Օգոստոսի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը/
Tigran Balayan հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվորպայի դեպարտամենտի նորանշանակ տնօրեն Էրիկա Սխոտենին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-նիդերլանդական ընլդայնվող օրակարգի տարբեր հարցերի շուրջ։
Տիգրան Բալայանն ու Էրիկա Սխոտենն անդրադարձան առաջիկայում նախատեսված բարձրաստիճան շփումներին և փոխայցելությունների ժամանակացույցին։
Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսսական և կրթա-մշակութային բնագավառներում փոխգործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արծարծվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցը։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց Նիդերլանդների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացակարգի շուտափույթ ավարտը։
Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ կարևորելով Նիդերլանդների աջակցությունը տեղի ունեցող գործընթացներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում քննարկվեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Օգտվելով առիթից դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց մի շարք ծրագրերի, այդ թվում այս տարվանից՝
MATRA Rule of Law ծրագրի միջոցով հայ մասնագետներին վերապատրաստելու համար։
The authorities of Azerbaijan, who have been consistently rejecting any possibility of a direct engagement with the people of Nagorno-Karabakh and their elected authorities, who perpetrated ethnic cleansing and other mass atrocities against the people of Nagorno-Karabakh in the 1990s and in April 2016, who have been consistently conducting policies of hatred, including by way of public glorification of murderers of Armenians, bear direct and immediate responsibility for creating existential security risks for the people of Nagorno-Karabakh.
Ամստերդամի թիմը մասնակցում է համահայկական 7-րդ խաղերին։ Մաղթում ենք հաջողություն և հաղթանակ վերադարձ։