The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 6 December 2022

Երկու այց Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան

Հայաստանյան այցելություններ


«Նիդերլանդական օրագիրն» երկու  ուղիղ ռեպորտաժ  ունեցավ  Սերգեյ Փարաջանովի թանգարանից (Sergey Parajanov museum): Առաջին այցը հոկտեմբերի 27-ին էր, երբ պարզապես մեր ընթերցողների համար շրջայց կազմակերպեցինք թանգարանում: էքսկուրսավար գիտաշխատող տիկին Կարինեն րոպեների ընթացքում շատ կարճ, բայց փայլուն ներկայացրեց Փարաջանովի ապրած կյանքն ու գործունեությունը:
 
Առաջին հանդիպումից տպավորված երկրորդ անգամ  Սերգեյ Փարաջանովի թանգարանը պարզապես իրեն ձգեց:  Այցելեցինք  Հաագայի "Աբովյան" մշակութային միության նախագահ Մաթո  Հախվերդյանի ( Mato Hakhverdian ) և Նայմեխենի "Վան" կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանի (Sweta Abrahamian)  հետ։ Հաճելի զրուց ունեցանք  տուն թանգարանի տնօրեն տիկին Անահիտ Միքաելյանի հետ։ Այնուհետև կրկին շրջայց կատարեցինք ցուցասրահներով։ Ինչպես միշտ Փարաջանովի ու նրա հավաքածուների պատմությունը հիանալի ներկայացրեց տիկին Կարինեն։



Նիդերլանդական օրագրի ուղիղ ռեպորտաժը Sergey Parajanov museum Սերգեյ Փարաջանովի




   

  

  

















































Sunday, 4 December 2022

DiasporArm-ի լրահոսից

Diaspr Arm-ը Համահայկական հարթակ է որի նպատակը կապեր ստեղծելն է սփիւռքահայ  տարբեր համայնքների ու Մայր Հայրենիքի հետ։

Ներկայացնում ենք այս հարթակի մի քանի գրառումներ: Ավելի մանրամասը կարող եք օգտվել հարթակի կայքից:

Պատանի առաջնորդների դպրոց

Young-leaders%20-school.jpg

Հայաստանի հանրակրթական համակարգը մինչ օրս չի կարողանում համընթաց քայլել տեղեկատվական դարաշրջանի բերած փոփոխությունների հետ։ Միջնակարգ կրթությունը փաստացի հիմնված է անգիր սովորելու, ստանդարտացման և տեսական գիտելիքների վրա, բայց ոչ կիրառական և խմբային աշխատանքի։

Փորձը ցույց է տալիս, որ ուսանողակենտրոն, մասնակցային և ճկուն ուսումնական միջավայրը մեծ պահանջարկ ունի Հայաստանի յուրաքանչյուր համայնքում, ինչը հիմք է հանդիսանում տեղական և միջազգային կազմակերպությունների համար իրենց ռեսուրսներն ու ծառայությունները տրամադրելուն՝ լրացնելու կառավարության անբավարար ջանքերը՝ նշանակալից դեր խաղալով որակյալ մարդկային ռեսուրսներ ձևավորելու և ուսանողներին մասնագիտական կողմնորոշում ապահովելու գործում:

«Ոսկե սերունդ» ամառային ճամբար

armenia

Հայաստանում հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում տարեցների (այսուհետև` Ոսկե սերունդ) հիմնախնդիրներին, և նրանց ժամանցը պատշաճ ապահովելուն: Մեր ոսկե սերնդի ներկայացուցիչները ուշադրության, շփման և խնամքի կարիք ունեն:

Ըստ վիճակագրության, գյուղական բնակավայրերում ոսկե սերնդի «ժամանցը» հիմնականում անցնում է իրենց գյուղատնտեսությունը վարելով, տնամերձ հողամասը մշակելով, հարևանների հետ շփվելով: Ժամանցի ապահովումը խնդիր է հատկապես միայնակ ապրող տարեցների համար:

Հաշվի առնելով վերոնշյալը` «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի ամառը նախատեսվում է Հայաստանի և Արցախի սոցիալապես անապահով ոսկե սերնդի ներկայացուցիչների համար կազմակերպել յոթօրյա անվճար ճամբար:

Անվտանգ համացանց, ապահով դեռահաս

Safe-internet.jpg

«Անվտանգ համացանց, ապահով դեռահաս» կրթական ծրագիրը կազմվել է ««Միասին» ՀԿ-ի կողմից` նպատակ ունենալով ոչ ֆորմալ կրթության միջոցով տալ համապատասխան հմտություններ և գիտելիքներ խոցելի խմբերում գտնվող շահառուներին` գրագետ և անվտանգ օգտվելու համար համացանցից: Դեռահասների համար ազատ ժամանակի ճիշտ օգտագործումը իրատեսական խնդիր է: Համաշխարհային սարդոստայնը, որին մենք անվանում ենք համացանց, ժամանակակից աշխարհի անբաժանելի մասն է։ Մարդկային քաղաքակրթությունը և գիտության առաջընթացը 21-րդ դարում, մեծամասամբ, պայմանավորված է համացանցի ակտիվ ներգործությամբ։ Համացանցը մուտք է գործել մեր առօրյա, ընտանիքներ, դարձել մեր շփումների, տեղեկատվության փոխանցման և ընդունման առաջնային գործիքը։

Friday, 2 December 2022

Հրաչ Մարտիրոսյան. «Հայաստանում իրական՝ ֆիզիկական իմաստով Հայերենագիտության ակադեմիա հիմնելու երեսնամյա երազանքիս մարմնավորման առաջին փուլի պաշտոնական մեկնարկը տրված է»


Հրաչ Մարտիրոսյանը թեև բնակվում է Նիդերլանդներում, բայց ակտիվորեն շարունակում է զբաղվել հայագիտությամբ,  աշխատել է Լեյդենի համալսարանում  (Assistant in training), աշխատակցել է Վիեննայում՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի ինստիտուտում։ Ներկայումս գիտական գործունեությամբ է  զբաղված Բեռլինում։ Դասախոսություններով հանդես է եկել աշխարհի ճանաչված բուհերում ու գիտական հաստատություններում։ Չնայած այս ամենին գիտնականը հպարտանում է  Հայաստանում ձեռք բերած իր հաջողություններով, երազում է օր առաջ հաստատվել  Երևանում և նպաստել իր իսկ հիմնադրած հայագիտական ամառային դպրոցի  ու «Հայերենագիտության ակադեմիայի»  կայացմանը։
Փոքրիկ հաջողության համար շնորհավորում ենք Հրաչ Մարտիրոսյանին ու իր համախոհներին։


Ես ուղղակի չգիտեմ ոնց սկսեմ իմ անչափելի ուրախության մասին ձեզ պատմելը։ 🥰 Որ ուղղակի ասեմ՝ խմբիս հինգ տարվա գիտական նախագիծն ընդունվել է, եսիմ դուք կպատկերացնե՞ք, թե դա ինչ է նշանակում ինձ համար։ Փորձեմ ավելի մանրամասն։
🔶Շատերդ գիտեք, որ ես դեռ 2000-ականների սկզբից չարչարվում եմ իմ հայաստանյան (առայժմ վիրտուալ) «Հայերենագիտության ակադեմիայի» խմբի ձևավորման, կրթության, գիտական որակի բարձրացման վրա։ 2008-ից մեկնարկեց հայագիտական արշավային ամառային դպրոցի ու խտացված դասընթացների շարունակական երթը, իսկ 2019-ին արդեն սկսվեցին ու մինչ այժմ ինտենսիվորեն ու բացարձակապես առանց ընդհատման ընթանում են իմ խիտ դասընթացն ու մեր տվյալների բազայի գիտական աշխատանքները։ Բայց այս ամենն իհարկե ՝ զուտ բոլորիս նվիրումով, առանց ֆինանսական միջոցների։ Ես էլ, ցավոք, սա անում եմ դեռ արտասահմանից (քանի դեռ չեմ վերահաստատվել Հայաստանում․ դա էլ է մոտենում)։ Ու ես միշտ ձգտում էի խմբիս համար հաստատուն ու վճարվող հենք սարքելու ուղղությամբ։ Մի քանի փոքր դրամաշնորհիկներ հայթայթեցի իմ խմբի համար, բայց դրանք լուրջ հույս չէին։
‼️ Եվ ահա՝ ՀՀ Գիտության կոմիտեի հնգամյա դրամաշնորհին ներկայացված մեր հայտն ընդունված է (հղումը՝ ցածում )։ 51 հայտից ընտրվել է 18-ը, 2-ը հումանիտար թեքումով (որոնցից մեկը՝ մերը), մնացածը՝ բնագիտական և ճշգրիտ գիտությունների։ Հենց այսօր՝ 2022 թ․ դեկտեմբերի 1-ին, պաշտոնապես սկսվեց մեր աշխատանքը։
🔵Սա նշանակում է, որ՝
• Հայաստանում իրական՝ ֆիզիկական իմաստով «Հայերենագիտության ակադեմիա» հիմնելու երեսնամյա երազանքիս մարմնավորման առաջին փուլի պաշտոնական մեկնարկը տրված է․
• որ խմբիս այս հատվածն այսուհետ հանգիստ կենտրոնացնելու է իր հիմնական ժամանակը մեր գիտական աշխատանքների, շարունակվելիք ու ավելի խտանալիք դասընթացների և զուգահեռաբար օտար լեզուներ սովորելու վրա․
• որ շուտով ամեն միջոց կներդնեմ խմբիս մյուս մասի համար էլ դրամաշնորհի հասնելու համար, և սրանց հաջորդելիք մեր մյուս նախագծերի հեռանկարային միավորմամբ մեր հայաստանյան «Հայերենագիտության ակադեմիան» դառնալու է արդեն իրական հաստատություն և անշեղորեն գնալու է միջազգային չափանիշներով բարձրակարգ հաստատություն դառնալու ճանապարհով։
🔵Մեր հետազոտությունը համալիր քննության է ենթարկելու հայերենի բնաշխարհային և մշակութային բառամթերքներն հնդեվրոպական նախահայրենիքի, Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի առնչակցության համատեքստում (հայոց լեզվի ծագումից մինչև արդի բարբառներ)։
❗️ Շատ ուրախ եմ, որ մեզ հյուրընկալելու է իմ հարազատ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Խմբիս հայաստանյան համաղեկավարն է իմ սիրելի Արփինե Անդրեասյանը։ Աշխատանքն էլ անելու եմ իմ սիրելի խմբով։
📌 Ձեռնածության ու ցեխաշպըրտի սիրահարների ջանքերը փափկացնելու համար ասեմ, որ ես, քանի դեռ դրսից եմ ղեկավարելու, աշխատավարձ չեմ ստանալու․ ոնց որ չեմ ստացել նախորդած ջանքերի (այդ թվում գիտարշավների և այլնի) համար․ դեռ ընդհակառակը, շատ դեպքերում ես ինքս եմ իմ անձնական միջոցներից ծախսել։ Սա ուղղակի՝ որ դուք գիշերները լավ քնեք և ձեր ժամանակն ավելի բեղուն բաների վրա ծախսեք։ 😊
📌 Ու հա՛, ես հա է՛լ այն համոզմանն եմ, որ մեր երկրի աղետներն ամոքելու համար օդի պես պետք են ոչ միայն ռազմական ու տնտեսական ողնաշարի շտկումը (գլխավորագույնն իհարկե դա է), այլև՝
• հայաստանյան գիտության ու կրթության զարգացումը
• և Հայաստանի ժողովրդագրական աղետալի պատկերի աստիճանական բարելավումը։
❗️ Մեր այս նախագիծը մի պուճուր բայց ամուր ու սրտալի քայլ է այդ երկու չափազանց կարևոր ուղղություններով։
‼️ Նրանք, ովքեր բանասիրական կրթություն ու գիտական լուրջ հետաքրքրություններ ունեն և կուզեն այս կամ այն կերպ հարել մեր հեռանկարներին, կարող են մտնել մեր «Հայերենագիտության ակադեմիա» ՖԲ խումբ և բազում ամիսներ մեր անվճար դասընթացին մասնակցելով և կամք ու աշխատասիրություն դրսևորելով փորձել ընդգրկվել մեր ապագա նախագծերում։
♥️ Մեր հավերժական Մայրենին
📖 ☀️ 🔥




Thursday, 1 December 2022

Հայաստանյան հանդիպումներ. Նաիրա Գասպարյան



Ուղիղ կապով զրուցել ենք ԵՊՀ , եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Նիդերլանդական օրագրի» Արցախի թղթ. Նաիրա Գասպարյանի հետ։