|
| ||
|
| ||
| ||
|
|
|
|
| ||
|
| ||
| ||
|
|
|
18.07.2024: Կարո Հակոբյանը որպես Շվեդիայում սփյուռքի գործերի հանձնակատար դիմել է հայրենակիցներին
På Armeniska och svenska
Սիրելի հայրենակիցներ,
Նախ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունները եւ գոհունակությունը բոլոր ընկերներին, ծանոթ ու անծանոթ հայրենակիցներին, հարազատներին, գործընկերներին, ովքեր ”Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար»-ի իմ նշանակման վերաբերյալ իրենց շնորհավորանքներով եւ քաջալերական խոսքերով ջերմությամբ լցրեցին իմ հոգին: Այդպիսով դուք ինձ ներշնչեցիք առավել ուժ եւ եռանդ՝ կատարելու այս պատասխանատու պարտականությունը:
---
Դեռեւս ամառային արձակուրդները չեն ավարտվել եւ հանգստանալու դեռ մի քիչ էլ ժամանակ կա, որպեսզի կազդուրվելով եւ ուժ հավաքելով՝ միասինականությամբ ավելի աշխուժ աղխատենք մեր հայրենիքի ու Սփյուռքի մեր համայնքների՝ հատկապես Շվեդիայի մեր համայնքի միասնության եւ զարգացման համար:
Ամեն ինչից վեր,մենք պիտի կարողանանք, միասին մտածել ու ծրագրել, միասին կազմակերպվել՝ զարգացնելու մեր գիտելիքները, միավորելու մեր կարողությունները եւ ամրապնդելու մեր կապը հայրենիքի հետ: Իհարկե, ես կաշխատեմ իմ ամբողջ ուժով, սակայն դա մի մարդու գործ չէ, եւ բնականաբար, մենք բոլորս մեր կարողությունների սահմաններում պիտի մասնակից լինենք այդ աշխատանքին: Սրտանց ցանկանում եմ կապ հաստատել բոլոր միությունների, կազմակերպությունների, խորհուրդների եւ անհատ հայրենակիցների հետ, հանդիպել եւ շփվել, սակայն ամբողջությամբ չունեմ նրանց տվյալները, ուստի իմ խնդրանքն է ինձ հետ կապվել հեռախոսով, մեյլով կամ սոցիալական այլ միջոցներով: Սիրով կլսեմ Ձեր խորհուրդներն ու առաջարկությունները, կտեղեկանամ Ձեր պահանջների ու կարելիությունների մասին:
Ցանկալի է կապը բոլոր քաղաքների հետ ուր հայեր են ապրում:
Հարգանքով՝
Կարո Հակոբյան
Kära landsmän, kära vänner!
Först och främst vill jag passa på att tacka för alla gratulationer jag fick gällande min nya tjänst som ”Kommissionär för Diaspora frågor”. Jag är tacksam för Ert stöd och uppmuntran. De var verkligen inspirerande och ger mig styrka och energi att uppfylla denna ansvarsfulla plikt…
Sommarlovet är inte över än och det finns fortfarande lite tid att vila och samla kraft för att sedan kunna arbeta tillsammans energiskt för vårt samhälle och för utvecklingen av hemlandet.
Framför allt bör vi kunna tänka, planera och organisera oss tillsammans för att fördjupa våra kunskaper, utöka våra förmågor och stärka bandet till fosterlandet.
Självklart kommer jag att arbeta med all min kraft, men ensam är det omöjligt. Naturligtvis bör vi alla på något sätt delta i detta arbete. Jag vill ta gärna kontakt med alla föreningar, organisationer, råd och enskilda landsmän och personer i hela landet som är beredda att samarbeta.
Tyvärr har jag inte alla de nödvändiga kontakter, så min begäran är att kontakta mig via telefon, e-post eller andra sociala medel och meddela mig. Jag lyssnar gärna på Ert råd och förslag, vad ni själva tänker och tycker, vilka krav ställer man till hemlandet och vad kan man göra själva för Armenien. Jag ville att ni sprider detta och föregående information till andra landsmän och intresserade personer.
Hälsningar
Garo Hakopian
Uppsala
Email adress : hakopiangaro@gmail.com
֊֊֊֊
Նիդերլանդական օրագիրը ևս մեկ անգամ շնորհավորում է իր գործընկերոջը` Կարո Հակոբյանին նոր նշանակման համար։ Մաղթում ենք ուժ, եռանդ և նորանոր ձեռքբերումներ հայ համայնքի աշխատանքներում։
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ Դոցենտ
Հատուկ ՆիդՕրագրի համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Երևանում ամենաշոգ ամառներից մեկն է, սակայն դա ամենևին չի խանգարում , որ մայրաքաղաքը աշխատանքային լուրջ հաջողություններ ապրի։ Հայկական PR ասոցիացիայի գիտահետազոտական կենտրոնը, գիտահետազոտական խմբի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության և գիտության ոլորտի միջազգային խորհրդատու և փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյան, 2016 թվականից իրականացնում է հսկայածավալ անաչառ գիտահետազոտական աշխատանք, որի ամփոփիչ արդյունքները ներկայացվում են մրցանակաբաշխության միջոցով։
Ասոցիացիայի ուշադրությունն ուղղված է այն ծրագրերին, նախաձեռնություններին պետական հաստատությունների կողմից վարվող հաղորդակցային քաղաքականությանը, հանրային կապերի մասնագետների աշխատանքին, զանգվածային լրատվության միջոցների և հանրային կապերի մասնագետների փոխհարաբերություններին՝ այն ամենին ինչը գտնվում է հանրության ուշադրության կիզակետում։
Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, PR խորհրդատու Զաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ, դոկտոր Վազրիկ Բազիլն է, ով այսօր աշխատում է տարբեր երկրների ներկայացուցիչ անդամների հետ։ Մանրամասները Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):
Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, Հայկական PR դպրոցի հիմնադիր, Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ հաղորդակցությունը սեփական թիրախային լսարանների հետ, նրանց հետ հեղինակություն ձևավորելու ու պահպանելու համար իրենց, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու համարանգնահատելի է ռազմավարական հաղորդակցությունը։ Հայաստանում, հանրային կապերի ոլորտի զարգացումը նշանավորվում է արհեստավարժ PR մասնագետների առկայությամբ, որոնք ձգտում են նորարարական լուծումներով ներկայանալ հանրույթին՝ կիրառելով առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ, որտեղ էական նշանակություն ունի հետադարձ կապը։ Հաջողության համար, ինչպես նշեց Աստղիկ Ավետիսյանը «․․․ վստահորեն կարող ենք ասել, որ եկել է ղեկավարների կրթման ժամանակը, այն ղեկավարների, որոնք անտեսում են հասարակության հետ հաղորդակցումը։ Հանրային կապերի ոլորտում հաջողությունը կախված է ռազմավարական և ստեղծարար մտածողությունից, ճկունությունից և գաղափարներ առաջխաղացնելու պատրաստակամությունից»։
Թեև ՓՐ 2024 մրցանակաբաշխությունն այս առումով նորություն չէր, սակայն այն յուրահատուկ իմաստ ուներ այս տարի՝ պայմանավորված հանրության հետաքրքրությամբ՝ երկրում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, գիտա-մշակութային բուռն գործնթացներով։ Տվյալների մշակման նկատմամբ կիրառելով հատուկ քաղաքացիական պատասխանատվություն՝ առաջնորդվելով արդարացիության սկզբունքով ընտրյալների ցուցակում տարբեր նոմինացիաներում ներառվածների մեջ են Արտակ Ապիտոնյանը, Ավետիք Չալաբյանը, Ռուբեն Վարդանյանը, բարեգործական ՀԲԸՄ/AGBU կազմակերպությունը։ Ըստ գրանցված տեղեկատվության արդյունքների ամփոփումը և հաղթողների ցուցակը հասանելի է Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am)։
2024 PR AWARDS
Naira Gasparyan, PhD, YSU Associate Professor
For NidOragir
From Yerevan, the capital of Armenia
We are having one of the hottest summers in Yerevan which, anyhow, this does not prevent the capital from running successful work-experiences. The Armenian PR Association scientific research center, with its head Atom Mkhitaryan, candidate of physical sciences, Associate Professor, international consultant and expert in the field of education and science, dean of the international scientific and educational center of the National Academy of Sciences of Armenia, has been carrying out a large-scale impartial scientific research work since 2016 the summarizing results of which are annually presented through an award ceremony.
The attention of the association is focused on the programs, initiatives, communication policy conducted by state institutions, the work of public relations specialists, the relationship between mass media and public relations specialists - everything that is in the center of public interest and attention.
The chairman of the professional board of the Armenian PR award ceremony is a well-known German communication specialist, speech writer and lecturer, PR consultant of the royal family of Saxony, Dr. Vazrik Basil, who works today with members of the board representing various countries. See details about the board member in Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):
President of the Armenian PR Association, founder of the Armenian PR School, member of the jury of the Eventiada international PR awards, Associate Professor of the Faculty of Journalism of YSU, Ph.D. Astghik Avetisyan states that strategic communication is invaluable in communication with one’s own target audiences, in order to form and maintain a reputation with them, as well as for quick response to critical situations. In Armenia, the development of the field of public relations is marked by the presence of professional PR specialists who strive to face the public with innovative solutions, applying advanced methods and technologies, where FEEDBACK is the most essential component. To succeed, as Astghik Avetisyan mentioned, "... we can confidently say that the time has come to educate leaders, those leaders who ignore communication with society. Success in the field of public relations depends on strategic and creative thinking, flexibility and the willingness to promote ideas.”
Although the PR 2024 award ceremony was not new in this respect, it had a special meaning this year due to the public interest, due to the intense socio-political, scientific and cultural events taking place in the country. The board applying special civil responsibility to data processing, guided by the principle of justice involved Artak Apitonyan, Avetik Chalabyan, Ruben Vardanyan, the benevolent organization AGBU in the list of the chosen ones in various nominations. The summary of the results and the winners list according to the registered information is available in Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):
դեռ 1996 թվականին, երբ տաս տարեկան էր փոխանակման մի ծրագրով մոտ 80 հայ երեխաներով այցելել է Նիդերլանդներ։ Մոտ մեկ ամիս մնացել է Ալկմար քաղաքում, շրջել են Նիդերլանդների տեսարժան և պատմական վայրերով։ Հյուրընկալվել են հոլանդացի ընտանիքներում, ամեն ընտանիքում ապրել են երկու կամ երեք երեխա։ Ջիվանը գոհ է եղել իրեն հյուրընկալած ընտանիքի վերաբերմունքից, հաճելի ժամանակ են անցկացրել։ «Շատ լավ հուշեր ունեմ կապված Նիդերլանդների հետ և Նիդերլանդները իմ սրտում հատուկ տեղ ունի»-ասում է Ջիվանը, այդ իսկ պատճառով Նիդերլանդները իրեն հարազատ երկիր է ու նրա հետ կապված ամեն բան է հետաքրքրում։
Ջիվան Նադարյանը ծնվել է 1985 թվականին Արարատի մարզի Արարատ գյուղում, որտեղ էլ ապրում է առ այսօր։ Հայրը` Մարտիկը, ազատամարտիկ է, որին ճանաչում են նաև Սահակ անունով, ղարաբաղյան առաջին պատերազմում որպես կամավոր 1992թ մարտական գործողությունների է մասնակցել Լաչինում , համարվում է անհայտ կորած, մինչև հիմա նրա մասին ստույգ տեղեկություն չկա։
2008 թվականին Ջիվանը ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը։ Մեկ տարի է իր փաստաբանական գրասենյակն ունի հայրենի Արարատ քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։




Ֆուտբոլ առանձնապես սկսել եմ սիրել նայելով Հոլանդիայի հավաքականի և Ամստերդամի Այաքսի խաղերը։ Ինձ համար հատկապես տպավորիչ էին 1998 թվականին Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությունը և դրանում հոլանդացիների հիշարժան ելույթները։ Նարնջագույները խաղում էին բաց, հարձակվողական ֆուտբոլ` իրենց հատուկ գեղեցիկ ոճով։ Այդ ժամանակ աչք էին շոյում Պատրիկ Կլյուվերտի, որը իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է եղել, Դենիս Բերգկամպի, Էդգար Դավիդսի, Մարկ Օվերմարսի, Ֆիլիպ Կոկուի Դե Բուր եղբայրների խաղը։ Դե իսկ Յապ Ստամը պաշտպանությունում մրցակիցների «ահ ու սարսափն էր»։ Հուսալի և վստահ խաղ էր ցուցադրում նաև դարպասապահ Վան Դեր Սարը։ Իսկ այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը` որպես հմուտ դիրիժոր, առաջնորդում էր իր թիմի հաջողությունները։

Նրանց կատարմամբ ֆուտբոլ դիտելը իսկական հաճույք էր։ Կլյուվերտը փայուն էր խաղում նաև "երկրորդ հարկում" և նրա` Բրազիլիայի դարպասը խփած գլխով գոլը այդ առաջնության զարդերից մեկն էր, իսկ Բերգկամպի հաղթական գոլը Արգենտինայի հավաքականի դարպասը աշխարհի առաջնություններում խփված լավագույն գոլերից մեկն է համարվում։ 1998 թվականին հոլանդացիները իրենց խմբում վստահորեն գլխավորելով աղուսյակը դուրս եկան փլեյ֊օֆֆ, որտեղ 1/8 եզրափակիչում հաղթելով այն ժամանակվա Հարավսլավիայի ամուր հավաքականին, 1/4 եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի հավաքականին։ Այդ գերլարված պայքարում հոլանդացիները Կլյուվերտի և Բերգկամպի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեցին արգենտինացիներին։ Ի դեպ Բերգկամպը հաղթական գոլը վերջին րոպեներին խփեց։ Կիսաեզրափակիչում բրազիլացիների հետ խաղը անչափ հետաքրքիր ու դրամատիկ պայքարում անցավ։ Ռոնալդոյի գոլին խաղի վերջին րոպեներին պատասխանեց Կլյուվերտը իր գլխի հիասքանչ հարվածով։ Բանը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին բրազիլացիները և այդքանով «Հոլանդական հեքիաթը» ցավոք ավարտվեց։
Դե ես էլ մի քանի գիշեր տվայտվեցի, տանջվեցի և չկարողացա քնել։ Այդ ժամանակ 13 տարեկան ժիր տղա էի և հոլանդական ֆուտբոլով զմայլվում էի։ Նրանց կոմբինացիոն, արագ, ստեղծագործ ու հարձակվողական խաղը ուղակի ապշեցնում էր։ Մի խոսքով նրանք խաղում էին տոտալ ֆուտբոլ, որի հիմքը դրել էին իրենց հայրենակիցները լեգենդար Յոհան Կրոյֆի գլխավորությամբ։ Հոլանդիան 1974 և 1978 թվականներին շատ գրավիչ և բաց ֆուտբոլ խաղալով շատ մոտ էին աշխարհի չեմպիոնությանը, սակայն այդպես էլ «բախտը չժպտաց» նրանց։ Հանուն արդարության պետք է նշել, որ հոլանդացիները տոտալ ֆուտբոլը ներմուծելով այն ժամանակ սկսեցին ձևավորել ժամանակակից ֆուտբոլի սաղմերը և մի տեսակ հնացած ու ձանձրալի ֆուտբոլին տվեցին նոր երանգներ ու նոր գեղեցկություն։ Այնպես որ թեկուզև Հոլանդիան դեռևս աշխարհի չեմպիոն չի դարձել, սակայն ֆուտբոլին, ֆուտբոլային աշխարհին շատ ավելի բան է տվել, քան աշխարհի շատ չեմպիոն հավաքականներ։ Պատահական չէ, որ շատ֊շատերը խոսելով 1974֊1978 թվականների աշխարի առջնությունների մասին, խոսում են ոչ թե այդ ժամանակվա չեմպիոն հավաքականների մասին, այլ Հոլանդիայի, Կրոյֆի, նրա թիմակիցների և նրաց ներմուծած տոտալ ֆուտբոլի մասին։

Անուրանալի և հսկայական ֆուտբոլային ժառանգություն է թողել հոլանդական ֆուտբոլը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ և հուսով եմ կշարունակի թողնել։ Այս ամենը կարող է հիանալի դաս լինել նաև մեզ համար, այն առումով, որ մենք էլ կարող է այս կյանքում «չեմպիոն» չդառնանք (մեր պատկերացրած դիրքին, պաշտոնին, փառքին, հարստությանը և այլնին չհասնենք), սակայն մեր ապրած կյանքով, մեր կյանքի օրինակով, մեր գործերով և խոսքերով ավելի շատ բան տանք և թողենք այս աշխարհին, քան շատ ու շատ աշխարհի «չեմպիոններ»։
Ափսոս, Նիդերլանդները չկարողացավ հաղթահարել անգլիացիների արգելքը, որը մեղմ ասած ձանձրալի ֆուտբոլ է խաղում։ Ճիշտն ասած հոլանդացիների խաղն էլ, այս առաջնությունում ինձ առանձնապես չտպավորեց, բացառությամբ Ռումինիայի դեմ խաղի և մի քանի հատվածների և դրվագների։ Իմ կարծիքով հոլանդացիներին նոր մարզիչ է պետք, ով ավելի համարձակ, ավելի բաց և հարձակվողական ֆուտբոլ կցուցադրի։ Կումանը միգուցե արդյունքի առումով այդքան էլ վատ չէ, սակայն գեղեցիկ հոլանդական ֆուտբոլ խաղալու առումով շատ է կաղում։ Որքան էլ տարօրինակ թվա, ես առաջնային եմ համարում խաղի գեղեցկությունն ու բովանդակությունը, քան զուտ հաշիվը։
Ջիվան Նադարյան
