The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 22 February 2023

Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և մերժեց Ադրբեջանին

 Լուսանկար՝ Ani Nazarian-ի

22.02.2023 Haaga/Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

-------------------

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին:

Որոշման մեջ նշված է, որ դատարանը չի համարում, թե Ռասայական խտրականությունների բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ականազերծում իրականացնելու հնարավորություն տալու կամ ականներ տեղադրելը դադարեցնելու հարցում: Ադրբեջանը դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց կտան, թե ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքները:

Դատարանը  եզրակացրել է, որ Կանոնադրության 41-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր միջոցների կիրառման պայմանները բավարարված չեն:

Հ.Գ֊Եղիշե  Կիրակոսյանի մեկնաբանությունը

https://youtu.be/RQxZT7N38V8


Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:

Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանի նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական  պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը: Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:

Դատարանը, բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն առ այն, որ «Ադրբեջանը ապահովել և հանձնառություն է ստանձնում շարունակել ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը», շեշտեց, որ այդ հավաստիացումներն ամբողջությամբ չեն վերացնում անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, որն առաջացել է Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարմամբ: Հետևաբար, դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝

✅ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

❎ Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանը միաձայն ամբողջությամբ մերժեց այդ պահանջները: 

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։


https://www.facebook.com/photo?fbid=718767453259697&set=a.140187484451033


Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands ) երեկ նիդերլանդերեն լեզվով մամլո հաղորդագրություն է տարածել` հղում անելով

Արդարադատության միջազգային դատարանի  կայքը։ Այն երեկ հրապարակել է նաև Նիդ.օրագիրը։ Այժմ հայերեն թարգմանությունը։



ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

• Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը

Հաագա, 22 փետրվարի 2023 – Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Այսօր կեսօրին Հաագայում Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել անցումը։

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը անհնարին դարձրեց մուտքը, Հայաստանը դիմել էր Արդարադատության Միջազգային դատարան՝ միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա:

ԴԱՏԱՐԱՆԸ,

Տասներեք կողմ ձայներով՝ երկու դեմ,

Նշում է հետևյալ ժամանակավոր միջոցը.

Մինչև գործի վերջնական որոշումը և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնարկում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկայնքով: Լաչինի միջանցքը երկու ուղղություններով»։

https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20230222-ORD-01-00-EN.pdf?fbclid=Iw


Նիդերլանդական մամուլը (rd nl,   nrc. nl և այլ) բավական անկողմնակալ ու օբյեկտիվ ներկայացրել են երեկվա Արդարադատության դատարանի վճիռը։ Կարդում ենք.


Ադրբեջանը պետք է բաց թողնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ մուտքի ճանապարհը. Այդ մասին չորեքշաբթի օրը որոշել է Միջազգային դատարանը։ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանում, սակայն այն բնակեցված է և կառավարվում էթնիկ հայերի կողմից ։ Դեկտեմբերին  Լաչինի Պոստ անունով երթուղին արգելափակվել էր ենթադրյալ բնապահպանների կողմից։ Թեև ակնարկներ կային, որ այդ շրջափակումն իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, այդ երկիրը հերքել է իր առնչությունը։

Հայաստանը այնուհետև Ադրբեջանին դատի տվեց` դիմելով Արդարադատության միջազգային դատարան՝ հայերի նկատմամբ խտրականության համար:  Հայաստանի դիմումի համաձայն՝ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն այլևս չի կարողանում սնունդ և դեղորայք ստանալ։ Միավորված ազգերի կազմակերպության Գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի. Ադրբեջանն էլ իր հերթին դատի էր տվել Հայաստանին խտրականության համար։ Դատարանը այսօր էլ դրա վերաբերյալ որոշում կայացրեց՝ այդ մեղադրանքը կարճվել է։

Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավն արդեն 35 տարի հակամարտությունների աղբյուր է երկու երկրների միջև։ Թեև տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, այն վիճարկվում է անկլավում ապրող էթնիկ հայերի կողմից: 2020 թվականի վերջին հակամարտությունը կրկին բռնկվեց, որի արդյունքում վեց շաբաթ տևած պատերազմում զոհվեցին հազարավոր մարդիկ: Հետագայում Ադրբեջանը վերահսկողություն ձեռք բերեց ինքնահռչակ հանրապետության որոշ հատվածների վրա։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը պետք է երաշխավորեր տարածաշրջանում խաղաղությունը։ Ինչպես Եվրոպան, այնպես էլ  մյուս երկրները միջնորդում են երկու երկրների միջև խաղաղ բանակցություններում:

https://www.facebook.com/photo/?fbid=649678573830207&set=a.525471942917538



Tuesday, 21 February 2023

Փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի միջազգային օրն էր



Ալմելո քաղաքի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»  կիրակնօրյա դպրոցը այս տոնը և գիրք նվիրելու տոնը մեծ շուքով նշեց կիրակի օրը՝ փետրվարի 19-ին։ Տոնական հանդեսը սկսելուց առաջ ներկայացվեց Հոլանդական Nofam ընկերության կողմից նախաձեռնած մի նախագիծ, որը հովանավորում է Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների  50 երեխաների կրթության ու զարգացման  մարդասիրական ծրագիրը։ 

Նպատակն այն է, որ օրեկան €1 հատկացնելով (ստացվում է ամսեկան €30), կարելի է որդեգրել մեկ երեխայի հովանավորությունը և նրա հետ կապ պահպանելով, դեր ունենալ այդ երեխայի կյանքում։ Նպատակը նաև այն է, որ կամուրջ ստեղծվի Հայաստանի երեխաների և Հոլանդիայի իրենց հովանավորող ընտանիքի հետ։

Ցերեկույթի մասնակիցներից շատերը հենց այդ օրը լրացրին սեղանին դրված թերթիկները և հովանավորության պարտականություն ստանձնեցին։ 

Ուրիշներն էլ իրենց հեռախոսների վրա բեռնելով Nofam App -ը, որոշեցին այդ միջոցով  կատարել ամսեկան €30-ի փոխանցումը և հովանավոր դառնալ որևէ երեխայի։ Բարեգործական այս ծրագիրը շարունակում է ընդլայնվել նաև այլ շրջանակներում։  

Ցերեկույթից առաջ էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցում 

Խաժակ Արք. Պարսամյանը  Բուն բարիկենդանի առիթով պատարագը 

նախագահելուց հետո շնորհավորեց և օրհնեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց Քահանա Բաղդասարյանին և  եկեղեցական նորընտիր խորհրդի մյուս 7անդամներին։










Monday, 20 February 2023

Կարևոր ու սպասված տոն Նայմեխենում

 


Կրկին շատ կարևոր ու սպասված տոն էր Նայմեխենի  «Միացյալ Հայերը Հոլանդիայում»     միության`  Վան կիրակնօրյա դպրոցու։ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին հաջորդող այս օրերին  դպրոցը մեծ շուքով  ու արժանավայել Նշեց  Մայրենի լեզվի օրը։  Այն հագեցված էր  Թումանյանական  շնչով,  նրա ստեղծագործությունների կատարումները դպրոցի սաներն ու մանկավարժներն  ամենայն  բծախնրորեն ու պատասխանատվությամբ էին   նախապատրաստել։  Դա  երեխաների երախտագիտությունն ու  մեծագույն հարգանքն էր  Ամենայն Հայոց բանաստեղծին, երախտիքի ու շնորհակալանքի խոսքը` մեծ Վարպետին, նաև սերունդներին փոխանցվող նրա թանկ ժառանգության պահպանման գնահատանքն ու սերը կար 

 - Դուք շարունակում եք ապրել մե'ր մեջ ու մե' զ համար, սիրելի' Հովհաննես Պապիկ, ֊ ասում էին դպրոցի երեխաները։ 

Մայրենիի տոնը ստացվեց։ Միջոցառման մասնակիցները ու հատկապես դպրոցի սաները տպավորիչ ու հիշարժան օր ունեցան։

Լուսանկարներում` պահեր միջոցառումից։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid08qe2h1ri6Whmh2uohTFGQ7hmxu5HHXWBeNYsjszkyt5P7yWPcxWQG9SayWyZDQZKl





Sunday, 19 February 2023

Ի՞նչ իմանար ամենայն հայոց բանաստեղծը

 

Ի՞նչ իմանար ամենայն հայոց բանաստեղծը, որ կյանքն այդպես էր դասավորվելու

«Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երեխա: Եթե իմ յուրաքանչյուր զավակ ինձ պես մտածի՝ կունենամ 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտածեն՝ կունենամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո, միայն ինձնից 1 000 000 (մեկ միլիոն) հայ կծնվի ...»

(Հատված - միտք՝ ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ավետիս Ահարոնյանին ուղված Հովհաննես Թումանյանի նամակից):

Ամենայն հայոց բանաստեղծ, մեծագույն հայրենասեր և հումանիստ Հովհաննես Թումանյանը տասը զավակների հայր էր, նա ուներ չորս որդի և վեց դուստր: Ցավոք, ճակատագիրը անողոք գտնվեց Թումանյանի որդիների հանդեպ. նրանցից մեկը զոհվեց Վանում, իսկ երեքը՝ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան ու գնդակահարվեցին, նրանք չորսն էլ անգամ գերեզման չունեցան:

Լուսանկարներում՝ Հ. Թումանյանը,  Թումանյանի ընտանիքը, Ավետիս Ահարոնյան֊Թումանյան։




Saturday, 18 February 2023

Փարիզի «Esplanade d'Arménie»-ում տեղադրվել է հատուկ ցուցանակ

 

Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, Փարիզի կենտրոնում գտնվող Հայաստանի էսպլանադում («Esplanade d'Arménie») տեղադրվել է հատուկ ցուցանակ՝ պատրաստված Փարիզի քաղաքապետարանի պատվերով՝ Փարիզի հանրային վայրերում 19-րդ դարի ավանդական ցուցանակների և դրանց զարդանախշերի ճշգրիտ վերարտադրությամբ, ինչը խիստ հազվադեպ է հանդիպում վերջին տասնամյակների ընթացքում։

Փարիզի սրտում գտնվող այս ընդարձակ էսպլանադը Հայաստանի անունով է անվանակոչվել 2021 թվականի հոկտեմբերին՝ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ։ Պաշտոնական և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից։   

Էսպլանադի տարածքն իր մեջ ամփոփում է նաև դեռևս 2004 թվականից նույն տարածքում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտաս վարդապետի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։ Հարելով Սենա գետին՝ Հայաստանի էսպլանադը գտնվում է Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցու հարևանությամբ։





Monday, 13 February 2023

Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը


Այսօր Մաստրիխտում (12.02.2023) լրացավ Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը։ Այս կապակցությամբ մատուցվեց Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ , Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ Այդ մասին դեռ առավել մանրամասն կանրադառնանք։ Պատարագից հետո հրավիրվածները ճաշակեցին օրհնված մատաղը։


—————
Երեկ, փետրվարի 12-ին Մաստրիխտում և շրջակայքում բնակվող հոլանդահայությունը մեծ հանդիսությամբ նշեց քաղաքի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու օծման 10-ամյակը։ Տոնախմբության առիթով Մաստրիխտ էր ժամանել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռի Սբ․ Էջմիածնի ներկայացուցիչ, Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Առավոտյան ժամը 11-ին հայ հավատացյալներով լի եկեղեցում մատուցվեց Սբ․ Պատարագ, որի ընթացքում Սրբազան Հորը սպասավորեց Բելգիայի Լիեժ քաղաքի Հայոց հովիվ, Հոգշ․ Տ․ Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանը։ Ներկա գտնվեց նաև Մաստրիխտի՝ հայազգի սուրբ Սրբատիոսի անունը կրող՝ Սբ․ Սերվատիուս կաթոլիկ մայր եկեղեցու լուսարարրապետ, Հայր Ջոն Դաուզընբերգը։
Պատարագի ավարտին Սրբազան Հայրը օրհնեց տոնախմբության առիթով պատրաստված մատաղը։
Այնուհետ, բոլորը տեղափոխվեցին հյուրասիրության սրահ՝ ճաշակելու օրհնված մատաղը և վայելելու տոնախմբության երաժշտական հանդեսը։
Սիրո սեղանի շուրջ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայր Ջոն Դաուզենբերգը։ Ապա բեմահարթակ բարձրացան Անի համայնքի կիրակնօրյա դպրոցի շնորհաշատ սաները։ Երաժշտագետ Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ՝ երեխաների ելույթը հրաշալի ոգևորություն և ջերմություն պարգևեց ներկաներին։ Տոնական բարձր տրամադրությունը ապահովեցին նաև երգիչներ Աղասի Իսպիրյանը, Արտուր Պետրոսյանը և երգչուհի Տաթևիկ Աշուրյանը։

The Netherlands confirms that Azerbaijani blockade leads to humanitarian crisis in Nagorno-Karabakh



 Federatie Armeense Organisaties Nederland (FAON)

Press Release
The Netherlands confirms that Azerbaijani blockade leads to humanitarian crisis in Nagorno-Karabakh
Den Haag, 13 February 2023 – The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) thanks the MPs Agnes Mulder and Don Ceder for their questions to Foreign Minister Wobke Hoekstra on Azerbaijani illegal blockade of Lachin corridor and informs that in response to the questions the Dutch Foreign Minister agrees that the blockage of Lachin corridor will lead to a humanitarian crisis in Nagorno-Karabakh.
In his letter to the Parliament of 10 February 2023 (see Minister Hoekstra says that the Netherlands supplies humanitarian aid to Nagorno Karabakh through the EU with the support of ICRC, as only ICRC has access via Lachin Corridor to Nagorno Karabakh.
The Minister writes that The Netherlands has called on the Azerbaijani authorities in various talks and statements to comply with the provisions of the trilateral agreement.
“On January 19, 2023, I spoke on the phone with the Armenian and Azerbaijani Foreign Ministers. During the telephone conversation with my Azerbaijani counterpart, I conveyed my concerns about the humanitarian situation and asked the Azerbaijani side to ensure free movement. On the same day, the Prime Minister delivered the same message to Azerbaijani President Aliyev in the margins of the World Economic Forum”, says the Minister.
The Minister adds that in accordance with the motion by Ceder and Mulder, the cabinet is also looking at what further options there are at a European level to persuade the Azerbaijani authorities to end the blockade.


Նիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է 
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Վոբկե Հոկստրան նման մտահոգություն է հայտնել՝ պատասխանելով պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնության տարածած հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ 2023 թ. փետրվարի 10-ի խորհրդարանին ուղղված իր նամակում ԱԳ նախարար Հոկստրան նշել է, որ Նիդերլանդները մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի միջոցով՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ, քանի որ միայն ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով մուտք ունի Լեռնային Ղարաբաղ:

Նախարարը գրել է, որ Նիդերլանդները տարբեր բանակցությունների և հայտարարությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել եռակողմ համաձայնագրի դրույթները:

«2023 թ. հունվարի 19-ին ես հեռախոսով խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ես փոխանցել եմ հումանիտար իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները և խնդրել ադրբեջանական կողմին ապահովել ազատ տեղաշարժը: Նույն օրը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում վարչապետը նույն ուղերձն է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին», - Վոբկե Հոկստրայի խոսքերն է մեջբերում Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը։

Նախարարը հավելել է, որ Սեդերի և Մալդերի միջնորդության համաձայն՝ կաբինետը նաև դիտարկում է, թե եվրոպական մակարդակով հետագա ինչ տարբերակներ կան՝ համոզելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել շրջափակումը։

Sunday, 12 February 2023

Փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 26 հազարին

 

Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ 2023 թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելել է Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։

Այլ աղբյուրներ հայտնում են, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհված հայերի թիվը գերազանցում է մեկ տասնյակը: Հայ փրկարարները բազմաթիվ դիակներ են հանել ավերակներից, ինչպես նաև շատ կյանքեր փրկել:

Փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 26 հազարին:





Saturday, 11 February 2023

Քաղաքագետ Ստեփան Գրիրորյանն իր սեփական ալիքն ունի



Ստեփան  Գրիգորյանին (Stepan Grigoryan ) որպես քաղաքական վերլուծաբան շատերդ եք ճանաչում ու հետևում նրա հաղորդումներին: Հավելենք, որ նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ֆիզիկայի ոլորտի մի շարք աշխատությունների հեղինակ։ Այնուհանդերձ Ստեփան Գրիգորյանը հայտնի է որպես վերլուծաբան ու փորձագետ,  ղեկավարում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը ու բազմիցս հանդես է եկել տարբեր լրատվամիջոցներով:
 Որպեսզի իր ասելիքը կենտրոնացնի մի ամբողջական հարթակում, պարոն Գրիգորյանը հիմնեց իր յութուբյան  ալիքը, արդեն մի քանի հաղորդում է հեռարձակել: Պարոն Գրիգորյանը  Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների քաջ գիտակ է և մի պատեհ առիթի կխնդրենք նրան անդրադառնալ  այս թեմային: Կարող եք մեկնաբանություններում գրել նաև ձեզ հետաքրքրող հարցերը, նա մեծ սիրով դրանց կպատասխանի:
Ներկայացնում ենք Ստեփան Գրիգորյանի Analytical Centre on Glob. & Regional Cooperation յութուբյան ալիքի ելույթներից մեկը:

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի հերթական ելույթի  թեման  էր` «Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանում, հիբրիդային իրավիճակ և Լյուստրացիա»:  Կարող եք մեկնաբանություններում գրել նաև ձեզ հետաքրքրող հարցերը, այն շուտով կհամակարգենք և կուղարկենք պրն Գրիգորյանին: 
ՈՒրախությամբ ասենք, որ մեր վերևում ներկայացրած նյութն ալիքում ամենաշատն է դիտվել: Այս կապակցությամբ վերլուծաբանն իր շնորհակալությունն է հայտնել նաև մեզ՝ «Նիդերլանդական օրագիր » լրատվական կայքին:


Մենք մեր  կողմից հաջողություն ենք մաղթում պարոն Գրիգորյանին, շնորհավորելով նրան՝ բարի ու անխափան եթեր:  

  Կարող եք բաժանորդագրվել  էջին.  https://www.youtube.com/@stepangrigoryanarmenia :

«Նիդերլանդական օրագրի» փետրվարյան խրոնիկոնից

ԳՐՈՒՄ Է ԸՆԹԵՐՑՈՂԸ

5 февраль

Մեր ընթերցողներից Արամ Սարգսյանը հետաքրքրվում է Նիդերլանդներում անցկացված Tata Steel Chess շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում Լևոն Արոնյանի ցուցաբերած արդյունքով։

Ասենք, որ հայ գրոյսմաստերն այս մրցաշարում հանդես եկավ ԱՄՆ֊ի դրոշի ներքո և հունվարի վերջում ավարտված մրցաշարի 13 տուրերից ընդամենը մեկում հաղթեց, մեկում էլ` պարտվեց, իսկ մնացած 11 ում էլ կիսեց միավորը` 14 մասնակիցների մեջ գրավելով 7֊րդ միջին տեղը։

Հայաստանի դրոշի ներքո հայ շախմատիստն ընդհանուր առմամբ այս մրցաշարում հաղթել է 4 անգամ։ Մեկ անգամ էլ հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոն լեգենդար Տիգրան Պետրոսյանը։

Tata Steel-2023 ում այս տարի 8,5 միավորով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին։

7 февраль

Նրանք, ովքեր նամակագրություն են ունեցել մեզ հետ պատասխանել ենք ու հնարավորինս աշխատել բավարարել նրանց խնդրանքները: Շնորհակալություն ընթերցողին՝ վստահելու համար: Պատահական չէ, որ «Նիդ.օրագրի» բաժանորդների թիվն անցավ 29.000-ը, իսկ առանձին նյութերի դիտողականությունը նույնիսկ անցավ միլիոնը: Եվ ահա ընթերցողի նամակը: Jarlin Baghoomian-ը մեզ գրում է 

«Բարև  ձեզ

 Ես շատ եմ հետաքրքրվել ու փնտրել առցանց պարապող նիդերլանդերեն լեզվի մասնագետ ու ոչ մի կերպ չեմ գտել: Կարո՞ղ եք օգնել գտնել նման մասնագետ, եթե կան այդպիսիք խնդրում եմ տվեք տվյալները նրա հետ կապ հաստատելու համար: Անչափ շնորհակալ կլինեմ» :

Եթե այս հարցում Jarlin Baghoomian-ին կարող եք օգնել, ապա գրեք:

3 февраль

ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին 

Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին Հրատապ աջակցության խնդրանքով դիմում և ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում ապրող 120.000 ժողովրդի անունից, որից տասնյակ հազարավորներն աշակերտներ և ուսանողներ  են:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցային ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ Արցախը ենթարկելով լիակատար շրջափակման: Շրջափակման հիմքում դնելով բնապահպանական կեղծ նարատիվներ՝ Ադրբեջանն իրականացնում է պետականորեն համակարգված համալիր գործողությունների շարունակական ծրագիր. Արցախի ժողովրդի դեմ կիրառվում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հոգեբանական, տեղեկատվական ահաբեկչության բազմաշերտ գործիքակազմ: Ադրբեջանի նպատակն է սողացող էթնիկ զտումների քաղաքականության վերջնարդյունքում ունենալ «Արցախն առանց հայերի»:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է  միջազգային իրավունքի սկզբունքները: Ադրբեջանի հարուցած հումանիտար աղետի հետևանքով խախտված է նաև Արցախի Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսանողների կրթության իրավունքը:

Կոչ ենք անում բուհերին հետևյալ պահանջներով դիմելու սեփական երկրների կառավարություններին.

գործնական ճնշումներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը,

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները զսպելու և կանխարգելու նպատակով անհապաղ կիրառել պատժի գործիքակազմ,

չնպաստել Ադրբեջանի անպատժելիությանը, մեղսակիցը չդառնալ անպատժելիության լեգիտիմացմանը,

մարդու իրավունքները չստորադասել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին,

հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա փրկության կենսական միջոց:

 ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ,

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

 1.02.2023


3 февраль в 20:42  · 

Նիդերլանդները կշարունակի աջակցել Արդարադատության նախարարության մեծածավալ բարեփոխումներին. Նիկոլաս Սխերմերս

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Նախարար Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որի համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարն ընդգծել է, որ նոր ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ և ներկայումս լրամշակման փուլում է:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Այնուհետ նշել է, որ Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար: Դեսպանն առաջարկել է քննարկել Հաագայի միջազգային մասնավոր իրավունքի կոնվենցիաների շուրջ ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը՝ ընդլայնելու համար իրավական ոլորտում համագործակցությունը:

Գրիգոր Մինասյանն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

03/02/2023

Եղանակի տեսությունն` ըստ Еurоnеws.  հեռուստաալիքի ։

Հեռուստալուսանկար



4 февраль

12 feb 2023 – 12 Feb 2023 – 12 փետ. 2023

15.00 uur – 3 p.m. – ժամը 15-ին

• Armeens Vuurfeest Trendez bij de Vereniging Abovian

• Armenian Fire Festival Trendez at Abovian Centre

• Ավանդական Տյառնընդառաջ-Տրնդեզ «Աբովյան» կենտրոնում

Abovian Armenian Cultural Centre in The Hague

Weesperstraat 91 – 2574 VS The Hague, The Netherlands

https://www.abovian.nl/?p=3344



5 февраль

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։ Կինոնկարի երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադևոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը և բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։ «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առիթով Ռոտերդամ և Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և հայկական կողմից՝ պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը: Ցուցադրությանը ներկա էին գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը:



6 февраль

Այսօր վաղ առավոտյան և դրանից հետո Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի, հաղորդում են արևմտյան աղբյուրները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհերից 1121-ը գրանցվել են Թուրքիայի հարավային շրջաններում։

Երկրաշարժից առավել տուժած քաղաքներն են թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրը, ինչպես նաև Կահրամանմարաշը (Մարաշ) և Գազիանթեպը (Այնթապ)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով երկրաշարժի զոհերի թիվը շարունակելու է աճել:

Զոհերի թվում կան հայեր։

Հհ վարչապետն իր ցավակցությունն է հայտնել։



8 февраль

ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմաօդային ուժերի զորավարժություններ են անցկացրել Բալթիկ ծովի երկնքում

«ՆԱՏՕ-ի երկրները վարժանքներ են անցկացրել 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների մասնակցությամբ: Նիդերլանդները, Լեհաստանը և Միացյալ Նահանգները Բալթյան երկրների երկնքում անցկացրել են հավասար ուժերով հակառակորդի կողմից սպառնալիքների վրա հիմնված բարդ սցենարներին պատասխանի մշակման համատեղ զորավարժություններ », – այսօր հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։

Զորավարժություններում գործի են դրվել Նիդերլանդների ռազմաօդային ուժերի F-35, լեհական F-16 և ամերիկյան F-15 կործանիչներ:

«Նրանք մշակել են վիճելի օդային տարածությունում սպառնալիքների բարդ համալիրի դիմագրավմանն ուղղված մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր,- ասված է հայտարարության մեջ:

«Էստոնիայի զինված ուժերի ավիացիոն աջակցության՝ գետնին գտնվող միացյալ խումբն օգնել է ինքնաթիռներին՝ ապահովելով թիրախների մասին տեղեկատվություն իրական ժամանակի ռեժիմով»:



8 февраль

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը իրականացրել է Հայաստանի  ջերմատնային ոլորտի վերլուծություն, որի նպատակն է գնահատել մեր երկրում ջերմատնային տնտեսությունների ներկա վիճակը, վեր հանել ոլորտում առկա ներուժն ու ⚙️տեխնոլոգիական հնարավորությունները։

 Վերլուծությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`

https://mineconomy.am/news/2798



8 февраль

ՆՈՐ ՖԻԼՄ

 Պատմությունը անձնական հուշագրություն է, որն արտացոլում է գլխավոր հերոսի փորձը անորոշության երկու տարբեր ժամանակաշրջաններում ՝ 80- ականների վերջին ԽՍՀՄ-ում ապրող դեռահաս, ով երազում է “ամերիկյան երազանքի” մասին; և որպես հիասթափված գործարար ԱՄՆ-ում Մեծ Ռեցեսիաի պայմաններում, ստիպված է վերամիավորվել իր ընտանիքի հետ և վերանայել արժեքներ այն կյանքից, որը նա թողել է:

Հարցում:

 ֆիլմն արդեն Amazon-ում է: Այն հասանելի է միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

https://www.amazon.com/Crossing-Rudolf-Martin/dp/B0B64LDNG4/

http://Www.crossingthemovie.com

Ներկայացնում ենք ֆիլմի կայքը և  Հարցազրույցը Ֆիլմի ռեժիսորի հետ:



Embassy of the Netherlands in Armenia 

Նիդերլանդների ազգային դրոշը Կարմիր, սպիտակ և կապույտ եռագույնն է։

Դրոշը ձևավորվել է Նիդերլանդների և Իսպանիայի միջև անկախության համար մղվող ութսուն տարվա պատերազմի ժամանակ (1568-1648)։ Ապստամբ գավառները կռվում էին Օրանական թագաժառանգի զինանշանի գույների ներքո՝ նարնջագույն, սպիտակ և կապույտ։ Ժամանակի ընթացքում դրոշի նարնջագույն հատվածը փոխարինվել է կարմիրով։

Նիդերլանդների դրոշի գույները պաշտոնապես ամրագրվել են որպես կարմիր, սպիտակ և կապույտ 1937 թվականին: Թագավորական ընտանիքին առնչվող պետական ​​տոներին դրոշը հաճախ ծածանվում է նարնջագույն երիզով:

9 февраль

The red, white and blue tricolour is the national flag of the Netherlands.

The flag dates from the Eighty Years' War (1568-1648), the war of independence between the Netherlands and Spain. The rebel provinces fought under the colours of the coat of arms of the Prince of Orange: orange, white and blue. The orange bar gradually changed into a red one.

In 1937 the colours of the official Dutch flag were fixed as red, white and blue. On public holidays associated with the royal family the flag is often flown with an orange pennon.

Ավագյան Ժիրայրը փնտրում է իր տեղեկություններով Նիդերլանդներում գտնվող հարազատ եղբորը` Կարապետին:❗

Սպասիր ինձ 06 02 2023


Thursday, 9 February 2023

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մամուլի արձագանքներ

 




Հայ փրկարարները Թուրքիայի Ադըյաման քաղաքում են։ 

Երկրաշարժից տուժած այս վայրից առաջին լուսանկարներն է հրապարակել Կարո Փայլանը։ 

Այն գտնվում է նախկին հայկական Կոմմագենեի տարածքում։ Հետագայում եղել է քաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Հասանմսուրի գավառակում` Եփրատի աջ կողմում։ Քաղաքն հանդիսանում էր Հասանմսուրի գավառակի կենտրոնը։

XIX դարի վերջին ուներ 15 000 բնակիչ, որից 6000-ը` հայեր, մյուսները թուրքեր, հույներ, ասորիներ։ 

Ադըյամանի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր՝ Սամսատ, Գանթարա, Կևրուկ։ 1895–ի համիդյան ջարդերի և 1909 թվականի Կիլիկիայի կոտորածների ժամանակ Ադըյամանի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրք հրոսակներին։ Մեծ Եղեռնի ընթացքում հայերի մի մասը բնաջնջնվեց։

1915 թվականի Մեծ եղեռնի կոտորածներից հետո հայերը կրկին բնակություն են հաստատել Ադըյամանում։ Ադյամանն ուներ երեք եկեղեցի, որոնց կից գործում էին դպրոցներ։ 1986 թվականի դրությամբ պահպանվել էր միջնադարում կառուցված հայոց եկեղեցու ավերակները։

1971–ին Ադյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ադյամանում է ծնվել ֆրանս․ դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանը։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0BueFxfHLYXc3VzoWQsC4VTk1QJhyV91KxdJY1dsYkzPouea4rbufybceKhdXt5ekl

Թուրքական «Անատոլու» լրատվ. Գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի Հայկական համայնքը 2,5 միլիոն լիրա է նվիրաբերել Աղետների և Արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը (AFAD)՝ օգնելու Քահրամանմարաշի 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից տուժած շրջաններին։ Մեջբերված է նաև,  Ստամբուլի (Կոստանդնուպոլիս` ծանոթ. Նիդ օրագիր) Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության  ատենապետ Պետրոս Շիրինօղլուի ցավակցական խոսքը։ Նա ընդգծել է, որ երկրաշարժը մեծ աղետ է. «Հաշվի առնելով դրա ծանրությունը, ազդեցությունը և  պատճառած ավերածությունները՝ սա մեծ աղետ է, որը հազվադեպ է  պատմության մեջ: Մենք ցնցված ենք խոր ցավից, ու խոսքերը բավարար չեն արտահայտելու: Ես աղոթում եմ մեր բոլոր եղբայրների և քույրերի համար, ովքեր պայքարում են կյանքի համար, ովքեր փլատակների տակ են ու փլատակների մոտ` բարի լուրի են սպասում հարազատներից, նրանց, ովքեր բժշկում են վիրավորներին, ողորմություն եմ մաղթում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը, համբերություն՝ մնացածներին։ Մենք որպես երկիր շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Սակայն մենք մեծ պետություն ենք, մեծ ազգ ենք։ Մենք այս արհավիրքը կհաղթահարենք համառությամբ, համբերությամբ և համախմբվածությամբ։ Մենք կվիրակապենք մեր վերքերը` պետության կողմից իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներով, մեր նախագահի համակարգմամբ։ Մենք աջակցելու ենք պետության գործունեությանը և համերաշխ ենք  երկրաշարժից տուժած մեր եղբայրների հետ։ Շուտ առողջացի՛  երկիր, ցավակցում ու շատ եմ ցավում»։

Հետաքրքիր է, որ հիշյալ գործակալությունը մեկ այլ հոդվածով  անդրադարձել է  և նշել օգնություն տրամադրող երկրները, որոնց ցանկում դեռ մեր տվյալներով  չի նշվել Հայաստանը։ Հիշեցնենք, որ  մեր երկիրը Թուրքիայում է 27 հոգանոց փրկարարական ջոկատով  ։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid035qshaBqqZiBbYYMuQBuDdsn2xLm18hk8Gsn5X5UaG5aT1E9YhdFkck7svAfAe93rl


Ինչպես մամուլն է հաղորդում Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասավ 12.000-ի, որից  8-ը հայեր են:  Դիարբեքիրում հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն մահացած են գտել փլատակների միջից։   

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։

Աղբյուրի համաձայն՝ հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսին և իր ամուսնուն։ Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»։

Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել էր թե՛ տարրական, թե՛ միջնակարգ եւ թե՛ բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ուներ ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։ Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

 Ցավակցում ենք երգչուհու ողբերգական մահվան կապակցությամբ՝  մեր զորակցությունը հայտնելով հայ երգչուհու հարազատներին, ընկերներին և  նրա երկրպագուներին:

Զիլան Տիգրիս. «Մայրիկ» երգը

https://www.facebook.com/NidOragir/videos/3424672261084935


Sunday, 5 February 2023

Սբ .Պատարագ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակի կապակցությամբ



 Եպիսկոպոսական Սբ .Պատարագ

Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակի կապակցությամբ

‐------------

 Փետրվարի 12ին ժամը 11-00֊ին  մատուցվելու է  Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ`  Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակի կապակցությամբ ։

Սբ. Պատարագը և օրվա պատգամը մատուցելու է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռի դեսպան, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Պատարագի ավարտին ժամը 14-00 ին բոլորդ հրավիրված եք սրահ՝ օրհնված մատաղը ճաշակելու։                                                                                                                                              Տոնական բարձր դրամադրությունը ապահովելու  է  երգիչ Աղասի Իսպիրյանը և Արթուր Պետրոսյանը (ՊՈՆՉ)

Նրանք ովքեր կկամենան մասնակցել  մատաղի նվիրատվությանը՝  տեղեկացրեք հետևյալ հեռախոսահամարին.(+31 ) 06-23118396 Լևոն 

Խնջույքի բոլոր մասնակիցներին կխնդրեինք նախօրոք տեղեկացնել` ապահովելու համար ձեր նստատեղերը։

Beste landgenoten,

Dit jaar vieren wij het 10-jarig jubileum van onze Surp Karapetkerk. Op 26 januari 2013 werd

onze kerk ingewijd door aartsbisschop  Norvan Zakarian uit Parijs en in aanwezigheid

van honderden gelovigen en vele hoogwaardigheidsbekleders.

Ter gelegenheid van deze blijde gebeurtenis zal er op zondag 12 februari om 11.00 uur een

Goddelijke Liturgie (Surp Badarak) plaatsvinden. De dienst zal worden geleid door Z.H.E.-

aartsbisschop Khajag Barsamian, de pauselijke legaat van West-Europa en vertegenwoordiger

van de Armeens Apostolische Kerk bij de Heilige Stoel in het Vaticaan.

Na het einde van de Goddelijke Liturgie bent u uitgenodigd om deel te nemen aan het offermaal

de traditionele Madagh van de Armeense kerk. Het tijdstip van aanvang is 14:00 op het adres

Maaseikersteenweg 55, 3620 Lanaken (Smeermaas) in België.

Het muzikale programma zal ingevuld worden door de bekende Armeense zanger Aghasi

Ispiryan en muzikant Artur Petrosyan. Tijdens de Madagh zullen wij u om een vrijwillige

gift/donatie vragen ter ondersteuning van onze kerk.

De feestzaal heeft een beperkte capaciteit zitplaatsen, daarom verzoeken wij diegenen die

aanwezig willen zijn zich te melden via het volgende telefoonnummer +31 (0)6-23118396 Levon

Sarkis. Wilt u via doorgeven dan aub een email sturen naar surpkarapet@gmail.com. Gelieve

uw naam, telefoonnummer en aantal personen door te geven.

Wij zien uit naar uw komst!

Namens het bestuur van de Armeens Apostolische Kerk Surp Karapet

Levon Sarkis,

voorzitter

Chers compatriotes,

Cette année, nous célébrons le 10e anniversaire de notre église Surp Karapet. Le 26 janvier 2013

notre église consacrée par Mgr Srpazan Norvan Zakarian de Paris et en présence

de centaines de croyants et de nombreux dignitaires.

A l'occasion de cet heureux événement, un

La Divine Liturgie (Surp Badarak) a lieu. Le service sera dirigé par Z.H.E.-

Mgr Khajag Barsamian, légat papal d'Europe occidentale et représentant

de l'Église apostolique arménienne au Saint-Siège au Vatican.

Après la fin de la Divine Liturgie, vous êtes invités à participer au repas sacrificiel

le Madagh traditionnel de l'Église arménienne. L'heure de début est 14h00 à l'adresse

Maaseikersteenweg 55, 3620 Lanaken (Smeermaas) en Belgique.

Le programme musical sera complété par le célèbre chanteur arménien Aghasi

Ispiryan et le musicien Artur Petrosyan. Pendant le Madagh nous vous demanderons un volontariat

demander un don/don pour soutenir notre église.

La salle de banquet a un nombre limité de places assises, nous demandons donc à ceux qui

souhaitez être présent, veuillez vous inscrire via le numéro de téléphone suivant +31 (0)6-23118396 Levon

Sarkis. Si vous souhaitez le transmettre, veuillez envoyer un e-mail à surpkarapet@gmail.com. s'il vous plaît

indiquez votre nom, votre numéro de téléphone et le nombre de personnes.

Nous avons hâte de vous voir!

Au nom du conseil d'administration de l'Église apostolique arménienne Surp Karapet

Lévon Sarkis,

chaise

Thursday, 2 February 2023

Նամակ քաղաքապետարանի ամենամեծ խմբակցության ավագանու անդամին

 

 Նամակ  քաղաքապետարանի  ամենամեծ  խմբակցության ավագանու անդամին
ՈՒրախալի է, որ Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները անձնական նախաձեռնությամբ կենսական ու ազգային նշանակության հարցեր են բարձրացնում տեղական իշխանությունների առջև։
Ներկայացնում ենք Արեն Նագուլյանի բացատրությունը։
🇦🇲🇳🇱
Անցած շաբաթ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատեցի Օլդամբտի ավագանու անդամ՝ Հիլբերտ Ֆլոկստրայի հետ՝ պարզելու թե ինչպես ընդունվեց այն նամակը, որը ես հղել էի Օլդամբտի քաղաքապետի խորհրդով: Հիշեցնեմ, որ քաղաքապետի հետ հանդիպումը կայացել էր անցած տարի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերզմի թեմայի շուրջ, որտեղ Հայաստանը հարձակման էր ենթարկվել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, այդ թվում զոհ էին դարձել մի խումբ հայ զինվորներ՝ ադրբեջանցի զինվորների կողմից կատարած ռազմական հանցագործությունների պատճառով:
Ըստ Ֆլոկստրայի պատճառաբանությանը, ավագանին տոն օրերի և խիստ զբաղվածության պատճառով չի կարողացել անդրադառնալ իմ նամակին: Չնայած որ, նա ասաց, որ ստանալուն պես կարդացել է և պատրաստ է դրան անդրադառնալ ավագանու նիստերից մեկի ժամանակ և  այն քննարկելուց հետո անպայման ինձ տեղյակ կպահի:
Վերջում նրա ուշադրությունը հրավիրեցի ներկայիս իրադարձությունների՝ Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ, որը տեղի է ունեցել իմ հղած նամակից մոտ մեկ ու կես ամիս անց: Իմ խնդրանքն էր նրան, անդրանառնալ նաև այդ խնդրին, եթե ես հավելում կատարեմ իմ այն նամակին՝ մանրամասնելով իրավիճակը, դրանից ծագող խնդիրները և իմ կոչերը ավագանուն այդ խնդիրների շուրջ:
Ի հաջողություն ինձ, նա չմերժեց խնդրանքս և խոստացավ անդրանռնալ նաև իմ հավելած նամակին:


Wednesday, 1 February 2023

Մամուլի ուշադրության կենտրոնում Նիդերլանդներն է

 


Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները,Դանիան փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով , գրում են թուրքական լրատվականները։ Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հյուպատոսությունը «անվտանգության նկատառումներից ելնելով այսօր՝ փետրվարի 1-ին, փակ կլինի»։ Նույն պատճառաբանությամբ փակվել են նաև Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները։ Ստամբուլում Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես փակվել է 2023 թվականի հունվարի 30-ից։ Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ ասվում է. «Վերջին ցույցերը Շվեդիայում, Դանիայում և Նիդերլանդներում, որտեղ այրվել է Ղուրանը, կարող են հակաարևմտյան տրամադրություններ առաջացնել և ցույցեր ու բողոքներ առաջացնել:Արևմտյան թիրախների, դիվանագիտական ներկայացուցչությունների և պաշտամունքի վայրերի վրա հարձակումների սպառնալիքը մեծանում է, հատկապես Ստամբուլում»: ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություններն էլ ավելի վաղ հայտարարություններ էին տարածել՝ զգուշացնելով Թուրքիայի իրենց քաղաքացիներին «ահաբեկչական հարձակումների վտանգի» մասին, որոնք կարող են հետևել Ղուրանի այրման գործողություններին Շվեդիայում և Դանիայում։  

 Էմմա Չոբանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606769.html

Ի՞նչ է այսօր տեղի ունենում Ռուսաստանի հայ համայնքում

 Հայ ավանդական Նժդեհ պարախմբի  համերգը ՝ «համերգասրահում ական կա», կեղծ ահազանգի պատճառաբանությամբ չեղյալ է համարվել: Ինչու՞  է որոշ անհատների մուտքը Հայաստան արգելափակվում: Այս ու այլ հարցերին է անդրադարձել (Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office ) հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ զրույցում:


Embassy of the Netherlands in Armenia

31 январь 

Շնորհավորում ենք Նիդերլանդների արքայադուստր Բեատրիքսին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: 

Բեատրիքս Վիլհելմինա Արմգարդը 1980 թվականի ապրիլի 30-ից` 33 տարի շարունակ Նիդերլանդների թագուհին էր։ 2013 թվականի ապրիլի 30-ին թագուհին հրաժարվեց գահից հօգուտ իր ավագ որդուն՝ Վիլեմ-Ալեքսանդրի:

-------  


Congratulations to Princess Beatrix on her 85th birthday!

Beatrix Wilhelmina Armgard was the Queen of the Netherlands for a duration of 33 years since April 30, 1980. On April 30, 2013, the Queen abdicated the throne to her son Willem-Alexander.

Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: 

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:

Embassy of the Netherlands in Armenia

1 февраль · 

 Ուղիղ 70 տարի առաջ, 1953 թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը Հյուսիսային ծովային երկրների հեղեղը, որը առաջացել էր ուժեղ փոթորկի հետևանքով, հարվածեց Նիդերլանդներին, Բելգիային, Անգլիային և Շոտլանդիային:

Նիդերլանդների ափերի երկայնքով բարձրացած ալիքը համընկել էր գարնանային բարձր մակընթացության հետ, ինչի հետեւանքով 1953 թվականի փետրվարի 1-ի առավոտյան ջրի մակարդակն ավելի բարձր էր, քան նախկինում գրանցված բոլոր ցուցանիշները, հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում:

Հաջորդիվ Նիդերլանդների կառավարությունը ձևավորել էր Դելտա հանձնաժողովը ջրհեղեղների պատճառներն ու հետևանքները ուսումնասիրելու համար: Ջրհեղեղի հետևանքով զոհվել էր 1835 մարդ, տարհանվել` 70000:  Ջրհեղեղները ծածկել են երկրի գյուղատնտեսական հողերի 9 տոկոսը։

Նիդերլանդներն ընդունել էր Rijkswaterstaat-ի ծրագիրը, որը վերաբերում է ամբարտակների պաշտպանությանն ու ամրացմանը: Որոշվել էր ստեղծել Delta Works-ը, ինչը Նիդերլանդները դարձրել է ջրերի կառավարման առաջատար պետություն։

----------

🇳🇱🇦🇲 Exactly 70 years ago, on late January 31 - early February 1, in 1953, the North Sea flood caused by a heavy storm surge struck the Netherlands, Belgium, England and Scotland.

A surge developed along the coast of the Netherlands, which coincided with a high spring tide, leading to many water levels on the Dutch coast on the morning of 1 February 1953 being higher than any previous recorded figures, particularly in the south-western areas of the country.

Afterward, the Dutch government formed the Delta Commission to study the causes and effects of the floods. They found out that flooding killed 1,835 people and forced the emergency evacuation of 70,000 more. Floods covered 9% of Dutch farmland.

The Rijkswaterstaat's plan concerning the protection and strengthening of the dikes was accepted. As a result, the Delta Works were authorized, which made the Netherlands became leading nation in water management.



 1 февраль 

Հարցազրույց Արմինե Ստեփանյանի հետ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ արցախահայության հետ համերաշխության FAON-ի  կազմակերպած ակցիաների մասին։

======================

Interview met Armine Stepanyan over acties georganiseerd door FAON in solidariteit met de Armeniërs in Artsakh in verband met de blokkade van Lachin Corridor door Azerbeidzjan!

======================

Interview with Armine Stepanyan about actions organised by FAON in solidarity with the Armenians in Artsakh in connection with the blockade of Lachin Corridor by Azerbaijan!