The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 13 March 2022

Հայ թեկնածուներ Նիդերլանդների համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրություններում

 ՄԵՐ ՀԱՅԱԶԳԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Դեպի նոր ավագանու ընտրություններ, ընտրեք արժանավորին
Введите описание картинки
Ալմելոյի հետ՝ միասին, նոր LAS ( Lokaal Almelo Samen - LAS ) կուսակցության համահիմնադիրներից է մեր հայրենակից՝ Robin Haik Gelici-ն, ով 3-րդ ընտրացուցակի՝ 8-րդ համարի ներքո, մարտի 16-ին մասնակցում է Ալմելոյի ՏԻՄ ընտրություններին: Ալմելոյի ազգությամբ Հարգելի հայ քաղաքացինե՛ր, ակտիվորեն մասնակցեք քաղաքապետարանի ավագանու ձևավորմանը, ընտրե՛ք ձեր թեկնածուին՝ հանուն Ալմելոյի զարգացման ու բարգավաճման:
Введите описание картинки
Մարտի՝ 14,15 և 16-ին Նիդերլանդներում անցկացվող տեղական մարմինների ընտրություններին մասնակցում են մի խումբ կրթված ու հրաշալի հայազգի երիտասարդներ, որոնք արդեն ինտեգրվել են երկրի հասարակական, քաղաքական կյանքին: Այս անգամ ներկայացնում ենք էնկհուզենի քաղաքապետարանի PvdA կուսակցությունը ներկայացնող, 6-րդ ցուցակի երկրորդ համարին՝ Արշակ Մազլումյանին (Arshak Mazloumian): Նիդերլանդների հայազգի քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել քվեարկություններին ու իրենց ձայնը տալ հայազգի այն թեկնածուներին, ովքեր գրանցված են իրենց տարածքային ընտրատեղամասերում:
Введите описание картинки
Մարտի՝ 14,15 և 16-ին Նիդերլանդներում անցկացվող տեղական մարմինների ընտրություններին մասնակցում են նաև հայազգի թեկնածուներ: ՈՒրախ ենք այս անգամ ներկայացնել Gemeente De Bilt քաղաքապետարանի ավագանու թեկնածու Կարինե Քլյանին, նա զբաղեցնում է VVD կուսակցության 2-րդ համարը և մեծ է հավանականությունը, որ նա ընտրություններում հաջողություն ապահովի:
Նիդերլանդների հայազգի քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել քվեարկություններին ու իրենց ձայնը տալ հայազգի այն թեկնածուներին, ովքեր գրանցված են իրենց ընտրատեղամասերում:
Введите описание картинки
Շարունակում ենք ներկայացնել Մարտի 16-ին Նիդերլանդներում անցկացվող տեղական մարմինների քաղաքապետարանի ավագանու ընտրություններին մասնակցող հայազգի թեկնածուներին: Եվ այսպես Տավրոս Ասլանյան, նրան շատերդ եք ճանաչում: Տավրոսը ևս մեկ անգամ որոշել է իր ներկայությամբ ու մասնակցությամբ օգտակար լինել Ամստվելենի քաղաքապետարանին: Նա D66 կուսակցության 2-րդ ցուցակի 4-րդ համարն: Այնպես որ մեծ է ընտրություններում նրա հաղթելու հավանականությունը՝ եթե այս տարածաշրջանում բնակվող մեր շատ հայրենակիցները քվեարկեն նրա կուսակցության օգտին:
Введите описание картинки
Արմանդ Կարաօղլանը' իր թեկնածությունն է առաջադրել Մերսենի ( Meerssen, Մաստրիխտի քաղաքապետարանի հարևանությամբ). Քաղաքապետարանի ընտրություններում' CDA կուսակցության կողմից, եղեք ակտիվ և քվեարկեք մեր հայրենակցի օգտին
Ցուցակ 3 Նո. 6
չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ.
Введите описание картинки
Ռիտա Թոմաս Ավանեսյանը որոշել է CU կուսակցության կողմից Ալմելո քաղաքում առաջադրվել ավագանու թեկնածու: Նա կուսակցության ցուցակում 4-րդ համարն է: Ռիտան հուսով է, որ աջակցություն կստանա ոչ միայն հայ համայնքից, նաև իր շատ համաքաղաքացիներից:
Введите описание картинки
2022 թ. Մարտի 16-ի նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում Դելֆտում CDA կուսակցության 6-րդ ցուցակի 4-րդ համարում Դավիթ Սարկիսյանն է:
Նա ևս մեծ հնարավորություն ունի ընդգրկվելու Delft-ի քաղաքապետարանի ավագանու կազմում:
Հաջողություն մաղթենք Դավիթին
Введите описание картинки
Այս անգամ ներկայացնում ենք Ալմելոյից Սառա Շահինյան: Նա Almelo Centraal կուսակցության 14 համարի ցուցակի 3-րդ համարով մասնակցելու է 2022թ մարտի 16-ի Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններում (Ալմելո քաղաքապետարան): Սառային՝ հայազգի մեր մասնակցին, մաղթում ենք հաջողություն:
Введите описание картинки
#ՄԵՐ_ՀԱՅԱԶԳԻ_ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններում:
Այս անգամ ներկայացնում ենք Haarlemmermeer-ից Անի Զալինյանին: Նա GroenLinks-ի 5-րդ ցուցակի 3-րդ համարն է և մասնակցելու է 2022թ մարտի 16-ի Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններին : Հաջողություն ենք մաղթում Անի:
Введите описание картинки
ՄԵՐ ՀԱՅԱԶԳԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ Նիդերլանդների համայնքների ավագանու ընտրություններում:
Արմեն Մինասյանն է: Տեղական ինքնակառավարման մարմինների 2022 թվականի մարտի 16-ի ընտրություններին մասնակցում է Ռոտերդամում «Հանուն կենդանիների» կուսակցության անունից: Իր գեղեցիկ քաղաքն ուզում է տեսնել կոկիկ ու կանաչ, իսկ կենդանիներին պաշտպանված ու խնամված: Partij voor de Dieren-ը ընտրություններին մասնակցում է 9-րդ համարի ցուցակով, որի 14-րդ համարը Արմենն է: Հարգելի Ռոտերդամում ապրող հայեր եղեք ակտիվ ու ձայն տվեք արժանի թեկնածուին:
Введите описание картинки
Քրիստինա Վիրաբյանն իր սեփական պատկերացումներն ունի համայնքային կյանքը արժևորելու ու վերափոխելու համար: Քրիստինան ծնվել է Երևանում, 1994 թվականից բնակվում է Նիդերլանդներում։ Նա ինչպես սիրում է իր ծննդավայրը՝ այնպես էլ հոգեհարազատ է իր հայրենի քաղաքը Veluwe-ն, որի բարգավաճման համար էլ Քրիստինա Վիրաբյանը ցանկանում է իր ուժն ու եռանդը ներդնել :
Եվ այսպես. Apeldoorn Naam: Christina Virabian Partij: GemeenteBelangen Apeldoorn
Введите описание картинки
Ներկայացնում ենք Ալմելո քաղաքից ավագանու ընտրությունների ևս 3 մասնակիցների, որոնց լուսանկարները չնայած մեր ջանքերին ձեռք բերել չհաջողվեց.
#Almelo Naam: Gayana Helder-Vardanian Partij: Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) – Lijst 2 Plaats op de lijst: 13 Kandidatenlijst VVD Almelo
Naam: Hovik Mosesian Partij: Leefbaar #Almelo – Lijst 11 Plaats op de lijst: 5 Kandidatenlijst Leefbaar Almelo
Naam: Nina Simonian Partij: ChristenUnie (CU) – Lijst 6 Plaats op de lijst: 26 Kandidatenlijst ChristenUnie Almelo
Եվ այսպես FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands հետ համատեղ ջանքերով կարողացանք ներկայացնել Նիդերլանդների համայնքների ավագանու (Gemeenteraad - համայնքային խորհուրդ) ընտրությունների հայազգի թվով 15 մասնակիցների: Համեմատության համար ասենք, որ նախորդ 2018թ. ընտրությունների համեմատ այս անգամ 7 թեկնածու ավելին ունենք (8-ի փոխարեն 15 հոգի): Եթե 2018թ. համայնքային խորհրդում ունեցանք 3 ավագանի, ապա այս անգամ հնարավոր է ավելին ունենալ: Այսօր և վաղը կարող եք այցելել ընտրատեղամասեր և քվեարկել ձեր թեկնածուին:

Sunday, 6 March 2022

Սարիկ Սևադայի «Հայի հետքը Սփյուռքում» գրքի շնորհանդես Ալմելոյում

 

Երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադան  աշխատել է սփյուռքի նախարարությունում: Նախարարությունում, նաև «Հայերն այսօր» պարբերականում  աշխատած  ժամանակ  շփվել է բազմաթիվ սփյուռքահայերի հետ, նրա հոդվածների հերոսները պարզ ու շիտակ, հաճախ կյանքի դժվարին դպրոց անցած սփյուռքահայեր են, որոնցից շատերի  հետ Սարիկը ձևավորել է մտերմիկ  հարաբերություններ, ուսումնասիրել ու գրի է առել նրանց` հաճախ դժվարին կյանքից վերցրած  դրվագները: Դրանք այսօր արժեքավոր  հուշագրություն են դարձել: «Նիդերլանդական օրագրի» թղթակիցը Նիդերլանդներում հանդիպել է Սարիկ Սևադային և զրուցել նրա հետ:

Սարիկ, բարով եք եկել Նիդերլանդներ: Ընթերցողի սեղանին է «Հայի հետքը Սփյուռքում» նոր լույս տեսած գիրքը: Ինչպես ծնվեց գրքի գաղափարը: 

 Գրքի գաղափարը, եթե անկեղծ, միանգամից է ծնվել: Ես միշտ հետաքրքրված եմ եղել Սփյուռքով, սփյուռքաբնակ հայրենակիցներով, նրանց գործունեությամբ և հայապահպանության համար նրանց կատարած գործով: Այս ամենը առիթ հանդիսացավ, որ սկսեմ իմ նոր նախաձեռնությունը` հայրենանվեր հայերին համախմբել մի գրքում` «Հայի հետքը Սփյուռքում»: 

Հետք, որը պատմության դառը էջերից է առաջացել, բայց այսօր, այդ հետքը շատ է փոփոխությունների ենթարկվել: Այն ապրեցնող, շունչ տվող հետք է այսօր, կռիվ տվող, պայքարող հետք է...

 Ի՞նչ չափանիչներով եք ընտրել հերոսներին:

Հատուկ չափանիշներ չկան: Սփյուռքի նախարարութան աշխատանքային տարիներից սփյուռքաբնակ հայրենակիցների հետ ձևավորված ջերմ հարաբերությունները թույլ են տվել ճանաչելու այն հայրենանվեր հայերին, ովքեր իրենց գործով հայի հետք են թողնում, օտար շրջանակում ճանաչելի են դարձնում հայի լավագույն տեսակին:

 Ո՞վքեր են ձեր հերոսները:

Իմ հերոսները Սփյուռքում հայապահպան մարտիկներն են, ովքեր ամենօրյա պայքարի մեջ են` հայ մնալու համար: Ես, լինելով Հայաստանում ծնված-մեծացած, չեմ զգացել մի շարք նրբություններ սփյուռքաբնակ հայերի կենցաղավարման վերաբերյալ: Պետք է տեսնես այն, որոշ ժամանակ բնակվես որևէ օտար պետությունում, նոր ինքդ քո մեջ վերլուծես այն դժվարությունները, որոնք առկա են այսօր: 

Եթե անդրադառնամ հերոսներին, ապա շատ բազմապրոֆիլ պատկեր ենք ունենում, հիմնականում համայնքային, միութենական մարդիկ են, գործարարներ, մշակութային գործիչներ, ովքեր իրենց գործով և հայի տեսակով  հետք են թողել սփյուռքահայ իրականության մեջ:

Ձեր առաջին գրքի`  «Հայրենադարձի աչքերով» ժողովածուի շնորհանդեսը կայացել է դեռ 2020 թվականին, այն դրական արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում` նաև սփյուռքի հայության շրջանում:  «Հայի հետքը Սփյուռքում» գիրքը` երկրորդն է, որի  շնորհանդեսը  տեղի ունեցավ այստեղ` Նիդերլանդներում,  ինչու՞ հենց մեզ մոտ, կիսվեք խնդրեմ տպավորություններով: 

Այո, գրքիս շնորհանդեսի  կայացավ Նիդերլանդների  ամենից հայաշատ`  Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում: Հրավերը և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Դեն Բոսի «Կոմիտաս» համայնքի կողմից` ի դեմս համայնքի նախագահ տիկին Մարո Քառյանի, ով  նաև գրքիս հերոսներից մեկն է: Ուզում եմ առիթից օգտվել և իմ խորին շնորհակալությունը  հայտնել նրան, «Կոմիտաս» համայնքի անդամներին` «Սփյուռքը Հայաստանին լավագույնս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար» շնորհակալագրին արժեցնելու համար. այն ինձ համար շատ պարտավորեցնող է, և միաժամանակ շատ քաջալերող, քանի որ գնահատված ես զգում, քո աշխատանքը ստացված ես համարում, և դա ոչ թե արվում է այս կամ այն գրասենյակի կամ նախարարության կողմից, որոնց անդավաճան աշխատելաոճը միշտ մնում է նույնը` ուղղորդված, միջնորդավորված, այլ արվում է 100% արդար ու անկողմնակալ սկզբունքով, գործելաոճով և ամենակարևորը` Սփյուռքի կողմից:

«Հայի հետքը Սփյուռքում» գիրքը ի՞նչ տվեց ձեզ:

Տվեց էլ ավելի ինքնավստահություն, համարձակություն, ներքին կարողություն, որ կարող ես քեզ թույլ տալ մտնելու վտանգավոր մի դաշտ, որտեղ կան շատ անելիքներ, շատ զգույշ գործելաոճով առաջնորդվելու հմտություն: Ամեն մի նոր աշխատանք անելիս` ես ունեմ մի սկզբունք, որը նաև համարում եմ իմ կյանքի կարգախոսը` միշտ պետք է գերազանցես ինքդ քեզ... Երբեք չպետք է այնպես լինի, որ նոր աշխատանքդ որևէ իմաստով զիջի նախկինում արված աշխատանքին... դա հեշտ գործ չէ...

 Մոտակա ի՞նչ  ծրագրեր ունեք նախատեսած:

Մարտի 13-ին` կիրակի օրը, տեղի կունենա նույն գրքիս հաջորդ շնորհանդեսն այս անգամ Բելգիայում` Բրյուսելի «Հայ տանը»: Ապրիլին շնորհանդեսներ են  նախատեսվում Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում, որոնք մշակման փուլում են: Նաև ունեմ Սփյուռքի հետ կապված երկու նոր նախագիծ` բայց հիմա փակագծերը չբացեմ, քանի որ աշխատանքային փուլում են. ժամանակն ամեն բան տեսանելի կդարձնի...

Ձեզ հաջողություն և ստեղծագործական վերելք ենք  մաղթում` հետագա ձեր գործունեության ընթացքում:

Անչափ շնորհակալ եմ:



Friday, 25 February 2022

Armeense kandidaten bij gemeenteraadsverkiezingen 2022

 

• Armeense kandidaten bij gemeenteraadsverkiezingen 2022

• Armenian candidates at Netherlands municipal elections 2022

• Հայազգի թեկնածուներ 2022 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

15 Armeense kandidaten

bij gemeenteraadsverkiezingen 2022

 Aan de Armeense Nederlanders en vrienden van Armeniërs

Op woensdag 16 maart zijn er gemeenteraadsverkiezingen. Ook op maandag 14 maart en dinsdag 15 maart is in elke gemeente al een aantal stembureaus open. Op woensdag 16 maart is het verkiezingsdag en alle stembureaus zijn dan open.

Uiteraard is iedereen vrij om wel of niet te gaan stemmen en ook op welke partij.

Bijgaande informatie laat zien in welke plaatsen kandidaten met een Armeense achtergrond op een kandidatenlijst voorkomen.

Dus: wie het liefst op een kandidaat van Armeense achtergrond wil stemmen, en in een van deze gemeenten woont, kan een voorkeursstem op deze kandidaten uitbrengen. Ook als ze daarmee niet worden verkozen, versterkt dat hun positie.

Dit is uitdrukkelijk geen stemadvies, maar puur ter informatie. Bij eerdere verkiezingen bleek dat hieraan behoefte is.

Tot slot: Dit is de informatie die we hebben verzameld. Mocht u toch nog van andere kandidaten weten, mail ons om de lijst op onze website aan te vullen.

In alfabetische volgorde van de gemeentes


Almelo

Naam: Gayana Helder-Vardanian

Partij: Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) – Lijst 2

Plaats op de lijst: 13

Kandidatenlijst VVD Almelo


Naam: Hovik Mosesian

Partij: Leefbaar Almelo – Lijst 11

Plaats op de lijst: 5

Kandidatenlijst Leefbaar Almelo


Naam: Nina Simonian

Partij: ChristenUnie (CU) – Lijst 6

Plaats op de lijst: 26

Kandidatenlijst ChristenUnie Almelo


Naam: Rita Tomas-Awanesian

Partij: ChristenUnie (CU) – Lijst 6

Plaats op de lijst: 4

Kandidatenlijst ChristenUnie Almelo


Naam: Robin Gelici (zittend raadslid)

Partij: Lokaal Almelo Samen (LAS) – Lijst 3

Plaats op de lijst: 8

Kandidatenlijst LAS Almelo


Naam: Sarah Shahinian

Partij: Almelo Centraal – Lijst 14

Plaats op de lijst: 3

Kandidatenlijst Almelo Centraal


Amstelveen

Naam: Tawros Aslanjan (zittend raadslid)

Partij: Democraten 66 (D66) – Lijst 2

Plaats op de lijst: 4

Kandidatenlijst D66 Amstelveen


Apeldoorn

Naam: Christina Virabian

Partij: GemeenteBelangen Apeldoorn (GB Apeldoorn) – Lijst 22

Plaats op de lijst: 15

Kandidatenlijst GB Apeldoorn


Arnhem

Naam: Talar Lazarian

Partij: ChristenUnie (CU) – Lijst 10

Plaats op de lijst: 22

Kandidatenlijst ChristenUnie Arnhem


De Bilt

Naam: Kariné Klyan

Partij: Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) – Lijst 2

Plaats op de lijst: 2

Kandidatenlijst VVD De Bilt


Delft

Naam: David Sarkisian

Partij: Christen Democratisch Appel (CDA) – Lijst 6

Plaats op de lijst: 4

Kandidatenlijst CDA Delft


Enkhuizen

Naam: Arshak Mazloumian (zittend raadslid) Partij: Partij van de Arbeid (PvdA) – Lijst 6

Plaats op de lijst: 2

Kandidatenlijst PvdA Enkhuizen


Haarlemmermeer

Naam: Ani Zalinyan Partij: GroenLinks – Lijst 5

Plaats op de lijst: 3

Kandidatenlijst GroenLinks Haarlemmermeer


Meerssen

Naam: Armand Karaoglan Partij: Christen Democratisch Appel (CDA) – Lijst 3

Plaats op de lijst: 6

Kandidatenlijst CDA Meerssen


Rotterdam

Naam: Armen Minasian Partij: Partij voor de Dieren – Lijst 9

Plaats op de lijst: 14

Kandidatenlijst Partij voor de Dieren Rotterdam

 15 Armenian candidates

at Dutch municipal elections 2022

The municipal elections in the Netherlands will be held on Wednesday, 16 March 2022. A limited number of polling stations are also open on 14 and 15 March.

We present you a list of candidates with Armenian background for different municipal councils of the Netherlands (See the list of candidates above, in Dutch text).

If you live in one of the following cities: Almelo, Amstelveen, Apeldoorn, Arnhem, De Bilt, Delft, Enkhuizen, Haarlemmermeer, Meerssen, Rotterdam then you may consider to vote for a candidate of Armenian background in your municipality.

This post is absolutely not a voting advice, but purely for your information, so that everyone is free to vote or not to vote and everyone may vote according to his or her political preferences.

Finally, this information is provided by the candidates. If it happens that you know other candidates, please email us for updating this list.

15 հայազգի թեկնածու 2022 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

2022 թ. մարտի 16-ին, չորեքշաբթի օրը, տեղի կունենան Նիդերլանդների համայնքների ավագանու (Gemeenteraad - համայնքային խորհուրդ) ընտրությունները։ Սահմանափակ թվով ընտրատեղամասեր բաց են նաև մարտի 14-ին և 15-ին։

Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների տարբեր համայնքներում տեղական ավագանու հայազգի թեկնածուները (Տես` թեկնածուների ցանկը վերը, հոլանդերեն բաժնում)։

Եթե դուք ապրում եք հետևյալ քաղաքներից մեկում` Ալմելոյում (Almelo), Ամստելվեյնում (Amstelveen), Ապելդորնում (Apeldoorn), Առնհեմում (Arnhem), Դե Բիլտում (De Bilt), Դելֆտում (Delft), Էնկհոյզենում (Enkhuizen), Հարլեմերմերում (Haarlemmermeer), Մեերսենում (Meerssen), Ռոտերդամում (Rotterdam) հապա կարող եք ձեր ձայնը տալ ձեր բնակավայրի հայազգի թեկնածուին։

Այս գրությունը բացարձակապես քվեարկության խորհուրդ չէ, այլ զուտ տեղեկատվություն, այնպես որ յուրաքանչյուր անձ ազատ է քվեարկելու ըստ իր քաղաքական նախապատվության կամ կարող է նույնիսկ բնավ չքվեարկել։

Այս ցանկը մենք ստացել ենք թեկնածուներից։ Եթե այլ հայազգի թեկնածուներ կան ձեր բնակված համայնքներում, խնդրում ենք նրանց անունները մեզ ուղարկել, որպեսզի նրանց ևս ներառենք այս ցանկում։