The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 17 March 2022

«իԳործ» ծրագիրն ընդունում է հայտեր 2022 թվականի ծրագրի մեկնարկի համար

 


Սիրելի հայրենակիցներ,

«իԳործ» ծրագիրն ընդունում է հայտեր 2022 թվականի ծրագրի մեկնարկի համար և հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական համակարգում  12 ամիս տևողությամբ։ Սփյուռքի մասնագետները հնարավորություն կունենան աշխատել տարբեր ոլորտների պետական ​​գերատեսչություններում՝ իրենց փորձի շրջանակներում նպաստելով այդ մարմինների ծրագրերի և քաղաքականության բարելավմանը և զարգացմանը:

 Ծրագրին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ չափանիշներին՝ բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ԿԱՄ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:  Դիմումատուն պետք է սովորած և/կամ աշխատած լինի Սփյուռքում առնվազն 5 տարի։ Եվ խիստ ցանկալի է, որ թեկնածուները վարժ տիրապետեն խոսակցական հայոց լեզվին (պարտադիր պահանջ չէ):

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից և ընտրված թեկնածուներին կտրամադրվի

• երկկողմանի ավիատոմս

• ամսական 336000 ՀՀ դրամ կրթաթոշակ՝ 1 տարվա կեցության ծախսերը հոգալու համար

• բժշկական ապահովագրություն

• մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար:

 

 Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայք:

Կարող եք նաև դիտել «իԳործ» ծրագրի առաջին տարվա վերաբերյալ մեր կարճ տեսանյութը և ավելին լսել մասնակիցներից այստեղ:

«իԳործ»  2022 ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տեղեկատվական հանդիպումների շարքը տեղի կունենա հետևյալ ժամանակագրությամբ.

Անգլերեն՝                  մարտի 19, 2022,                Երևանի ժամանակով ժամը 20:00-ին https://fb.me/e/1qQKOBEPU     

Իսպաներեն՝            մարտի 23, 2022,                 Երևանի ժամանակով ժամը 20:00-ին https://fb.me/e/1O9daeKTN 

Ռուսերեն՝                 մարտի 31, 2022,                 Երևանի ժամանակով ժամը 20:00-ին  Հղումը կլինի ավելի ուշ

Ֆրանսերեն՝             ապրիլ 5,   2022,                  Երևանի ժամանակով ժամը 21:00-ին  Հղումը կլինի ավելի ուշ 

 

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվեք մեզ հետ էլեկտրոնային փոստի միջոցով diasporafellowships@gov.am

կամ հեհեռախոսահամարներով՝ +374 10 515 514, +374 43 031 077 (WhatsApp / Viber / Telegram).

 

 

Dear Compatriots, 

 

The iGorts program is accepting applications for the start of the 2022 program and invites Diaspora Armenian professionals to serve in the Republic of Armenia public sectors for a duration of 12 months. Diaspora professionals can be placed in state agencies across different sectors in need of their expertise and will contribute to the improvement and the development of programs and policies within the state institution.

 

 Eligible candidates must have a Bachelor’s degree with at least 5 years of relevant work experience OR a Master’s degree (or higher) with at least 3 years of relevant work experience. 

Second, must have studied and/or worked in the Diaspora for at least 5 years. Last, it is highly desirable that candidates are fluent in conversational Armenian (however this is not mandatory). 

 

The program is financed by the Republic of Armenia and all accepted candidates will receive:

·         a round-trip air ticket;

·         a monthly stipend of 336.000 AMD to cover living expenses for 1 year; 

·         emergency medical insurance;

·         one-year residency permit.                            

https://lh4.googleusercontent.com/LOhd4cv2CdcFoL9p4CaLHIfpufTpRgGXF5k5LhBWplAj5M8Krf1S88hCyq2GLNEEGRvvmTsxeqcVnzgDLPAzYjmUIUdMe5vVZe-Sbp9GOX86OgE8_bgpugUlWltbOYxRrzsQ7Hrt

To learn more about the program, please visit our website 

You can also watch our short video with regards to the first year of iGorts and hear more from the participants here.

 

Info Sessions for more information about the iGorts 2022 Program:

English Session:  March 19, 2022    20:00 EVN    https://fb.me/e/1qQKOBEPU 

Spanish Session: March 23, 2022    20:00 EVN    https://fb.me/e/1O9daeKTN 

Russian Session: March 31, 2022    20:00 EVN        link at a later date

French Session:   April 5, 2022         21:00 EVN       link at a later date

 

For additional inquiries, please do not hesitate to contact us via

email at diasporafellowships@gov.am  or

by phone: +374 10 515 514, +374 43 031 077 (WhatsApp / Viber / Telegram)

 

 

 Уважаемые соотечественники!

Программа «иГорц» принимает заявки на запуск программы 2022 и приглашает специалистов армян Диаспоры на 12 месяцев работать в государственной системе Республики Армения. Специалисты из диаспоры могут быть размещены в государственных органах в различных областях в рамках своего опыта и будут способствовать развитию и улучшению программ и стратегии внутри государственного учреждения.

Приемлемые кандидаты должны иметь степень бакалавра и не менее 5 лет соответствующего опыта работы ИЛИ степень магистра (или выше) и не менее 3 лет соответствующего опыта работы. Во-вторых, они должны были учиться и/или работать в диаспоре не менее 5 лет. И очень желательно, чтобы кандидаты свободно владели разговорным армянским языком (но это не обязательно).

Программа финансируется Республикой Армения и Отобранные кандидаты получат:

·         авиабилет (в Армению и обратно),

·         ежемесячная стипендия в размере 336 000 драмов для покрытия расходов на проживание в течение 1 года,

·         медицинская страховка,

·         оплата вида на жительство на год.

Чтобы узнать больше о программе, пожалуйста, посетите наш веб-сайт.

Вы также можете посмотреть наше короткое видео о первом годе «иГорц» и услышать больше от участников здесь:

Информационные сессии для получения дополнительной информации о программе «иГорц» 2022 пройдут по следующему графику։

Английская сессия:             19 марта 2022 г.,       по ереванскому времени в 20:00ч. https://fb.me/e/1qQKOBEPU 

Испанская сессия:               23 марта 2022 г.,       по ереванскому времени в 20:00ч. https://fb.me/e/1O9daeKTN 

Русская сессия:                    31 марта 2022 г.,       по ереванскому времени в 20:00ч. Ссылка будет позже

Французская сессия:          5 апреля 2022 г.,       по ереванскому времени в 21:00ч.  Ссылка будет позже

 

По дополнительным вопросам, пожалуйста, обращайтесь к нам по электронной почте diasporafellowships@gov.am 

или по телефону: +374 10 515 514, +374 43 031 077 (WhatsApp/Viber/Telegram)

 

 

Հարգանքով |  With respect, | С уважением, 

«իԳործ»-ի թիմ | iGorts Team | иГорц Персонал

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ | Office of the High Commissioner for Diaspora Affairs |  Офис главного уполномоченного по делам диаспоры 

 Վազգեն Սարգսյան փող., 3 շենք | Vazgen Sargsyan 3 |  Вазгена Саркисяна, зд.3

ք. Երևան, 0010 | 0010 Yerevan | 0010,  г. Ереван 

Հայաստանի Հանրապետություն | Republic of Armenia | Республика Армения

Հեռ.՝  +374 10 515 514, +374 43 031 077 (WhatsApp / Viber / Telegram)

diaspora.gov.am 

 



Հարգանքով՝

Սփյուռքահայ մասնագետների ներգրավումը ՀՀ պետական կառավարման համակարգում


Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ,
Կառավարական տուն 1

Regards,

Diaspora Fellowships

Republic Square, Government House 1, 

0010 Yerevan, Republic of Armenia

http://www.gov.am/
Disclaimer - This message may contain information that is not intended for you.If you are not the addressee or if this message was sent to you by mistake, you are requested to inform the sender and delete the message.


Sunday, 13 March 2022

Հայ թեկնածուներ Նիդերլանդների համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրություններում

 ՄԵՐ ՀԱՅԱԶԳԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Դեպի նոր ավագանու ընտրություններ, ընտրեք արժանավորին
Введите описание картинки
Ալմելոյի հետ՝ միասին, նոր LAS ( Lokaal Almelo Samen - LAS ) կուսակցության համահիմնադիրներից է մեր հայրենակից՝ Robin Haik Gelici-ն, ով 3-րդ ընտրացուցակի՝ 8-րդ համարի ներքո, մարտի 16-ին մասնակցում է Ալմելոյի ՏԻՄ ընտրություններին: Ալմելոյի ազգությամբ Հարգելի հայ քաղաքացինե՛ր, ակտիվորեն մասնակցեք քաղաքապետարանի ավագանու ձևավորմանը, ընտրե՛ք ձեր թեկնածուին՝ հանուն Ալմելոյի զարգացման ու բարգավաճման:
Введите описание картинки
Մարտի՝ 14,15 և 16-ին Նիդերլանդներում անցկացվող տեղական մարմինների ընտրություններին մասնակցում են մի խումբ կրթված ու հրաշալի հայազգի երիտասարդներ, որոնք արդեն ինտեգրվել են երկրի հասարակական, քաղաքական կյանքին: Այս անգամ ներկայացնում ենք էնկհուզենի քաղաքապետարանի PvdA կուսակցությունը ներկայացնող, 6-րդ ցուցակի երկրորդ համարին՝ Արշակ Մազլումյանին (Arshak Mazloumian): Նիդերլանդների հայազգի քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել քվեարկություններին ու իրենց ձայնը տալ հայազգի այն թեկնածուներին, ովքեր գրանցված են իրենց տարածքային ընտրատեղամասերում:
Введите описание картинки
Մարտի՝ 14,15 և 16-ին Նիդերլանդներում անցկացվող տեղական մարմինների ընտրություններին մասնակցում են նաև հայազգի թեկնածուներ: ՈՒրախ ենք այս անգամ ներկայացնել Gemeente De Bilt քաղաքապետարանի ավագանու թեկնածու Կարինե Քլյանին, նա զբաղեցնում է VVD կուսակցության 2-րդ համարը և մեծ է հավանականությունը, որ նա ընտրություններում հաջողություն ապահովի:
Նիդերլանդների հայազգի քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել քվեարկություններին ու իրենց ձայնը տալ հայազգի այն թեկնածուներին, ովքեր գրանցված են իրենց ընտրատեղամասերում:
Введите описание картинки
Շարունակում ենք ներկայացնել Մարտի 16-ին Նիդերլանդներում անցկացվող տեղական մարմինների քաղաքապետարանի ավագանու ընտրություններին մասնակցող հայազգի թեկնածուներին: Եվ այսպես Տավրոս Ասլանյան, նրան շատերդ եք ճանաչում: Տավրոսը ևս մեկ անգամ որոշել է իր ներկայությամբ ու մասնակցությամբ օգտակար լինել Ամստվելենի քաղաքապետարանին: Նա D66 կուսակցության 2-րդ ցուցակի 4-րդ համարն: Այնպես որ մեծ է ընտրություններում նրա հաղթելու հավանականությունը՝ եթե այս տարածաշրջանում բնակվող մեր շատ հայրենակիցները քվեարկեն նրա կուսակցության օգտին:
Введите описание картинки
Արմանդ Կարաօղլանը' իր թեկնածությունն է առաջադրել Մերսենի ( Meerssen, Մաստրիխտի քաղաքապետարանի հարևանությամբ). Քաղաքապետարանի ընտրություններում' CDA կուսակցության կողմից, եղեք ակտիվ և քվեարկեք մեր հայրենակցի օգտին
Ցուցակ 3 Նո. 6
չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ.
Введите описание картинки
Ռիտա Թոմաս Ավանեսյանը որոշել է CU կուսակցության կողմից Ալմելո քաղաքում առաջադրվել ավագանու թեկնածու: Նա կուսակցության ցուցակում 4-րդ համարն է: Ռիտան հուսով է, որ աջակցություն կստանա ոչ միայն հայ համայնքից, նաև իր շատ համաքաղաքացիներից:
Введите описание картинки
2022 թ. Մարտի 16-ի նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում Դելֆտում CDA կուսակցության 6-րդ ցուցակի 4-րդ համարում Դավիթ Սարկիսյանն է:
Նա ևս մեծ հնարավորություն ունի ընդգրկվելու Delft-ի քաղաքապետարանի ավագանու կազմում:
Հաջողություն մաղթենք Դավիթին
Введите описание картинки
Այս անգամ ներկայացնում ենք Ալմելոյից Սառա Շահինյան: Նա Almelo Centraal կուսակցության 14 համարի ցուցակի 3-րդ համարով մասնակցելու է 2022թ մարտի 16-ի Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններում (Ալմելո քաղաքապետարան): Սառային՝ հայազգի մեր մասնակցին, մաղթում ենք հաջողություն:
Введите описание картинки
#ՄԵՐ_ՀԱՅԱԶԳԻ_ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններում:
Այս անգամ ներկայացնում ենք Haarlemmermeer-ից Անի Զալինյանին: Նա GroenLinks-ի 5-րդ ցուցակի 3-րդ համարն է և մասնակցելու է 2022թ մարտի 16-ի Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններին : Հաջողություն ենք մաղթում Անի:
Введите описание картинки
ՄԵՐ ՀԱՅԱԶԳԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններում:
Արմեն Մինասյանն է: Տեղական ինքնակառավարման մարմինների 2022 թվականի մարտի 16-ի ընտրություններին մասնակցում է Ռոտերդամում «Հանուն կենդանիների» կուսակցության անունից: Իր գեղեցիկ քաղաքն ուզում է տեսնել կոկիկ ու կանաչ, իսկ կենդանիներին պաշտպանված ու խնամված: Partij voor de Dieren-ը ընտրություններին մասնակցում է 9-րդ համարի ցուցակով, որի 14-րդ համարը Արմենն է: Հարգելի Ռոտերդամում ապրող հայեր եղեք ակտիվ ու ձայն տվեք արժանի թեկնածուին:
Введите описание картинки
Քրիստինա Վիրաբյանն իր սեփական պատկերացումներն ունի համայնքային կյանքը արժևորելու ու վերափոխելու համար: Քրիստինան ծնվել է Երևանում, 1994 թվականից բնակվում է Նիդերլանդներում։ Նա ինչպես սիրում է իր ծննդավայրը՝ այնպես էլ հոգեհարազատ է իր հայրենի քաղաքը Veluwe-ն, որի բարգավաճման համար էլ Քրիստինա Վիրաբյանը ցանկանում է իր ուժն ու եռանդը ներդնել :
Եվ այսպես. Apeldoorn Naam: Christina Virabian Partij: GemeenteBelangen Apeldoorn
Введите описание картинки
Ներկայացնում ենք Ալմելո քաղաքից ավագանու ընտրությունների ևս 3 մասնակիցների, որոնց լուսանկարները չնայած մեր ջանքերին ձեռք բերել չհաջողվեց.
#Almelo Naam: Gayana Helder-Vardanian Partij: Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) – Lijst 2 Plaats op de lijst: 13 Kandidatenlijst VVD Almelo
Naam: Hovik Mosesian Partij: Leefbaar #Almelo – Lijst 11 Plaats op de lijst: 5 Kandidatenlijst Leefbaar Almelo
Naam: Nina Simonian Partij: ChristenUnie (CU) – Lijst 6 Plaats op de lijst: 26 Kandidatenlijst ChristenUnie Almelo
Եվ այսպես FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands հետ համատեղ ջանքերով կարողացանք ներկայացնել Նիդերլանդների համայնքների ավագանու (Gemeenteraad - համայնքային խորհուրդ) ընտրությունների հայազգի թվով 15 մասնակիցների: Համեմատության համար ասենք, որ նախորդ 2018թ. ընտրությունների համեմատ այս անգամ 7 թեկնածու ավելին ունենք (8-ի փոխարեն 15 հոգի): Եթե 2018թ. համայնքային խորհրդում ունեցանք 3 ավագանի, ապա այս անգամ հնարավոր է ավելին ունենալ: Այսօր և վաղը կարող եք այցելել ընտրատեղամասեր և քվեարկել ձեր թեկնածուին:

Sunday, 6 March 2022

Սարիկ Սևադայի «Հայի հետքը Սփյուռքում» գրքի շնորհանդես Ալմելոյում

 

Երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադան  աշխատել է սփյուռքի նախարարությունում: Նախարարությունում, նաև «Հայերն այսօր» պարբերականում  աշխատած  ժամանակ  շփվել է բազմաթիվ սփյուռքահայերի հետ, նրա հոդվածների հերոսները պարզ ու շիտակ, հաճախ կյանքի դժվարին դպրոց անցած սփյուռքահայեր են, որոնցից շատերի  հետ Սարիկը ձևավորել է մտերմիկ  հարաբերություններ, ուսումնասիրել ու գրի է առել նրանց` հաճախ դժվարին կյանքից վերցրած  դրվագները: Դրանք այսօր արժեքավոր  հուշագրություն են դարձել: «Նիդերլանդական օրագրի» թղթակիցը Նիդերլանդներում հանդիպել է Սարիկ Սևադային և զրուցել նրա հետ:

Սարիկ, բարով եք եկել Նիդերլանդներ: Ընթերցողի սեղանին է «Հայի հետքը Սփյուռքում» նոր լույս տեսած գիրքը: Ինչպես ծնվեց գրքի գաղափարը: 

 Գրքի գաղափարը, եթե անկեղծ, միանգամից է ծնվել: Ես միշտ հետաքրքրված եմ եղել Սփյուռքով, սփյուռքաբնակ հայրենակիցներով, նրանց գործունեությամբ և հայապահպանության համար նրանց կատարած գործով: Այս ամենը առիթ հանդիսացավ, որ սկսեմ իմ նոր նախաձեռնությունը` հայրենանվեր հայերին համախմբել մի գրքում` «Հայի հետքը Սփյուռքում»: 

Հետք, որը պատմության դառը էջերից է առաջացել, բայց այսօր, այդ հետքը շատ է փոփոխությունների ենթարկվել: Այն ապրեցնող, շունչ տվող հետք է այսօր, կռիվ տվող, պայքարող հետք է...

 Ի՞նչ չափանիչներով եք ընտրել հերոսներին:

Հատուկ չափանիշներ չկան: Սփյուռքի նախարարութան աշխատանքային տարիներից սփյուռքաբնակ հայրենակիցների հետ ձևավորված ջերմ հարաբերությունները թույլ են տվել ճանաչելու այն հայրենանվեր հայերին, ովքեր իրենց գործով հայի հետք են թողնում, օտար շրջանակում ճանաչելի են դարձնում հայի լավագույն տեսակին:

 Ո՞վքեր են ձեր հերոսները:

Իմ հերոսները Սփյուռքում հայապահպան մարտիկներն են, ովքեր ամենօրյա պայքարի մեջ են` հայ մնալու համար: Ես, լինելով Հայաստանում ծնված-մեծացած, չեմ զգացել մի շարք նրբություններ սփյուռքաբնակ հայերի կենցաղավարման վերաբերյալ: Պետք է տեսնես այն, որոշ ժամանակ բնակվես որևէ օտար պետությունում, նոր ինքդ քո մեջ վերլուծես այն դժվարությունները, որոնք առկա են այսօր: 

Եթե անդրադառնամ հերոսներին, ապա շատ բազմապրոֆիլ պատկեր ենք ունենում, հիմնականում համայնքային, միութենական մարդիկ են, գործարարներ, մշակութային գործիչներ, ովքեր իրենց գործով և հայի տեսակով  հետք են թողել սփյուռքահայ իրականության մեջ:

Ձեր առաջին գրքի`  «Հայրենադարձի աչքերով» ժողովածուի շնորհանդեսը կայացել է դեռ 2020 թվականին, այն դրական արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում` նաև սփյուռքի հայության շրջանում:  «Հայի հետքը Սփյուռքում» գիրքը` երկրորդն է, որի  շնորհանդեսը  տեղի ունեցավ այստեղ` Նիդերլանդներում,  ինչու՞ հենց մեզ մոտ, կիսվեք խնդրեմ տպավորություններով: 

Այո, գրքիս շնորհանդեսի  կայացավ Նիդերլանդների  ամենից հայաշատ`  Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում: Հրավերը և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Դեն Բոսի «Կոմիտաս» համայնքի կողմից` ի դեմս համայնքի նախագահ տիկին Մարո Քառյանի, ով  նաև գրքիս հերոսներից մեկն է: Ուզում եմ առիթից օգտվել և իմ խորին շնորհակալությունը  հայտնել նրան, «Կոմիտաս» համայնքի անդամներին` «Սփյուռքը Հայաստանին լավագույնս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար» շնորհակալագրին արժեցնելու համար. այն ինձ համար շատ պարտավորեցնող է, և միաժամանակ շատ քաջալերող, քանի որ գնահատված ես զգում, քո աշխատանքը ստացված ես համարում, և դա ոչ թե արվում է այս կամ այն գրասենյակի կամ նախարարության կողմից, որոնց անդավաճան աշխատելաոճը միշտ մնում է նույնը` ուղղորդված, միջնորդավորված, այլ արվում է 100% արդար ու անկողմնակալ սկզբունքով, գործելաոճով և ամենակարևորը` Սփյուռքի կողմից:

«Հայի հետքը Սփյուռքում» գիրքը ի՞նչ տվեց ձեզ:

Տվեց էլ ավելի ինքնավստահություն, համարձակություն, ներքին կարողություն, որ կարող ես քեզ թույլ տալ մտնելու վտանգավոր մի դաշտ, որտեղ կան շատ անելիքներ, շատ զգույշ գործելաոճով առաջնորդվելու հմտություն: Ամեն մի նոր աշխատանք անելիս` ես ունեմ մի սկզբունք, որը նաև համարում եմ իմ կյանքի կարգախոսը` միշտ պետք է գերազանցես ինքդ քեզ... Երբեք չպետք է այնպես լինի, որ նոր աշխատանքդ որևէ իմաստով զիջի նախկինում արված աշխատանքին... դա հեշտ գործ չէ...

 Մոտակա ի՞նչ  ծրագրեր ունեք նախատեսած:

Մարտի 13-ին` կիրակի օրը, տեղի կունենա նույն գրքիս հաջորդ շնորհանդեսն այս անգամ Բելգիայում` Բրյուսելի «Հայ տանը»: Ապրիլին շնորհանդեսներ են  նախատեսվում Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում, որոնք մշակման փուլում են: Նաև ունեմ Սփյուռքի հետ կապված երկու նոր նախագիծ` բայց հիմա փակագծերը չբացեմ, քանի որ աշխատանքային փուլում են. ժամանակն ամեն բան տեսանելի կդարձնի...

Ձեզ հաջողություն և ստեղծագործական վերելք ենք  մաղթում` հետագա ձեր գործունեության ընթացքում:

Անչափ շնորհակալ եմ: