The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 25 April 2024

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը



Բազմահազար հայեր Հայաստանում և աշխարհի բոլոր ծագերում հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարասկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին` այցելելով վերջիններիս հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ։
Այդ կապակցությամբ էլ, տարվույս `ապրիլի 24-ին,Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին էլ հաջորդեց Բարեխոսական կարգ։
Նյու Դելիից Կալկաթա էր ժամանել և արարողությանը ներկա գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան տիար Վահագն Աֆյանը` տիկնոջ հետ։
Հոգևոր հայրերը, ճեմարանի ուսուցիչները, սաներն ու կալկաթաբնակ հայերը հյուրերի հետ միաձայն աղոթք բարձրացրեցին առ Աստված, որպեսզի Ամենակալ Տերը, Հայոց Ցեղասպանության ընթացքում հանուն Քրիստոսի և հայրենիքի նահատակված հայորդիների աղոթքների շնորհիվ և բարեխոսությամբ, Իր առատ ողորմությունն ու երկնային խաղաղությունը պարգևի հայոց աշխարհին և հայ ժողովրդին: Այնուհետև արարողության մասնակիցները լուռ խոնարհումով ծաղիկներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև։
Ոչինչ չի մոռացվում...
Լիանա ՓԻՐՈւՄՅԱՆ
Կալկաթա, Հնդկաստան, Նիդ.օրագրի համար







Saturday, 20 April 2024

Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություն Հաագայում


Հաագայում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կազմակերպությամբ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 109-ամյակի  ոգեկոչման արարողություն` «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագրով: Միջոցառումը տեղի ունեցավ Հաագայի Գերմանական Ավետարանական եկեղեցում: Ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ն.Գ. պրն. Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ պրն.Դերկ Բոսվայքը,   պրն. Իսա Քահրամանը (Նոր սոցիալական պայմանագիր) ,  պրն. Դոն Սեդերը (Քրիստոնեական միություն), Նախկին պատգամավոր պրն. Հարի Վան Բոմելը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն: Միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ «Հանուն ճշմարտության և արդարության կենտրոնի (CFTJ, Կալիֆորնիա)» ղեկավար, դատավոր Գասիա Աբգարյանը, Նիդերլանդների տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Երաժշտական ծրագիրը ևս հագեցված էր: Ելույթներ ունեցան «Աբովյան» միության երգչախումբը` Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, արցախցի սոպրանո երգչուհի Սոպրանո Միլենա Բեգլարյանը, դաշնակահար` Ալեքսանդր Զավիալովի նվագակցությամբ: Ներկաների վրա տպավորություն թողեց նիդերլանդացիներով համալրված Իվո Բոսվեյկի և Ռուզաննա Հակոբյանի ղեկավարությամբ  «Ծիրանի ծառ» երգչախմբը: համույթը բացառապես հնչեցրեց հայկական երգ-երաժշտություն:

Երեկոյի հասույթը փոխանցվելու է Արցախցի հայ երեխաների կարիքներին:

Ոգեկոչման երեկոն ուղիղ հեռարձակվեց «Նիդերլանդկան օրագրի» ֆեյսբուքյան ալիքով: ( https://www.facebook.com/NidOragir/videos/795021308797236/ )

Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Նիդերլանդների հայաշատ մյուս քաղաքներում:









Friday, 19 April 2024

«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի հանցագործությունների դեմ հայց է ներկայացրել



ՀԱԱԳԱ, Նիդերլանդներ: Էթնիկ հայերին ներկայացնող իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը ապացույցներ է ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակական ցեղասպանություն  իրականացնել:  Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև, թեև անձրևին,  մոտ 30 հոգուց բաղկացած խումբը 100 էջանոց փաստաթղթերի փաթեթը, որը պարունակում էր ավելի քան 500 զոհերի և վկաների ցուցմունքներ հանձնել է դատարան: Այնտեղ  ներկա են գտնվել նաև FAON Նիդերլանդական կազմակերպության ակտիվիստները:

Ադրբեջանի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։ 

Կալիֆորնիայում գործող   «Ճշմարտության և արդարության» կենտրոնի կամ CFTJ-ի իրավաբանները գտնում են, որ կան բավարար ապացույցներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ ցեղասպանության համար պաշտոնական հետաքննություն սկսելու: Նրանք ներկայացրել են, այսպես կոչված, 15-րդ հոդվածի հաղորդագրություն, որը կոչ է անում դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին ուսումնասիրել ենթադրյալ վայրագությունները:

Ամերիկյան մամուլն այս իրադարձությանը պատշաճ արձագանքի արժանացրել: Խանի գրասենյակն առայժմ կքննարկի ներկայացված ապացույցները և կորոշի, թե արդյոք կարող է գործը վարույթ ընդունել, որը ակնկալվում է տևի նույնիսկ  ամիսներ:

«Այստեղ իմ նպատակն է ստիպել մարդու իրավունքները պաշտպանող բարձրագույն մարմիններին խոստումներից զատ  քայլեր ձեռնարկել», - Associated Press-ին ասել է Լալա Աբգարյանը, ում քույրը՝  Գայանեն, դաժանությամբ սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից 2022 թվականին։

Նրա քրոջ մարմինը անդամահատվել էր,  բռնության պատկերները տարածվել էին համացանցում: Աբգարյանն ասում է, որ նկարներն այնքան զազրելի էին, որ նայելուց  հոգեբանական վնասվածք է ստացել։

Դեռ մինչ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքից 120 հազ.հայերի բռնի տեղահանությունն ու Հայաստանի տարածքի վրա հարձակումն էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զգուշացրել, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնելու:

«Այս վայրագությունները սոցցանցերում ֆիքսված են հենց ադրբեջանցի զինվորների կողմից, որտեղ լսում ես, թե ինչպես են նրանք ծիծաղում, մեկնաբանություններ անում և վերցնում դիակները, որոնք նրանք հենց նոր մորթել և գլխատել են», - AP-ին ասել է CFTJ-ի ղեկավար Գասիա Աբգարյանը:

Իրավաբանները նշում են, որ ցեղասպանության գործընթացը կարող է անհասանելի լինել դատարանի քննարկման համար, քանի որ Հայաստանը ՄՔԴ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այդ դեպքում դատախազները միայն Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների իրավասությունը կարող են բարձրացնել, մանավանդ Ղարաբաղը  դիտվում է միջազգայնորեն ճանաչված  Ադրբեջանի մաս։

Այն դեպքում եթե ապացուցվի, որ Ադրբեջանը Ղարաբաղի ողջ բնակչությանը ստիպողաբար բռնի ուժով է տեղափոխել Հայաստան ևս կարող է հայտնվել դատարանի քննության իրավասության շրջանակներում, քանի որ արտաքսումը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Դժվարությունը այն է, որ Ադրբեջանը չի արտաքսել  փախածներին, նրանք հեռացել են հարկադրանքի ազդեցության  տակ, որը համարվում է էթնիկ զտում։

«Համենայն դեպս  ոչ մի կերպ,  սա պատահական արտագաղթ չէր», - ասում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ և ցեղասպանագետ Մել Օ'Բրայենը:

Կալիֆորնիայի  «Ճշմարտության և արդարության» կենտրոնի ղեկավար, CFTJ-ի  դատավոր Գասիա Աբգարյանը «Նիդերլանդական օրագրին»  պատասխանելով ասաց, որ սպասվում է երկարատև ու շարունակական գործընթաց, որտեղ պահանջվում է համառ ու հետևողական աշխատանք:

Հաագայի մեկ այլ ՄԱԿ-ի համաշխարհային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկշաբաթյա դատավարության ֆոնին լսվում է փաստարկներ ռասայական խտրականության մասին պայմանագիրը խախտելու վերաբերյալ: 

«Նիդերլանդական օրագիր»











(Center for Truth and Justice, CFTJ կայքից) 



Այլ հրապարակումներ




The “Truth And Justice” Center Filed A Lawsuit Against The Crimes of Azerbaijan

The Hague, Netherlands. A human rights organization, representing ethnic Armenians, submitted evidence to the International Criminal Court in The Hague on Thursday claiming that Azerbaijan continues to carry out genocide today. In front of the International Criminal Court in The Hague, despite the rain, a group of about 30 people delivered the 100-page package of documents containing the statements of more than 500 names of victims and witnesses to the court. Activists of the FAON Netherlands organization were also present there.

The Azerbaijani government has not yet commented on the allegations.

Lawyers for the California-based “Center for Truth and Justice”, or CFTJ, believe there is enough evidence to launch a formal genocide investigation into Azerbaijani President Ilham Aliyev and other senior leaders. They filed a so-called Article 15 report calling on the court’s chief prosecutor, Karim Khan, to investigate the alleged atrocities.

The American press gave a proper response to this event. Khan’s office will now consider the evidence presented and decide whether to proceed with the case, which is expected to take months.
“My goal here is to force the highest bodies protecting human rights to take steps beyond their promises,” Lala Abgaryan, whose sister, Gayane, was brutally killed by Azerbaijani soldiers in 2022, the Associated Press reported.

Her sister’s body was mutilated, and images of the violence were shared online. Abgaryan says that the pictures were so horrifying that she suffered a psychological injury from looking at them. Even before the Azerbaijan’s forced deportation of 120 thousand Armenians from the territory of Artsakh and Azerbaijan’s attack on the territory of Armenia, the former chief prosecutor of the International Criminal Court Luis Moreno Ocampo warned that Azerbaijan would commit genocide.
“These atrocities are captured on social media by the Azerbaijani soldiers themselves, where you hear them laughing, making comments and taking the corpses that they have just slaughtered and beheaded,” CFTJ head Gasia Abgaryan told AP.

Lawyers note that the genocide process may be inaccessible to the court because Armenia is a member of the ICC and Azerbaijan is not. In that case, the prosecutors can only increase the jurisdiction of the crimes committed on the territory of Armenia, since Karabakh (Artsakh) is considered part of the internationally recognized Azerbaijan.

In case it is proven that Azerbaijan has forcibly transferred the entire population of Karabakh to Armenia, it may also appear within the jurisdiction of the court, because deportation is considered a crime against humanity. The difficulty is that Azerbaijan did not deport the fugitives, they left under the influence of coercion, which is considered ethnic cleansing.

“At least by no means was this a random exodus,” said Mel O'Brien, an Associate Professor of international law and genocide scholar at the University of Western Australia.
The head of the California "Truth and Justice" Center, judge of CFTJ, Gasia Abgaryan said in response to the "Netherlands Diary" that a long and continuous process is expected, where persistent and consistent work is required.

Another UN World Court in The Hague is hearing arguments over violations of the racial discrimination treaty amid a two-week trial between Armenia and Azerbaijan.

Wednesday, 17 April 2024

Ամստերդամում Թումո կենտրոն կբացվի

 





17 ապրիլի, Երևան - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտնում է, որ Նիդերլանդների առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականի սկզբում՝ Ամստերդամում: Կենտրոնում կսովորեն մինչև 1000 ուսանողներ, իսկ մոտ ապագայում կհիմնվի նաև 2 Թումո տուփ՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն տալով ևս մի քանի հարյուր պատանիների:

Նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի և նիդերլանդական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Թումո Ամստերդամը հնարավոր կդառնա ի շնորհիվ հանրային և մասնավոր սեկտորների գործընկերության, որի մաս են կազմում Ամստերդամի քաղաքապետարանն ու հանրային գրադարանը, ինչպես նաև TomTomAdyenJust Eat Takeaway.com և Miro ընկերությունները:

Կենտրոնը կբացվի Ամստերդամ-Զյուիդոստ շրջանում և կդառնա OBA Next նորարարական լաբի, իսկ հետագայում՝ Ամստերդամի «Ապագայի գրադարանի» մի մասը: Ամստերդամցի պատանիները կուսումնասիրեն 8 թումոյական ոլորտներ, որոնցից 5-ն արդեն որոշված են (խաղերի մշակում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, նկարչություն և երաժշտություն), իսկ հաջորդ 3-ը կընտրվեն ապագա ուսանողների և նրանց ծնողների կողմից՝ բաց քվեարկությամբ:

Թումո Ամստերդամը կդառնա 10-րդ միջազգային Թումո կենտրոնը: Հայաստանում ստեղծված նախագիծն արդեն գործում է Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Ցյուրիխում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում:

Լուսանկարները՝ Յան-Քեես Շթենմանի:


April 17, Yerevan – The TUMO Center for Creative Technologies announces the upcoming launch of the first TUMO Center in the Netherlands, set to open its doors in early 2025 in Amsterdam. The center will accommodate up to 1,000 students, with plans to establish two  additional TUMO boxes in the near future, providing opportunities for several hundred more young people to access innovative education.

The official opening of the project took place on April 16, during a meeting attended by TUMO’s Chief Development Officer Pegor Papazian, Amsterdam’s Deputy Mayor Alexander Scholtes, and other partners in attendance. TUMO Amsterdam will be realized through a public-private partnership involving the City Hall and Public Library of Amsterdam, along with TomTomAdyenJust Eat Takeaway.com, and Miro.

Located in the Amsterdam-Zuidoost area, the center will be integrated into the OBA Next innovation lab and later into the Amsterdam Library of the Future. Amsterdam's youth will have the opportunity to engage in eight learning areas, with five already selected (game development, programming, robotics, drawing, and music), while the remaining three will be determined through an open vote by prospective students and their parents.

TUMO Amsterdam marks the 10th international TUMO center, expanding beyond its roots in Armenia to cities including Paris, Lyon, Berlin, Mannheim, Zurich, Coimbra, Kyiv, Tirana, and Beirut.

Photos by Jan-Kees Steenman.



Նուբար Ասլանյան 80 ամյակին նվիրված հոբելյանական համերգ Իսրայելում

« Ապրածս տարիների համար շնորհակալ

 եմ Աստծուց ու  ծնողներից,  Հունաստան

 երկրին` որտեղ ծնվել եմ ,  Հայաստանին, 

որն ինձ սիրեց, գուրգուրեց ու փայփայեց և

 վերջապես Իսրայելին` ինձ գնահատելու ու...ամեն ինչի համար» ։

Հարգանքով՝ Նուբար Ասլանյան: 

17.04.24.Հայֆա-Երեւան.

🎺🎻

Այսօր, Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր»  Համերգային դահլիճում տեղի կունենա կոմպոզիտոր Նուբար Ասլանյան 80 ամյակին նվիրված հոբելյանական  համերգը:  Միջոցառման հովանավորներն են Իսրայելի մշակույթի նախարարությունը, Հայֆայի քաղաքապետարանը, Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը և «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերությունը: Մաեստրո Ասլանյանը տարիներ ի վեր բնակվում է Իսրայելում, բայց սրտով կապված է Մայր Հայաստանի հետ։  «Եթե անկեղծ՝ հուզված եմ, խոստովանում է կոմպոզիտորը,  Հայֆայի «Յադ լե բանիմ» դահլիճում է նշվել 60-ամյակս, 70 ամյակը նույն քաղաքի «Ռոպպոպրտ»  համերգային մեծ դահլիճում ,  80-ամյակին այս միջոցառումը մի այլ կարգի է,   սա ուրիշ է » ։

  Հոբելյանական  Համերգի կապակցությամբ կոմպոզիտորը բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ է ստացել։ Դրանք նրա ֆեյսբուքյան ընկերներն են,  իսրայելցի ու այլ երկրների գործընկերները, նրանք, ովքեր տարբեր  երկրների համերգասրահներում կատարել են մաեստրոյի ստեղծագործությունները։ 

Նուբար Ասլանյանին հասցրել են շնորհավորել Հայաստանում Իսրայելի նախկին դեսպաններ Ռիվկա Կոհենը, Շմոլ Միրոմը, Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մումջիանը։ Առայժմ Հայաստանից միակ շնորհավորանք ստացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարից` Զարեհ Սինանյանից։

Համերգի նախօրեին հոբելյարից  հարցազրույց է վերցրել Հայֆայի քաղաքապետարանի խոսնակը, այն արդեն տպագրվել է տեղի մամուլում , Իսրայելի «Երաժշտական ձայն» ռադիոյի  խմբագրի հետ զրույցը ևս արդեն եթեր է տրվել։

Մի խոսքով  սպասվում է տոնական հոբելյանական համերգային հագեցված  երեկո, որտեղ կհնչեն մաեստրո Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները, նրան հանդիսատեսի կողմից  հասցեագրված լավագույն գնահատականներով` ծափողջյուններով, ջերմ ու անկեղծ խոսքերով ու ծաղկեփնջերով։

«Նիդերլանդական օրագիրը» միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին` կոմպոզիտորին մաղթելով ամուր առողջություն , ցանկանալով հետագա ստեղծագործական նորանոր հաջողություններ։

_____

Հ.Գ- Ստացվել են հոբելյանական համերգի «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի կողմից նկարահանված տեսահոլովալկներ և մի քանի լուսանկարներ, որն էլ մեծ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում  մեկնարկել է  Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Իսրայելի միակ հայ կոմպոզիտոր, մտավորական, հարգարժան Նուբար Ասլանյանի ծննդյան 80 -ամյակին նվիրված համերգը:

Համերգը եզրափակվեց մաեստրո Ասլանյանի «Սարդարապատ»  մարշով` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին




Tuesday, 16 April 2024

Բարեգործական ճաշկերույթ ՀՕՄ-ի Կռունկ մասնաճյուղում

 

Հայաստանում արդեն վաղուց է գործում բարեգործության ինստիտուտը, ՀՕՄ ի կանայք պարբերաբար կազմակերպում են նման նախաճաշեր' երաժշտական ծրագրերով, որի ընթացքում դրամահավաքներ, նվիրատվություններ են կատարվում, բոլորը ակտիվ մասնակցում են , նաև' հյուրերը։ Մարդը, հատկապես կինը, չի կարող  գթասիրտ ու կարեկցող չլինել դիմացինի նկատմամբ։  Սակայն այս ամենը, ինչպես յուրահատուկ է աստվածահաճո բարեգործությանը, երբեք չի գովազդվում, երբեք չի հայտարարվում, թե կարիքավորներից  ովքեր են ստանալու նվերները։ Իսկական բարեգործությունը հույզեր ու գործողություններ են մարդ արարածի նկատմամբ։  Դարեր ի վեր հայ կինը միշտ եղել է հոգատար և վեհ իր գործողություններում։ Իսկական հայուհին օտարի զավակին երբեք չի զանազանել իր զավակից։ Միշտ կերազենք, որ հայոց գործերը այնքան լավ գնան, որ բարեգործության իմաստն ու ուղղությունը փոխվի։ Թող Հայոց աշխարհը այնքան հարստանա, որ բարեգործությունը արվեստի ու գեղեցիկի միջոցով  տարածվի։ Հայ կանայք հզոր են իրենց արարելու կամքով ու նվիրաբերող էությամբ։  Ճաշկերույթի ուղեկցվեց երգ երաժշտությամբ և ուրախ խաղերով։

Նաիրա Գասպարյան, Երևանից Նիդ.օրագրի համար










Հովվական այց Լիսաբոն

 


Արեւելահայ

⏬
Ապրիլի 13-ից 15-ը Լիսաբոն կատարած իր հովվական այցի շրջանակում, Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը շաբաթ օրը այցելեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական բաժինը, ուր տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ քննարկեց հետագա համագործակցության ծրագրերը։
Հաջորդ օրը, կիրակի հետմիջօրեին, Խաժակ Սրբազանի ձեռամբ և Հոգշ․ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանի առընթերականությամբ Լիսաբոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց պորտուգալահայ համայնքի վերջին տարիների պատմության մեջ Զատկական անդրակին Ս․ Պատարագը, որը կազմակերպել էր Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միությունը: Նրան մասնակցեցին ավելի քան 50 հայ հավատավորներ՝ Լիսաբոնից, մոտակա շրջաններից և մինչև իսկ Պորտո քաղաքից։
Այդ ուրախ առիթով, ներկաների մեծ մասը նույն երեկոյան հավաքվեց սիրո սեղանի շուրջ՝ Ararat հայկական ռեստորանում ընթրիքի, որն ուղեկցվեց սրտագին կենացներով և հայկական երգով։
Միասնորեն ակնկալվեց մոտակայում ստեղծել ժամանակավոր եկեղեցական խորհուրդ, որի առաջնային նպատակը կլինի քարտեզագրել և կապ հաստատել Պորտուգալիայի մայրաքաղաքում և շրջակա վայրերում բնակվող հայության հետ՝ ծխական կյանքի և Եկեղեցու հայապահպան ծրագրերի մեջ ներգրավելու նպատակով։
Մեկնելուց առաջ, երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին, Խաժակ Արք․ Պարսամյանը հյուրընկալվեց Լիսաբոնի Պատրիարք, Արքեպիսկոպոս Րույ Մանուել Սոուզա Վալերիոյի մոտ։ Հանդիպմանը ներկա եղավ նաև Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Տիար Վահե Մխիթարյանը։
Սրբազան Հայրը նախ շնորհակալություն հայտնեց քաղաքի հոգևոր առաջնորդին իրեն անձնապես ճանաչելու ընձեռած հնարավորության, ինչպես նաև Սուրբ պատարագի կապակցությամբ կաթոլիկ աղոթավայր տրամադրելու համար։
Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հյուրընկալ հոգևորականը բարձր գնահատանք տվեց նրա գործունեությանը՝ հօգուտ իր համար երկրորդ հայրենիք դարձած Պորտուգալիայի և նրա ժողովրդի բարօրությանը։
Հյուրընկալ հոգևորականը Խաժակ Սրբազանից տեղեկացավ երկրում բնակվող հայության մասին և, հանդիպմանը ներկա գտնվող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացավ հայ հավատավորների հոգևոր կարիքները բավարարելու համար տրամադրել մի եկեղեցի, ուր կանոնավոր պատարագներից բացի հնարավոր կլինի նաև ստեղծել կիրակնօրյա դպրոց։
Բարեկամական ջերմ մթնոլորտում անցած զրույցի ավարտին Սրբազան Հայրը Լիսաբոնի Պատրիարքին նվիրեց Սուրբ Կույսի Ավետման փայտե սրբապատկերը։

Արեւմտահայ

⏬

Հովուական այց՝ Լիզպոն

Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան Ապրիլի 13-էն 15 Լիզպոն կատարած իր հովուական այցի ընթացքին, շաբաթ օր այցելեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական բաժինը, ուր տնօրէն՝ Ռազմիկ Փանոսեանի հետ քննարկեց յետագայ համագործակցութեան ծրագրերը։

 

Յաջորդ օրը, Կիրակի յետմիջօրէին, Խաժակ Սրբազանի ձեռամբ եւ Հոգշ Տէր Շնորհք աբեղայ Սարգսեանի առընթերականութեամբ Լիզպոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Փորթուկալահայ համայնքի վերջին տարիներու պատմութեան մէջ Զատկական անդրանիկ Ս Պատարագը, զոր կազմակերպած էր Փորթուկալիա-Հայաստան Բարեկամութեան միութիւնը: Պատարագին մասնակցեցան աւելի քան 50 հայ հաւատաւորներ՝ Լիզպոնէն, մօտակայ շրջաններէն եւ մինչեւ իսկ Պորտօ քաղաքէն։

 

Այդ ուրախ առիթով, ներկաներու մեծ մասը նոյն երեկոյ Ararat հայկական ռեստորանին մէջ հաւաքուեցաւ ընթրելու սիրոյ սեղանին շուրջ, որուն ուղեկցեցան սրտագին կենացներով եւ հայկական երգով։

 

Միասնօրէն ակնկալուեցաւ մօտակայքը ստեղծել ժամանակաւոր եկեղեցական խորհուրդ, որուն առաջնային նպատակը պէտք է ըլլար քարտէզագրել եւ կապ հաստատել Փորթուկալի մայրաքաղաքին եւ շրջակայ վայրերու մէջ բնակող հայութեան հետ՝ ծխական կեանքի եւ Եկեղեցւոյ հայապահպան ծրագրերու մէջ ներգրաւելու նպատակով։

 

Մեկնելէն առաջ, երկուշաբթի առաւօտեան ժամը 10-ին, Խաժակ Արք Պարսամեան հիւրընկալուեցաւ Լիզպոնի Պատրիարք՝ Արքեպիսկոպոս Րույ  Մանուէլ Սոուզա Վալերիոյի մօտ։ Հանդիպման ներկայ եղաւ նաեւ Փորթուկալ-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Տիար Վահէ Մխիթարեանը։

 

Սրբազան Հայրը նախ շնորհակալութիւն յայտնեց քաղաքի հոգեւոր առաջնորդին զինք անձնապէս ճանչնալու ընձեռած հնարաւորութեան, ինչպէս նաեւ Սուրբ պատարագի կապակցութեամբ կաթոլիկ աղօթավայր տրամադրելու համար։

Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հիւրընկալ հոգեւորականը բարձր գնահատեց անոր գործունէութիւնը՝ յօգուտ իրեն համար երկրորդ հայրենիք դարձած Փորթուկալիոյ եւ անոր ժողովուրդի բարօրութեան։

 

Հիւրընկալ հոգեւորականը Խաժակ Սրբազանէն տեղեկացաւ երկրի մէջ բնակող հայութեան մասին եւ հանդիպման ներկայ գտնուող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացաւ հայ հաւատաւորներու հոգեւոր կարիքները բաւարարելու համար տրամադրել եկեղեցի մը, ուր կանոնաւոր պատարագներէն բացի հնարաւոր կ՛ըլլայ նաեւ ստեղծել կիրակնօրեայ դպրոց։

Բարեկամական ջերմ մթնոլորտի մէջ տեղի ունեցած զրոյցի աւարտին Սրբազան Հայրը Լիզպոնի Պատրիարքին նուիրեց Սուրբ Կոյսի Աւետման փայտէ սրբապատկերը։