


Կախել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը





Անուշ Ավետիսյանը 45 տարեկան է, ծնվել է Հայաստանում, 1999 թվականից ապրում է Նիդերլանդներում, իսկ 2008 թվականից զբաղվում է ծաղկի վաճառքով։ 2021 թվականի հուլիսին նա բացեց BloemBoutique Anush-ի դռները Դելդենում։ Այստեղ նա առաջարկեց իր ծաղկային ձևավորումներով պատրաստած կոմպոզիցիաները ։
Նա որոշեց հետևել այս ոլորտին և ավարտվեց ծաղկեփնջերի պատրաստման ու կոմպոզիցիաների ստեղծման դասընթացը: Անուշը գնահատվել և արժանացել է գերազանց գրախոսականների, ինչը մեծացրել է նրա եռանդը ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու գործում։
Nieuws Armenia
Վերջապես Գերմանիան արձագանքեց Ուկրաինայի խնդրանքին և որոշում կայացրեց "Լեոպարդ" տանկեր ուղարկել այս երկիր։ Այդ որոշմանը կարճ ու ցավոտ արձագանքեց Կրեմլի խոսնակ Պեսկովը, ով հետևյալն ասաց՝ "Այսքանից հետո Ռուսաստանին ոչինչ չի կապում Գերմանիայի հետ"։
Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է Հայաստանին կապում Ռուսաստանի հետ, երբ իբրև դաշնակից ու անվտանգության երաշխավոր համարող, միլիարդների զենք վաճառեցիք Ադրբեջանին։
Ցավոտ է՞...
Հունվարի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ,֊այդ մասին տեղեկացնում է դատախազության կայքը։
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին`
դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծում.
դատախազների իրավական կրթության կատարելագործում. դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպում:
Մանրամասները https://www.prosecutor.am/am/mn/8904/
Հունվարի 26-ին դեսպանությունում հյուրընկալվել էին Նիդերլանդների ավագ խորհրդականների կազմակերպության` PUM-ի մասնագետները, ովքեր անցյալ տարվա ընթացքում գործուղվել էին Հայաստան՝ օժանդակելու հայկական փոքր և միջին ընկերությունների զարգացմանը։
Ողջունելով PUM-ի ղեկավարներին և մասնագետներին՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց շուրջ մեկ տասնամյակից ավելի տարիների PUM- ի մասնագետների աշխատանքը Հայաստանում, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը ներդրել են և միջին ընկերությունների զարգացմանը, ինչը խորին գնահատանքի է արժանի։
Նիդերլանդները ցանկանում է սահմանափակել ապաստան հայցողների հոսքը դեպի Եվրոպա՝ սահմանային հսկողության համար ավելի շատ գումար հատկացնելով, և մերժված ապաստան հայցողներին շուտ վերադարձնելով:
Նախկինում կնքված ապաստանի վերաբերյալ համաձայնագրերն այժմ իսկապես պետք վերանայվեն։ Այս մասին ասվում է Նիդերլանդների կաբինետի հուշագրում, որտեղ մանրամասն ներկայացված են այն ծրագրերը, որոնք վարչապետ Մարկ Ռյուտեն կանցկացնի փետրվարի կեսերին ԵՄ գագաթնաժողովին:
Ծրագրերը կքննարկվեն փետրվարի 9-ին և 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այն կազմակերպվում է Նիդերլանդների նախաձեռնությամբ։
Հունվարի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցության նախկին նախագահ Խերթ-Յան Սեխերսի Ներկայացուցիչների պալատում կայացած հրաժեշտի ընդունելությանը, որին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները, երկրի կառավարության անդամներ և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Դեսպան Բալայանը Հայաստանի երախտագիտությունը հայտնեց կուսակցությունը և ՔՄ խմբակցությունը ղեկավարելու տաս տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին անվերապահ աջակցության համար՝ ընդգծելով, որ Քրիստոնեական միության նախաձեռնությամբ է խորհրդարանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հիմնադրվել Երևանում Նիդերլանդների դեսպանությունը։
Տիգրան Բալայանը հատուկ կարևորեց 2020թ. Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից ի վեր Քրիստոնեական միության պատգամավորների և տեղական կառույցների ակտիվ գործունեությունը Ադրբեջանի գործողությունների դատապարտման, նոր ագրեսիայի կանխարգելման, տուժած բնակչությանը օժանդակության հատկացման, ագրեսիայի և դրա ընթացքում ռազմական հանցագործությունների պատասխանատուներին՝ այդ թվում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցերում։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար Խերթ-Յան Սեխերսը շեշտեց, որ իր ղեկավարած կուսակցությունը հավատարիմ է եղել իր սկզբունքներին և արժեքներին, ինչով և պայմանավորված է Հայաստանի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը։
Ընդունելությանը դեսպան Բալայանը շփումներ ունեցավ Նիդերլանդների կառավարության անդամների, խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ՝ նրանց տեղեկություններ փոխանցելով Ադրբեջանի ապօրինի և անմարդկային շրջափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար աղետի մասին՝ բարձր գնահատելով նիդերլանդական քաղաքական ուժերի միահամուռ դիրքորոշումը այդ հարցում։
Artur Hovhannisyan / Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար)
Խորհրդարանում հյուրընկալեցի նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարություն ինստիտուտի (NIMD) ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ներհայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկությունները, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողություններն ու նախատեսվող ծրագրերը։
Պայմանավորվեցինք համագործակցել կուսակցությունների և քաղաքական գործիչների կարողությունների զարգացման և ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավածություն ապահովելու ուղղությամբ։
Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայ եկեղեցու կայքը հետևյալն է հայտնում.
« Կիրակի, 22 Յունուար 2023-ին, պատիւ ունեցանք ընդունելու մեր եկեղեցւոյ մէջ Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանին։ Հնարաւորութիւն ունեցանք միասին Աստուծոյ փառաբանել, փառք տալ եւ Իրեն օրհնութիւնները ստանալ։
Սուրբ Պատարագի ընթացքին արքեպիսկոպոսը խոսեցաւ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհը փրկելու առաքելութեան մասին։ Մարդը ստեղծուած է Աստծոյ նմանութեամբ եւ ազատ կամքով: Աստվածաշնչէն գիտենք, որ մարդը ընտրեց չարը եւ այuպէս հեռացաւ Աստուծոյ նմանութիւնէն: Հեռանալով Աստուծմէ՝ մենք կը կորսնցնենք կեանքի նպատակը։ Նաեւ կը կորսնցնենք հավերժական կեանքի եւ ներքին խաղաղութեան պարգեւները: Հիսուս Քրիստոսի առաքելութիւնը այն է, որ մենք այս պարգեւները դարձեալ գտնանք եւ փրկութիւն ստանանք: Երբ մեր եւ համայնքին մէջ խաղաղութիւն, ներդաշնակութիւն եւ համագործակցութիւն կայ, կը նշանակէ, որ մենք կարողացած ենք ըմբռնել եւ գիտնալ Աստուծոյ պարգեւը մեր կյանքի մէջ, եւ Աստուած մեզ հետ է:
Այդ առաքելութեան համար կրցան Առաքեալները, որպէս պարզ ձկնորսներ, հասնիլ եւ փոխել ամբողջ աշխարհը։ Սուրբ Սահակը, Սուրբ Մեսրոբը եւ Սուրբ Վարդանը նոյն առաքելութիւնը ունեցան։ Աստուած հնարաւորութիւն կուտայ նոյն առաքելութիւնը իրականացնելու համար, քանի որ իւրաքանչիւրը կրնայ նոյնը ընել: Այն առաքելութիւնը, իւրաքանչիւր հայ առաքելական քրիստոնյայի առաքելութիւնն է։ Մասնավորապես, ծխական խորհուրդի առաքելութիւը։ Արժանապատիւ Տէր Տարոն Թադևոսյանը ներկայացուց խորհուրդի նոր անդամները արքեպիսկոպոսին, որն իր օրհնութիւնները տուաւ զանոնց։
Գալիք երկու տարուայ համար նշանակուաւ Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցոյ համար, ծխական ժամանակաւոր վարչութիւն, որը կստեղծէ տարբեր հանձնաժողովներ եւ կը կազմակերպէ վարչութեան նոր ընտրութիւնը։
Ծխական խորհուրդի վարչութեան անդամներն են։
Նշան Սարիճան - Ատենապետ
Արամ Այսեր – Փոխատենապետ
Շանթ Ճուլֆայեան – Գանձապետ
Արիս Օհաննէսեան - Փոխգանձապետ
Սերժ Տեմիրպաչաք - Գլխաւոր քարտուղար
Անա Մկրտիչեան - Քարտուղար
Հերա Փալանճյան - Քարտուղար
Գրիգոր Այվազյան - Քարտուղար
Պետրոս Տեմիրպաչաք - Ներքին գործերերի համակարգող
Հայկ Խանամիրյան - Արտաքին գործերի համակարգող
Շանթ Գազորեան - Ընդհանուր վարչութեան անդամ
Մարգրիտ Նալպանտեան - Ընդհանուր վարչութեան անդամ
Կ՛ուզենք նաեւ շնորհակալութիւն յայտնել Լեւոն Մարգարեանին, Սարօ Այքազին եւ Ալեքս Տերտերյանին, որոնք`որպէս վարչութեան անդամներ, անցեալ 7 տարիները, ծառայած են մեր Եկեղեցին եւ համայնքը:
Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոսը եւ արժանապատիւ Տէր Տարոնը եւ վարչութեան անդամները կէսօրեն յետոյ խորհրդակցութիւն մը տունեցան։ Հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ աշխատաժողով ՝ որոշելու առաքելութիւնը, տեսողութիւնը, ռազմավարութիւնը եւ խնդիրներու բաշխումը:
Արժանապատիւ Տէր Տարոնի գլխաւորութեամբ կաշխատի ծխական խորհուրդի վարչութիւնը այս թեմաներով եւ թափանցիկ ու արդիւնաւէտ կերպով կը շփուի ծխակնան համայնքի հետ»։
NL տարբերակն այստեղ.
--------------------------------------------
Նիդերլանդական լրատվամիջոցները շարունակում են հանդես գալ հայկական լոբիի ճնշմամբ Լաչինի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հոդվածներով։ Հատկանշական է, որ Նիդերլանդների խորհրդարանում (Երկրորդ պալատ) երկու միջնորդություն է ներկայացված եղել. Գրեթե բոլոր բանախոսներն ընդգծել են հրատապ գործողությունների անհրաժեշտությունը։
Արտաքին գործերի նախարար Հոքստրայի փաստարկներից հետո որոշվեց ընդունել առաջին միջնորդությունը, այն է՝ ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա և այդ միջնորդությունը գործի դնել Եվրամիության անդամ մյուս երկրների հետ։
Երկրորդ միջնորդությունը՝ Ստեփանակերտ թռիչքուղի բացելու մասին էր, այն չի բավարարվել։ Նախարարի խոսքով՝ կան իրավատեխնիկական խնդիրներ, որոնք այս փուլում միջնորդությունը դարձնում են ոչ գործնական։ Բացի այդ, այն ունի սահմանափակ ազդեցություն, քանի որ իրական լուծումը միջանցքի բացումն է, ինչի համար Նիդերլանդները կանի հնարավորը։
THE HAGUE — A group of Dutch-Armenians kept a three-day silent watch with posters before the Second Chamber (Parliament) of the Netherlands in The Hague in rotating turns from January 17-19 from 09:30 to 18:00 every day (in close to freezing and windy weather).

The action was organized by the Federation of Armenian Organizations in The Netherlands (FAON). During the watch, some of the MP’s joined the activists.

There were two motions by the parties in the Dutch Parliament (Second Chamber) on the Lachin humanitarian crisis: 1. To bring pressure upon Azerbaijan to open the corridor, and 2. To open an airlift to transport humanitarian aid to Artsakh. Almost all speakers emphasized the need for urgent action.
After the argumentations of Minister of Foreign Affairs Whopke Hoekstra, it was decided to take the first motion, i.e. to increase pressure on Azerbaijan, and to put the motion into action together with other European Union member states.
The second motion, on opening of humanitarian airlift, was not sustained. According to the minister, there are legal-technical problems which make the motion impractical at this stage. Besides, it has limited effect, as the real solution is the opening of corridor, for which The Netherlands would do its best.
On January 20, the Dutch Parliament adopted a resolution calling the Dutch government to increase pressure on Azerbaijan to open the Lachin corridor. The motion had been submitted by Don Ceder (Christian Union faction) and cosigned by Agnes Mulder (Christian Democratic Appeal faction).
Op zaterdag 21 januari heeft, op initiatief van Ter Taron in samenwerking met een groep enthousiaste gelovigen, de eerste heilige Liturgie plaatsgevonden in Amersfoort. Tijdens de heilige Liturgie was de primaat Aartsbisschop Khajak Barsamian aanwezig.
Շաբաթ 21 Յունուարին, Տէր Տարօնի նախաձեռնութեամբ խումբ մը խանդավառ հաւատացեալներու համագործակցութեամբ, Ամերսֆորթում տեղի ունեցաւ առաջին սուրբ Պատարագը։ Սուրբ Պատարագին ներկայ գտնուեցաւ Առաջնորդ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամեանը։
Սրբազանը տվեց իր օրհնությունը եւ խոսեց հույսի եւ միաբանության մասին։ Նա ընդգծեց, որ մեր կյանքում ամենակարեւորը միասին կապվելն է որպես միաբանություն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ:
Սրբազանը Հայրապետը շեշտեց, որ եկեղեցւոյ ամբողջական մասը կազմելու համար անհրաժեշտ է հաւատք, յոյս եւ սէր: Նա ասաց, որ մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ՝ հույսն ու հավատը պահելով առ Աստված: Մեր օրերում նույնպես դժվարություններ ունենք: Անհատական խնդիրներ, բայց նաեւ խնդիրներ համայնքում եւ որպես ժողովուրդ: Մենք ուշադիր հետեւում ենք Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը ժողովրդին եւ երեխաներին թողնում է առանց սննդի եւ անհրաժեշտ դեղորայքի: Բայց հավատն ու հույսը պահելով մենք կհաղթահարենք նաեւ այս դժվարությունները:
Սրբազանը իր քարոզի ընթացքում խնդրեց աղոթել, որ Տերը մեզ պարգեւի խոր հավատ, հույս եւ սեր: Որպեսզի կարողանանք հաղթահարել մեր անհատական, համաժողովրդական, համամարդկային եւ համազգային խնդիրները: «Մաղթում եմ, որ մենք պայծառ ապագա տեսնենք մեր ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար»,-ասաց նա:
Յետոյ, տեղի ունեցաւ ընդունելութիւն, որուն ներկայ հաւատացեալները կրցան խօսիլ Սրբազանի, քահանայի եւ իրարու հետ եւ Քրիստոսի եկեղեցւոյ մէջ իրենց միասնական զգալ իբրեւ հայ:
Op zaterdag 21 januari heeft, op initiatief van Ter Taron in samenwerking met een groep enthousiaste gelovigen, de eerste heilige Liturgie plaatsgevonden in Amersfoort. Tijdens de heilige Liturgie was de primaat Aartsbisschop Khajak Barsamian aanwezig.
De Aartsbisschop gaf zijn zegening en sprak over hoop en eenheid. Hij benadrukte dat het belangrijkste in ons leven is dat we verbonden zijn met elkaar als eenheid in onze Verlosser Jezus Christus.
De Aartsbisschop benadrukte dat geloof, hoop en liefde vereist zijn om een volmaakt onderdeel te zijn van de kerk. Hij vertelde dat ons volk gedurende onze geschiedenis vele moeilijkheden heeft overwonnen door hoop en geloof te blijven houden in God. Tegenwoordig hebben wij ook moeilijkheden. Individuele moeilijkheden maar ook moeilijkheden in de gemeenschap en als volk. We volgen nauwlettend de blokkade van het Lachin corridor in Artsakh (Nagorno-Karabach) waardoor de mensen en kinderen geen voedsel en de benodigde medicatie hebben. Maar door het behouden van geloof en hoop zullen we ook deze moeilijkheden overwinnen.
Tijdens zijn preek vroeg de Aartsbisschop om te bidden dat de Heer ons een diep geloof, hoop en liefde schenkt. Zodat we hiermee onze individuele, gemeenschappelijke, landelijke en internationale moeilijkheden kunnen overwinnen. Dat we een heldere toekomst zien voor ons volk en voor de gehele wereld.
Achteraf vond er een receptie plaats waar de aanwezige gelovigen met de Aartsbisschop, de priester en elkaar konden spreken en als verenigde Armeniërs zich één konden voelen in de kerk van Christus.
Նիդերլանդների Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհունակությամբ նշում է, որ այսօր Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։
«Բանաձևը ներկայացրել էր պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն) խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։ Բանաձևերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։ Բանաձևը դիմում է կառավարությանը, որպեսզի եվրոպական մակարդակով ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, և այդ գործընթացում ներգրավել ԵՄ համախոհ անդամ երկրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը), որ հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդերլանդների կառավարությունը և ԵՄ-ը լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն` մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է անում կառավարությանը, ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը` միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականությամբ։
«Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը։ ԵՄ-ն հույս ուներ իր և այլ միջնորդության շնորհիվ շուտով հասնել խաղաղության հաստատմանը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շարունակում է հուսալ, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության»,- ասված է հաղորդագրության մեջ։
https://www.faon.nl/2023/01/motie-over-blokkade-lachin-corridor/?
Իրազեկման ակցիա, Եվրախորհրդարանի պատգամավորների ելույթներ Լաչինի միջանցքի հարցով
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands
Protest against illegal blockade of Lachin corridor by Azerbaijan at the front of Dutch parliament Tweedekamer Stop Artsakh Blockade
Peter van Dalen
Եվրախորհրդարանի պատգամավոր
Ես սարսափած եմ եւ անհանգստացած եմ ԼեռնայինՂարաբաղում տիրող իրավիճակով: Հայերն այդ տարածաշրջանում բախվում են սննդի եւ դեղորայքի պակասի, քանի որ ազերիները շրջափակում են Լաչինի միջանցքը:
Ես հենց նոր սա հստակեցրի Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում մարդու իրավունքների մասին բանավեճի ժամանակ:
Ելույթս կարող եք կարդալ իմ կայքում.
Ik ben verbolgen en ongerust over de situatie in Nagorno-Karabach Armenen in die regio hebben te kampen met een tekort aan voedsel en medicijnen doordat de Azeri de Lachin-corridor blokkeren.
Zojuist maakte ik dit duidelijk tijdens het mensenrechtendebat in het Europees Parlement in Straatsburg.
Mijn speech is na te lezen op mijn website:
https://www.facebook.com/PetervDalen/videos/557031426350105/
Հետաքրքիր, Հունվար 18, 2023
«ՀԱՅԿԱԿԱՆ» ՀԱՐՑ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ասուլիսին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների լրագրողներին հարցեր տալու հնարավորությունն արգելվել էր ։ Հնարավորություն տրվեց Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին տալու վերջին երկու հարցը։ Մեծ եղավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զարմանքը, երբ Ճապոնական «Ci-Ci Press»-ի լրագրողը ասաց, որ ինքը հայկական ծագում ունի, իսկ հարցը Լաչինի միջանցքի մասին էր, որն արդեն փակ է 38 օր:
Լավրովը հեգնանքով պատասխանել է․ «Ճապոնիայի համար ամենագլխավորը՝ Լաչինի միջանցքի հարցն է»։
Հարցն ուղղողը Ճապոնական «Ci-Ci Press» հրատարակության ներկայացուցչ Մերի Գևորգյանն էր:
Լոնդոնում տեղակայված Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը թարմացրել է աշխարհի պետությունների անձնագրերի նոր վարկանիշային ցանկը՝ 2023թ. համար:
Ուկրաինան Նիդերլանդներին խնդրել է մատակարարել Patriot տիպի հակաօդային հրթիռներ,֊այդ մասին հայտնում է տեղական մամուլը: Վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր հաստատել է, որ Նիդերլանդները մասնակցում է Ուկրաինային Patriot զինատեսակների մատակարարման ամերիկյան և գերմանական նախաձեռնությանը։ Վարչապետը դա արել է ԱՄՆ֊ում նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Ուկրաինացի զինվորներն այս շաբաթից ԱՄՆ-ում կվերապատրաստվեն հակաօդային պաշտպանության համակարգի հետ աշխատելու համար։
Ուկրաինան արդեն բավական ժամանակ խնդրում է աշխարհից այդ զինատեսակային համակարգը։ Դա անհրաժեշտ է ռուսական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանել կարևոր ենթակառուցվածքները: Բացի ԱՄՆ-ից և Գերմանիայից, Նիդերլանդները միակ երկիրն է, որ կարող է ապահովել Patriot-ի այդ տեսակով, որը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին