմամբ։ 
Մյուս կողմից՝ հանրային դաշտում առկա են տարբեր գնահատականների և մեկնաբանությունների ենթակա ներքաղաքական հիբրիդային դրսևորումներ, որոնց ընկալումն ու գնահատումը շարունակում են մնալ բազմաշերտ և գիտական-վերլուծական քննարկումների առարկա։ 
Կից ներկայացնում եմ նկարներ Ոսկեպարի եկեղեցուց և Կիրանցի արևաշող դպրոցի դահլիճից։ 
Նաիրա Համբարձումյան, բ․գ․թ․, դոցենտ




Mateos Tsaretsi bibliotheek-ը իր հավաքածոից նոր գիրք է ներկայացրել

 Զապել, վէպ, Նենսի Գրիգորեան

(Կարդալ միայն գրադարանի մէջ)

Զապել կը սկսի Boston քաղաքի մէկ արուարձանին մէջ՝ Զապել Չահասպանեանի՝ տարեց այրիի եւ մեծ մայր, խաղաղ մահէն, որուն անցեալը մեծ մասամբ անծանօթ մնացած էր իր ընտանիքին։ Սակայն երբ պատմութիւնը կը վերադառնայ ժամանակի մէջ՝ դէպի Զապելի մանկութիւնը Օսմանեան Թուրքիոյ մայրամուտի օրերուն, ուր ան վերապրեց 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը եւ գրեթէ սովամահ եղաւ Սուրիական անապատին մէջ, անմոռանալի կերպար մը կը սկսի յայտնուիլ։

Զապելի ճամբորդութիւնը կը ներառէ տարիներ մը Istanbul քաղաքի որբանոցին մէջ, բախտաւոր որդեգրում մը հարուստ հայ ընտանիքի կողմէ, եւ պայմանաւորուած ամուսնութիւն մը հայ մթերավաճառի հետ, որ զինք կը բերէ Ամերիկա, ուր երբեմն ծիծաղելի դարձող յարաբերութիւններն ու իր մղած պայքարները մշտապէս գունաւորուած են իր անցեալի կորսուած աշխարհը։

 Zabelle, a novel

Kricorian, Nancy

(Only to be read in the library)

Zabelle begins in a suburb of Boston with the quiet death of Zabelle Chahasbanian, an elderly widow and grandmother whose history remains vastly unknown to her family. But as the story shifts back in time to Zabelle's childhood in the waning days of Ottoman Turkey where she survived the 1915 Armenian Genocide and near starvation in the Syrian desert, an unforgettable character begins to emerge. Zabelle's journey encompasses years in an Istanbul orphanage, a fortuitous adoption by a rich Armenian family, and an arranged marriage to an Armenian grocer, who brings her to America where the often comic interactions and battles she wages are forever colored by shadows from the long-lost world of her past.