The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 24 October 2025

Երազիկ Գրիգորյանի երկարամյա ծառայությունը գնահատվեց պատվոգրով

 


24.10.2025/Nid.oragir

Պետական լեզվաքաղաքականության իրականացման և իրազեկման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Երազիկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով։

Տիկին Գրիգորյանը Լեզվի կոմիտեում աշխատում է 1998 թվականից։ Գրեթե երեք տասնամյակ նա անշեղորեն հավատարիմ է մնացել իր մասնագիտական սկզբունքներին՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն, նվիրվածություն և սեր դեպի իր աշխատանքը։ Տարիքային կենսաթոշակի անցնելու կապակցությամբ այսօր նա ավարտեց իր աշխատանքային գործունեությունը՝ իր հետևում թողնելով բարի հիշողություններ, գործընկերների ջերմ վերաբերմունք և մասնագիտական մեծ փորձ։

«Ինձ համար այս պատվոգիրը շատ թանկ է ու միշտ կունենա իր պատվավոր տեղը։ Այսօր երջանկությամբ ու խաղաղ սրտով եմ հրաժեշտ տալիս իմ աշխատավայրին, քանի որ այս բոլոր տարիների ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ գործը։ Շնորհակալ եմ այն ջերմության ու սիրո համար, որ ստացել եմ Կոմիտեում», — շնորհակալությամբ նշեց Երազիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ   Երազիկ Գրիգորյանը նաև «Նիդերլանդական օրագրի» լավ բարեկամն ու աջակիցն է․ տարիների ընթացքում նա մասնակցել է մեր գրական նախաձեռնություններին, կիսվել իր մասնագիտական գիտելիքներով ու սրտացավ խորհուրդներով։

Մենք վստահ ենք, որ տիկին Գրիգորյանի ստեղծագործ ու լուսավոր հոգին դեռ շատ անելիքներ ունի՝ ինչպես մշակույթի, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Նրա նվիրումը և մարդկային ջերմությունը շարունակելու են ոգեշնչել բոլորիս։

Thursday, 23 October 2025

Օրվա լրահոսից

 

📰 Օրվա լուրերը  21-22 հոկտեմբերի, 2025

/Նիդ.օրագիր/Լրահոս

Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը․ Երևանը ողջունում է որոշումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն որոշել է հանել Հայաստանից և Հայաստան ուղղվող ապրանքների տարանցման արգելքը՝ նպատակ ունենալով վերականգնել տարածաշրջանային տնտեսական կապերը։

Երևանը ողջունել է այս որոշումը՝ այն գնահատելով որպես դրական քայլ տարածաշրջանային կայունության ուղղությամբ։

Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ում մեղադրում են կաշառք ստանալու մեջ։

Դատական նիստը տևել է ամբողջ գիշեր, որոշումը հրապարակվել է առավոտյան։ Ղուկասյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։

Զինծառայությունը Հայաստանում կդառնա մեկուկես տարի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրենքի փոփոխության արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինծառայությունը կկրճատվի՝ երկու տարվա փոխարեն կտևի մեկուկես տարի։

Ընդդիմությունը մտահոգություններ է հայտնում՝ նշելով, որ այս փոփոխությունը կարող է բացասաբար ազդել բանակի համալրման վրա։

Կարգալույծ Տեր Արամը հրաժարվում է հեռանալ Հովհաննավանքից

Կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Հովհաննավանքը և, եթե Մայր Աթոռը չչեղարկի իր կարգալուծումը, կմիանա վարչապետ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։

Հոգևորականի թեմայով քաղաքական մեկնաբան Մհեր Հակոբյանը գրել է․

«ՀԱԵ-ն միապետական բնույթ ունեցող կրոնական կառույց է, որտեղ ղեկավարն ինքն է որոշում բոլոր հարցերը՝ այդ թվում սպասավորների և հավատավորների հետ կապված»։

Փաշինյան–Կոբախիձե հանդիպում Թբիլիսիում

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային համագործակցության հնարավորությունները։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ «Մետաքսի ճանապարհ» համաժողովին մասնակցելու համար և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։

Հայաստանի ներկայացուցիչը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում՝ 12-ամյա Ալբերտ Արմենակյան

Հայաստանը այս տարվա «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը։

Նա ընտրվել է Հանրային հեռուստաընկերության կազմակերպած մրցույթի արդյունքում, որին մասնակցել են ավելի քան 80 դիմորդ։

Երգի մրցույթը կկայանա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։ Ժյուրիի կազմում եղել են տեղական և միջազգային մասնագետներ։

Երևանում բացվում է «Tashir Arena»-ն՝ ETERNIA շոուով

Երևանում այսօր բացվեց նորագույն բազմաֆունկցիոնալ համալիր Tashir Arena-ն։

Բացմանն ընդառաջ կազմակերպվել է բարեգործական նախապրեմիերա՝ համաշխարհային ETERNIA շոուի ցուցադրությամբ։

Առաջին հանդիսատեսներն էին բազմազավակ ընտանիքներ, Արցախից տեղահանվածներ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Երեկոն լի էր լույսով, երաժշտությամբ և բարության մթնոլորտով։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի զինվորական դատարանում հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբան Ավրամ Բերմանի ծառայություններից։ Դատավարությունը շարունակվում է։

Նիկոլա Սարկոզին բանտում է

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին սկսել է իր հնգամյա ազատազրկման ժամկետը։

Նա տեղափոխվել է Փարիզի «Սանտե» կալանավայր՝ աջակիցների ուղեկցությամբ։

📚 Աղբյուրներ․

Ազատություն ռադիոկայան, Aravot.am, ՀՀ կառավարություն, Վրաստանի վարչապետի գրասենյակ, միջազգային լրատվական գործակալություններ

/22.10.2035/Nid.Oragir

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը 

Այս մասին հայտնում են  Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը։

Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը խոր վշտով հայտնում են Շառլ Ազնավուրի սիրելի քրոջ՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան մասին: Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով և ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ:

Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլև ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով: Նրանց կապն անչափ ամուր էր՝ հենված ընդհանուր պատմության, երաժշտության և մարդկանց հանդեպ անհուն սիրո վրա: 

Նրանք մտերիմ մնացին իրենց ողջ կյանքի ընթացքում, և Շառլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկն ու իրենց ընտանիքի հիշողությունը: Աիդայի կյանքը կամուրջ էր սերունդների միջև. նա փոփոխությունների, ստեղծագործականության և դիմադրության դարի վկան էր: Աիդան իր ողջ կյանքն ապրեց Ազնավուրյան ընտանիքի արժեքներին հավատարիմ՝ բարությամբ, հավատարմությամբ, խոնարհությամբ և արվեստի ու մարդկության ուժի հանդեպ աներեր հավատով։

Ազնավուր ընտանիքի հայտարարությունը.

«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։ Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը և հորաքրոջը, այլև անչափ արժևորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»։

Ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արտահայտել են իրենց ցավակցությունները և կիսվել Աիդայի մասին ջերմ հիշողություններով։ Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։

--

The Aznavour Family and the Aznavour Foundation Announce the Passing of Aïda Aznavour-Garvarentz 

It is with deep sorrow that the Aznavour family and the Aznavour Foundation announce the passing of Aïda Aznavour-Garvarentz, the beloved sister of Charles Aznavour. Aïda passed away peacefully at the age of 102, leaving behind a life full of love, strength, grace, and devotion to her family and heritage.

Born in Thessaloniki in 1923, Aïda shared with her brother not only their Armenian roots and Parisian upbringing, but also a lifelong bond of affection and understanding. Their connection was profound - rooted in shared history, music, and compassion.

Aïda and Charles Aznavour’s relationship was one of deep mutual respect and artistic kinship. The two remained close throughout their lives, with Charles often referring to Aïda as one of his life’s steady anchors and his family’s memory. 

Aïda’s life was a bridge between generations - a witness to a century of change, creativity, and resilience. She carried forward the values that defined the Aznavour family: kindness, loyalty, humility, and a strong belief in the power of art and humanity.

The Aznavour Family shares the following statement: 

“Our hearts are heavy with grief, yet full of gratitude for the years we had with Aïda. Her love and warmth will remain with us always. In her passing, we honour not only a beloved sister and aunt but a life lived with dignity and devotion.”

The family wishes to thank all those who have expressed their condolences and shared memories of Aïda. She will be laid to rest in the family’s burial place in Montfort-l’Amaury, beside her family members and husband. Orer.eu

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Լենինգրադյան փողոցը կարող է կրել Քըրք Քըրքորյանի անունը

22.10.2025/Նիդ.օրագիր

Երևանի ավագանու օրակարգում ընդգրկվել է նախագիծ, ըստ որի՝ Լենինգրադյան փողոցը կարող է վերանվանվել և կրել հայ մեծ բարերար ու գործարար Քըրք Քըրքորյանի անունը։

Նախաձեռնությունը ներկայացվել է «Հանրապետություն» խմբակցության կողմից՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Նախագծի հեղինակները նշում են, որ Լենինգրադյան անվանումը խորհրդային անցյալից մնացած ժառանգություն է, մինչդեռ Քըրք Քըրքորյանի անունը խորհրդանշում է ազգային նվիրում, հայրենասիրություն և հայ ժողովրդի աջակցություն աշխարհի տարբեր անկյուններում։

Քննարկման արդյունքում, եթե ավագանին հաստատի առաջարկը, Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները հատող Լենինգրադյան փողոցը կվերանվանվի՝ դառնալով Քըրք Քըրքորյանի փողոց։

Քննարկումն ակնկալվում է կայանա առաջիկա նիստերից մեկում։

Wednesday, 22 October 2025

Փաստաբանները դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով

 

Փաստաբանները դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով

Մամուլի հաղորդագրություն


2025 թ. հոկտեմբերի 22/Նիդ.օրագիր

Ժնև – Փաստաբանները դիմում են ներկայացրել Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով

Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 46-ամյա հայ զբոսավար Վիգեն Էուլջեքջյանի իրավական ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝  նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու Էուլջեքջյանի կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։

Էուլջեքջյանը ձերբակալվել է 2020 թ. նոյեմբերի 10-ին Շուշիում (Լեռնային Ղարաբաղ), 2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021 թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։ Նրա փաստաբանները պնդում են, որ նրա կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Մարիա Լուսիանա Մինասյանի (Արգենտինա) և Այտոր Մարտինես Խիմենեսի (Իսպանիա) կողմից ներկայացված միջնորդագրում ներկայացված է երկու հիմնական փաստարկ՝

1. Իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել և դատապարտել է ռազմական դատարանը՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն է. ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։

2. «Վարձկանության» մեղադրանքի սխալ կիրառում. Համաձայն Ժնևի կոնվենցիայի, քաղաքացիությամբ հայ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան։

Բացի այդ, նրա փաստաբանները խնդրել են աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի և Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Միջնորդագրում հղում է արվում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքին և Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» (CFTJ) կողմից ներկայացված պաշտոնական բողոքին (կենտրոնը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները)։

***

Լուսիանա Մինասյանը արգենտինահայ փաստաբան է, ով ներկայացնում է հայ տուժածներին, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր և Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու։

Այտոր Մարտինեսը իսպանացի փաստաբան և պրոֆեսոր է, ով ունի մեծ փորձ ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբում։ Նա ներկայացրել է Ջուլիան Ասանժին և այլ համապատասխան գործիչների ամբողջ աշխարհում։ Նա հաջողությամբ դատական գործեր է հարուցել տարբեր երկրների դեմ ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում։ Մարտինեսը նաև իրավաբան է Միջազգային քրեական դատարանում։

Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) անկախ փորձագետների մարմին է, որը նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (UNHRC) կողմից 1991 թվականին՝ հետաքննելու այն դեպքերը, երբ մարդկանց զրկում են ազատությունից՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները։ Այն տալիս է իրավական կարծիքներ, բողոքարկումներ և առաջարկություններ՝ ներառյալ ազատ արձակման և փոխհատուցման շուրջ։

Monday, 20 October 2025

Հոկտեմբերյան անցուդարձ

 Նիդերլանդներում կարող է ընտրվել առաջին հայ պատգամավորը

15.10.2025

Հոկտեմբերի 29-ին Նիդերլանդներում կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծ հավանականությամբ առաջին անգամ կարող է ընտրվել հայ պատգամավոր։

GroenLinks/PvdA դաշինքի ցուցակի 15-րդ՝ անցողիկ տեղում է խորհրդարանական թեկնածու Անի Զալինյանը, որն այժմ Հեմսկերքի քաղաքային իշխանության անդամ է և պատասխանատու է “Բնակարանային հարցերի” ոլորտում։

Հոկտեմբերի 12-ին Զալինյանը հանդիպեց Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում նա պատմեց իր կյանքի ճանապարհի, կրթության, քաղաքականություն ընտրելու որոշման և համայնքային աշխատանքի մասին։ Զալինյանը շեշտեց, որ իր համար խորհրդարանում հայի ներկայությունը ոչ միայն անձնական հաջողություն է, այլև՝ հպարտության ու պատասխանատվության պահ հայ համայնքի համար։

«Գրավիչ քննարկում էր՝ լի ներշնչանքով ու անկեղծությամբ։ Ձեր քվեն կարևոր է՝ անկախ նրանից, թե ում եք ընտրում», – նշված է «Աբովյան» մշակութային միության կայքում։

Ավելի վաղ «Նիդերլանդական օրագիրը» ներկայացրել էր առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներին՝ GroenLinks/PvdA դաշինքի ցուցակի 15-րդ համարի թեկնածու Անի Զալինյանին և JA21 պահպանողական-լիբերալ կուսակցության ցուցակի 43-րդ համարի թեկնածու Արտակ Ավդալյանին։

Ontmoeting met Ani Zalinyan kandidaat Groenlinks/PvdA voor de Tweede Kamer
Meeting with Ani Zalinyan, candidate for GroenLinks/PvdA for the House of Representatives
 GroenLinks/PvdA դաշինքի թեկնածու Անի Զալինյանի հետ

Հայ համայնքը Նիդերլանդներում կոչ է անում ակտիվ մասնակցել ընտրություններին և հոկտեմբերի 29-ին լինել քվեատուփերի մոտ։

**************************

10 հոկտեմբեր

Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը հետևյալն է հայտնում.
Ուրախ ենք հյուրընկալել մեր նոր պրակտիկանտ Խյուս Ռոտինկին, ով 6 ամիս է անցկացնելու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը:
«Ես անհամբեր սպասում եմ այս նոր մարտահրավերին` նպաստելու նիդերլանդա-հայկական հարաբերություններին և անձամբ ականատես լինելու հայկական հայտնի հյուրընկալությանը»,- ասում է Խյուսը:

Բարի գալու՜ստ դեսպանատան մեր ընտանիք, Խյուս:

We are happy to host Guus Rotink as he starts his 6 month internship at the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia!
“I look forward to this new challenge, contribute to Dutch - Armenian relations and experience the famous Armenian hospitality first hand,” Guus says.
Welcome to the board, Guus!


12.հոկտեմբեր 2025
Լեգենդար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչմամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ռուսաստանի աշխատանքի հերոսի բարձրագույն կոչմամբ։
Համաձայն հրամանագրի՝ Սիմոնյանը արժանացել է այս պատվին՝
«պետության նկատմամբ ունեցած առանձնահատուկ ծառայությունների, ինչպես նաև ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականին Աբխազիայի Սուխումի քաղաքում։ Նա երկար տարիներ հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» ակումբում՝ դառնալով թիմի պատմության լավագույն ռմբարկուն՝ 160 գոլով։ Ավարտելով խաղային կարիերան՝ Սիմոնյանը դարձել է մարզիչ, ղեկավարել է մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի լեգենդար «Արարատը», որի հետ հասել է զգալի հաջողությունների։
Ներկայումս նա հանդիսանում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահը։
Սիմոնյանը 98 տարեկան է։

Այո՛, հրաշալի նորություն է հայկական սպորտի համար 🇦🇲💪
Վարազդատ Լալայանը դարձյալ ապացուցեց, որ աշխարհի լավագույններից մեկն է գերծանր քաշային կարգում։
Ահա ամփոփ տեղեկությունները․
🏆 Մրցում – Ծանրամարտի աշխարհի առաջնություն
📍 Վայր – Ֆյորդե, Նորվեգիա
🏋️‍♂️ Քաշային կարգ – Գերծանր (109+ կգ)
Պոկում – 211 կգ
Հրում – 250 կգ
Երկամարտի ընդհանուր արդյունք – 461 կգ
🥇 Արդյունք – Աշխարհի կրկնակի չեմպիոն
Սա Վարազդատ Լալայանի երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է աշխարհի առաջնությունում՝ ինչը մեծ հաջողություն է ինչպես նրա, այնպես էլ Հայաստանի ծանրամարտի համար։



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եվրոպական այցելությունները՝ Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման նոր քայլ

 
🇳🇱🇦🇲 Շնորհավորանք դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին

🥳🎈 Ջերմորեն շնորհավորում ենք Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան՝ տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին, ծննդյան տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք առողջություն, անձնական և մասնագիտական հաջողություններ, ինչպես նաև՝ նիդերլանդա-հայկական հարաբերությունների հետագա սերտացում և հզորացում նրա դիվանագիտական գործունեության ընթացքում։
🇳🇱🇦🇲 We warmly congratulate Her Excellency Marieke Monroy-Winter, Ambassador of the Kingdom of the Netherlands to Armenia, on her birthday! We wish her good health, success, and continued strengthening and deepening of Dutch-Armenian relations throughout her diplomatic mission.

Գեղեցիկ հիշատակում  🌿

Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի համար միայն եկեղեցական տոն չէ, այլ մեր ինքնության, լեզվի և մշակույթի ծննդյան օրն է։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սուրբ Սահակ Պարթևը ոչ միայն Աստծո խոսքը հայերեն դարձրին, այլ նաև հայերին տիրապետելու հնարավորություն տվեցին սեփական լեզվով հավատալու, սովորելու և մտածելու։ Այդ պատճառով էլ ժողովրդականորեն ասում են՝
«Երբ Աստված խոսեց հայերեն»,
քանի որ Սուրբ Գիրքն առաջին անգամ հնչեց մեր հայրենի լեզվով՝ մեր ժողովրդի սրտում։
Սբ. Մեսրոպ և Սբ. Սահակ,
բարեխոսեցեք առ Տեր
հայ ժողովրդի, լեզվի և հավատքի ամրապնդման համար։

ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԸ
Արգիշտի I արքայի արձանագրությունը Էրեբունի քաղաքի հիմնադրման մասին

«Խալդի աստծու մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս ամրոցը հոյակապ կառուցեց և անվանեց Էրեբունի ի բարօրություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է` հողը այստեղ ամայի էր, այնտեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդյան մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին արքա է հզոր, արքա Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:


Here is the English translation of King Argishti I’s inscription about the founding of the city of Erebuni:
 "By the greatness of the god Haldi, Argishti, son of Menua, built this mighty fortress and named it Erebuni for the glory of the land of Biainili and to instill fear among its enemies. Argishti says: The land was a wilderness before; by my great works, I made it prosperous. By the greatness of Haldi, Argishti, son of Menua, is a mighty king, king of the land of Biainili, lord of the city of Tushpa."

Բարեգործական համերգով Մոնակոյում կնշվի Հայաստանի Անկախության տոնը։

Մուտքը բաց է բոլոր հայերի և բարեկամների համար, ովքեր կցանկանան կիսել տոնական օրը միասին և աջակցել Հայաստանի ու Սփյուռքի կապերի ամրապնդմանը։
Միջոցառումը կմեկնարկի Հոկտեմբերի 21-ին Մոնակոյում`  նվիրված Հայաստանի Անկախության տոնին։ Բարեգործական համերգը  կազմակերպված է Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարձր հովանու ներքո։ Միջոցառումը նպատակ ունի ոչ միայն արժևորել անկախությունը, այլև խթանել Հայաստանի և Մոնակոյի միջև մշակութային ու հասարակական կապերի ամրապնդումը։
Համերգին կմասնակցեն աշխարհահռչակ հայ երաժիշտներ՝ Անգլիայից, Իտալիայից, Ավստրիայից և Ֆրանսիայից։ Մուտքը բաց է բոլորի համար՝ հայերի և Հայաստանի բարեկամների, ովքեր կցանկանան միասին նշել տոնական օրը և աջակցել հայրենասիրական նախաձեռնություններին։
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Amanoo բնակելի համալիրը, որը նախատեսված է հայրենադարձվող ընտանիքների և ներդրողների համար։ Նախաձեռնության նպատակը հայրենակիցներին ծանոթացնելն է Հայաստանում բնակության, ներդրումների և նոր կյանքի հնարավորություններին։ Վրույր Փենեսյանի խոսքով՝ «նման հանդիպումները ոչ միայն ոգեշնչում են, այլև խթանում հայրենադարձությանը՝ ցույց տալով, թե որքան հնարավորություններ կան Հայաստանում ապրելու և ստեղծագործելու համար»։
Բացի այդ, համերգին կմասնակցի Wilco ընկերությունը՝ ներդրումային և ֆինանսական կառավարման ոլորտում միջազգային փորձ ունեցող կազմակերպություն, որն ի նպաստ Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման կներկայացնի իր ծառայությունները։
Փենեսյանը շեշտել է, որ Մոնակոյի հայկական համայնքը, թեև փոքր է, սակայն ունի ազդեցիկ դիրք և մեծ ներուժ․ «Այս միջոցառումը ևս մեկ առիթ է արժևորելու մեր անկախ պետությունը և միավորելու ջանքերը՝ հանուն հայրենիքի ու համայնքի զարգացման»։
Համերգը կկայանա Մոնակոյի մայր տաճարում՝ դառնալով տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը տեղի հայկական համայնքի համար


👑 Թագուհի Մաթիլդան Հայաստանում. աշխատանքային այց կրթության և բնապահպանության ուղղությամբ

14.10.2025/Ն.Գասպարյան, H.Azian  /Նիդ.օրագիր
Բելգիայի թագուհի Մաթիլդան (52) հոկտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ աշխատանքային այցով՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) հատուկ դեսպան։ Նրա այցը կենտրոնացած է կրթության, ստեղծարարության և շրջակա միջավայրի թեմաների վրա։
Առաջին օրը Թագուհին մասնակցեց ճեպազրույցի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, այնուհետև այցելեց «Mission Armenia» կենտրոն՝ ծանոթանալով փախստականների և սոցիալական աջակցության ծրագրերին։ Օրվա երկրորդ կեսին նա հանդիպեց Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ և այցելեց TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Այցի երկրորդ մասը նվիրված է բնապահպանական նախաձեռնություններին։ Մաթիլդան կայցելի Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու անտառվերականգնման ծրագրերին, որոնք միտված են անապատացման դեմ պայքարին և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը։
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17 կենսաբազմազանության համաժողովը 2026 թվականին։ Այս համատեքստում Թագուհու այցը կարևոր դեր ունի միջազգային համագործակցության ամրապնդման և բնապահպանական քաղաքականությունների առաջմղման գործում։
Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կրթության, թվային նորարարության և բնապահպանության ոլորտներում համատեղ ծրագրեր քննարկելու համար։
***********************
St. GRIGOR NAREKATSI ZONDAGSSCHOOL KONDIGT TOELATING AAN VOOR ARMEENSE TAALCURSUSSEN‼️
De cursussen zijn bedoeld voor Armeenstalige personen van 16 jaar en ouder die geen Armeens kunnen lezen en schrijven. De cursussen worden in Oost-Armeens gehouden.
Locatie: De Boomsspijker Dock Buurthuis, Recht Boomssloot 52, Amsterdam
of
Armeens Apostolische Kerk Amsterdam, Krom Boomssloot 22, Amsterdam
Tijd en duur: drie zondagen per maand, van 13:15 tot 14:15 uur.
Eerste les: 2 november.
Kosten: 15 euro per maand.
Voor inschrijving kunt u bellen naar: 0624255169 (Alisa Movsesyan)
Schoolbestuur

ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ
                              հայտարարում է ընդունելություն
16 և բարձր տարիք ունեցող հայախոս անձանց համար, ովքեր չեն կարողանում կարդալ և գրել հայերեն։ 
Դասընթացը նախատեսված է արևելահայերենի ուսուցման համար։                                                                                                                                                             
Վայրը՝ De Boomsspijker Dock Buurthuis, Recht Boomssloot 52, Amsterdam
կամ
Armeens Apostolische Kerk Amsterdam, Krom Boomssloot 22, Amsterdam
Ժամը և տևողությունը՝ երեք կիրակի, 13:15-ից մինչև 14:15-ը։
Առաջին դասը՝  նոյեմբերի 2-ին:
Վճարը՝ ամսական 15 եվրո։
Գրանցման համար զանգահարել՝ 0624255169 (Ալիսա Մովսեսյան)


Կոմիտասի երանգները հնչեցին Առնհեմում

14.10.2025/Նիդ.օրագիր
Մեծ հաջողությամբ կայացավ Կոմիտասին նվիրված համերգը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին՝ Առնհեմի Հայ Առաքելական Եկեղեցու դահլիճում։ Երեկոն լեցուն էր ջերմությամբ, խորը զգացմունքներով և Կոմիտասյան երաժշտության անմոռանալի հնչյուններով։
Համերգին մասնակցեցին Նիդերլանդների Հայ Առաքելական Եկեղեցիների երգչախմբերը, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած երգիչներ ու երգչուհիներ։ Հատուկ շնորհակալություն Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու երգչախմբին և խմբավար Մերի Այգեցիին՝ իրենց անմիջական մասնակցության և բարձրարվեստ կատարումների համար։
Այս միջոցառումը ոչ միայն Կոմիտասի հիշատակի երեկո էր, այլև հայ երաժշտության, հոգևոր կապի և մշակութային ժառանգության տոն։ Կոմիտասի ոգին շարունակում է ապրել յուրաքանչյուր երգի և հնչյունի մեջ՝ ոգեշնչելով նոր սերունդներին։

Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի կետերի իրականացմանն ուղղված այց Նիդերլանդներ

Հոկտեմբերի 13-ից 14-ը, Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով, կայացել է ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալների համատեղ այցը Նիդերլանդների Թագավորություն:


ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից կազմված պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդերլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI - զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:
Այցի ընթացքում կողմերն արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքների շուրջ՝ նախանշելով գործուն քայլեր։
Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը, զբոսաշրջության, տրանսպորտի, կիբերանվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով գյուղատնտեսական համագործակցությանը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին, ջրային ռեսուրսների կառավարմանը:

Ռուբեն Խաչատրյանը ընտրվել է IUCN-ի տարածաշրջանային խորհրդական՝ ներկայացնելով Արևելյան Եվրոպան, Հյուսիսային և Կենտրոնական Ասիան

15.10.2025/Նիդ.օրագիր
Երևան․ 2025թ. հոկտեմբեր - Հայաստանի բնապահպանական համայնքի համար ուրախալի նորություն․ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ընտրվել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տարածաշրջանային խորհրդական՝ ներկայացնելով Արևելյան Եվրոպան, Հյուսիսային և Կենտրոնական Ասիան։
Այս նշանակալի հաջողությունը ոչ միայն ճանաչում է Խաչատրյանի ավելի քան երկու տասնամյա աշխատանքի արդյունքը, այլև կարևոր քայլ է Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի բնապահպանական ձայնը միջազգային հարթակներում բարձրացնելու ուղղությամբ։
Երկու տասնամյակ՝ բնության ծառայության մեջ
Ռուբեն Խաչատրյանը շուրջ 20 տարի առաջնորդում է Հայաստանի ամենաազդեցիկ բնապահպանական կազմակերպություններից մեկը՝ FPWC-ը, որը հայտնի է իր բազմաշերտ գործունեությամբ՝ սկսած վայրի կենդանիների փրկությունից մինչև համայնքների կայուն զարգացման ծրագրեր։
Նրա ղեկավարությամբ FPWC-ն ստեղծել է Կովկասյան Վայրի Բնության Պահպանավայր (Caucasus Wildlife Refuge)՝ ավելի քան 35,000 հեկտար տարածքով, որը ներկայումս ծառայում է որպես կենսաբազմազանության կարևոր օղակ՝ կապելով պետական արգելոցները և ապահովելով անցման ուղիներ endangered կենդատեսակների՝ ինչպես պարսկական ընձառյուծի և bezoar այծի համար։
Խաչատրյանի նախաձեռնած ծրագրերից առանձնանում է նաև SunChild միջազգային բնապահպանական փառատոնը, որն արդեն 13 տարի շարունակ կրթում ու ներգրավում է երիտասարդությանը՝ ֆիլմի, արվեստի և համայնքային նախագծերի միջոցով։
Մարդկային մոտեցում՝ բնության պահպանության կենտրոնում
Խաչատրյանի գործունեության առանցքում մշտապես եղել է այն համոզմունքը, որ «իրական պահպանությունը սկսվում է մարդկանցից»։ FPWC-ի ծրագրերը հաճախ միավորում են տեղական համայնքները, պետական կառույցներն ու միջազգային գործընկերներին՝ ստեղծելով համատեղ գործողության մոդելներ։
Վերջին տարիներին հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձրել մարդու և վայրի կենդանիների համակեցության խնդիրներին՝ իրականացնելով ծրագրեր մեղվաբուծության, արևային էներգիայի կիրառման և գյուղական բնակավայրերի անվտանգ զարգացման ուղղությամբ։
Այս մոտեցումը միջազգային հանրության կողմից գնահատվել է որպես մոդելային օրինակ համայնքահեն պահպանության, որը կարող է կրկնօրինակվել նաև տարածաշրջանի այլ երկրներում։
Միջազգային ճանաչում և նոր պատասխանատվություն
Խաչատրյանի ներդրումները վաղուց են հատուցվել միջազգային հարթակներում։ 2014-ին նա արժանացել է Հայաստանի Բնապահպանության նախարարության ոսկե մեդալին, իսկ 2018-ին՝ Գերմանիայում շնորհվող Ֆրանկֆուրտի Պահպանության մրցանակին։
Նրա նախաձեռնությամբ FPWC-ի Wildlife Rescue Center-ը փրկել է տասնյակ անօրինական կերպով պահվող արջերի և այլ կենդանիների, որոնց պատմությունները լուսաբանվել են միջազգային մեդիաներում, ներառյալ Al Jazeera-ն։
Այսօր, երբ նա ստանձնում է IUCN-ի տարածաշրջանային խորհրդականի պաշտոնը, Խաչատրյանը նպատակ ունի խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ամրապնդել բնապահպանական կառավարման ինստիտուտները և առաջ մղել «կենսաբազմազանության և համայնքների հարմոնիկ համակեցության» գաղափարը։
«Այս ընտրությունը ոչ թե մեկ անհատի հաղթանակ է, այլ ողջ տարածաշրջանի ձայնի ուժեղացում։ Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ մարդն ու բնությունը ապրում են փոխադարձ հարգանքի ու պատասխանատվության մեջ», — նշել է Ռուբեն Խաչատրյանը իր շնորհավորական ուղերձում։
Հայաստանի ձայնը՝ գլոբալ բնապահպանական քաղաքականության մեջ
Ռուբեն Խաչատրյանի ընտրությունը նշանավորում է նաև Հայաստանի աճող դերակատարությունը գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ։
FPWC-ի վերջին ծրագրերը՝ անտառների վերականգնման, ջերմային տեսախցիկների տեղադրման, արևային էներգիայի զարգացման և կլիմայական դիմադրողականության բարձրացման ուղղությամբ, վկայում են Հայաստանի աճող ներուժի մասին բնության պահպանության և կայուն զարգացման ոլորտներում։
Այս ընտրությունը ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև վստահության քվե ողջ Հայաստանի բնապահպանական համայնքի նկատմամբ։
Խաչատրյանի առաջնորդությամբ Հայաստանը պատրաստ է ավելի լայն մասնակցություն ունենալ բնապահպանական գլոբալ օրակարգին՝ իր փորձով, գիտելիքով և ամենակարևորը՝ բնության հանդեպ սիրով։



ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ

Ոչ թե Նիդերլանդցի, այլ կանադացի․ ով է Ռոբերտ Ամստերդամը՝ Սամվել Կարապետյանի փաստաբանը

16.10.2025/ Նիդ.օրագիր/Hay Azian
Հայկական որոշ լրատվամիջոցներ և մեկնաբաներ սխալմամբ օտարազգի փաստաբան Ռոբերտ Ամստերդամին վերագրում են, որ նա Նիդերլանդցի է և եկել է Նիդերլանդներից։ Ձեռքի հետ էլ Նիդերլանդներին վերաբերվող  կատակներ անում։ Մինչդեռ դա այդպես չէ։
Հանրային աղբյուրների համաձայն՝ Ռոբերտ Ամստերդամը ծնվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի նահանգի Ուայթ Փլեյնս քաղաքում։ Նրա ընտանիքը հետագայում հաստատվել է Կանադայում, որտեղ Ամստերդամը ստացել է իրավաբանական կրթություն և սկսել իր մասնագիտական գործունեությունը։ Նա իրավաբանական որակավորում ունի ինչպես Կանադայում, այնպես էլ Միացյալ Թագավորությունում՝ որպես solicitor (փաստաբան)։
Ամստերդամը ղեկավարում է միջազգային իրավաբանական ընկերություն՝ Amsterdam & Partners LLP, որի գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Նրա ընկերությունն մասնագիտացած է քաղաքականապես զգայուն գործերով, հաճախ ներկայացնելով գործարարների, ընդդիմադիր գործիչների կամ պետական մակարդակի վեճերի մեջ ներգրավված անձանց շահերը։

Ռոբերտ Ամստերդամը և Սամվել Կարապետյանի գործը

Վերջին օրերին Ռոբերտ Ամստերդամը Երևանում հանդես է գալիս որպես ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի իրավական ներկայացուցիչ։ Կարապետյանը Հայաստանի նախկին բարձր մակարդակի գործարարներից է՝ «Տաշիր» խմբի հիմնադիրն ու ղեկավարն։
Ամստերդամը իր հրապարակային հայտարարություններում խիստ քննադատել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ Իր ելույթներում և մամուլի ասուլիսներում նա Հայաստանի կառավարության գործողությունները որակել է որպես «քաղաքական հետապնդում» և «իրավական կամայականություն»։
Այս հայտարարությունները Հայաստանում լայն արձագանք են գտել՝ առաջացնելով քննարկումներ ոչ միայն Կարապետյանի գործի իրավական, այլև քաղաքական ենթատեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ, որոշ լրատվամիջոցներ և մեկնաբաններ սխալմամբ ներկայացրել են Ամստերդամին որպես Նիդերլանդցի իրավաբան՝ թերևս նրա ազգանվան կամ «Amsterdam & Partners» ընկերության անվան պատճառով։
Հակառակ տարածված կարծիքին, Ռոբերտ Ամստերդամը ոչ մի կապ չունի Նիդերլանդների հետ, բացի իր ընտանիքի անունից, որն ունի հոլանդական արմատներ։ Նա երբևէ չի ներկայացվել կամ գրանցվել որպես Նիդերլանդների քաղաքացի կամ փաստաբան։
Իր պաշտոնական կայքէջում և վավերացված աղբյուրներում (օր.՝ Wikipedia, ամերիկյան և բրիտանական իրավաբանական ռեգիստրներ) հստակ նշվում է, որ Ամստերդամը Կանադայի քաղաքացի է և գործում է միջազգային իրավական դաշտում՝ կենտրոնանալով մարդու իրավունքների, բիզնես վեճերի և քաղաքական հետապնդումների գործերի վրա։
Այսպիսով, փաստացի տեղեկությունները վկայում են, որ Ռոբերտ Ամստերդամը Նիդերլանդներից չէ․ նա ամերիկա-կանադական ծագում ունեցող միջազգային փաստաբան է, որը ներկայումս պաշտպանում է Սամվել Կարապետյանի շահերը և հանդես է գալիս կտրուկ քննադատությամբ Հայաստանի ներկայիս իշխանությունների հասցեին։
Այն, որ նրա ազգանունը համընկնում է հոլանդական քաղաքի անվան հետ, պարզապես լեզվաբանական զուգադիպություն է, որը չպետք է շփոթության տեղիք տա՝ հատկապես քաղաքականապես զգայուն գործերի լուսաբանման ժամանակ։


Կոռումպացված պաշտոնյաներ

🇺🇳 2025 թ. փետրվարի 17-ին ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (UNWGAD) հրապարակեց թիվ 46/2024 եզրակացությունը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ։
Խմբի կարծիքով՝ Վարդանյանի կալանավորումը Ադրբեջանի կողմից կամայական չի եղել։
🔎 Սակայն Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր փորձագիտական կարծիքում բացահայտել է շահերի բախման լուրջ դեպք, որը կասկածի տակ է դնում ՄԱԿ-ի հանձնախմբի անաչառությունը։
💰 Պարզվել է, որ հանձնախմբի նախագահողը՝ Գաննա Յուդկիվսկան, հանդիսանում է Equity Law Firm ընկերության գործընկեր, որը Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։
Սա նշանակում է ուղղակի ֆինանսական կապ Ադրբեջանի հետ՝ այն երկրի, որը Վարդանյանի գործով հակառակ կողմն է։

ՄԱԿ-ի կանոններով, նման իրավիճակում պարտադիր է ինքնաբացարկը, սակայն Յուդկիվսկան՝
❌ Չի հայտնել SOCAR-ի հետ կապի մասին,
❌ Չի ներկայացրել ինքնաբացարկ,
❌ Եվ մասնակցել է թիվ 46/2024 եզրակացության պատրաստմանը։
🇦🇿 Ավելին, Յուդկիվսկայի ամուսինը՝ ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, ով
– մեղադրվում է կոռուպցիայի մեջ,
– ունի սերտ կապեր Ադրբեջանի հետ,
– և հրապարակայնորեն աջակցել է Ալիևի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում։
⚠️ Այս ամենը նշանակում է, որ Յուդկիվսկայի մասնակցությունը խախտում է՝
❌ ՄԱԿ-ի վարքագծի կանոնագիրը,
❌ WGAD-ի աշխատանքային մեթոդները,
❌ Եվ ՄԱԿ-ի աշխատակազմի շահերի բախման կանոնակարգը։
Այդ պատճառով թիվ 46/2024 եզրակացությունը պետք է դիտարկել որպես կասկածելի և կողմնակալ։
⚖️ ՄԱԿ-ը պարտավոր է անհապաղ վերանայել Ռուբեն Վարդանյանի գործը։
Անաչառությունը չի կարող լինել ընտրովի՝ այն արդարադատության հիմքն է։



Վատիկանում տեղի ունեցաւ Սուրբ Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյեանի և այլ Երանելիների Սրբադասման հանդիսաւոր արարողութիւնը

Վատիկան, 19 Հոկտեմբեր 2025 թ.
Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, Նորին Սրբութիւն Լեւոն ԺԴ. Պապին նախագահութեամբ, տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան նահատակ Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյեանի եւ ևս վեց Երանելիների Սրբադասման հանդիսաւոր արարողութիւնը։
Հայ Կաթողիկէ Եկեղեցին եւ համայն հայ ժողովուրդը խորը հուզմունքով եւ հպարտութեամբ նշեցին այս պատմական օրը՝ ի նշան հաւատքի, նահատակութեան եւ սիրոյ վկայութեան։
Արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Վարչապետը, ով ժամանել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ մասնակցելու Սուրբ Պատարագին եւ իր հարգանքը մատուցելու սուրբ հռչակուած հայ արքեպիսկոպոսին ու մյուս երանելիներին։
«Ժամանեցի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ ներկա գտնվելու Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությանը», – գրել է Վարչապետը իր պաշտոնական հաղորդագրության մեջ։
📖 Կարճ կենսագրական
Իգնատիոս  Մալոյեանը ծնած է 1869 թուականին Մարտին քաղաքում, ներկայիս Թուրքիոյ տարածքին։ Մանկութենէն ի վեր ցուցաբերած է խորը աղօթասիրութիւն և հաւատքի նուիրում։
1883-ին ընդունուած է Լիբանանի Զմմառի վանք՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքական Կղերական Միաբանութիւն։
1896-ին ձեռնադրուելով քահանա՝ ստացած է Իգնատիոս անունը եւ իր հովուական ծառայութիւնը շարունակած է Աղեքսանդրիա, Գահիրէ եւ Կ.Պոլիս քաղաքներուն մէջ։
1911-ին ընտրուած է Մարտինի Արքեպիսկոպոս։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին ձերբակալուած է իր քահանաներուն եւ հաւատացեալներուն հետ՝ մերժելով ուրանալ իր հաւատքը։
1915 թուականի Յունիսի 11-ին նահատակուած է՝ դառնալով հաւատքի վկայ եւ նահատակ։


***********

Այո, ցավոք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ևս մեկ պարտություն կրեց արտագնա խաղում։ Մեր թիմը Դուբլինում 0-1 հաշվով զիջեց Իռլանդիայի ընտրանուն, և չնայած մեր հավաքականի որոշակի պահերին ու պայքարին՝ հաշիվը փոխել չհաջողվեց։ Մինչ այդ մեր հավաքականը 2֊0 զիջել էր Հունգարիային։ Առաջիկա երկու հանդիպումներին` Հունգարիայի (տանը) և Պորտուգալիայի (դրսում) հետ դժվար թե հաջողվի մեր թիմին  հաղթահարել այս փուլն ու անցնել  աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

**************

15.10.2025/Նիդ.օրագիր/Anna Martirosyan

Հետաքրքիր փաստեր Նիդերլանդների Corpus մարդու մարմնի թանգարանի մասին.

1 Գտնվում է Նիդերլանդների Լեյդեն քաղաքի մոտ՝ Օեգստգեեստում։
2 Բացվել է 2008 թվականին։
3 Թանգարանի կարգախոսն է “Journey through the human body”։
4 Շենքը կառուցված է 35 մետր բարձրությամբ նստած մարդու ֆիգուրի ձևով։
5 Մուտքը սկսվում է ծնկից, այցելուները քայլում են մարմնի ներսով մինի վերելակով՝ մինչև ուղեղ։
6 Ցուցադրությունները ինտերակտիվ են՝ համակցված ձայնով, լուսային և մեդիա-էֆեկտներով։
7 Յուրաքանչյուր հատված ներկայացնում է մարդու օրգանային համակարգերից մեկը՝ մարսողական, շնչառական, արյունատար և այլն։
8 Ցուցադրվում են իրական չափի և շարժվող մոդելներ՝ օրինակ՝ beating heart կամ working muscles։
9 Թանգարանը համատեղում է կրթությունը և զվարճանքը՝ նպատակ ունենալով բարձրացնել առողջ ապրելակերպի մասին տեղեկացվածությունը։
10 Ցուցադրությունը հարմար է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, բայց մարդկանց հատուկ քանակով։
11 Յուրաքանչյուր այց տևում է մոտ 1 ժամ։
12 Թանգարանի վերջում գործում է առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ ինտերակտիվ գոտի։
13  Corpus-ը առաջին թանգարանն է աշխարհում, որը ամբողջությամբ նվիրված է մարդու մարմնի ուսումնասիրությանը այս ձևաչափով։
Հավաքեց` Anna Martirosyan-ը



Մեր հայրենակից Անահիտ Աղաբեկյանը (Anahit Aghabekyan ) Նիդերլանդական օրագրի հավատարիմ օգտատերերից է և տարածում է մեր նյութերը, որի համար շնորհակալ ենք: Սակայն Այլ  բանի մասին ենք ուզում հայտնել: Անահիտը նաև հետաքրքիր տեսանյութեր է պատրաստում նիդերլանդական կյանքից: Այժմ ներկայացնում ենք դրանցից մեկը` 
Ավտոտնակ ջրի տակ

Լուվրի թանգարանում տեղի ունեցած խոշոր գողությունը․ ինչ է հայտնի այս պահին
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Լուվրի թանգարանում տեղի ունեցած խոշոր գողությունը դարձել է համաշխարհային լրահոսի գլխավոր թեման։ Գողերն աչքի են ընկել բացառիկ կազմակերպվածությամբ և արագությամբ․ ընդամենը յոթ րոպեում նրանք կարողացել են դուրս բերել թանգարանի պատմական արժեք ունեցող զարդեր։
----------------------------------------------------------------------------
Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կողմիտեն:

Saturday, 18 October 2025

Եզակի ուխտագնացություն Մեսրոպ Մաշտոցի հիշատակն հավերժացնող Օշական գյուղից՝ դեպի նրա ծննդավայրը՝ Հացեկաց գյուղ

Օշականցիների բացառիկ նախաձեռնությունը՝  նոր ժամանակների առաջին ուխտը ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրի հետքերով

Հայ մշակույթի և հոգևոր կյանքի ամենասրբազան սյուներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, նորից միավորեց ժամանակը և տարածությունը։ Օշականից՝ այն գյուղից, որտեղ նա հանգչում է, մեկնարկեց բացառիկ ուխտագնացություն դեպի նրա ծննդավայրը՝ Արևմտյան Հայաստանի Հացեկաց գյուղ։ Այս ուխտը, որ կրում է խորհրդանշական անունը՝ «Ուխտն ի Մաշտոց», առաջինն է իր տեսակի մեջ և խոստանում է դառնալ ոչ միայն հոգևոր, այլև մշակութային երևույթ։ Ուխտը վերածվելու է վավերագրական ֆիլմի՝ հայաստանյան ճանաչված ռեժիսոր Արտակ Ավդալյանի ձեռագրով։


Նախաձեռնությունն առաջ է եկել Օշական գյուղի ամենահին տան՝ «Բունիկ» մշակութային թիմից՝  հեռուստալրագրող Արփի Սուքիասյանի և մշակութաբան Վարդուհի Գրիգորյանի գաղափարով։ «Բունիկը» տարիներ շարունակ աշխատում է ներկայացնել Օշականի պատմամշակութային շերտերը՝  կազմակերպելով ճանաչողական տուրեր, վարպետաց դասեր ու համայնքային նախաձեռնություններ։ «Բունիկը»  վերականգնում է Օշականի հին ավանդույթները, նախաձեռնել է մի ուղի, որն անցնում է ոչ միայն հողի, այլև հիշողության արահետով՝ վերակենդանացնելով Մաշտոցի հայրենիքի ոգին։ Այս անգամ նրանց նախաձեռնությունը դուրս եկավ գյուղի սահմաններից՝ վերածվելով ազգային մասշտաբի մշակութային առաքելության։


«Մեր նպատակն է՝ Օշականը կապել իր արմատներին։ Եթե այստեղ՝ Օշականում, հանգչում է ուսուցչապետը, ապա Հացեկացը նրա հոգու ծննդավայրն է։ Մեր ուխտը ճանապարհ է այդ երկու վայրերի միջև՝ դա հողի, հիշողության ու հավատի միացում է»,- ասում է Արփի Սուքիասյանը։

Ինչպես ասում են «ասածն արված է»: Կարճ ժամանակամիջոցում ձևավորվում է խումբը: Ուխտավորների  կազմում են «Բունիկցիներ» Արփի Սուքիասյանը, Վարդուհի Գրիգորյանը, վավերագրող ռեժիսոր՝ Արտակ Ավդալյանը, մասնակիցներ՝  Նորայր Գրիգորյանը, Գևորգ Խաչատրյանը, օպերատոր Բորիս Վարդանյանը և իհարկե Օշականի ակտիվ մշակութային զույգը՝  Տիգրան Խաչատրյանն ու Արմինե Հովհաննիսյանը, որոնք տարիներ շարունակ մասնակցում են նմանատիպ համայնքային և ճանաչողական նախաձեռնություններին։  Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ հավատը գործի հանդեպ։ Ինչպես ասում են նախաձեռնության կազմակերպիչները՝ «Սրանք այն դեմքերն են, որ փող չեն հարցրել։ Ասել են՝ լավ բան եք մտածել, սիրով կմիանանք»։

ՈՒխտավորները ճանապարհորդությունից առաջ  Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` հոգևոր հովիվ Տեր Վազգեն Հովհաննիսյանից ստացան  օրհնություն։ Նա  հանձնարարեց Օշականից վերցնել մի բուռ հող, տանելու Մաշտոցի ծննդավայր՝ Հացեկաց, և բերել այնտեղից հող, ջուր ու ցորեն՝ Օշականում աճեցնելու համար։

Տեր Վազգենի խոսքով՝ դա ոչ թե պարզապես խորհրդանշական ժեստ է, այլ կենդանի հավատքի գործողություն․ «Հացեկացյան հողը, ջուրը, ցորենը բերելու եք, որ Օշականում տեղ գտնեն։ Այդ ցորենը պիտի աճեցնենք սիրով ու հոգատարությամբ՝ ինչպես Մեսրոպն էր սերմանում գիտությունն ու հավատը։ Թող Մաշտոցի ծննդավայրի ցորենը աճի այնտեղ, որտեղ հանգչում է հայ գրի հիմնադիրը»։

Առաջին կանգառը՝ Հացեկաց․ վերադարձ արմատներին

Հացեկացը՝ երբեմնի հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, համարվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրն ու հայ գրի արարման խորհրդանիշներից մեկը։ Օշականցիները այստեղ կատարեցին հողի ուխտը՝ Օշականից բերած հողը խառնելով Հացեկացի հողին՝ միավորելով Մաշտոցի կյանքի սկիզբն ու հանգրվանը։


Նրանք Հացեկացից հավաքեցին մի պարկ ցորեն՝ Օշականում աճեցնելու և դրանից ստացված ալյուրով Բունիկում լավաշ թխելու համար։ Նախատեսվում է, որ այդ ցորենը դառնա նաև խորհրդանշական «թանգարանային սերմ»՝ ցուցադրվի Մաշտոցի հիշատակը կրող տարածքում։

Ավանդույթը շարունակվելու է․ Բունիկի նախաձեռնությամբ Թարգմանչաց տոնի օրը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն նվիրաբերվելու է Հացեկացյան ցորենից թխված 36 լավաշ՝ որպես հարգանքի խորհրդանշական ընծա։

Այս ամենը ոչ միայն հողային, այլև հոգևոր վերադարձ է․ դեպի արմատները, դեպի այն վայրերը, ուր ձևավորվել է Մաշտոցի տեսիլքը՝ հայ ժողովրդի լուսավորության համար։

Մաշտոցյան լեռը․ ճգնության քարանձավի լույսը. Բալու

Հացեկացից հետո ուխտավորների ճանապարհն ուղղվեց դեպի Բալու, ուր գտնվում է Սուրբ Մեսրոպ լեռը։ Ըստ պատմիչ Վարդանի՝ հենց այս լեռան քարանձավներից մեկում է Մաշտոցը յոթ շաբաթ ճգնել՝ Աստծուց խնդրելով հայոց լեզվի արժանի գրային համակարգ։ Ավանդությունը պատմում է, որ այդ քարանձավում նա տեսել է Հայոց այբուբենի տեսիլքը։



Ուխտավորների խոսքով՝ մութ ու երկար քարանձավի լռության մեջ նրանք զգացել են խորհրդավոր ներկայություն․

«Այնտեղ ամեն ինչ լուռ է, բայց այդ լռության մեջ ինչ-որ լույս կա՝ կարծես Մաշտոցի լույսը առաջնորդի։ Այս ուղին մեզ համար ոչ թե պարզապես ճամփորդություն էր, այլ ներսի լեռ բարձրանալ»։

Լեռան կատարին կանգնած է նաև Մենուա արքայի կառուցած ամրոցը, իսկ նրա փեշերին հոսում է Արածանին՝ մի հուշ՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում։

Եդեսիա․ հայ գրի գաղտնիքների քաղաքը

Ուխտի երրորդ կանգառն էր Եդեսիան՝ այն քաղաքը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը, ըստ Կորյունի «Վարք Մեսրոպ Մաշտոցի» աշխատության, ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող գրային համակարգերն ու թարգմանական փորձը։

Չորրորդ դարի Եդեսիան քրիստոնեական կրթության, գիտության և մատենագրության կարևորագույն կենտրոններից էր։ Այստեղ Մաշտոցը ծանոթացել էր ասորական և հունական տառերի կառուցման սկզբունքներին, սակայն երբեք չէր կրկնօրինակել դրանք․ նա ստեղծել էր մի ամբողջությամբ նոր՝ հայ հոգեկերտվածքին հարիր գրային համակարգ։

Ուխտավորների համար Եդեսիան ոչ միայն պատմական կանգառ էր, այլ նաև խորհրդանշական վերապրում՝  լինել այն վայրում, որտեղ սկիզբ էր առել հայ ինքնության ամենակարևոր տարրը՝ գիրը։

Այստեղ ծնվեց նաև մի նոր միտք․ Մաշտոցյան այբուբենով շարֆը, որը խմբի անդամները տարան իրենց հետ՝ որպես դրոշ։

«Այբուբենն ինքնին մեր դրոշն է։ Ժամանակն է, որ մենք ունենանք այբուբեն-դրոշ, որը միավորում է ոչ թե տարածքներ, այլ լեզու և հավատ», - նշում է Վարդուհի Գրիգորյանը։

Սամոսատ․ գիտության քաղաքը, որ մնաց ջրի տակ

Ուխտի հաջորդ կանգառը եղավ Սամոսատը, հին Ասորիք աշխարհի գիտական հզոր կենտրոններից մեկը։

Սակայն այսօր հնագույն Սամոսատը գրեթե գոյություն չունի․ այն ջրի տակ է մնացել՝ թուրքական իշխանությունների կողմից 1990-ականներին կառուցված ջրամբարի հետևանքով։

Այսօր միայն մի փոքրիկ հողակտոր է հիշեցնում այն քաղաքը, որտեղ Մաշտոցը ուսումնասիրել է գրերի գաղտնիքները։

«Դա ցավոտ տեսարան էր։ Քաղաքակրթության բնօրրանը՝  ջրի տակ։ Բայց մենք կանգնած էինք այնտեղ՝ ի հիշատակ այն բանի, որ ոչ մի ջուր չի կարող խեղդել Մաշտոցի լույսը»,- ասում են ուխտավորները։

Վերադարձ դեպի Օշական․ նոր սկիզբ

Ուխտավորները Օշական են վերադառնում՝ իրենց հետ բերելով Հացեկացյան հող, ջուր ու ցորեն։ Այս սուրբ խորհրդանիշներն արդեն պատրաստվում են տեղ գտնել Օշականում՝ Մաշտոցի անվան թանգարանում և Բունիկի մշակութային տարածքում։ Հացեկացյան ցորենը ոչ միայն կցանվի Օշականի դաշտերում, այլև կդառնա բունիկյան հացերի և լավաշների հիմքը։
Այս նախաձեռնությամբ Բունիկը նպատակ ունի վերակենդանացնել ոչ միայն ավանդույթը, այլև հավատքը․


«Երբ Մաշտոցի ծննդավայրի ցորենը աճի Օշականում, դա կլինի մեր նոր Մաշտոցյան արածարանն ու մեր ազգային լույսի վերածնունդը, դա կլինի ոչ թե պարզապես բերք, այլ հայոց գրի և հիշողության վերածննդի նոր հոգևոր հունձք»,-ասում է Արփի Սուքիասյանը։
Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են՝ «Ուխտն ի Մաշտոց»-ը շարունակություն կունենա։ Առաջիկայում նախատեսվում է բաց ձևաչափի ուխտագնացություն, որին կարող են միանալ Հայաստանից և Սփյուռքից բոլոր նրանք, ովքեր ուզում են անձամբ քայլել Մաշտոցի հետքերով։ Դա կլինի Հայաստանն ու Սփյուռքը միավորող մշակութային առաքելություն:
Այս բացառիկ ուխտը հիշեցնում է, որ Մաշտոցը միայն անցյալի մեծություն չէ, այլ հայ ինքնության և լեզվի պահապան` յուրաքանչյուրիս ներկայիս կենդանի ուղեկիցը:
Վավերագրական ֆիլմը, որը պատրաստվում է ռեժիսոր Արտակ Ավդալյանի կողմից, նպատակ ունի ներկայացնելու ոչ միայն ուխտի ուղին, այլև դրա խորհրդանշական խորքը՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող հավատքի պատմություն ու շատ լավ է, որ նախաձեռնության մասնակիցների թվում են նաև գրող, արմատներով հացեկացի Նորայր Գրիգորյանը և պատմական Արևմտյան Հայաստանի գիտակ Գևորգ Խաչատրյանը, որոնք իրենց գիտելիքով ու պատմական հիշողությամբ հարստացրել են այս ճանապարհորդությունը։
Օշականցիների «Ուխտն ի Մաշտոց» նախաձեռնությունը առաջին անգամ իրագործեց այն գաղափարը, որը դարեր շարունակ անիրագործելի էր թվում՝ միավորեց Մաշտոցի հանգչավայրն ու ծննդավայրը։ Մեսրոպյան գրերը սոսկ տառեր չեն, նաև աղոթք են, իսկ մեր լեզուն՝ ոչ միայն խոսք, այլ հավատ է։ Երբ Օշականում բուսնի Հացեկացյան ցորենը, երբ Բունիկում այդ ցորենից թխվի առաջին լավաշը, դա կլինի վկայություն, որ Մաշտոցը ոչ թե անցյալն է, այլ ներկան՝ մեզ բոլորիս միավորող խորհրդանիշը։
Եվ երբ հայությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, մի օր կրկնի այս ճանապարհը՝ Օշականից դեպի Հացեկաց, դա կդառնա ոչ թե ճանապարհորդություն, այլ վերադարձ տուն՝ դեպի այն տունը, որտեղ ծնվեց Հայոց գիրը, և որտեղ ապրում է Մեսրոպ Մաշտոցի լույսը։

ՈՒխտագնացությանը Օշականից Հացեկաց, հետևեց, գրի առավ` Վահան ԱՄԱՏՈՒՆԻՆ


📍 «Ուխտն ի Մաշտոց» նախաձեռնության առաջին նախաձեռնողներն են.

Հիմնադիրներ՝ Արփի Սուքիասյան, Վարդուհի Գրիգորյան
Ռեժիսոր՝ Արտակ Ավդալյան
Մասնակիցներ՝ Տիգրան Խաչատրյան, Արմինե Հովհաննիսյան, Նորայր Գրիգորյան, Գևորգ Խաչատրյան, օպերատոր Բորիս
Վարդանյան

Կազմակերպիչ հարթակ՝ Բունիկ / Bounik, Օշական

Լուսանկարները` Բորիս Վարդանյանի և ուխտագնացության մյուս մասնակիցների




Հուշ-ցերեկույթ՝ Գագիկ Աթաբեկյան-69, «Մաշտոց» ՀԿ-30

Վաստակաշատ մանկավարժ, հասարակական անվանի գործիչ, հրատարակիչ, «Մաշտոց» ՀԿ-ի նախագահ, «Մաշտոց» հանդեսի նվիրյալ խմբագրապետ, Երջանկահիշատակ Գագիկ Աթաբեկյանին (ԳԱԳԱԹ) նվիրված Հուշ-ցերեկույթը Հայաստանի գրողների և ժուռնալիստների միության Լոռու մարզային բաժանմունքների, «Մաշտոց» ՀԿ-ի խորհրդի անդամների նախաձեռնությամբ կայացավ Լոռու մարզայինb գրադարանի հյուրընկել հարկի ներքո:

Ցերակույթը վարեց Հայաստանի գրողների և ժուռնալիստների միության Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Համառոտ ներկայացնելով և արժանվույնս գնահատելով կրթության, գրահրատարակման, լրագրողական և այլ բնագավառներում Գ. Աթաբեկյանի ազգաշահ գործունեությունը, նա խոսք ասելու իրավունք վերապահեց տողերիս հեղինակին:

Նախ հիշեցրի, որ Գագիկ Աթաբեկյանը ծնվել է հայոց մեծագույն տոներից մեկի՝ Թարգմանչաց տոնի օրը, որը, թերևս, նրա ամենասիրելի տոներից ամենանախընտրելին էր: Գիտակցելով, որ գրերի գյուտից հետո լայն թափով ծավալվող ու մեծ զարգացում ապրող թարգմանչական արվեստը հայ ազգին բերեց այն բացառիկ հնարավորությունը, որով գիր ու գրականությամբ, պատմագրությամբ, փիլիսոփայական երկերով հռչակված ազգերի մեջ Հայն էլ ունեցավ իր ուրույն ու արժանապատիվ տեղը: Ահա ինչու նա տոնին նախապատրաստվում էր հանգամանորեն, որևէ արժանահիշատակ գործով, միջոցառմամբ էլ նշանավորում այն: «Մաշտոցը» վերելքի ճանապարհին Այսպես վերնագրեցի ասելիքս, այն հաստատ համոզմամբ, որ նրա ստեղծած ՀԿ-ն, սիրելի դարձած ամսագիրը չեն դադարեցնելու իրենց գործունեությունը, շարունակելու են լեգենդար սկզբնավորում ունեցողվերելքի ճանապարհը: 30 տարի առաջ ստեղծվեց «Մաշտոց ՀԿ-ն, որին հետևեց լույս տեսնել «Մաշտոց» Լոռվա մշակույթ» կրթամշակութային հանդեսի առաջին համարը: Մի հոբելյանի առթիվ շնորհավորական առաջին ուղերձը «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանից էր:

-Գրավոր խոսքն արժեքավոր երևույթ է և իր հետքն է թողնում մշակույթի պատմության մեջ: Հանդեսի առաքելությունն այդ առումով առանձնահատուկ է , որովհետև ծնունդ առավ ծանր ժամանակահատվածում, երբ թերթեր ու ամսագրեր էին փակվում, և գրավոր խոսքի յուրահատուկ վակուում էր առաջացել:Պարբերականում ներկայացվում են հայտնի ու նորահայտ ստեղծագործող արվեստագետներ, հայագետներ, ուսուցիչներ և այլ ոլորտի մասնագետներ: Ուրախությամբ կարող ենք արձանագրել , որ «Մաշտոցը» վերելքի ճանապարհին է և իր նոր ու հետաքրքիր հրապարակումներով դեռ ավելի մեծ լսարաններ պիտի հավաքի իր շուրջը,-ոգևորիչ այս խոսքերով հարգարժան խմբագիրն արժևորեց շնորհավորանքը:

 Անկեղծ, ջերմ ու հուզիչ է երիտասարդ երաժիշտ, քանոնահար , միջազգային փառատոների դափնեկիր Մարիաննա Գրիգորյանի շնորհավորական խոսքը.

-Բացում եմ հանդեսի թիվ 58 համարը և, այ քեզ հրաշք... ես ներկայացված եմ քանոն նվագարանով հանդեսի շապիկին և «Հայուհին իր քանոնի պես հնչեղ» վերտառությամբ հոդվածով: Նման պատվի ես դեռ չէի արժանացել:

Կորցրել էի խոսելու ընդունակությունս , արցունքները հոսում էին այտերիցս, հուզմունքս անասելի էր...Շատ պարտավորեցնող է, մեծ պատիվ է, մտածում եմ՝ ես հիմա ինչ պետք է անեմ, որ արժանի զավակը լինեմ իմ երկրի ու հայ մշակույթի»:

Երախտագետ քանոնահարուհին հիշատակում է նաև թիվ 80-ում «Քանոնի ոսկեմատիկ քրմուհին» հոդվածը՝ դարձյալ իր մասին, և հպարտությամբ տեղեկացնում, որ երկու հոդվածներն էլ մեծ արձագանք են գտել սփյուռքի հայության շրջանում, այն իրենց էջերում վերատպել են Հունաստանի «Ազատ օր», Լիբանանի «Արարատ» ու «Ազդակ», Իրանի «Ալիք», Մոնրեալի «Ապագա» և «Հորիզոն», Թուրքիայի «Մարմարա», Կահիրեի «Յուսաբեր» և այլ պարբերականներ:

«Մեծածավալ ու շռայլ շտեմարան՝ մտքի, խոսքի, գրի, ապրած կյանքի, վաստակի, սերունդներ կրթած ու ճանապարհ տված՝ ահա այսպիսին են «Մաշտոցն» ու նրա խմբագրապետը». այս դիպուկ գնահատանքով է քանոնահարուհին ավարտում իր երախտագիտության խոսքը, խոսք, որի տակ իրենց ստորագրությունը սիրով կդնեն բազմաթիվ թե երիտասարդ, թե մեծահասակ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, վաստակաշատ այլ այրեր ու տիկնայք:

«Մաշտոց» հանդեսի ծնունդն աշխարհ եկող մանկան ծնունդի նման դժվարին, բայց և սպասելի-ուրախալի էր: Այն մտահղացավ, հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը դարձավ վաստակաշատ ուսուցիչ, մշակույթի նվիրյալ, հրատարակիչ Գագիկ Աթաբեկյանը: Այդ մասին, թե ինչպես «հանկարծակի ձեռնամուխ եղավ գործունեություն ծավալել իր համար անսովոր, իր մասնագիտությանից հեռու մի նոր բնագավառում» (սա իր խոսքերն են), Նա գեղարվեստորեն անպաճույճ լեզվով հրաշալի է ներկայացրել «Երեկ լավ էր, քան վուր էգուց» նովելային վերջաբան ունեցող պատմվածքում: Այն տպագրված է «Մաշտոցի» -ում: Գագիկ Աթաբեկյանը ֆիզիկայի ուսուցիչ է, ով դեռևս ուսանողության տարիներին ինստիտուտի ղեկավարության, ժողկրթբաժնի խնդրանքով կամավորության հիմունքով աշխատել է Սպիտակի թիվ 4 դպրոցում:

Ծառայել է ԽՍՀՄ բանակում, զորացրվել կոմկուսի անդամատոմսը գրպանում և անմիջապես աշխատանքի անցել Կիրովականի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ:

Պատահաբար եմ տեղեկացել, որ նաուշագրավ հաջողություններ է ունեցել գիտահետազոտական աշխատանքների բնագավառում: Պոլիմերային սոսինձների գործարանի կարևոր բաժիններից մեկի այն ժամանակ նրա ղեկավար, այժմ Վանաձորի համալսարանի պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը մի առիթով ինձ տեղեկացրեց, որ Գագիկ Աթաբեկյանը արտոնագրված երկու գյուտի հեղինակ է, նրա գյուտերը տեխնիկական, կամ որ նույնն է, ֆիզիկայի բնագավառին վերաբերող գյուտեր են, որոնք նպաստել են պոլիմերային սոսինձների արտադրության և իրացման խնդիրների իրագործմանը: Ցերեկույթին այն օրերի համատեղ աշխատանքի մասին հետաքրքիր հուշերով էլ հանդես եկավ հարգարծան պրոֆեսորը:

Արգասաբեր է եղել նրա 15-ամյա գործունեությունը ՀՀ ԿԳ նախարարության թիվ 45 պրոֆտեխուսունարանում : Այդ մասին էլ ուշագրավ մանրամասներ հաղորդեց, գնահատանքի խոսք ասաց նրա ընկեր, բանաստեղծ Գագիկ Խաչատրյանը, ով այդ տարիներին ևս աշխատել է նույն ուսհաստատությունում, որի ընթացքում է հաստատվել նրանց անդավաճան ընկերությունը:

1995թ.-ին Գ. Աթաբեկյանը ստանձում է Վանաձորի ամենահեղինակավոր՝ թիվ 1 միջնակարգ դպրոցի, տնօրենի պարտականությունը: Երիտասարդ էր, եռանդով ու նոր մտքերով լեցուն: Նա դպրոցի հեղինակությունը նոր բարձունքի հասցրեց: Բավական է միայն մի փաստ հիշատակել. Նրա կամքով թիվ 1 դպրոցը իր թևերի մեջ էր առնում այսպես կոչված «դժվար դաստիարակվող» այն երեխաներին, որոնք տարբեր առիթներով ազատվել-վտարվել էին այլ դպրոցներից: Ու դպրոցի հանրույթը ջանք չէր խնայում նման սովորողներին վերադաստիարակելու, վերակրթելու և կյանքի ճիշտ ուղու վրա կանգնեցնելու ընթացքում: Պատահական չէ, որ դեռ հեռավոր 1996թ. Լոռու մարզում նա ստեղծեց առաջին կրթահամալիրը: Այդ օրերի մասին էլ անկեղծ ու ջերմ հուշեր պատմեց նույն դպրոցի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանը: 2001թ. նա ընտրվեց «Սանահին» կառավարման ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, լինելով կառավարման հոգեբանության և վարչական իրավունքի ամբիոնի դասախոս, պատվավոր պրոֆեսոր:

2006թ. ծառայության անցավ ՀՀ ԿԳն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում, ապա տնօրեն նշանակվեց Ձորագյուղի, Չկալովի դպրոցներում: 2013թ.- ից Վանաձորի «Մաշտոց» հրատարակչության տնօրենն էր:

Տարբեր բնագավառում նրա եռանդուն, նվիրվածությամբ լեցուն, ժողովրդաշահ գործունեության մասին խոսում են հենց թեկուզ տարբեր գերատեսչությունների և կառավարական տարբեր օղակների կողմից նրա ստացած պարգևները, պատվոգրերը, շնորհակալագրերը, մեդալները, կոչումները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ վաստակի արժանի գնահատանք:

Պատմում է ինքը՝ Գագիկ Աթաբեկյանը. «1995թ. ՆՍՕՏՏ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրn հովվական առաջին այցը կատարեց Վանաձոր: Վեհափառն օրհնեց իր նախորդի՝ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի անունը կրող դպրոցը և հավաստիացրեց. «Դպրոցը հոգևոր երևույթ է , որը կայանում է աշակերտների հոգիներում և սրտերում»: Նա խոստացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օժանդակությունը բերել դպրոցի երկրաշարժից տուժած մասնաշենքի ամրացման և վերակառուցման գործին: Նրա այցից հետո դպրոցում ծնունդ առավ կրթասիրաց նպատակ, որն իրագործելու համար 1995թ. ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվեց «Մաշտոց» հիմնադրամը, որի առաքելությունն աղետի գոտու կրթադաստիարակչական հաստատությունների, շենքերի ու շինությունների ամրացման, վերակառուցման ու նորոգման գործին և կրթության ու մշակույթիզարգացմանը նպաստելն էր: Այդ խնդիրները վեր հանելու և հանրայնացնելու նպատակով «Մաշտոց» հիմնադրամը նախաձեռնեց և 1997թ.-ից սկսեց հրատարակել «Մաշտոց» հանդեսը: «Ես ակամա դարձա խմբագրապետ, հետագայում հիշում է նա»:

Այդ աշխատանքը դարձավ ոչ միայն պատվի խնդիր, այլև սիրելի ու նվիրական գործ: Խմբագրակազմում ընդգրկվեցին ոչ միայն Լոռու մարզի, այլև հանրապետության ճանաչված մտավորականներ, գրողներ, լրագրողներ, նկարիչներ, կրթության և գիտության բնագավառներիերևելիներ: «Մաշտոցը» դարձավ մի հանդես, որն այսօր կարևոր դերակատարություն ունի հայագիտության զարգացման, կրթության համակարգի բարեփոխումների լուսաբանման, ժամանակակից արվեստի ևգրականության մտքի տարածման, համամարդկային արժեքների պահպանության, հասարակայնությանը պետական կրթամշակութային քաղաքականությանն իրազեկելու, Հայաստանում քաղաքացիական հասարակայնության ձևավորմանը նպաստելու գործում»: Այսօր մենք ունենք հանդեսի գրեթե 100-ի հասնող համար: Դա հաստատապես մեծ, տիտանական աշխատանքի արդյունք է, եթե հաշվի առնենք տպագիր լրատվամիջոցների առջև ծառացած դժվարությունները, իսկ եթե գումարենք և այն, որ թավշյա անվանված հեղափոխությունից հետոլիովին դադարեցվեց «Մաշտոցին» ևս տրամադրվող պետական աջակցության խղճուկ միջոցները, պատկերն առավել պարզ կդառնա: Հրատարակված համարները ժողովելով «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել ստվարածավալ 9 հատոր, որոնց օրինակներն իրենց պատվավոր տեղն են գրավել Մեսրոպ Մաշտոցի անվան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարաններում, ՀՀ նախագահի և ազգային գրադարաններում, մի շարք թանգարաններում և հայագիտական կենտրոններում: «Մաշտոց» հկ-ն հիմնադրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» հեռուստառադիոխմբագրությունը, համանուն նախասիրական դպրոցը, հրատարակչությունը, «Մաշտոց» հանդեսի հավելված «Կանաչ Լոռի» բնապահպանական ամսագիրը:

Ակնածանքով պիտի խոսենք նաև «Մաշտոց» ՀԿ-ի «Հայ դպրության և առաջին ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի թանգարան» հիմնարկի, գրադարանի և գեղարվեստական ֆոնդի մասին, ֆոնդ, որն ունի շուրջ 150գեղանկար՝ հանրապետության և Լոռու ճանաչված գեղանկարիչների գործեր, որոնք ցուցադրվում են, իսկ վերատպությունները զարդարում են «Մաշտոցի» շապիկները: 1998թ. սահմանվեց «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ՝ ի երախտագիտություն Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի: Մեդալի առաջին օրինակն ընծայվեց ՆՍՕՏՏ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսին, ում օրհնությամբ ծնունդ էր առել կրթահամալիրը և բարեսեր ներդրումով կառուցվել կրթահամալիրի «Մաշտոց» նախասիրական դպրոցի մասնաշենքը: «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել 30հեղինակի ստեղծագործությունների ժողովածուներ: Գագիկ Աթաբեկյանի Մեծ աշխատանքը գնահատվել է: Կրթամշակութային գործիչը, ՀՀ մշակույթի, կրթության, գիտության նախարարությունների Ոսկե, Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեեդալների ասպետը արժանացել է նաև ՀՀ ԱԺ պատվոգրի և պետական ու հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների մեդալների, պատվոգրերի ու շնարհակալագրերի:

Գագիկ Աթաբեկյանի անդուլ գործունեությունը, նրա ստեղծած «Մաշտոց» ՀԿ-ն, համանուն հանդեսը իրենց լուսավոր հետքն ունեն հայ մշակույթի ու դպրության պատմության մեջ, այդ անունները արդեն իսկ ոսկե տառերով են գրված հայոց պատմության անմոռաց էջերում:

Ելույթի վերջում ներկաների համար ընթերցեցի ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանի և Էկոլոգիայի պրոֆեսոր, Բանաստեղծ Սահակ Կավես-Զարիշի շնորհավորական ուղերձները: Համատեղ աշխատանքի, համագործակցության ընթացքում իրենց ստացած տպավորությունների մասին խոսեցին, հետաքրքիր հուշեր պատմեցին ու Գագիկ Աթաբեկյանի վաստակն արժանիորեն գնահատեցին նաև ընկերները, գործընկերներն ու համախոհները՝ Վանաձորի պետհամալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը /(Գագիկ Աթաբեկյանն իր սովորույթի համաձայն հատուկ անվանումով նրան «կնքել է» որպես Թերեզա Գանդի), «Արվեստագետ» ՀԿ-ի նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը հուզիչ խոսքից հետո տեղեկացրեց ՀԿ-ի խորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Գագիկ Աթաբեկյանը հետմահու արժանացել է սահմանված «Պատվավոր Հայ» տիտղոսին, լրագրող Սամվել Դուրինյանը,     լուսանկարիչ Էմիլ Յավրյանը:Իրենց սիրելիի վաստակի գնահատությունն էր, միջոցառման կազմակերպիչների մասին շնորհակալական խոսքեր էին կնոջ՝ ԱնահիտՂազարյանի, դստեր՝ Մարիամ Աթաբեկյանի եզրափակիչ ելույթները:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ