The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 23 November 2025

Հայ արվեստի և մշակույթի համաժողովի կուլիսներում․ անտեսանելի աշխատանք, որը ձևավորեց հաջողությունը

Հայաստանի Հանրապետությունում վերջերս կայացած Հայ արվեստի և մշակույթի համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ, երկու օր շարունակ համախմբեց 35 երկրներից ժամանած շուրջ 250 մշակութային գործիչների։ Թեպետ բեմում տեսանելի էին պանելային քննարկումները, թեմատիկ աշխատաժողովները և գեղարվեստական ելույթները, իրական հաջողության ճարտարապետությունը թաքնված էր կուլիսներում՝ հսկայածավալ կազմակերպչական աշխատանքի մեջ։

Միջոցառումն իր ծավալով և բովանդակությամբ պահանջում էր ոչ միայն ծրագրային խոր մոտեցումներ, այլև լարված և երկարատև նախապատրաստական աշխատանք։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը ձևավորել էին միջազգային համահունչ կառուցվածք, որտեղ ամեն քայլը՝ հյուրերի ընդունելությունից մինչև բովանդակության ճշգրտումը, հաշվարկված էր։

Աշխատանքային խմբերը շաբաթներ շարունակ մշակում էին ժամանակացույցերը, քննարկումների թեմատիկ գծերը, բանախոսների հաղորդակարգը և գործնական լուծումներ՝ ապահովելու համար մասնակիցների անկաշկանդ, արդյունավետ ներգրավվածությունը։ Հատուկ թիմեր կազմակերպում էին նաև միջազգային հյուրերի տեղաշարժը, գիշերակացը, թարգմանչական Հարթակը, տեխնիկական ապահովումը և միջոցառումների անխափան ընթացքը։

Բովանդակություն, որ խոսում է համակարգված աշխատանքի մասին

Համաժողովի հիմքում ընկած էր ոչ միայն մշակույթի ներկայացումը, այլև դրա զարգացման ռազմավարական մոտեցումները։ Երեք պանելային քննարկումների և վեց թեմատիկ աշխատաժողովների ընթացքում մասնակիցները խորացան մշակութային քաղաքականության արդի միտումների, մշակութային դիվանագիտության նորարարական գործիքակազմի, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի միջազգային ճանաչելիության բարձրացման ուղիների մեջ։

Իրենց փորձով ու դիտարկումներով կիսվելով՝ մասնակիցները նպաստեցին համաժողովի բովանդակային արժեքի ձևավորմանը, սակայն այդ ամբողջ համակարգը հնարավոր դարձավ միայն նախապես կառուցված հստակ մեխանիզմների շնորհիվ։

Ցուցահանդես, վարպետության դասեր և գեղարվեստական ծրագրեր՝ ենթակառուցվածքի ճշգրիտ կազմակերպմամբ

Համաժողովի ցուցահանդեսային հատվածը ևս պահանջել էր մանրակրկիտ նախապատրաստություն։ Գործընկեր կազմակերպություններն այստեղ ներկայացրել էին գեղանկարչական, կիրառական արվեստի նմուշներ, լուսանկարներ, ժամանակակից հայ գրողների գրքեր ու ձեռագործ իրեր՝ յուրաքանչյուրը ըստ հատուկ մշակված թեմատիկ դիրքավորման։

Հայաստանի ազգային գրադարանը ներկայանում էր «Հայ ժամանակակից սփյուռքահայ գրողներ» խորագրով բացառիկ ցուցադրությամբ, ինչը ևս ներառված էր համաժողովի բովանդակային կազմում՝ կազմակերպչական թիմի կոորդինացմամբ։

Վերջին օրը կայացած մշակութային և ճանաչողական երեկոն՝ միջնադարյան հայկական հագուստների դեֆիլեով, ազգային երաժշտությամբ, պարային կատարումներով և հայկական խոհանոցի վարպետության դասով, դարձավ միջոցառման տպավորիչ ավարտը։ Դա ևս բազմաշերտ կազմակերպչական աշխատանքի արդյունք էր՝ սկսած լոգիստիկայից մինչև բեմականացում և լուսային լուծումներ։

Կուլիսային աշխատանք, որը դարձավ հաջողության գրավական

Համաժողովին մասնակցած բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև ներկաները, գնահատեցին ոչ միայն միջոցառման բովանդակային մակարդակը, այլև կազմակերպվածությունը՝ բարձրացնելով այն որպես օրինակելի փորձ միջազգային մշակութային հարթակներում։

Կուլիսներում աշխատած թիմերը՝ ծրագրային կազմի հեղինակներից մինչև կամավորներ, ապահովեցին այն անտեսանելի, բայց կենսական շերտը, որի շնորհիվ երկօրյա համաժողովը կարողացավ լիարժեք իրագործել իր հիմնական նպատակը՝
զարգացնել Հայաստանի և սփյուռքի մշակութային կապերը, բարձրացնել համահայկական մշակույթի տեսանելիությունը և ստեղծել երկարաժամկետ համագործակցության նոր հարթակներ։

Մեկտեղված այս աշխատանքը փորձել է բազմակողմանիորեն լուսաբանել նաև մեր թղթակից Նաիրա Գասպարյանը, ներկայացնելով այն դիտանկյունները, որոնք սովորաբար մնում են բացահայտված վարագույրից այն կողմ։

«Նիդերլանդական օրագիր»







Համլետ Հովհաննիսյանը Ֆրանսիայում աշխատում է մի պարային խմբում՝ ակտիվորեն տարածելով պարարվեստի մշակույթը։ Զրույցի ընթացքում նա պատմեց, որ Ֆրանսիա է մեկնել Ուկրաինայից և կարճ ժամանակում կարողացել է գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Արդեն հարմարվել է նոր բնակության պայմաններին և մտածում է իր արվեստը կատարելագործելու մասին։

Համլետը հիացմունքով ընդգծեց միջոցառման ընդգրկուն լինելը․ նա ուրախ է, որ միանգամից կարողացել է ստեղծել հրաշալի կապեր հայ տաղանդաշատ մասնակիցների հետ։ Մասնավորապես նշեց, որ հաճելիորեն զարմացած է, թե որքան պատվով է ներկայացվել Հայաստանը այս միջոցառմանը։



Համատեղ ստեղծված ֆիլմի դրվագներում ներկայացվում է Արցախի խնդիրը՝ իր ամբողջ մանրամասներով։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են անգամ դեռահասներին փորձում ներքաշել տեղի ունեցող իրադարձությունների հորձանուտը՝ նրանց դարձնելով անբաժան մասն այդ ծանր իրականությունից։ Դաժան պայմանները խլում են երեխաներից նրանց մանկության անհոգ ու ուրախ առօրյան։



Մթնոլորտը աշխատային է․ կազմվում են ստեղծագործական ծրագրեր, իսկ ակտիվ քննարկումները շարունակվում են թե՛ ֆորումի ընթացքում, թե՛ հանգստի պահերին։


Հայկ Պետրոսյանն անկրկնելի է իր արվեստում, դահլիճը կլանված հետևում է նրա ամեն մի խոսքին։





Հայաստանի ազգային գրադարանը ներկայանում էր «Հայ ժամանակակից սփյուռքահայ գրողներ» խորագրով բացառիկ ցուցադրությամբ







Վարպետության դասին մասնակցում են սիրով ու ոգևորությամբ։
Կազմակերպիչները նշել են, որ ամեն ինչ անցնում է հրաշալի, և բոլորը գոհ են։






Պարոն Սինանյանը ևս գոհ է ընթացքից․ միջոցառումը հաջողված է։

Saturday, 22 November 2025

Էջմիածին-Ալմելո համագործակցության նոր հեռանկարները

 

 Էջմիածին-Ալմելո համագործակցության նոր հեռանկարները

Վաղարշապատի խոշորացված համայնքում վերջերս անցկացված ընտրությունները ավարտվեցին համոզիչ արդյունքով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանը ստացավ համայնքի ղեկավարի մանդատը։ Նրա հաղթանակը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն տեղական կառավարման համակարգի, այլ նաև միջազգային համագործակցության տեսանկյունից։

Նիդերլանդական օրագրի 17.11.2025թ․ «Ալմելո–Էջմիածին՝ նոր համագործակցության հեռանկարով» վերնագրով հրապարակման մեջ արդեն նշել էինք, որ Մեխակյանի ընտրությունը կարևոր ազդակ է կուժեղացնելու Էջմիածնի և Նիդերլանդների Ալմելո քաղաքի միջև ձևավորված գործընկերային կապերը։ Այս հարաբերությունները հիմնադրվել էին դեռևս նախկին համայնքապետ Դիանա Գրիգորյանի օրոք, երբ Էջմիածինն ու Ալմելոն պաշտոնապես դարձան քույր քաղաքներ։ Այդ համագործակցությունը բացեց նոր ու արդյունավետ ուղիներ՝ մշակութային ծրագրերի, փոխայցերի, համայնքային կապերի ամրապնդման և սփյուռքահայերի ներգրավման համար։

Արգիշտի Մեխակյանի հաղթանակը հանրության մեջ նոր ակնկալիքներ է ձևավորել, որ այս արդեն հաստատված գործընկերությունն առաջիկայում կզարգանա ավելի ակտիվ, նպատակային և գործնական ուղով։ Նոր ղեկավարությունը դիտարկվում է որպես հնարավորություն՝ խորըացնելու երկկողմ հարաբերությունները, ստեղծելու համատեղ նախաձեռնություններ, և քաղաքների միջև համագործակցությունը դարձնելու առավել լայն և փոխշահավետ։

Առաջին քայլերը՝ արդեն իսկ գործնական հարթությունում

Մեր կանխատեսումները երկար սպասեցնել չտվեցին․ նորանշանակ համայնքապետը արդեն անում է իր առաջին կարևոր քայլերը։ Ժամեր առաջ Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրեց Նիդերլանդների Թագավորության քույր քաղաք Ալմելոյի պատվիրակության այցի մասին։

Վաղարշապատ համայնքի ղեկավարը հյուրընկալեց Ալմելոյի պաշտոնական պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիչարդ Քոթլանդի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին փոխքաղաքապետ Հաթիջե Քյուչուքբալին, քաղաքապետի խորհրդական Միքլ Հայթին, արտաքին կապերի պատասխանատու Էլսե թեն Հովին, ինչպես նաև Ալմելո–Էջմիածին համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչներ Վաութեր Թիուն և Սառա Շահինյանը։

Հանդիպման բովանդակությունը՝ համագործակցության խորացում և նոր ծրագրերի մեկնարկ

Քննարկումների ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն դարձրեցին՝

համայնքային զարգացման համատեղ նախագծերին,

  • կրթական ու մշակութային ծրագրերի ընդլայնմանը,
  • երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը 
  • և փոխանակման ծրագրերին,
  • ինչպես նաև նոր համագործակցային ուղղությունների ձևավորմանը։

Կրկին ընդգծվեց, որ Էջմիածին–Ալմելո գործընկերությունը ունի կայացած հիմք, որը պետք է ոչ միայն պահպանել, այլ զարգացնել՝ ժամանակակից կարիքներին ու հնարավորություններին համահունչ։ Երկու կողմերն էլ կարևորեցին այս կապերի շարունակականությունը, ընդգծելով, որ համագործակցության խորացումը կհանգեցնի նոր նախաձեռնությունների ստեղծմանը և փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը։

Պատվիրակության առաջին այցը՝ կարևոր ճանաչողական առաքելությամբ

Ալմելոյի պատվիրակությունն առաջին անգամ էր այցելում Էջմիածին․ այցը դարձավ կարևոր հնարավորություն՝ առնչվելու քաղաքի մշակութային ժառանգությանը, համայնքի զարգացման ընթացքին ու մարդկանց աշխատանքին։ Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին Վաղարշապատում իրականացվող ծրագրերը, համայնքի կառավարման ներկայիս մոտեցումները և զարգացման առաջնահերթությունները։

Այցի ավարտին նրանք փոխանցեցին ջերմ հրավեր՝ այցելելու Ալմելո՝ համագործակցության շարունակության և նոր ծրագրերի մշակման նպատակով։

Վաղարշապատը քայլում է դեպի նոր հնարավորություններ

Արգիշտի Մեխակյանի ղեկավարությամբ Վաղարշապատը կարծես բացում է նոր քաղաքական և համագործակցային փուլ, որի առանցքում միջազգային կապերի խորացումն է։ Քույր քաղաքների միջև հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն բարեկամության դրսևորում է, այլև քաղաքների զարգացման, փորձի փոխանակման և համայնքային կյանքի հարստացման կարևոր գործիք։

Սա մի ուղի է, որը խոստանում է Էջմիածնի համար նոր հեռանկարներ՝ միջազգային գործընկերների հետ ավելի լայն և արդյունավետ համագործակցության, ներուժային ծրագրերի և համայնքային զարգացման ամրապնդման տեսանկյունից։

Վաղարշապատը նոր մեկնարկի փուլում է, և այս զարգացումները վկայում են՝ ընտրված ուղղությունն արդեն տալիս է իր առաջին իրական, չափելի արդյունքները։

«Նիդերլանդական օրագիր»

22.11.2025


Nieuwe Perspectieven voor de Samenwerking tussen Echmiadzin en Almelo

De recent gehouden verkiezingen in de vergrote gemeenschap van Vagharshapat zijn afgesloten met een overtuigend resultaat: Argishti Mekhakyan, vertegenwoordiger van de partij Burgercontract, heeft het mandaat van burgemeester behaald. Zijn overwinning heeft niet alleen betekenis voor het lokale bestuur, maar ook voor de internationale samenwerking van de stad.

In het artikel van 17.11.2025 in het Nederlands Dagboek, getiteld “Almelo–Echmiadzin: nieuwe perspectieven voor samenwerking”, wezen wij er al op dat de verkiezing van Mekhakyan een belangrijk signaal vormt voor het versterken van de partnerschapsbanden tussen Echmiadzin en de Nederlandse stad Almelo. Deze relatie werd in de tijd van voormalig burgemeester Diana Grigoryan officieel vastgelegd, toen Echmiadzin en Almelo zustersteden werden. Het partnerschap opende nieuwe en effectieve mogelijkheden voor culturele programma’s, uitwisselingsbezoeken, versterking van gemeenschapsties en betrokkenheid van de Armeense diaspora.

De overwinning van Argishti Mekhakyan heeft binnen de gemeenschap nieuwe verwachtingen gewekt dat deze reeds gevestigde samenwerking in de nabije toekomst actiever, doelgerichter en praktischer zal worden voortgezet. De nieuwe leiding wordt gezien als een kans om de bilaterale relaties te verdiepen, gezamenlijke initiatieven te ontwikkelen en de samenwerking tussen de steden verder uit te bouwen op een bredere en wederzijds voordelige basis.

De eerste stappen al in de praktijk gezet

Onze eerdere voorspellingen lieten niet lang op zich wachten: de nieuw benoemde burgemeester heeft reeds zijn eerste belangrijke stappen gezet. Enkele uren geleden deelde Argishti Mekhakyan via een Facebook-bericht mee dat een delegatie van Almelo, de zusterstad uit het Koninkrijk der Nederlanden, een officieel bezoek heeft gebracht.

De burgemeester van Vagharshapat ontving de delegatie onder leiding van burgemeester Richard Korteland. Tot de delegatie behoorden tevens locoburgemeester Hatice Kücükbal, de adviseur van de burgemeester Mickel Heite, verantwoordelijke voor externe betrekkingen Else ten Hove, en vertegenwoordigers van de Stichting Almelo–Echmiadzin Samenwerking, Wouter Thio en Sara Shahinyan.

Inhoud van de ontmoeting: verdieping van samenwerking en start van nieuwe projecten

Tijdens de besprekingen besteedden beide partijen bijzondere aandacht aan:

  • gezamenlijke projecten voor gemeenschapsontwikkeling,

  • uitbreiding van educatieve en culturele programma’s,

  • stimulering van jeugdinitiatieven en uitwisselingsprojecten,

  • en de ontwikkeling van nieuwe richtingen binnen de samenwerking.

Opnieuw werd benadrukt dat het partnerschap tussen Echmiadzin en Almelo inmiddels een stevige basis heeft, die niet alleen behouden maar ook verder ontwikkeld moet worden in overeenstemming met de hedendaagse behoeften en mogelijkheden. Beide partijen onderstreepten het belang van continuïteit in de relatie en benadrukten dat verdere verdieping van de samenwerking zal leiden tot nieuwe initiatieven en versterking van wederzijds voordelige banden.

Het eerste bezoek van de delegatie: een belangrijke kennismakingsmissie

Voor de delegatie van Almelo was dit het eerste bezoek aan Echmiadzin. Het bood een waardevolle gelegenheid om kennis te maken met het culturele erfgoed van de stad, haar ontwikkelingsproces en het werk van de gemeenschap. De deelnemers aan de ontmoeting spraken hun waardering uit voor de inspanningen en projecten die momenteel in Vagharshapat worden uitgevoerd, evenals voor de bestuursaanpak en de prioriteiten van de ontwikkeling.

Aan het einde van het bezoek sprak de delegatie een warme uitnodiging uit om Almelo te bezoeken, met als doel de samenwerking voort te zetten en nieuwe gezamenlijke projecten te ontwikkelen.

Vagharshapat zet stappen richting nieuwe mogelijkheden

Onder leiding van Argishti Mekhakyan opent Vagharshapat een nieuwe fase van politiek en internationale samenwerking, waarbij de nadruk ligt op het verdiepen van internationale relaties. De versterking van de banden tussen de zustersteden is niet alleen een uiting van vriendschap, maar ook een belangrijk instrument voor stedelijke ontwikkeling, kennisuitwisseling en verrijking van het gemeenschapsleven.

Deze koers biedt Echmiadzin nieuwe perspectieven voor bredere en effectievere samenwerking met internationale partners, voor de ontwikkeling van innovatieve projecten en voor de verdere versterking van gemeenschapsontwikkeling.

Vagharshapat staat aan het begin van een nieuw hoofdstuk, en de recente ontwikkelingen tonen aan dat de gekozen richting reeds concrete en tastbare resultaten begint op te leveren.

“Nederlands Dagboek”
22.11.2025

















https://www.nidoragir.com/2025/11/blog-post_21.html

Friday, 21 November 2025

Հայ արվեստի և մշակույթի համաժողովն ավարտեց աշխատանքը:

21.11,2025/Նիդ.օրագիր

Նոյեմբերի 21-ին շարունակվեց Հայ արվեստի և մշակույթի համաժողովի աշխատանքը, որն  առանձնահատուկ ուշադրություն էր կենտրոնացրել մշակութային դիվանագիտության, մեդիայի և թվային տեխնոլոգիաների դերակատարության վրա։ Օրվա ընթացքում կազմակերպվեցին երկու թեմատիկ պանելային քննարկումներ և մեկ մասնագիտական աշխատաժողով, որոնք միավորեցին մշակույթի, արվեստի, մեդիայի, ակադեմիական և սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների լայն շրջանակ։

Օրը մեկնարկեց «Մշակութային դիվանագիտությունը որպես «փափուկ ուժի» առանցքային գործիք» թեմայով քննարկմամբ, որը վարեց արվեստաբան, սոցիոլոգ, «Hyestart» հասարակական կազմակերպության նախագահ Ալեն Նավարրա-Նավասարդյանը։

Բանախոսներ Մաշա Ղարիբեանը, Վարուժան Ոսկանյանը, Հրաչյա Բոյաջյանը, Վանանե Արարքցյանը և Միքայել Օհանջանյանը համակողմանիորեն քննարկեցին մշակույթի դերը միջազգային հանրության հետ հարաբերությունների ձևավորման, Հայաստանի տեսանելիության բարձրացման և հայկական ինքնության պահպանման գործում։

Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ մշակութային դիվանագիտությունը դարձել է Հայաստանի միջազգային դիրքավորումը ամրապնդելու ամենաարդյունավետ գործիքներից մեկը, իսկ պետական-սփյուռքյան համագործակցության նոր ձևաչափերը կարող են էականորեն փոխել մշակույթի ներկայացման որակը և ներուժը։ Բանախոսները ներկայացրին ինչպես հաջողված միջազգային փորձեր, այնպես էլ ապագայի համագործակցությունների հնարավոր ուղղություններ:

Համաժողովի երկրորդ պանելային քննարկումը՝ «Մեդիան և թվային տեխնոլոգիաները՝ մշակութային ներառականության, պահպանման և հանրահռչակման համատեքստում», մեկտեղեց թվային փորձագետների, արվեստագետների և մշակութային կառավարման ոլորտի ներկայացուցիչների։ Քննարկումը վարեց «United Talent Agency»-ի սոցիալական արտոնությունների բաժնի փոխնախագահ Լյուսի Ավշարյանը։

Բանախոսները՝  Նունե Հախվերդյանը, Սուրեն Սաֆարյանը, Լուսինե Խումարյանը (Նիդերլանդներ), Րաֆֆի Նիզիբլեանը, Նինա Հովնանյանը և Վլադիմիր Սոֆյանը, ներկայացրին թվայնացման նորարարական մոդելներ, մշակութային ժառանգության թվային ներկայացման գործիքներ, ինչպես նաև սոցիալական մեդիայի կիրառումը՝ որպես ազգային ինքնության պահպանման և հանրայնացման հիմնական մեխանիզմ։

Ընդգծվեց, որ թվային դարաշրջանում մշակութային ժառանգության պահպանումը հնարավոր է միայն տեխնոլոգիաների եւ թվային storytelling-ի համադրությամբ, ինչը թույլ է տալիս հայկական արվեստը հասանելի դարձնել գլոբալ լսարանին։ 

Օրը եզրափակվեց «Մշակութային նախագծերի ձևավորում և իրականացում» թեմայով մասնագիտական աշխատաժողովով, որը վարեցին «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահներ Մարի Վարգնիե Լաշը և Լիանա Բաբայանը։

Աշխատաժողովի բանախոսն էր Սփյուռքի գործերի հանձնակատար Ֆրանսիայում, «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի նախագահ Անդրե Ներսիեն։

Մասնակիցները գործնական աշխատանքի ընթացքում մշակեցին նոր նախագծային գաղափարներ՝ կիրառելով «խնդիր–լուծում–ազդեցություն» մեթոդաբանությունը։ Քննարկվեցին ներդրումային մոտեցումներ, ֆինանսավորման աղբյուրների որոնման ուղիներ և հնարավոր գործընկերների քարտեզագրում։

Աշխատաժողովը նպաստեց, որ մշակութային նախաձեռնությունները դուրս գան տեսական դաշտից և վերածվեն գործնական համագործակցությունների ու ծրագրային լուծումների։

Համաժողովի երկրորդ օրն առանձնացավ իր բազմաշերտ թեմատիկայով, միջազգային ընդգրկմամբ և գործնական ուղղվածությամբ։ Այն ամրապնդեց մշակույթի դերակատարությունը որպես Հայաստանի ռազմավարական ռեսուրս, խթանեց Հայաստան–Սփյուռք համագործակցությունը, և բացեց նոր հնարավորություններ՝ մշակութային դիվանագիտության, թվայնացման և նախագծային կառավարման ոլորտներում։

Հայ արվեստի և մշակույթի համաժողովը վերածվեց կարևոր հարթակի, այն ոչ միայն քննարկումների, այլև նոր գաղափարների և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման համար հրաշալի հնարավորություններ ապահովեց: 

Երկօրյա Համաժողովի աշխատանքներին հետևեցին`

 մեր թղթ. Հայ Ազիանը (Նիդերլանդներ) և Նաիրա Գասպարյանը (Հայաստան)





On November 21, the work of the Armenian Art and Culture Forum continued focusing on the role of cultural diplomacy, media, and digital technologies. Two thematic panel discussions and one professional workshop were organized during the day, bringing together a wide range of representatives of culture, art, media, academia, and diaspora structures.
The day kicked off with a discussion on the topic “Cultural Diplomacy as a Key Tool of “Soft Power,” moderated by art critic, sociologist, and president of the “Hyestart” NGO, Alain Navarr-Navasardyan.
Speakers Masha Gharibyan, Varuzhan Voskanyan, Hrachya Boyajyan, Vanane Ararktsyan, and Mikayel Ohanjanyan comprehensively discussed the role of culture in building relations with the international community, increasing Armenia’s visibility, and preserving Armenian identity.
During the discussion, it was emphasized that cultural diplomacy has become one of the most effective tools for strengthening Armenia’s international positioning, and new formats of state-diaspora cooperation can significantly change the quality and potential of cultural representation. The speakers presented both successful international experiences and possible directions for future cooperation.
The second panel discussion of the conference, “Media and Digital Technologies in the Context of Cultural Inclusion, Preservation and Popularization,” brought together digital experts, artists, and representatives of the cultural management sector. The discussion was moderated by Lucy Avsharyan - Vice President of the Social Benefits Department at United Talent Agency.
Speakers: Nune Hakhverdyan, Suren Safaryan, Lusine Khumaryan (Netherlands), Raffi Niziblian, Nina Hovnanian and Vladimir Sofyan presented innovative models of digitization, tools for digital representation of cultural heritage, as well as the use of social media as a key mechanism for preserving and publicizing national identity.
It was emphasized that in the digital age, the preservation of cultural heritage is possible only through a combination of technologies and digital storytelling, which allows making Armenian art accessible to a global audience.
The day concluded with a professional workshop on “Formation and Implementation of Cultural Projects”, which was led by Marie Vargnier Lasch and Liana Babayan, Vice Presidents of the “Grand Est Armenian Diaspora” Association.
The speaker of the workshop was André Nersien, Commissioner for Diaspora Affairs in France, President of the “Grand Est Armenian Diaspora” Association.
During the practical work, the participants developed new project ideas using the “problem-solution-impact” methodology. Investment approaches, ways to search for funding sources, and mapping potential partners were discussed.
The workshop contributed to cultural initiatives moving beyond the theoretical field and turning into practical collaborations and program solutions.
The second day of the conference stood out for its multi-layered thematic, international coverage, and practical orientation. It strengthened the role of culture as a strategic resource for Armenia, promoted Armenia-Diaspora cooperation, and opened up new opportunities in the areas of cultural diplomacy, digitalization, and project management.
The Armenian Art and Culture Forum became an important platform, providing excellent opportunities not only for discussions, but also for the formation of new ideas and long-term partnerships.
The two-day conference was followed by:
our correspondent Hay Azian (Netherlands) and Naira Gasparyan (Armenia)
Armenian Art and Culture Forum Launches in Yerevan, Underscoring a New Stage in Armenia-Diaspora Cultural Cooperation
20.11.2025/Yerevan/Nid.orgir

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակի «Սփիւռքի Երիտասարդ Դեսպան» ՏԻԳՐԱՆՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակի «Սփիւռքի Երիտասարդ Դեսպան» ՏԻԳՐԱՆՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակի «Սփիւռքի Երիտասարդ Դեսպան» ծրագրի երկշաբաթյա վերապատրաստման արդյունքում Տիգրաննե Հակոբյանը դարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկեր Նիդերլանդների հայ համայնքում՝ ստանալով երիտասարդ դեսպանի կարգավիճակ։ Նա, ներկայացնելով Նիդերլանդահայ համայնքի կյանքի ու գործունեության տարբեր ոլորտները, դարձել է նաև մեր թղթակիցը։ Նրա պատրաստած ռեպորտաժները մենք արդեն սիրով ներկայացրել ենք Ֆեյսբուքյան հարթակում, իսկ այժմ դրանք տեղադրել ենք նաև մեր կայքերում։

Երիտասարդ դեսպանի նոր առաքելություն՝ Նիդերլանդներից դեպի համահայկական հարթակ

Պատիվ ունեմ հայտնել, որ ընտրվել եմ որպես երիտասարդ դեսպան՝ ներկայացնելով Նիդեռլանդները Հայաստանի սփյուռքի գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակի young ambassadors ծրագրում։ Այս նշանակումը ինձ համար ոչ միայն վստահության բարձր գնահատական է, այլև պատասխանատվություն՝ ծառայելու համահայկական նպատակի և սփյուռքահայ երիտասարդության հզորացմանը։

Երիտասարդ դեսպանի դերը կոչում չէ միայն․ դա կամուրջ է համայնքների, պատմությունների և մշակույթների միջև։ Դա հնարավորություն է միավորելու աշխարհով մեկ սփռված հայերին, ստեղծելու նոր կապեր, բացելու համագործակցության ուղիներ և հզորացնելու մեր ինքնությունը՝ անկախ աշխարհագրությունից։

Իմ նպատակն է նպաստել այնպիսի ապագայի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր սփյուռքահայ կզգա իրեն տեսանելի, լսելի և գնահատված։ Ապագա, որտեղ երիտասարդները կունենան թե՛ ձայն, թե՛ հարթակ՝ առաջնորդելու, ստեղծելու և կերտելու նոր նախաձեռնություններ։ Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, ինքնավստահ և հավակնոտ սերունդ, որն իր գիտելիքով ու եռանդով կնպաստի մեր ժողովրդի ընդհանուր հաջողությանը։

Շնորհակալություն այս մեծ վստահության համար։ Պատրաստ եմ սկսել նոր ճանապարհորդություն՝ լի Նախաձեռնություններով, համագործակցությամբ և համատեղ ձեռքբերումներով։ Հավատում եմ, որ միասին մենք կարող ենք հասնել առավելին՝ որպես միավորված և երազող հայերի նոր սերունդ։

I’m honoured to share that I’ve been selected as a Young Ambassador proudly representing the Netherlands by the Office of the High Commissioner for Diaspora Affairs of Armenia. 🇦🇲

Stepping into this role means more than a title for me. It’s a responsibility, a bridge, and a promise. A bridge between communities, stories, and opportunities. A promise to uplift, connect, and empower Armenians wherever we are in the world.

I want to contribute to a future where our diaspora feels seen, valued, and united. A future where young people dare to lead, create, and build together.

Grateful for this trust. Ready for this journey. And so excited for everything we’re going to achieve as a new generation of Armenians who love, dream, and take action. 

ՏԻԳՐԱՆՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Թումո Ամստերդամը բաց է 🇳🇱

Հայաստանում ծնված ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը désormais հասավ նաև Նիդերլանդներ։

Պատանիները կարող են անվճար բացահայտել արվեստի և տեխնոլոգիաների աշխարհը՝ իրենց ձևավորած ուսումնական ճանապարհով։

08.10.2025/Նիդ օրագիր

Ամստերդամում Նոր բացված խանութի մասին է պատմում սփյուռքի երիտասարդ դեսպան, մեր թղթ. Տիգրանե Հակոբյանը։

Մեր թղթակից, սփյուռքի երիտասարդ դեսպան Տիգրաննե Հակոբյանը ներկայացնում է Արարատ բարեգործական կազմակերպության կողմից կազմակերվող համերգի մասին: