The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 28 April 2021

Տեր Տարոն Թադևոսյան. «Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ, թող այլևս պատրազմ չտեսնի մեր ժողովուրդը... »


Անցնող շաբաթ առիթն ունեցանք մասնակցելու կարևոր մի իրադարձության. Համալսարանական հիվանդանոցում հայրենիքի պաշտպանների համար բացվեց պրոթեզավորման կենտրոն: Դեռևս 1914 թվականից հիմնված, Աբովյան 58 հասցեում գտնվող քաղաքային հիվանդանոցում երեք տարի առաջ բացվել էր «Զինվոր Տուն» Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Հետայսու վերականգնողական կենտրոնը կունենա նաև պրոթեզավորման ամբողջական հնարավորություն, ուր իրենց ուժերը կվերականգնեն Արցախյան պատերազմի ընթացքում տարբեր վիրավորումներ ստացած մեր հայրենիքի պաշտպանները:

Ուրախությամբ ուզում եմ շեշտել, որ այս հույժ կարևոր գործում իրենց կարևոր լուման ունեն Նիդերլանդնրեում ապրող մեր հայրենակիցները, որոնք, հենց պատերազմի առաջին օրից սկսյալ, միահամուռ ջանքներով իրենց աջակցությունը ցուցաբերեցին և շարունակում են ցայսօր ցուցաբերել մեր հայրենիքին, հարենակիցներին ու հայրենիքի քաջ պաշտպաններին:

Նորագույն սարքավորումներով ու գործիքներով պրոթեզավորման լաբարատորիայի, լավագույն պրոտեզավորող ընկերությունների կողմից թողարկված պրոթեզների և լավագույն մասնագետների շնորհիվ հայրենիքի քաջարի պաշտպանները հնարավորություն կունենան պրոթեզավորվելու, իրենց ուժերը վերականգնելու և լիարժեք կյանքի վերադառնալու:

Այս գործում մեծ է նաև Հոլանդահայ մեր հայրենակից Գարիկ Խաչատրյանի ջանքերը, ով դեռևս 2020 թվականի մարտ ամսից աշխատանքներ էր տանում «Զինվորի տան» աշխատակազմի հետ, որոկյալ պրոթեզավորման կենտրոն ստեղծելու համար: Պրոթեզավորող բժիշկը նույնպես Հոլանդիայից է՝ Խայս ֆան Խենթը, բացառիկ մասնագետ և բացառիկ մարդկային որոկներ ունեցող անձնավորություն: Կարճ ժամանակ՝ երկու ամիս, գտնվելով Հայաստանում, անխոնջ աշխատանքի արդյունքում Խայսը հասցրել է պրոթեզավորել հայրենիքի 28 պաշտպանների, ինչպես նաև հասցրել է վայելել ողջ անձնակազմի և զինվորների ջերմ սերն ու հարգանքը: Կենտրոնի բացման օրը ներկաները նրան որակեցնին «ամենահայ հոլանդացի» պատվանունով:

Պրոթեզավորման կենտրոնի բացումն իրականություն դարձավ մեր հայրենակիցների դրամական աջակցություն, վերոնշայլ պատվարժան անձանց, բայց նաև ու մանավան Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճուղի պատասխանատուների, ի մասնավորի՝ Հարություն Սիմոնյանի նվիրյալ աշխատանքի շնորհի: Շնոհակալություն բոլոր աջակիցներին, վարձքներդ ի կատար: Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ, թող այլևս պատրազմ չտեսնի մեր ժողովուրդը և վերոնշյալ կենտրոնների բացումը դառնա ոչ պահանջված:

Լինելով Հայաստանում, առիթն օգտագործեցինք ապրիլ 24-ին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրում, ինչպես նաև այցելել Եռաբլուր՝ մեր խոնրհումն ու աղոթքը բերելու հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր քաջերին:

NL

Afgelopen week hadden we de mogelijkheid om deel te nemen aan een belangrijk evenement. Een prothesecentrum werd geopend in het Universitair Ziekenhuis voor de Verdedigers van het Vaderland. Opgericht in 1914, werd het revalidatiecentrum "Soldier House" van de Verdediger van het Vaderland drie jaar geleden geopend in het stadsziekenhuis aan de Abovyanstraat 58.  Vanaf nu krijgt het revalidatiecentrum een ​​volledige kans voor protheses, waar de verdedigers van ons vaderland, die verschillende verwondingen opliepen tijdens de Artsakh-oorlog, hun krachten zullen herstellen. 

Ik zou willen benadrukken dat onze landgenoten die in Nederland wonen, die hen vanaf de allereerste dag van de oorlog met unanieme inspanningen vanaf de allereerste dag van de oorlog steunden, ons vaderland, onze landgenoten en de dappere verdedigers blijven tonen van het vaderland. 

Dankzij het protheselaboratorium met de nieuwste apparatuur en gereedschappen, de prothesen die zijn uitgegeven door de beste prothesebedrijven en  de beste specialisten, zullen de dappere verdedigers van het thuisland de kans krijgen om protheses te ondergaan, hun kracht te herwinnen en terug te keren naar een volledig leven. 

Ook in dit geval zijn de inspanningen van onze Nederlands-Armeense landgenoot Garik Khachatryan, die sinds maart 2020 samen met de staf van het Soldatenhuis werkt aan het opzetten van een kwalitatief prothetisch centrum, groot. Ook de prothesemaker komt uit Nederland, Hais van Khent, een uitzonderlijke specialist met uitzonderlijke menselijke kwaliteiten.



 In een korte tijd, twee maanden, in Armenië, slaagde Hayes er als resultaat van onvermoeibaar werk in om 28 verdedigers van het vaderland te prothesen, terwijl hij erin slaagde te genieten van de warme liefde en het respect van het voltallige personeel, de soldaten. Op de openingsdag van het centrum werd hij door de aanwezigen omschreven als 'de meest Armeense Nederlander'. 

De opening van het prothesecentrum werd een feit met de financiële steun van onze landgenoten, de bovengenoemde eerbare mensen, maar ook met het toegewijde werk van de mensen die de leiding hebben over de Nederlandse tak van het All-Armenian Fund, in het bijzonder Harutyun Simonyan. Bedankt  alle supporters, voor het betalen van de  contributie. Met de hulp en zegen van de Heer, laat ons volk geen nieuwe oorlog meemaken, de opening van de bovengenoemde centra zal overbodig worden. 

Toen we in Armenië waren, maakten we van de gelegenheid gebruik om op 24 april onze eer te bewijzen bij het Genocide Memorial, en om Yerablur te bezoeken om onze condoleances en gebeden te brengen aan onze helden die het vaderland verdedigden.


Տեր Տարոն Թադևոսյան

Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ

Tuesday, 27 April 2021

Թագավորի օրը Նիդերլանդներում



Արդեն  2 տարի է, որ Քովիդի պատճառով լիարժեք չենք կարողանում նշել Թագավորի օրը։ Այս ազգային տոնը տարվա ամենամեծ իրադարձությունն է  Նիդերլանդական օրացույցում (հոլ.՝ Koningsdag) : Այն նշվում է Նիդերլանդներում, Արուբայում, Կյուրասաոյում և Սինտ Մաարտենում։

Տոնն առնչվում է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր (հոլ.՝ saamhorigheid)

Թագավոր Ուիլեմ Ալեքսանդրը ծնվել է ապրիլի 27-ին, ուստի ամեն տարի տեղի են ունենում բազմաթիվ տոնակատարություններ, լու շուկաներ, և, այդ օրը, արքան՝ ընտանիքի հետ միասին, այցելում է մեկ կամ մի քանի քաղաքներ:



Նարնջագույն

Նիդերլանդական թագավորական ընտանիքը կրում է անունը ՝ ,,Օրանիյե,, պալատ: Սա բառացիորեն նշանակում է նարնջագույնների պալատականները: Արդյունքում այն ​​դարձել է Նիդերլանդների ազգային գույնը: Թագավորի օրը մարդիկ հագնում են նարնջագույն հագուստ և ամեն ինչ զարդարում են նարնջագույնով:



Լու Շուկաներ

Թագավորի օրը մարդկանց թույլատրվում է փողոցում իրեր վաճառել ՝ առանց թույլտվություն պահանջելու,որին անվանում են Լու շուկաներ։ "Անվճարշուկաներն անցկացվում են զբոսայգիներում և փողոցներում, շատ մարդիկ վաճառում են իրենց տնային իրերը, իսկ երեխաներն էլ՝ իրենց խաղալիքները։Դա մի ուրախալի վաճառք միջոցառում է, որտեղ մարդիկ միասին ուրախ շփվում են։


Միջոցառումները

Այդ օրը ,ամբողջ երկրում կազմակերպվում է բազմաթիվ միջոցառումներ ՝ բացօդյա  պարահանդեսներ, տարբեր երաժշտական նվագախմբերի կողմից անցկացվում են միջոցառումներ մինչև  իսկ թաղամասային սրճարանների մոտ տեղադրվում են փոքր բեմեր ելույթների համար։


Տոնը կենաց է պահանջում

Այդ օրը ժողովուրդը թագավորի պատվին  նարնջագույն լիկյորով (Oranje bitter) ՝բարի մաղթանքներով կենաց են խմում։ Այդ նարնջագույն ըմպելիքը ստեղծվել է 1620 թվականին ՝ արքայազն Ֆրեդրիք Հենրիի հաղթանակը տոնելու համար: Ուիլյամ Օրանժի առաջին թագավոր դառնալուց հետո նարնջի լիկյորը սերտորեն կապված է եղել Հոլանդական թագավորական ընտանիքի հետ։


Թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման չեն գնալու սովորական քաղաքային շրջագայության: Փոխարենը նրանք կայցելեն Էյնդհովենի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ նրանց համար նոր ծրագրեր  են ներկայացնելու:



Ի՞նչ կարող եք անել Թագավորի օրը այս տարի:


  • Դրոշ կախել: Եթե ​​ունեք դրոշակաձող, իհարկե կարող եք կախել կարմիր, սպիտակ և կապույտ դրոշը:

  • Առցանց իրեր վաճառել

  • Drive-through միջոցառումներին մասնակցել։ Տարբեր քաղաքներում այս տարի որոշել են անցկացնել “drive-through” շուկաներ, որտեղ կարող եք գնել իրեր ձեր մեքենայից

  • Մասնակցեք առցանց այլ միջոցառումներին, օրինակ `առցանց բինգոյին

  • Ազգի  կենացը  խմել: Ամբողջ Նիդեռլանդները բաժակ է բարձրացնում ժամը 16-ին: Ձեր նախնտրությունն է ,թե ինչով  եք կենաց խմելու: Կե՜ցցե թագավո՜րը:


Վերջինիա Խալաֆյան Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում:

Helaas kunnen wij al twee jaar geen koningsdag vieren, het grootste nationale feest van Nederland. De dag dat de hele natie samen met de koning zijn verjaardag viert, en de leden van het koningshuis enkele steden bezoeken. Die dag staat alles in het teken van ‘Oranje’, de kleur van het koningshuis. Dit is natuurlijk niet vernoemd naar de kleur maar naar het geslacht Oranje-Nassau, waar het koningshuis van afstamt. Het thema van het feest is dus altijd ‘oranje’ en iedereen kleedt of schminkt zichzelf volledig in oranje.

Gedurende de dag verandert het hele land in een vlooienmarkt en mag iederen voor zijn of haar deur spullen verkopen. Straten staan vol zelfgebouwde kraampjes en hele steden slibben dicht met gretige bezoekers en verkopers. Op elke straat wordt feestgevierd, of zijn muzikale optredens en parades. En laten we niet de oranjebitter vergeten, de oranje likeur die wordt gedronken in ere van het koningshuis. Lees meer over de dag zelf en hoe deze dit jaar, tijdens de coronacrisis, gaat verlopen.