Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը:
Գագաթնաժողովին մասնակցում է 1000 հյուր 60 երկրից՝ նպատակ ունենալով ապահովել սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի օրակարգային հարցերում, ինչպես նաև ծառայել որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ:
Գագաթնաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԱՄՆ հայազգի նախկին կոնգրեսական Ջեքի Սփեյերը:
Գագաթնաժողովի աշխատանքային օրերը ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները՝ անվտանգություն, կայուն զարգացում, համայնքների հզորացում և հայրենադարձություն, որոնք ներկայացվելու են իրենց ենթաշերտերով տարաբնույթ ձևաչափերի շրջանակներում:
Այսպիսով, գագաթնաժողովը կունենա 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկում, աշխատաժողով, 3 թեմատիկ ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, ներգրավված է 180 բանախոս և մոդերատոր 25 երկրից:
Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն է Էվոկաբանկը: Ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:
Օր երկրորդ
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի առաջին պանելային քննարկման գլխավոր բանախոսն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաների հարցադրումներին:
Նիստը վարել է Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը:
Գագաթնաժողովին մասնակցում է 1000 հյուր 60 երկրից:
🔗Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը շարունակվել է «Պետականակենտրոն սփյուռքի դերը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում» խորագրով զրույց-քննարկմամբ:
Նիստի գլխավոր բանախոս՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան:
Մոդերատոր՝ Polity360 Consulting-ի հիմնադիր և գլխավոր խորհրդատու Արմեն Սահակյան:
🔗Նիստը կարող եք դիտել՝
«Հայաստանի հանրային դիվանագիտության առանցքային ուղղությունները» խորագրով քննարկում
🎤Մոդերատոր՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փոխտնօրեն Մարգարիտա Բաղդասարյան:
Բանախոսներ՝
🔸ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան,
🔹Կինոռեժիսոր, դերասան Մայքլ Գյուրջյան,
🔸Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան,
🔹Հունաստանի մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախագահ Փիթեր Կապսասկիս,
🔸WTA-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 50-յակի թենիսիստուհի Էլինա Ավանեսյան:
🔗Նիստը դիտելու համար՝
«Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» խորագրով նիստ
Մոդերատոր՝
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյան:
Բանախոսներ՝
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան,
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան,
Ռիչարդ Բ. Ֆիննեգանի անվան Սթոունհիլ քոլեջի և «Քարնեգի» հիմնադրամի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյան,
Նևադայի համալսարանի դասախոս Ներսես Կոպալյան,
Քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյան:
«Հայկական շահերի պաշտպանությունը և լոբբինգը» խորագրով նիստ
Մոդերատոր՝
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի և «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյան:
Բանախոսներ՝
🔹ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջեքի Սփեյեր,
🔹Լիբանանի խորհրդարանի անդամ Փոլա Եագուպեան,
🔹Ամերիկայի հայկական համագումարի կողմից կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյան,
🔹Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինո:
Նիստը դիտելու համար՝
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը» խորագրով քննարկում
Մոդերատոր՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյան:
Բանախոսներ՝
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան,
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան,
Միջազգային բանակցությունների փորձագետ և հակամարտությունների գծով գերմանահայ իրավաբան Սառա Բաբայան,
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյան,
Միջազգային իրավունքի խորհրդատու և ֆրանսահայ գիտաշխատող Րաֆֆի Ֆիլիպ Կալֆայան:
Նիստը դիտելու համար՝
«Հայաստանը, միջազգային մեդիան և տեղեկատվական անվտանգությունը» քննարկում
Մոդերատոր՝ Միջազգային զարգացման հարցերով ռազմավարական խորհրդատու Սառա Անջարգոլյան:
Բանախոսներ՝
Քաղաքական վերլուծաբան և խորհրդատու, «EDNA and Associates» ընկերության սեփականատեր Էրիկ Հակոբյան,
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյան,
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ավագ վերլուծաբան Կարենա Ավեդիսսյան:
Նիստը դիտելու համար՝
Ի նպաստ Հայաստանի անվտանգության նախաձեռնությունների ներկայացում.
Մոդերատոր՝ «Hoateia» ընկերության հիմնադիր Մագդա Աղաբաբյան:
Բանախոսներ՝
«Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյան,
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյան,
World Central Kitchen միության անդամ Ալին Քամաքյան,
«Earlyone»-ի գործադիր տնօրեն, «Գիտուժ»-ի անդամ Գևորգ Սաֆարյան,
«VIVA. Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Հովհաննիսյան,
ՈՄԱ հասարակական կազմակերպության ղեկավարի տեղակալ Վաղինակ Վարդանով,
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և նախագահ Անտրէ Գումուշճեան:
Նիստը դիտելու համար՝
«Հայաստանի անվտանգության նարատիվները» թեմայով բանավեճ
Մոդերատորներ՝
1in.am-ի մեկնաբաններ Ժիրայր Ոսկանյան և Աստղիկ Սարգսյան:
Բանախոսներ՝
«Հանուն համաշխարհային խաղաղության» Քարնեգի հիմնադրամի գիտնական Կարո Փայլան,
Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյան,
Բոլոնիայի համալսարանի դասախոս, «HYESTART» հիմնադրամի (Ժնև) նախագահ Ալեն Նավարա-Նավասարդյան,
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյան,
Իրանագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյան,
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Սարգսյան,
Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների (PSIA) ծրագրի դոցենտ, Բենթլիի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս Ասպետ Գոչիկյան,
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյան:
«Ինքնության, մշակույթի և բրենդի նարատիվները» կլոր սեղան-քննարկումներ
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները 16 կլոր սեղանների շուրջ քննարկեցին հայկական ինքնության, մշակույթի և բրենդի նարատիվները: Նրանք փորձեցին վերհանել առկա կարծրատիպերը և ուրվագծել ժամանակին համահունչ փոփոխություններ:
«Հայկական կենսունակ նարատիվն աշխարհում» քննարկում-քվերակություն
Մոդերատոր՝
Լրագրող Մարկ Գրիգորյան:
Բանախոսներ՝
Ազգագրագետ Հրանուշ Խառատյան,
«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյան:
Նիստը դիտելու համար՝
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի 3-րդ օրը
Արտերկրի հույների և Հունաստանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության և իրավական/քաղաքական հարցերով գլխավոր քարտուղար Մայրա Միրոջաննիի ողջույնի խոսք:
«Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի կայուն զարգացման գործընթացներում» թեմայով պանելային նիստ
Մոդերատոր՝
Գործընկերությունների և զարգացման հարցերով ՄԱԿ-ի ֆինանսական խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արևիկ Անափիոսյան:
Բանախոսներ՝
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոս,
Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյան,
«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյան,
«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյան,
«Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կյումրիգյան:
Նիստը դիտելու համար՝
«Հայաստանում սոցիալական ձեռներեցության, բարեգործության և կամավորության հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով քննարկում
Մոդերատոր՝
«The LOFT»-ի տնօրեն Արևիկ Համբարձումյան:
Բանախոսներ՝
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էլիզա Մինասյան,
«Իմաստ»-ի հիմնադիր, սոցիալական ձեռնարկատեր, «GeekBrains» առցանց կրթական հարթակի համահիմնադիր Հայկ Հայրապետյան,
«Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյան,
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի զարգացման տնօրեն Անի Ջիլոզյան,
Քաղաքականության և օրենսդրության գծով գլխավոր պատասխանատու Լոնդոնի Վեսթմինսթերի քաղաքապետարանում, «ԴիասՊրո» ծրագրի մասնակից Վանուհի Պետրոսյան:
Նիստը դիտելու համար՝
«Հայկական զարգացող մշակույթը Հայաստանում և աշխարհում» խորագրով նիստ
Մոդերատոր՝
Կինոյի և թատրոնի դերասանուհի Մարիամ Հովհաննիսյան
Բանախոսներ՝
Երգչուհի, «Ladaniva» երաժշտական խմբի անդամ Ժակլին Բաղդասարյան,
Պրոդյուսեր, «Ավա Ֆիլմս» ընկերության գործադիր տնօրեն Անի Որսկանյան,
Նվագախմբի դիրիժոր և «Imperial Orchestra» երգչախմբի ղեկավար, կանադահայ Լորի Անթունյան,
Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյան,
Երգչուհի, «Sibil La Reine» հայկական զարդերի բրենդի համահիմնադիր Սիբիլ:
Նիստը դիտելու համար՝
«Սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում» կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և «405 Educational Alliance» զարգացման հիմնադրամի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը:
Քննարկումները ղեկավարեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, «Հայաստանի գիտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանը, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) կրթական խորհրդատու և տնօրենների խորհրդի անդամ Ալիս Պետրոսյանը, «Hidden Road» նախաձեռնության տնօրեն և հիմնադիր Նանոր Պալապանեանը, «COAF»-ի գործադիր տնօրեն Արա Բարսամը և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի համահիմնադիր և վարչության փոխնախագահ, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Մարիա Խախամյանը:
«Հայրենիքում փոփոխություններ բերող անհատների դերը»
Մոդերատոր՝
«Hoateia» ընկերության հիմնադիր Մագդա Աղաբաբյան:
Բանախոսներ՝
🔹«Full Out Collegiate Recruiting»-ի սեփականատեր, մարզիկ Հուրի Գեբեշյան, ԱՄՆ,
🔹«Հաբ Արցախ»-ի գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյան, Լիբանան,
🔹«Զուլալ գինիներ» ընկերության հիմնադիր և նախագահ Էմի Քեուշգուերյան, Իտալիա,
🔹«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդ Սոնա Գալստեան, Հունաստան,
🔹«Իմփաքթ Հաբ Գյումրի»-ի ղեկավար Արփա Հակոբյան, Իրան:
Նիստը դիտելու համար՝
«Ժամանակակից Հայաստանի հեռանկարները. կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն» նախարարական նիստ
Մոդերատոր՝
Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Վոլոդյա Մուշեղյան:
Բանախոսներ՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսասյան,
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան:
Նիստը դիտելու համար՝
«Ժամանակակից Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխոնոլգիաներ» նախարարական նիստ
Մոդերատոր՝
Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Ռոզա Խաչատրյան:
Բանախոսներ՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան,
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան:
Նիստը դիտելու համար՝
«Ներդրումներ հայրենիքում. առանցքային ոլորտներն ու սփյուռքի մասնակցության հնարավորությունները» քննարկում
Մոդերատոր՝
«Eqwefy» և «AICA» կազմակերպությունների գործադիր տնօրեն Սամսոն Ավետյան:
Բանախոսներ՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյան,
«Amber Capital Armenia»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյան,
«Golden Grape ArmAs»-ի գործադիր տնօրեն Վիկտորյա Ասլանյան,
«Angel Investor Club of Armenia»-ի համահիմնադիր և նախագահ Արթուր Միքայելյանը:
Նիստը դիտելու համար՝
«Սփյուռքը՝ նոր շուկաների կամուրջ. հայկական արտադրանքի արտահանման հեռանկարները» նիստ
Մոդերատոր՝
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, բիզնես ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյան:
Բանախոսներ՝
Հենրի Ջորջի անվան սոցիալական գիտությունների դպրոցի ամբիոնի վարիչ, Սբ․ Ջոնի համալսարանի Թոբին բիզնես քոլեջի տնտեսագիտության դասախոս Ալեքսանդր Գևորգյան,
«Lorens NYC»-ի տնօրեն և համահիմնադիր Արամ Սբէնճեան,
«Orion Worldwide Innovations»-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Էմմա Առաքելյան,
«Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյան,
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տարածաշրջանային մենեջեր Սիրվարդ Աթանեսյան:
Նիստը դիտելու համար՝
«Փոքր և միջին բիզնեսը Հայաստանում. փորձի ներկայացում»
Մոդերատոր՝
«Hoateia» ընկերության հիմնադիր Մագդա Աղաբաբյան:
Բանախոսներ՝
«Haleb» բրենդի հիմնադիր Ալին Մասրելյան,
«Թոնիր հարսանեկան գյուղ»-ի համահիմնադիրներ Հայկ Երանոսյան և Սիրարփի Լեռանէ Խոջաբաղյան,
«Lemonade Fashion»–ի տնօրեն Արևիկ Վարդանյան,
«Գուստավ» և «Պաբլո» ռեստորանների համասեփականատեր Նարեկ Սֆեյր,
«Վան Արդի» գինեգործարանի հասարակայնության հետ կապերի համակարգող Արփի Մուրադյան
Նիստը դիտելու համար՝
«Հայկական ՏՏ ներուժն ու արհեսատական բանականության զարգացման հեռանկարները» քննարկում
Մոդերատոր՝
«Սենսյան» ընկերության տնօրեն և գլխավոր խորհրդական Րաֆֆի Քասարջյան:
Բանախոսներ՝
«Emerson Collective»-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Գրիգորյան,
Արհեստական բանականության հետազոտող և կանադական «Service Now Research»-ում հետազոտությունների ղեկավար Փերուս Տասլակյան,
«YerevanNN» լաբորատորիայի տնօրեն, «DataFest Yerevan»-ի հիմնադիր, «Intelinair»-ի խորհրդատու Հրանտ Խաչատրյան:
Նիստը դիտելու համար՝
«Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն աշխարհում» քննարկում
Մոդերատոր՝
Զբոսաշրջության զարգացման և ռուսական շուկայում հայաստանյան զբոսաշրջության առաջմղման փորձագետ Գայանե Քոչարյան:
Բանախոսներ՝
«ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության գործակալության հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մերի Բադալյան,
«HIKEArmenia»-ի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյան,
«MyLer» համալիրի հիմնադիր Տիգրան Հարությունյան,
«ՏաԹևեր» ճոպանուղու կոմերցիոն տնօրեն Անի Դավթյան
«Green Rock Management Group»-ի գործադիր տնօրենի տեղակալ Կատերինա Դանեկինա:
Նիստը դիտելու համար՝
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում անցկացվեց Հայաստանի մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված էքսպո:
Մարզերն առանձին տաղավարներով գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրեցին իրենց ծրագրերը և հնարավորությունները, իսկ մարզային արտադրողները ցուցադրեցին իրենց արտադրանքները:
Էքսպոյին զուգահեռ յուրաքնաչյուր մարզի ներկայացուցիչ հանդես եկավ առանձին պրեզենտացիայով:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի աշխատանքային երկրորդ օրն ավարտվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 5-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները և ձեռքբերումները, կարևորեց Հայաստան-սփյուռք գործակցության շարունակական զարգացումը և առողջ երկխոսության անհրաժեշտությունը:
Ելույթներով հանդես եկան գրասենյակի ծրագրերի շահառուները:
Հայաստան-սփյուռք գործակցություն ուղղությամբ աշխատանքի և գրասենյակի հետ սերտ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին Հայաստանի մի շարք նախարարություններին, «Իզմիրլյան», «Հ. Հովնանյան» ընտանեկան, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամներին,Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը և այլ գործընկերներին:
Միջոցառումը դիտելու համար՝
4-րդ օր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի վերջին աշխատանքային օրը սկսվեց Լեհաստանի սփյուռքի հետ աշխատանքի դեպարտամենտի ղեկավար Աննա Սոչանսկան: Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձ կատարեց լեհական սփյուռքի առանձնահատկություններին, համայնքներին և պետության կողմից իրականացվող ծրագրերին:
Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին «Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հրամայականը» պանելային նիստով:
Մոդերատոր՝
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի անգլերենի դասախոս, «Grace+ful learning!»-ի հանրային խոսքի և թարգմանության դասընթացավար Նաիրի Գրեյս Բարդակջյան:
Բանախոսներ՝
🔹Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյան,
🔹Նյու Ջերսիի Հովնանիան դպրոցի տնօրեն Ստեֆանի Թորոսյան,
🔹«Centre for East European and International Studies (ZOiS), Berlin»-ի հետազոտող Հակոբ Մաթևոսյան,
🔹Քրդական սփյուռքի հետ կապերի գլխավոր պատասխանատուի ավագ խորհրդական Սորան Բարզինջի,
🔹Կիպրական սփյուռքի գործակալության ղեկավար Թեադորա Կոնստանտինիդու:
Նիստը դիտելու համար՝
«Սփյուռքի հայ համայնքների զարգացման հնարավորությունները» քննարկում
Մոդերատոր՝
«Polity360 Consulting»-ի հիմնադիր և գլխավոր խորհրդատու Արմեն Սահակյան:
Բանախոսներ՝
Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյան,
Ֆրանս-հայկական խորհրդի ղեկավար Վաներ Հարությունյան,
«UCL TV Channel»-ի արգենտինահայ լրագրող և հաղորդավար Լեո Մոմջյան,
Իրկուտսկի հայկական մշակութային միության նախագահ Հայկ Գնդլյան,
«Little Armenias»-ի հիմնադիր Ռուբեն Գուլաքսզեան:
Նիստը դիտելու համար՝
«Երիտասարդության դերը համայնքներում» քննարկում
Մոդերատոր՝ քաղաքական գիտությունների դասախոս, Սփյուռքի երիտասարդ դեսպան Գոհար Գալուստյան:
Բանասխոսներ՝
Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի անդամ Անդրե Եղիազարյան,
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքային միության նախագահ Աբրահամ Գուլաճեան,
ՀԲԸՄ Սոֆիայի վարչության անդամ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Գազազյան,
Անապայի Հայկական ազգային մշակույթի կենտրոնի փոխնախագահ Սվետլանա Մինասարյան,
Գերմանիայի «ՄՈՆԹԵ» հայկական կրթօջախի հիմնադիր և ղեկավար Արգինե Բադալյան:
Նիստը դիտելու համար՝
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հավաք-հանդիպում ունենցան Սփյուռքի գործերի 17 հանձնակատարները: Նիստը վարեց Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը:
Հանդիպման սկզբում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարների ինստիտուտի նպատակները և ակնկալիքները: Այնուհետև տեղի ունեցավ առաջիկա անելիքների քննարկում և փորձի փոխանակում:
Գագաթնաժողովը շարունակվում է համայնքային ներկայացուցիչների նեթվորքինգ- հանդիպումներով:
«Հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները» պանելային նիստ
Մոդերատոր՝
«M.A.M» կրթական նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Ղազարյան:
Բանախոսներ՝
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյան,
Միչիգանի համալսարանի հետազոտող Վահե Սահակյան,
Երևանի պետական համալսարանի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արման Եղիազարյան,
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ռազմավարական ծրագրերի ղեկավար Լուսինե Օհանյան,
Հայրենադարձ գործարար Հրայր Թորոսյան:
Նիստը դիտելու համար՝
Գագաթնաժողովի ամփոփիչ նիստից հետո մասնակիցները շրջայց կատարեցին «Հայաստանն այլ հայացքով» խորագրով էքսպոյում: 40 սփյուռքյան կազմակերպություններ և 80 հայաստանյան արտադրողներ ներկայացրին իրենց ռեսուրսները, հնարավորությունները և արտադրանքները:
Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի նախօրեին Աբովյան 4 հասցեում Մոդուս Լեքս իրավաբանական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ Ռուսաստանի
գիտության և մշակույթի ակադեմիկոսների ասոցիացիայի (Ассоциация академиков науки и культуры) մի խումբ անդամների հանդիպում-խորհրդակցություն: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց անելիքները` Հայաստանի ներքին և արտաքին անվտանգային համատեքստում կարևորելով սփյուռքի մասնակցային դերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Աբգար Հայրապետյանը, Գեորգի Յազերյանը, Գեորգի Անտոնով-Միրզախանյանը, Էրնեստ Արզումանյանը, Սերգեյ Մինասյանը, Արեն Տեպանոսյանը և Նիդ.օրագրի խմբագիր Հայ Ազյանը:
Արդեն տարիներ է ինչ մեր լրատվամիջոցը ակտիվ համագործակցում է Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ասոցիացիայի հետ:
The participants of the meeting presented their tasks, emphasizing the participatory role of the diaspora in the internal and external security context of Armenia. The consultation was attended by Abgar Hayrapetyan, Georgi Yazeryan, Georgi Antonov-Mirzakhanyan, Ernest Arzumanyan, Sergey Minasyan, Aren Tepanosyan and Hay Azyan, editor of Nid.oragir
Սեպտեմբերի 15-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ Խաչվերացին նվիրված Սուրբ Պատարագ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու օծման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, այդ կապակցությամբ մատուցվեց մատաղ, որին մասնակցում էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր համայնքների անդամներ: Մի քանի ժամ տևած միջոցառմանը ցուցադրվեց Ալմելոյի եկեղեցու և հայ համայնքի մասին պատմող ֆիլմ: Տոնական համերգին հաջորդեց պարգևատրման արարողություն, որին արժանացան Ալմելոյի հայ համայնքի ակտիվ անդամները: Հիշարժան տարելիցի կապակցությամբ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի պատվոգրին արժանացավ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու վարչության երկարամյա նախագահ Օնիկ Գելեջին` եկեղեցու հիմնադրման 20 ամյակի, ինչպես նաև սփյուռքում հայապահպանությանն աջակցելու գործում մեծ ներդրում ունենալու համար, այն ընթերցեց Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը: Համայնքի անդամներին պարգևներ հանձնվեցին նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ու այլ կազմակերպությունների կողմից:
ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․, Նաիրա Գասպարյանը հաղորդում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից Հատուկ Նիդ.Օրագրի համար
Մատենադարանի սրահում լսումները շարունակվում են։ Այսօրվա ելույթները մանրամասներ են պարունակում միջազգային հանցագործությունների հետապնդման գլոբալ ռազմավարությունների մասին։ Կասիա Աբգարեանի և մյուս ելույթ ունեցողների ուշադրության կենտրոնում են միջազգային քրեական իրավունքի մարտահրավերները և դրանց լուծման նորարարական մեթոդները, այդ թվում ինչպես կարելի է միջազգային ու գլոբալ ռազմավարություններ իրականացնող հանձնաժողովների ստեղծման միջոցով հետապնդել ու քրեորեն պատժել ազգերի ու պետությունների նկատմամբ ցեղասպան քաղաքականության հետևողական կիրառողներին՝ ձգտելով արդարադատության բարձրագույն դրսևորումների հաստատման։
Նիստի հիմնական բանախոսն է Մեծարգո Սթիվեն Ջ Ռափը, ով ԱՄՆ-ի պատերազմական հանցագործությունների հարցերով հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն է եղել 2009-2015 թ-ին։ Նա պատասխանեց Ադրբեջանի քաղաքականությանը վերաբերող հարցերի։
Դահլիճում էր նաև նախկինում արցախյան իրականության մեջ տարբեր քաղաքական պաշտոններ վարած («Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի ՄԻՊ և պետնախարար) Արտակ Բեգլարյանը: Արցախյան իրականությունը ներկայացնվեց ԼՂ մարդու իրավունքների պաշտպան համաժողովի հատուկ բանախոս, Արցախի ներկայացուցիչ Գեղամ Ստեփանյանը։ Նշեմ, որ դահլիճը մեկ մարդու նման, համակ ուշադրություն դարձած լսում է հաշվետվությունն այն մասին թե ադրբեջանական ագրեսիվ գործողությունների 2020 թ-ից ինչպիսի ցեղասպան քաղաքականություն են կիրառել Արցախի հայության նկատմամբ։ Ներկայացվեց Լաչինի միջանցքի արգելափակումից մինչև 2023 սեպտեմբեր տեղի ունեցած դեպքերը, որոնց մասին Արցախի մարդու իրավունքների պաշտպանները միշտ ներկայացրել են հաշվետվություն, սակայն հնարավոր արցախյան տխուր դեպքերի հետ կապված ալիևյան քաղաքականությունը սահմանափակելու քրեորեն պատժելի միջազգային մեխանիզմներ չեն գտնվել՝ կապված սահմանադրական խնդիրների հետ։
Պատասխանելով իրավաբաններին հետաքրքրող հարցերին՝ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հաշվետվողականության հարցում իրենք միշտ, այսօր ևս, պատրաստակամ են ներկայացնել իրական փաստերը՝ դրանք հանրայնացնելու նպատակով։ Նա նշեց թե ինչ է կատարվում հայկական մշակութային կոթողների հետ, ինչ է տեղի ունեցել 2023թ․ ազերների զինված միջամտության պայմաններում։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ արցախյան դեպքերը վերաբերում է ոչ միայն Արցախին այլև միջազգային հանրությանն ու աշխարհի լիդերներին և այսօր հիմնական խնդիրն այն է, որ չկա հարթակ, որտեղ կարող քննարկվել Արցախին վերաբերող հարցերը գլոբալ հանրության և նրա առաջնորդների հետ։
Իռենե Մասսիմինոն կարևորեց հաշվետվողականության ընդլայնումը, որի շնորհիվ Ադրբեջանի վրա ազդեցության լծակների կիրառման ու զսպման մեխանիզմների հնարավորությունները կավելանան և արդյունավետությունը կբարձրանա։ Նա քննարկեց արդի մարտահրավերները՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ առանց արդարադատության բնագավառում հատուկ միջոցառումների, առանց զենքի սահմանափակումների անհնար է աշխարհի համար կարևոր հարցերի լուծումը քանի որ գաղտնիք չէ, որ հիմնականում բոլոր հարձակումները նախապես մշակված և մանրակրկիտ պլանավորված են լինում, ինչի պատճառով էլ անվերահսկելի են, իսկ վերահսկել առանց օրենսդրական խնդիրների հիմնավոր լուծման անհնար է։
Փաստաբան, հիմնադիր տնօրեն Տարոն Սիմոնյանն անդրադարձ կատարեց արդարադատության խնդիրներին, օրինակներով վերլուծեց Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն իրագործած 2020ին, 2021, 2023 ի սեպտեմբերին, հանգամանալից վերլուծության ենթարկելով Արցախում 2023 տեղի ունեցած անմարդկային գործողությունները Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։
Համաժողովի երեք օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արհեստավարժ իրավաբանները, վերլուծաբանները, միջազգային քրեական իրավունքի փորձագետները, մարդու իրավունքի պաշտպանները քննարկեցին ծառացած մարտահրավերներն հաղթահարելու նորարարական մեթոդները քրեական իրավունքի ոլորտում, Ճշմարտության, արդարադատության և հատուցման խնդիրների լուծումներն ըստ միջազգային հանձնաժողովներին ուղղված հայցադիմումների, ինչպես կարելի է կազմակերպել ԼՂ հայերի իրավունքների և արդարադատության հասարակական պաշտպանությունը, ինչպես հակազդել ծայրահեղական քաղաքականությանն ու ատելության խոսքին։ Մեդիա ոլորտի մասնագետներն իրենց ելույթներում բացահայտեցին ԼՂ ինչպես է քննարկվում լրատվության մեջ և հատկապես ինչ պատճառներով են նորությունների շրջանակում բացակայում ԼՂ վերաբերող վերլուծությունները։ Համաժողովի կարևոր դիտարկումներից էր կարճ ժամանակ հետո Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովի քննարկումը, որի ժամանակ վերլուծություններով հանդես եկան Էրիկ Հակոբյանը, Մայլ Ռուբին, Էնթընի Պորտանտինոն, Հրայր Պալեանը, Անուշ Թորանյանը, ովքեր իրենց դիրքորոշումն արտահայտեցին Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, բանտում պահվող գերիների, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ , երկիր, որը առաջիկայում իր տանն է ընդունելու բազմաթիվ առաջադեմ մասնագետների շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ մարդասիրական հարցեր քննարկելու և միաժամանակ դրսևորում է անասելի դաժանություն արցախահայերի և գերիների նկատմամբ։
Համաժողովում խոսնակներն հատուկ նշեցին և նկարերով ցույց տվեցին թե ինչպես են եկեղեցիները վերածվում մզկիթների: Քննարկվեց այն հարցը, որ պետք է ոչ թե բանակցային գործընթացով վերադարձնել արցախցուն իր հայրենիք, այլ ճանաչել Արցախի ինքնուրույն պետական միավոր լինելը, անհրաժեշտ է հաշվի առնել Արցախի կամքը, քանի որ Արցախն ըտրել է կառավարություն։ Սա կարևորագույն ձեռքբերում է։
Համաժողովի զանազան պանելային քննարկումները բացահայտեցին արդյունավետ ուղիներ և նորարարական մոտեցումներ ու մեխանիզմներ՝ ուղղված Արցախի հարցի վերջնական լուծման համար։
Համաժողովի ձեռքբերումները կարելի է դիտարկել իբրև մի նոր քայլ նորարական մեթոդների հաստատման, որոնք ուղղված կլինեն արդարության, հաշվետվողականության և կայունության հաստատմանը։
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՎԱՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
The Netherlands Diary / Նիդ.օրագիր
WWW.NIDORAGIR.COM
JUSTICE EXPERTS CONFERENCE
Summary of the 2nd and 3rd days YSU associate professor, PhD, Naira Gasparyan From Yerevan, the capital of Armenia For the Netherlands Diary
The hearings are continuing in the hall of Matenadaran. Today's speeches present detailed global strategies of international crimes prosecution. The focus of attention of Kasia Apkarian and other speakers is on the challenges of international criminal law and innovative methods of solving them, including how to pursue and criminally punish those who consistently use genocidal policies against nations and states, by creating commissions that implement international and global strategies, striving to establish the highest manifestations of justice.
The main speaker of the session is the Honorable Stephen J. Rapp, who used to be the US Ambassador in charge of war crimes in 2009-2015. He answered questions related to the politics of Azerbaijan.
Artak Beglaryan, who previously held various political positions in the Artsakh reality ("Union for the Protection of the Interests and Rights of the Artsakh People" NGO, Artsakh HRD and Minister of State) was also in the hall.
The Artsakh reality was presented by the special speaker of the Karabakh Human Rights Forum, Artsakh representative Gegham Stepanyan. It should be mentioned that the audience was listening, with full attention, to the report about the genocidal policy of the Azerbaijani aggressive actions applied to the Armenians of Artsakh since 2020. The events that took place from the blocking of Lachin Corridor in September 2023 were presented, about which Artsakh human rights defenders have always presented reports, but no criminally punishable international mechanisms were found to limit Aliyev’s policy related to the sad events in Artsakh due to constitutional issues.
Answering the questions of interest, Gegham Stepanyan mentioned that in the matter of accountability, they have always been, today as well, ready to present the real facts so that to make all the facts public. He mentioned what was and is happening to Armenian cultural inheritance, what happened in 2023 - the conditions of the Armenians during the summer event, up to September, when the armed intervention of the Azeris took place. Gegham Stepanyan said that the Artsakh events concern not only Artsakh but also the international community and world leaders, and the main problem today is that there is no platform where issues related to Artsakh can be discussed with the global community and its leaders.
Irene Massimino highlighted the importance of the expansion of accountability, thanks to which the possibilities of leveraging as well as restraining mechanisms on Azerbaijan will increase and , hence, the efficiency will increase. She discussed the current challenges, drawing attention to the fact that without special measures in the field of justice, without arms restrictions, it is impossible to solve important issues for the world benefit, because it is no secret that mostly all attacks are thoroughly and carefully planned, which is why they are beyond control, and it is impossible to control without a thorough solution of legislative problems.
Taron Simonyan, lawyer and founding director, addressed the issues of justice, discussed Azerbaijan's aggressive actions in September 2020, 2021, 2023 with examples, thoroughly analyzing the inhumane actions that took place in Artsakh in 2023 against the civilian population of Artsakh.
During the three days of the conference, professional lawyers, analysts, international criminal law experts, human rights defenders from various countries of the world discussed the innovative methods of overcoming the challenges faced in the field of criminal law, the solutions to the problems of truth, justice and compensation according to the claims addressed to the international commissions, how to best solve the problems of Nagorno-Karabakh Armenians, to organize the public protection of their rights and justice, how to counter extremist politics and hate speech. In their speeches, media experts revealed how Nagorno-Karabakh is discussed in the media and especially for what reasons the analyses related to Nagorno-Karabakh are missing from the news. One of the important observations of the conference was the discussion of the COP29 summit to be held in Azerbaijan after a short time, during which Eric Hakobyan, Mile Ruby, Anthony Portantino, Hrayr Balean, Anush Toranyan gave their standpoints on Azerbaijan's anti-Armenian policy, as well as still keeping prisoners in Baku, Azerbaijan's aggressive actions. Anyhow, this country, in the near future, will be hosting many advanced specialists there to discuss humanitarian issues regarding environmental pollution and simultaneously carrying out unspeakable cruelty towards Karabakh/Artsakh Armenians and Karabakh war prisoners.
Speakers at the conference specifically mentioned and showed with pictures how churches are turned into mosques by Azerbaijan. They, the experts, are that it is not necessary to return the Artsakh citizens to their homeland through the negotiation process, but what is urgent is to recognize Karabakh/Artsakhas being an independent state, it is necessary to take into account the will of Artsakh, because Artsakh has elected a government. This is an important achievement.
Various panel discussions of the conference revealed effective ways and innovative approaches and mechanisms for the final solution of the Artsakh issue.
The conference achievements can be viewed as a new step towards implementing new methods to establishing justice, accountability and stability.
Հրայր Բալեանը կոնֆլիկտների լուծման մասնագետ է, Հարավային Կովկասի, Ուկրաինայի և Լևանտի տարածաշրջանի անկախ վերլուծաբան, ԱՄՆ ի Ջորջիա նահանգից։ 2024 հունվարին կայացած խորհրդաժողովը, որին իր մասնակցությունն էր ցուցաբերել նա, Արցախում կատարված դեպքերը որակավորվեց իբրև ցեղասպանություն։ Լրատվությանը տված հարցազրույցի մեջ Հրայր Բալեանը 2023թ օգոստոս-սեպտեմբերյան արցախյան իրավիճակն ու դեպքերը անվանել է ցեղասպանություն սովահարության միջոցով ։