The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 25 November 2026

Հայկական Label Armeni-ն՝ Top Model Europe-ի Հաագայի միջազգային բեմում

Արմենի Թովմասյանի Label Armeni-ն՝ եվրոպական նորաձևության հարթակում


22.11.2026/Նիդ.օրագիր

Դիզայներ Արմենի Թովմասյանի հավաքածուն՝   մոդելների ներկայացմամբ, ցուցադրվել է Հաագայի հանրահայտ Kurhaus-ում անցկացված միջազգային նորաձևության միջոցառման ժամանակ

Նոյեմբերի 22-ին Հաագայի Սխևենինգեն թաղամասում գտնվող հանրահայտ Grand Hotel Amrâth Kurhaus-ում անցկացվել է Top Model Europe Netherlands-ի ազգային եզրափակիչը։ Միջազգային նորաձևության և մոդելային այս միջոցառման մասնակիցների, դիզայներների ու ոլորտի ներկայացուցիչների շարքում իր ներկայությունն է ունեցել նաև հայկական Label Armeni բրենդը՝ ներկայացնելով դիզայներ Արմենի Թովմասյանի հեղինակային հավաքածուն։

Հատկանշական է, որ հայկական դիզայնը ցուցադրվել է միջազգային մոդելների ներկայացմամբ՝ հայկական ծագում ունեցող ստեղծագործական աշխատանքի և հայկական ներկայությանն առանձին ընդգծում հաղորդելով եվրոպական նորաձևության հարթակում։

Label Armeni․ հայկական ստեղծագործական ձեռագիրը՝ Նիդերլանդներում

Label Armeni բրենդի պատմությունը կապված է դիզայներ Արմենի Թովմասյանի անվան հետ։ Ծնունդով հայ դիզայները մասնագիտական գործունեությունը ծավալել է Նիդերլանդներում՝ իր ստեղծագործական ճանապարհը կապելով հատկապես Ռոտերդամի հետ։

1998 թվականին ընտանիքի հետ Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո նա կրթություն է ստացել արվեստի և նորաձևության ոլորտում։ Ավարտելով Ռոտերդամի Artemis Fashion Academy-ն՝ 2007 թվականին հիմնել է Design Studio Armeni-ն։

Դիզայների աշխատանքներում կարևոր տեղ ունեն բարձրորակ և առանձնահատուկ գործվածքները, անհատական մոտեցումն ու հագուստի միջոցով յուրօրինակ կերպար ստեղծելու գաղափարը։ Հետագայում նրա գործունեությունն ընդլայնվել է նաև La Maison d’Armeni խանութ-ստուդիայի բացմամբ։

Label Armeni-ն ներկայացնում է ոչ միայն հագուստ, այլև դիզայնի նկատմամբ անհատական մոտեցում՝ համադրելով ժամանակակից նորաձևության միտումներն ու հեղինակային ստեղծագործական լուծումները։

Top Model Europe-ը եվրոպական մոդելային մրցույթ է, որի նպատակն է բացահայտել նոր դեմքեր, հնարավորություն տալ նրանց ներկայանալու մասնագիտական միջավայրում և կապ հաստատելու նորաձևության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Նիդերլանդների ազգային եզրափակիչը կազմակերպվել է Հաագայի պատմական Kurhaus հյուրանոցում։ Միջոցառման շրջանակում նախատեսված են եղել մոդելային ելույթներ, դիզայներական հավաքածուների ցուցադրություններ և ոլորտի մասնագետների հանդիպումներ։

Այս միջոցառմանը Label Armeni-ի մասնակցությունը կարևոր է նաև հայկական համայնքի տեսանկյունից։ Արմենի Թովմասյանի ստեղծած հագուստը ներկայացվել է միջազգային մոդելների միջոցով՝ հայկական ստեղծագործական ներուժը ներկայացնելով ավելի լայն լսարանին։

Հաագայի բեմում հայկական դիզայնի ներկայությունը ևս մեկ օրինակ է, թե ինչպես են Նիդերլանդներում իրենց մասնագիտական ուղին կառուցած հայ ստեղծագործողները ներկայանում միջազգային միջավայրում՝ իրենց աշխատանքով հարստացնելով երկրի մշակութային և ստեղծագործական կյանքը։

Նիդերլանդական Օրագիրը շնորհավորում է Արմենի Թովմասյանին և Label Armeni-ին՝ մաղթելով նոր ստեղծագործական հաջողություններ ու միջազգային ճանաչում։

Նիդերլանդական Օրագիր

Այս անգամ մեր  բարեկամ «ՇԱՆԹ» Հեռուստաընկերության Արտյոմ Երկանյանի հեղինակային «Աշխարհի Հայեր» հաղորդաշարի հյուրն էր Արմենի Թովմասյանը


Լուսանկարներում՝ դիզայներ Արմենի Թովմասյանը և Label Armeni-ի հավաքածուն ներկայացնող  մոդելները՝ Top Model Europe Netherlands-ի Հաագայի եզրափակչում։

Het Armeense  Label Armeni op het podium van Top Model Europe in Den Haag

22 november 2026 | Niderlandakan Oragir – The Netherlands Diary

De collectie van designer Armeni Tovmasyan, gepresenteerd door modellen, was te zien tijdens een internationaal mode-evenement in het beroemde Kurhaus in Den Haag.

Op 22 november vond in het beroemde Grand Hotel Amrâth Kurhaus in de Haagse badplaats Scheveningen de nationale finale van Top Model Europe Netherlands plaats. Onder de deelnemers, ontwerpers en professionals uit de mode- en modellenwereld was ook het Armeense label Label Armeni vertegenwoordigd. Het merk presenteerde een eigen collectie van designer Armeni Tovmasyan.

Bijzonder is dat het Armeense ontwerp werd gepresenteerd door internationale modellen. Daarmee kreeg het creatieve werk van een designer van Armeense afkomst een bijzondere plaats binnen het Europese modepodium.

Label Armeni – een Armeense creatieve signatuur in Nederland

De geschiedenis van Label Armeni is nauw verbonden met designer Armeni Tovmasyan. De van oorsprong Armeense ontwerper bouwde zijn professionele carrière in Nederland op en is met name verbonden aan Rotterdam.

Nadat hij in 1998 samen met zijn familie naar Nederland verhuisde, volgde hij een opleiding op het gebied van kunst en mode. Na zijn studie aan de Artemis Fashion Academy in Rotterdam richtte hij in 2007 Design Studio Armeni op.

In zijn werk staan hoogwaardige en bijzondere stoffen, een persoonlijke benadering en het creëren van een onderscheidend karakter door middel van kleding centraal. Later breidde hij zijn activiteiten verder uit met de opening van de winkel-studio La Maison d’Armeni.

Label Armeni staat niet alleen voor kleding, maar ook voor een persoonlijke visie op design, waarin hedendaagse modetrends worden gecombineerd met eigen, creatieve oplossingen.

Top Model Europe

Top Model Europe is een Europese modellenwedstrijd die erop gericht is nieuwe gezichten te ontdekken, hen kansen te bieden binnen de professionele modewereld en contacten te leggen met professionals uit de internationale mode-industrie.

De Nederlandse nationale finale vond plaats in het historische Kurhaus in Den Haag. Het programma omvatte onder meer modeshows, presentaties van designercollecties en ontmoetingen met professionals uit de modewereld.

De deelname van Label Armeni is ook vanuit het perspectief van de Armeense gemeenschap in Nederland van betekenis. De creaties van Armeni Tovmasyan werden door internationale modellen gepresenteerd en brachten daarmee Armeense creativiteit onder de aandacht van een breder publiek.

De aanwezigheid van Armeens design op het podium in Den Haag is opnieuw een voorbeeld van hoe Armeense creatieve professionals die hun carrière in Nederland hebben opgebouwd, zich binnen een internationale omgeving presenteren en met hun werk bijdragen aan het culturele en creatieve leven van Nederland.

Niderlandakan Oragir feliciteert Armeni Tovmasyan en Label Armeni en wenst hen veel nieuwe creatieve successen en internationale erkenning toe.

Niderlandakan Oragir – The Netherlands Diary

Op de foto's: designer Armeni Tovmasyan en de modellen die de collectie van Label Armeni presenteerden tijdens de finale van Top Model Europe Netherlands in Den Haag.

«Wereldwijde Armeniërs» – Armeni Tovmasyan te gast


Deze keer was Armeni Tovmasyan te gast in het programma «Wereldwijde Armeniërs» (Աշխարհի Հայեր), een programma van onze bevriende televisiezender Shant TV, in de interviewreeks van Artyom Yerkanian.











No comments:

Post a Comment