On December 14, a press conference was held in Stepanakert Mesrop Mashtots University dedicated to the publication of the series "Azerbaijan is the Enemy of Civilization".
STEPANAKERT, DECEMBER 14, ARTSAKHPRESS: The series is a joint project of the Center for Caucasus Studies of the Mesrop Mashtots University, the Public Council for the Preservation of Cultural Heritage NGO and the Golos Armenii (Voice of Armenia) independent socio-political newspaper.
In an interview with "Artsakhpress", Hovik Avanesov, the head of the Center for Caucasus Studies, said that the idea of creating a series had arisen a long time ago.
"Before the 2020 Artsakh War, we were thinking of publishing such a series, the aim of which would be to popularize our historical and cultural heritage, moreover, in different languages. During the war, the plans had changed; we decided to give priority to those methods of cultural heritage, which are located in the temporarily occupied territories of Artsakh. The series presents the previous and current state of that historical and cultural heritage," said H. Avanesov and added that the project will regularly cover episodes of the cultural genocide committed by Azerbaijan since the establishment of the artificial state of Azerbaijan in 1918.
The aim of the series is to present to the world the clear facts that Azerbaijan is really the enemy of civilization, the concepts of "civilization" and "Azerbaijan" are not compatible with each other. According to our interlocutor, it should be clearly stated that, from the very first days of the war, the Armenian cultural heritage was targeted by the Turkish-Azerbaijani terrorist tandem.
The series will be translated into several languages.
«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի». լույս է ընծայվել Արցախի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նոր մատենաշար
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել ասուլիս՝ նվիրված «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի լույս ընծայմանը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մատենաշարը հանդիսանում է ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ» ՀԿ-ի և «Գոլոս Արմենիի» հասարակական -քաղաքական անկախ թերթի համատեղ նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բուհի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ասաց, որ մատենաշարի ստեղծման գաղափարը վաղուց կար:
«Մինչ 2020 թվականի Արցախյան պատերազմը մենք մտածում էինք նման մի մատենաշար հրատարակել, որի նպատակը կլիներ հանրահռչակել մեր պատմամշակութային ժառանգությունը, ընդ որում՝ տարբեր լեզուներով: Պատերազմի ընթացքում ծրագրերը փոփոխության ենթարկվեցին, և որոշեցինք առաջնահերթությունը տալ մշակութային ժառանգության այն մեթոդներին, որոնք գտնվում են Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքներում: Մատենաշարում ներկայացված է այդ պատմամշակութային ժառանգության նախկին և ներկա վիճակը»,- նշել է Հ. Ավանեսովը և հավելել, որ նախագծի շրջանակներում պարբերաբար անդրադառնալու են նաև 1918թվականին Ադրբեջան արհեստածին պետության ստեղծման ժամանակվանից սկսած մինչև մեր օրերը նրա կողմից իրականացված մշակութային ցեղասպանության դրվագներին:
Մատենաշարի նպատակն է հստակ փաստերով աշխարհին ներկայացնել, որ Ադրբեջանը, իրոք, քաղաքակրթության թշնամի է, և «քաղաքակրթություն» և «Ադրբեջան» հասկացություններն իրար հետ համադրելի չեն: Մեր զրուցակցի համոզմամբ՝ պետք է հստակ արձանագրել մի հանգամանք, որ, պատերազմի առաջին իսկ օրերից սկսած, հայկական մշակութային ժառանգությունը գտնվում էր թուրք-ադրբեջանական և ահաբեկչական տանդեմի թիրախի տակ:
Դրա վառ ապացույցը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ ամենափրկիչ եկեղեցին է, որը մեկ օրվա ընթացքում, ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ, թիրախավորվել է երկու անգամ։ «Եթե ցանկանում ենք լուրջ արդյունքի հասնել, ապա այս ամենի մասին պետք է խոսենք ամեն օր և փորձել կանխել իրավական ճանապարհով: Մատենաշարը թարգմանվելու է մի քանի լեզուներով, շուտով ընթերցողի սեղանին կդրվեն նաև օտարալեզու տարբերակները»,- ընդգծել է Հ. Ավանեսովը:
Լիլի Պողոսյանը բնակվում և աշխատում է Ռոտերդամում: Նրա կողմից հիմնադրած Lilit Home ընկերությունը իր գործունեությունն է սկսել 2007 թվականից: Վերջերս Լիլին գտնվում էր Հայաստանում: Նախ նա հարցազրույց ունեցավ Iammedia-ի թղթ. Սարիկ Սևադայի հետ: Այն Ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Երեք կերպար մի մարմնում»․ այսպես կվերնագրեի իմ կյանքի մասին գիրքը. Լիլի Պողոսյան
Գործարար ոլորտում կանանց հաջողությունների, կյանքի դժվարությունների և դրանք հաղթահարելու, Հայաստանում բարեգործական ծրագրերի, «Lilit Home» ընկերության...
FB.WATCH
Հարցազրույցը Յութուբում
Այնուհետև Լիլի Պողոսյանը հյուրընկալվեց Շանթ հեռուստաալիքի առավոտյան ծրագրի եթերում
Հավելենք, որ Lilit Home ընկերությունը հիմնադրել է 2007 թվականին Լիլի Պողոսյանի կողմից:
Lilit Home- ը առաջարկում է տարբեր ծառայություններ՝ ինչպիսիք են անշարժ գույքի առք ու վաճառք, բրոքերային անշարժ գույքի միջնորդություն, Կառավարում, շինարարության խորհրդատվություն և վերանորոգում,իրավաբանական խորհրդատվություն և այլ գործառույթներ, այն հայտնի է՝ որպես 10 լեզուներով ծառայություններ առաջարկող ընկերություն:
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) իր թվիթերյան էջով սրտանց շնորհավորանքներ է ուղարկել մի խումբ հասարակական քաղաքական գործիչների՝ Անդրե Ռուվութին, Ինգա Դրոստին, Լին վան Դեյկեին, Հարի վան Բոմելին և Աննա-Մարիա Մատթարին՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ։
«Հայաստանը և հայերը բարձր են գնահատում ձեր հանձնառությունը»- գրել է դեսպանը ։
Նրանք արժանացել են Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Երախտագիտության մեդալների։
«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Նիդերլանդացի գործիչներին Հայաստանի Հանրապետության պարգևներին արժանանալու համար։
Heartfelt congratulations to André Rouvoet, Inge Drost, Leen van Dijke, Harry van Bommel and Anna Maria Mattaar on being awarded with High State Awards of the Republic #Armenia.
Armenia and Armenians value and appreciate your commitment.
Նիդերլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով
ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նիդերլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով.
Անդրե Ռավուտ - «Մխիթար Գոշ» մեդալ
Ինգե Դրոստ - «Մխիթար Գոշ» մեդալ
Հարի ֆան Բոմմել - «Երախտագիտություն» մեդալ
Լին ֆան Դայկ - «Երախտագիտություն» մեդալ
Աննա-Մարիա Մատաառ - «Մովսես Խորենացի» մեդալ
Ջերմորեն շնորհավորում ենք Հայ ժողովրդի բարեկամներին
և շնորհակալություն հայտնում նրանց բազմամյա ավանդի և նվիրումի համար
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայոց Աշխարհը պատուհասեց մեկ այլ արհավիրք
ՈՒղիղ 33 տարի առաջ Հայոց Աշխարհը պատուհասեց մեկ այլ արհավիրք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ,ուժգնությունը կազմեց է 6,8-7,2 մագնիտուդ: Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ 300-ից ավելի բնակավայրեր զգացին ավերիչ երկրաշարժի ծանրությունը: Ընթերցողին ենք ներկայացնում այդ օրերի վավերագիր պատմություն, որը կարդացվում է մեկ շնչով ու արտացոլում է այդ օրերի ճշմարիտ պատկերը:
Տասներեքերրորդի ճակատագիրը
(ՏԽՈՒՐ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ)
Լենինական, Շիրակացու փողոց: Այն թաղամասերից մեկն է,որտեղ վերջին տարիների ընթացքում կառուցվել են բազմահարկ շատ շենքեր: Մարդիկ այդ ընթացքում բնակարանամուտ են տոնել և ուրախացել…
Այսօր այդ փողոցի բոլոր բարձրահարկերն ավերակույտերի են վերածվել: Երբեմնի անցուդարձով աշխույժ այս փողոցը դարձել է անճանաչելի: Աչքերիդ դժվար է հավատալ:Ձգվող շենքերի տակ խանութներ են եղել,կենցաղային ծառայության օբեկտներ…ՈՒ՞ր են չքացել:
Մի կերպ երևացող խանութի տապալված ցուցանակից ճանաչում եմ,որ սա փողոցի 13-րդ շենքն է եղել:Շենք, որտեղ ինձ սրտամոտ,հարազատ մարդիկ են ապրել: Մարդիկ, որոնք ժամանակ առաջ կիսել են ինձ հետ իրենց խոհերն ու տրամադրությունները, մի կտոր հացը:
…Փղձուկը խեղդում է կոկորդս, աչքերս արցունքներ են հայտնվում, սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչպես փլատակներն ուղղակի լափել են մարդկանց: Ո’չ, դա հավատալու չէ…
Մի կախարդանքով հանկարծ ամեն բան պատկերացնում ես իր տեղում: Մշուշոտ աչքերիդ մեջ շենքը հառնում է վեր, ստանում իր նախկին տեսքը:Սպասում ես , ահա մուտքից դուրս կգան քեզ ծանոթ մարդիկ: Ցավո’ք սա տեսիլք էր միայն…Շուրջդ գորշություն է, իսկ աչքերդ անընդհատ ավերակների են հառնում; Սա է իրականությունը և այն էլ այդքան դաժան:Կենդանի մարդկանց գտնելու հույսեր այնուհանդերձ պահպանում ես: Մարդ չի կարող անհույս ապրել, քանզի կարող է խելագարվել:Դա այդպես, է նոր հույսը ծնվում է ճիշտ այն պահին,երբ հինն է մեռնում: Ամենևին էլ ուշ չէ, կենդանի մարդիկ կգտնվեն:Պետք է ամուր կանգնել երերված այս հողին, արիանալ, սրբել արցունքները և ինչ որ բան անել:Վայրկյանները թանկ են, այն հիմա կյանք արժե, հապաղելն անօգուտ է:
Միանում եմ մի խումբ երիտասարդների, փորձում ենք շրջել բետոնի մի սալ:Չի ստացվում: Նորից ենք փորձում, ուժ տալիս, չի հաջողվում: Ստիպված փլատակների գլխից ցած ենք նետում բետոնի ավելի փոքրիկ կտորները, որը ծովի մեջ գդալով ջուր վերցնելու է հավասար: Մենք` մարդիկս, որ գիտեինք մեր հզորության մասին և հավատում էինք դրան, մնացել էինք դեմ հանդիման արհավիրքի հետևանքներին: Կանգնած էինք հսկայական բետոնակույտերի առջև, մերկ ձեռքերով…: Անզորության ինչպիսի՜ զգացում: Դեռևս ուշանում էր նույն մարդու ձեռքերով ստեղծված հզոր տեխնիկան:
Սակայն համառությունն ու արիությունը, սրտերում անթեղված հույսը, ոչ մի րոպե չէին լքում մարդկանց: Լուռ, գլխիկոր աշխատող մարդիկ, երբեմն դադար էին առնում: Հենց մի այդպիսի պահի փլատակների մի անցքից ձայներ են լսվում: ՈՒրեմն,իրոք, ամեն բան կորած չէ: Ողջեր կան: Այս անգամ մարդկանց աչքերում ուրախության արցունքներ են երևում: Գոտեպնդված մարդիկ արագ ձեռքերի շարժումով մաքրում են անցքը փակած հողը ու…Ա՜յ քեզ հրաշք, բացված անցքից դուրս է ելնում նապաստակ: Շլդիկը վախվորած նայում է չորսբոլորը:
«Յոթերորդ հարկի հարևանինն է»,-ասում է մեկը, գրկում ու սրտանց համբուրում հնազանդ, փախչելու փորձ չանող, փրկված կենդանուն: ՈՒրեմն, այնուամենայնիվ, հույսերը չեն մարում, հսկա կույտերի խավար թագավորությունում գոյություն ունի կյանք…
Հաջորդ օրը շենքի փլատակների մոտ հանգրվանեց առաջին ամբարձիչ կռունկը: Դա այստեղ բերեցին երկրաշարժից զոհ գնացած մարդկանց մերձավորները: Ավտոկռունկը դժվարությամբ էր աշխատում: Հազվադեպ էր հաջողվում մի տեղից մյուսը տեղափոխել բետոնի ծանր սալերը: Համարյա բոլոր դեպքերում մետաղե ամրանները կռունկի բռնիչին հպվելիս անմիջապես մերկանում էին, վրայի բետոնը` ասես հող, փշուր-փշուր էր լինում: Աղետի պահին ցեմենտի ամրության ինչպիսի՜ կարիք են ունեցել այս ամրանները` շենքը կանգուն պահելու համար:
Փրկիչ աշխատանքներ կատարելու համար մեկ շենքի համար, մեկ ամբարձիչն իհարկե բավարար չէր, թեև ավտոկռունկն աշխատում էր շուրջօրյա` առանց դադարի: Հսկա փլատակների կույտը դժվարությամբ էր նահանջում: Փլատակված շատ շենքերի մոտ էլ ընդհանրապես որևէ տեխնիկա չկար: Ի՞նչ անեին այս շենքերի մոտ խմբված մարդիկ,երբ ճար չունեին…
Դեկտեմբերի 10-ի առավոտյան ավերակների մոտ երևացին ֆրանսիական առաջին փրկիչ ջոկատները: Ժամանեց նաև տեխնիկա: Արդեն, որպես կանոն, փլատակ եղած յուրաքանչյուր շենքի մոտ կանգնած էր մեկական ավտոկռունկ : Մինչդեռ օպերատիվ, արդյունավետ աշխատանքի համար բավական կլիներ 4-6 ավտոկռունկը, 2-3 բուլդուզերը, փրկարարներն իրենց տեխնիկայով: Ընդ որում, եթե այս օգնությունը հասներ աղետի առաջին ժամերին և ոչ թե ուշացումով:
Ֆրանսիացիների մի խումբը աշխատանքի անցան հենց 13-րդ շենքի փլատակներում: Մարդիկ մեծ հույսեր էն կապում նրանց հետ: Եվ չսխալվեցին: Իրենց փոքրիկ, բայց ամենակարող գործիքներով, վարժեցված շների օգնությամբ` նրանք գտան առաջին կենդանի մարդուն: Մեծ ջանք պահանջվեց ռուս այդ կնոջը ազատելու քարե գերությունից: Տեղում անդամահատվեց նրա պանելի տակ սեղմված ձեռքը: Փոխարենը Նինային (այդպես էր նրա անունը) վերադարձվեց ամենաթանկագինը` կյանքը:
Ֆրանսիական փրկարար ջոկատի անդամներից մեկը ցույց տվեց ձեռքի երկու մատները, հասկացրեց, որ այդքան օր կարող էին ավելի շուտ օգնության հասնել, եթե Մոսկվայում այդքան չձգձգեին իրենց ժամանումը: Նրանք, անխտիր բոլորը աշխատում էին անձնազոհ, համերաշխ ու համախմբված: Ժամանակ էին գտնում անգամ մարդկանց սրտապնդելու, սփոփելու:Հավաստիացնում էին, որ ոչ մեկին չեն թողնի պանելների հետևում: Մարդիկ, որ հաշտվել էին կորստյան ցավին, այժմ մտածում էին գոնե մերձավորին գտնելու մասին: Առաջին հերթին մարդկանց դա էր հարկավոր: Որքան կյանքեր կփրկվեր, եթե փրկարար խմբերը տուժված վայրերում լինեին արհավիրքին հաջորդած առաջին ժամերին:
Բնականաբար խուճապն ու անկազմակերպվածությունն էլ իր կնիքը թողեց: Իրադրության շատ վճռորոշ պահերին տեղացիները չէին կարողանում համագործակցել այլազգի մասնագետների հետ, որովհետև չկար…թարգմանիչ: Ամեն անգամ` ձեռքով դիմախաղով խոսելու, հասկանալու համար, կորչում էր թանկարժեք ժամանակը: Տուժածներին օգնելու գործը բարձր մակարդակով կազմակերպելու պրոֆեսիոնալ մղումով ֆրանսիացի փրկարարներն իրենց հետ Հայաստան էին բերել անգամ ջուր: Նրանց մտքով չէր անցել, որ մեր մեծ երկրում թարգմանիչներ այդ դժվարին պահին չեն գտնվի: Մարդիկ, որ պատրաստ էին հրաշքներ գործելու բառիս բուն իմաստով, բախվել էին անտարբերության ու անկազմակերպվածության գորշ պատնեշին: Մի օրինակ ևս, զինվորագրված մի քանի կամավոր տղաներ , որոնք ունեին տեխնիկա վարելու հմտություն, մնացել էին անգործ, քանի որ զինվորական հավաքակայանում տեխնիկայի զգալի մասը մարտական պատրաստ վիճակում չէին, այսինքն գտնվել էին անսարք վիճակում: Սարքին վիճակում գտնվող մի մեքենա էլ հռնդոցով մի քանի պտույտ գործելուց հետո լռեց: Սա էլ փչացավ: Դժվարին այդ օրերին նյութական և բարոյական մեծ օգնություն, օժանդակություն էին ցուցաբերում հարևան վրաց ժողովրդի զավակները: Վրացի կամավորների մի մեծ խումբ զգուշությամբ հողից մաքրում էին սալիկները, հնարավորություն տալով հետախույզ շներին հոտոտելու բացված անցքերը:
Գիշերները խառնվում էին ցերեկներին, ցերեկները` գիշերներին: Օրերը չէին բաժանվում: Աշխատանքն անընդմեջ էր, համառ: Օրն անցնում էր ինչպես րոպե: Գիշերները փլատակների շրջապատում վառվող բազմաթիվ խարույկները շողեր էին տալիս անլույս քաղաքին: Մշտապես ժպիտ ունեցող քաղաքը տխուր ու անտրամադիր էր: Գիշերային խավարում լուսավորված փլատակների կույտերը վերքեր էին կնճռոտ ու մռայլ քաղաքի դեմքին: Յուրաքանչյուր խարույկ իր շուրջն էր համախմբել բախտակից ու սգացող մարդկանց խմբերին: Գյումրին որբացել էր, Գյումրին ողբում էր: Սովորական էր դարձել մարդկանց այսպիսի հարցուփորձը. «Ձեզանից քանիսը՞ չկան» , «Գոնե մեկին էլ չգտա՞ք»: Անցնող օրվա հետ նվազում էր հարազատներին կենդանի գտնելու հույսի հատիկները: Խարույկներում օրնիբուն բոցկլտացող կրակը, ասես ընդհատված կյանքի շարունակությունն էր, զոհվածների մշտաբորբոք բագին-ատրուշանը:
Ճնշող մղձավանջային ևս մի գիշեր այլևս ետևում էր, դեկտեմբերի 11-ի առավոտյան 13-րդ շենքի փլատակներում ձեռքս ընկավ «Մահից դեպի կյանք» խորհրդանշական վերնագրով մի փոշեթաթավ գիրք: Մտածում էի, որ երանի այն ուղղակի իմաստով համապատասխաներ իրականությանը: Մահը հաղթահարողները շատ լինեին: Ավաղ: Այդ օրվա ընթացքում փլատակներից առանձնացվեցին միայն դիակներ : Կրկին գիշեր: Խարույկի լույսի տակ թերթեցի գտածս գիրքը, և զարմանք, հենց կազմին` աչքիս զարնեց բարեկամիս հոր` Անդրանիկ պապի ստորագրությունը: Նա միշտ էր ստորագրում իր գրքերին, գրքի նկատմամբ` հայ մարդու սիրով, պահում ու փայփայում էր հայատառ գրքերը: Չարքաշ ու ծանր կյանքով է ապրել Անդրանիկը:Դարասկզբին թուրք բարբարոսները սպանել են նրա ծնողներին:Որբ է մեծացել: Ակամա ականատեսն է եղել 1915 թվականի անլուր տառապանքների ու ջարդերի: Սովետական իշխանության տարիներին մասնակցել է հայրենի Լենինականի ծաղկմանն ու բարգավաճմանը:Ղազանչիից իր ձեռքով խմելու ջուր է հասցրել Լենինական: Շենացրել է իր օջախը: Գիրքը հենց վերաբերվում էր դարասկզբի բարբարոսությունների նկարագրմանը: Ճակատագրի դաժան խաղով ավերվեց հայրենի Լենինականը, Անդրանիկ պապի օջախը:
Հաջորդ օրը` դեկտեմբերի 12-ի վաղ լուսաբացին, նրա ծուխը շարունակող որդիներից մեկը` Արտաշեսը, որը ողջ էր մնացել հանգամանքների բերումով, հավերժ քնած գտավ իր միակ տղային ու աղջկան` պապի Անդրանիկ և Արմինե թոռներին, Մարո հարսին, Ամալյա մայրիկին:
Գիրքն իմ հոգին կրկին ալեկոծեց, տխուր մտորումներ արթնացրեց` դարավերջի ու դարասկզբի ճակատագիրը տարբեր կերպ նույնացել էր:
Բարեբախտաբար, տխրահռչակ 13-րդից գտնվեց մի ընտանիք, որի բոլոր անդամները հրաշքով փրկվել էին արհավիրքից: Ամուսինները մի դիպվածով կենդանի էին մնացել աշխատատեղերում: Նրանց տղան եղել է դպրոցում, որին աղետը խնայել էր: Փոքրիկ աղջնակը գտնվել էր փլվող շենքում: Հետո փլատակների մի ճեղքից դուրս էր եկել չորեքթաթ,կանգնել, և զարմանքով նայել աշխարհին` փոքրիկ իր հասակով ավետել, որ կյանքը կա և այն չպետք է ընդհատվի:
Վաղը՝ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ: Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը գտնվելու է Նիդերլանդների Թագավորությունում:Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հրապարակման լսումներին ուղիղ եթերով կարող եք հետեւել այս հղմամբ՝
On 7 December 2021, the International Court of Justice,the principal judicial organ of the United Nations, will deliver its Order on the request for theindication of provisional measures made by the Republic of Armenia in the case concerningApplication of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination(Armenia v. Azerbaijan).Members of the diplomaticcorps, the media and the public will be able to follow the reading through a live webcast on theCourt’s website, as well as on UN Web TV, the United Nations online television channel.
Դեկտեմբերի 4-ին ժամը 14-15-ը Բրյուսելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց տեղի ունեցավ եվրոպական 5 երկրների հայերի բողոք հավաքը, որի հիմնական նպատակն էր Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ներկայացնել Հայաստանի նկատմամբ վարած օկուպացիոն քաղաքականությունը եւ դաշնակցային պարտականությունների չկատարումը։
Համավարակով պայմանավորված բելգիական իշխանությունների պահանջով հավաքը տեւել է մեկ ժամ, 20 րոպե է թույլատրվել ելույթների համար եւ ներկաների թիվը չպետք է գերազանցեր 50-ը։ Հավաք-ցույցը վարել է Ազատ Օրդուխանյանը/Գերմանիա/։
ՕՐԵՐ-ի հետ զրույցում Ազատ Օրդուխանյանը նշել է, որ ցույցին մասնակցել են Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Բելգիայի հայերը։ Հավաքի կազմակերպիչը Եվրոպայի ազգային- ժովրդավարական բեւեռն էր։
Հավաքը ելույթով բացել է Գերմանիայից Ազատ Օրդուխանյանը, ապա ելույթներ են ունեցել Լիանա Մարգարյանը՝ Բելգիայից Հայկական Վերածննդի ներկայացուցչը, Գեւորգ Բարբարյանը՝ Ֆրանսիայի ԱԺԲ պատասխանատուն, Սեդրակը Քյուլինկյանը՝ Լիոնի ԱժԲ պատասխանատուն, իսկ Շեյցարիայի ներկայացուցիչների ելույթն ընթերցել է Ազատ Օրդուխանյանը։
Պահասխանելով ՕՐԵՐ-ի հարցին, թե ինչո՞ւ են ընտրել այս օրը եւ ի՞նչ նպատակ են հետապնդել ցույցի կազմակերպիչները, Ազատ Օրդուխանյանն ասաց.
«Այսօր խորհրդանաշանակն օր էր։ Ուղիղ 101 տարի առաջ այդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղի տալով թուրքական եւ ռուսական կազմակերպված հարձակմանը, ենթարկվեց Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի պահանջին եւ իշխանությունը հանձնեց Բաքվում ստեղծված հայկական Հեղկոմին՝ Սագիս Կասյանի ղեկավարությամբ։
Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրաժարական տվեց, իսկ դեկտեմբերի 4-ին Դրոն եւ կառավարության այլ պաշտոնյաններ բանալիները հանձնեցին բոլշեւիկներին։ Դադարեց գոյություն ունենալ 2.5 ամյա Հայաստանի Հանրապետությունը։ 101 տարի հետո մենք եկել ենք ասելու, որ չենք ընդունում Հայաստանի օկուպացիան, եւ պայքարելու ենք Հայաստանի Հանրապետության վերականգնման համար՝ իր սահմաններով։ Ռուս-թուրքական եղբայրությունը նույն ձեւով այսօր կրկին կիսում է Հայաստանը, այս անգամ էլ Արցախն է զոհաբերում»։
Ելույթներից ու վանկարկումներից հետո, ցույցին ներկա եվրոպահայերը Ռուսաստանի Դաշնության կառավարության անունով ՌԴ դեսպանին հասցեագրված նամակ թողեցին դսպանատան փոստարկղում։ Նամակում նույնպես դատապարտել են Ռուսաստանի օկուպացիոն /ռազմակալման/ քաղաքականությունը, դաշնակցային պարտականությունների չկատարումը, հակառակ պարագայում նշել են, որ Հայաստանը նոր հուսալի դաշանակիցներ կփնտրի։ Նամակում նաեւ դատապարտել են Լենին-Աթաթուրք 1921թ. պայմանագրերը։
Ցույցի մասնակիցները նաեւ վանկարկել են կարգախոսներ՝
«Մերժում ենք Կրեմլի գաղութատիրությունը», «Անշնորհակալ Կրեմլ, ու՞ր մնաց Ռուսաստանի շնորհակալությունը հայերին», «Ո՜չ ենք ասում Լենին-Քեմալին», «Կրեմլում ընկեր բառը միայն թուրքերե՞ն է թարգմանվում», «Ռուսաստան սպասիր քեմալական ապտակի, շուտով կստանա՜ս Անկարայից» , «Ռուսաստանը հերթական անգամ կործանումից փրկում է Թուրքիային», «Մոսկվա-Անկարա-Բաքու , Բերմուդյան եռանկյունի աշխարհի համար», «Կրե՜մլ, դու արժանի չես հայերի անկեղծ բարեկամությանը», «Կրեմլ, եղել ու մնում ես տրոյական ձի Հայաստանի համար» եւ այլն։
Ազատ Օրդուխանյանն իր ելույթում նշել է. «Երևան մտնելուց ընդամենը 3,5 ամիս հետո, 1921թ-ի մարտին, Լենին-Քեմալ դավադիր պայմանագրով Կրեմլը հայոց տարածքների մի մասը նվիրեց թուրքերին ու Կովկասի թաթարներին` հետագայում նրանց կնքելով ադրբեջանցի անունով։ Այսօր նույն ռուս-թուրքական եղբայրությունը կրկին հարձակվել է հայ ժողովրդի վրա, նրա հայրենիքից ուզում է տանել ոսկին, պղինձը, մոլիբդենը, մարդկային գիտական ու աշխատուժային ռեսուրսները և վերացնել հայոց պետականության ներկայիս վերջին ու թույլ մնացորդները։
Ռուսաստանը և Թուրքիան զենքով, արյունով ու դիվանագիտությամբ, խախտում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, մեզ քայքայում են բոլոր բնագավառներում ու փոքրացնում։ 32 տարի առաջ, այս օրերին՝ կոնկրետ դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ Արցախի մարզի իրավական միացումը մայր հայրենիքին։ Բայց կրկին ռուսական գաղտնի ծառայություններն, այս անգամ նեոբոլշևիկ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով, Արցախի մարզի միացումը փոխարինեցին Լեռնային Ղարաբաղի ֆիկտիվ հանրապետության ստեղծմամբ, հայերին պարտադրեցին կեղծ ու անիրականանալի օրակարգ և դրանով ձախողեցին հայ նահատակների արյան գնով ազատագրված հայրենի արցախյան նշխարի միացմանը Հայաստանին։
101 տարի է անցել Հայաստանի օկուպացումից, մենք շարունակում ենք անկոտրում կամքով ու համառությամբ պայքարել Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման ու մեր հայրենիքի տարածքների պահպանման վեհ նպատակի համար։
Մենք ռուսատյաց ուժ չենք, մենք արժանապատիվ հայեր ենք, մենք ավելի քան 6-հազարամյա հայոց պետականությունը մեր մեջ կրող հայեր ենք և հայրենիքում մարտնչող մեր գաղափարակից հայրենակիցների հետ միասնաբար գնում ենք մեր պետականության վերականգնմանը։
Հայ ժողովուրդը կունենա՞ իմունիտետ, դուրս կգա՞ փողոց, կդիմադրի՞ բոլոր հնարավոր միջոցներով, կապրի ու կվերածնվի, չի անի դա, Մոսկվան ու Անկարան միասնաբար կգրավեն Երևանը ու իրենց արյունոտ դրոշները կտնկեն մեր մայրաքաղաքի սրտում, ինչպես արեցին անցյալ տարի Հայաստանի Արցախի մարզում։
Սիրելի հայրենակիցներ, պետք չէ սպասել Սասունցի Դավիթին, որ գա և ազատի մեզ այս մղձավանջից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա Սասունցի Դավիթ, յուրաքանչյուրն իր գյուղում ու քաղաքում, յուրաքանչյուրն իր գրասենյակում, դպրոցում, համալսարանում, գործարանում, զորամասում, ամենուր, աշխարհի իր ապրած բնակավայրում։ Դա մենք կարող ենք, մենք հզոր ազգ ենք ու Եվրոպան մեզանից դա է սպասում»
Դեսպան Տիգրան Բալայանի այցը Նիդերլանդների Օվերայսել նահանգ
Նոյեմբերի 1-ին դեսպան Տ. Բալայանն այցելեց Նիդերլանդների Օվերայսել նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզում թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրիես Հայդեմայի, Ալմելոյի քաղաքապետ Արիեն Խերիթսոնի և Ալմելո-Էջմիածին համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Վուտեր Թեույի հետ։ Հանդիպումների ընթեցքում զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը, մասնավորապես, նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածին քաղաքում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացմանը, քննարկեցին 2022 թ. Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտկան հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Visit of Ambassador Tigran Balayan to Overijssel Province of the Netherlands
On 1 November 2022, Ambassador Tigran Balayan visited Overijssel Province of the Netherlands where he met King's Commissioner (Governor) Andries Heidema, Mayor of Almelo Arjen Gerritsen and chairman of Almelo-Ejmiatsin cooperation committee, member of Almelo city council Wouter Teeuw.
In the course of the meeting the parties touched upon the issues of decentralized cooperation, in particular implementation of socio-economic and cultural projects in Ejmiatsin town with participation of the Dutch enterprises.
Another topic of discussion was the course of preparation of the events dedicated to the 30th anniversary of diplomatic relations between Armenia and the Netherlands in 2022.
10 Նոյեմբեր
Ter gelegenheid van de verjaardag van het staken van de agressie van Azerbeidzjan publiceerde het Nederlandse Dagblad het opiniestuk van ambassadeur Tigran Balayan
10 Նոյեմբեր
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։
12 Նոյեմբեր
«Հայկական երաժտություն և պար» խորագրով համերգ Հաագայում
Նոյեմբերի 11-ին «Աբովյան» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Հաագայի «Դակոտա» թատրոնում տեղի ունեցավ Հայկական երաժշտության և պարերի համերգ: Նիդերլանդների «Ciconia Consort» լարային նվագախմբի կատարմամբ հնչեցին ականավոր հայ երաժիշտների ստեղծագործություններ, այդ թվում՝ Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենի»-ն և «Իմ եղեգ»-ը, Կոմիտասի «Վաղարշապատի պար»-ը:
Երաժշտական կատարումներն ուղեկցվում էին «Աբովյան» մշակութային միության մանկական պարային խմբի գեղեցիկ կատարումներով: Համերգի ավարտին Աբովյան մշակութային միությունը կազմակերպել էր հայկական ուտելիքների և խմիչքների հյուրասիրություն։
Համերգին ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դիվանագիտական կորպուսի մի շարք այլ անդամներ, այդ թվում՝ դեսպաններ, Հաագայում հավատարմագրված միջազգային կառույցների, ինչպես նաև Նիդերլանդների պետական կառույցների ներկայացուցիչներ:
Concert of “Armenian Music and Dances” in The Hague
On 11 November, on the initiative of the “Abovyan” Armenian Cultural Association, a concert of Armenian music and dances took place at the Dakota Theater in The Hague. The Ciconia Consort string orchestra of the Netherlands performed works of prominent Armenian musicians, including “Cherry Blossom” and “My Reed” by Khachatur Avetisyan, “Dance of Vagharshapat” by Komitas.
The music was accompanied by beautiful performances of the children's dance group of “Abovyan” Cultural Association. After the concert, a reception of Armenian food and drinks was organised by the “Abovyan” Cultural Union.
The concert was attended by the Ambassador of the Republic of Armenia to the Netherlands Tigran Balayan, and a number of other members of the diplomatic corps, including ambassadors, representatives of international organizations accredited in The Hague, as well as of the state institutions of the Netherlands.
13 Նոյեմբեր
Նոյեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունեց Էյնդհովենում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆին և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսին։ Կողմերն արդյունավետ քննարկում ունեցան մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ Հայաստանում ֆուտբոլի հետագա զարգացման համար։
On 13 November 2021 President of Football Federation of Armenia Armen Melikbekyan received Honorary Consul of Armenia Willy van de Kerkhof and Nico Schermers, The Ambassador of the Netherlands in Armenia . The sides held a fruitful discussion on several projects, which can be of vital importance aimed at further development of football in Armenia.
Հայաստանի պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների տասնիններորդ հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է ս․թ․ նոյեմբերի 15-19-ը Հաագայում ընթացող Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների տասնիններորդ հանդիպմանը, որի ընթացքում պատվիրակության անդամ Վիվիանա Քալաեջյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 1990-ական թվականներից ի վեր Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած միմյանց հաջորդող պատերազմներում ականների և պայթուցիկ այլ նյութերի կիրառման ծանր հետևանքներին, 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջ եկած նոր մարտահրավերներին և խնդրի առնչությամբ հայկական կողմի մոտեցումներին։
The delegation of the Republic of Armenia participated as an observer to the Nineteenth Meeting of the States Parties of the Convention on the Prohibition of the Use, Stockpiling, Production and Transfer of Anti-Personnel Mines and on their Destruction
The delegation of the Republic of Armenia participated as an observer to the Nineteenth Meeting of the States Parties of the Convention on the Prohibition of the Use, Stockpiling, Production and Transfer of Anti-Personnel Mines and on their Destruction, taking place on 15-19 November in The Hague. During the meeting Viviana Kalaejian, member of the Armenian delegation, delivered remarks on the severe consequences of the use of mines and other ordinances of war by Azerbaijan in the consecutive wars that it has unleashed against Armenia and Nagorno-Karabakh since the beginning of 1990s, the new challenges posed by the aggression against Artsakh unleashed by Azerbaijan in 2020 and the Armenian approach to the issue.
23 Նոյեմբեր
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ
Ինչպես հայտնում է Նիդերլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիան - FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ը ՝ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։
Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։
Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից։
26 Նոյեմբեր
«Volkskrant»-ը հոդված է հրապարակել հայկական հագուստի արտադրության մասին
Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանությունը» խորագրով համաժողովին
Նոյեմբերի 23-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «LINKS Europe»-ի կողմից կազմակերպված «ԵՄ-ն և իր արևելյան հարևանությունը» խորագրով համաժողովին։ Արձագանքելով հիմնական բանախոսների ելույթներին՝ դեսպանն անդրադարձավ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից իրավիճակի շարունակական սրմանն ի պատասխան երկու կողմերին ուղղված ընդհանրական կոչերի անընդունելիությանը, հայ ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին։
Դեսպանը նշեց, որ ուրախ կլիներ կիսվել Հայաստանի հաջողության պատմություններով, ինչպիսիք են՝ Եվրապոլի և Հորիզոն Եվրոպայի հետ համաձայնագրերի ստորագրումը, Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագրի ստորագրումը, սակայն իրավիճակը թույլ չի տալիս։ Դեսպանն ընդգծեց, որ այս պայմաններում ԵՄ-ի՝ աշխատանքի շարունակումը, ասես ոչինչ չի եղել մոտեցումը ոգեշնչում է նոր սադրանքների և պատերազմական հանցագործությունների, և որ Ադրբեջանի մասնակցությունը Արևելյան գործընկերությանը հակասում է վերջինիս արժեքներին և սկզբունքներին։
Ընդգծեց նաև Հայաստանի հանձնառությունը վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքին, որը կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից։ Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ Նիդերլանդների խորհրդարանում այդ պահին քննարկվող բանաձևերին, որոնք կոչ են անում կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել սահմանին ԵՄ անկախ առաքելություն տեղակայելու ուղղությամբ։
Դեսպանը նշեց, որ ԵՄ ներգրավումը վստահաբար անհրաժեշտ է տարածաշրջանին։ «Մեզ անհրաժեշտ է համարձակ Եվրոպական միություն, որը չի կիրառում երկակի ձևաչափեր», - ընդգծեց դեսպան Բալայանը։
Հաշտեցման ծրագրերի առնչությամբ դեսպանը շեշտեց, որ, ցավոք, ԵՄ այդ ծրագրերը չեն ծառայել իրենց նպատակին, քանի որ այդ ծրագրերին Ադրբեջանից մասնակցած ցանկացած անձ սրտանց պաշտպանում էր ագրեսիան և, որ ավելի հիասթափեցուցիչ է՝ պատերազմական գործողությունները։
Ambassador Tigran Balayan attended the Conference with the theme “The EU and its Eastern Neighbourhood”
On 23 November, Ambassador Tigran Balayan attended the Conference organised by “LINKS Europe” with the theme “The EU and its Eastern Neighbourhood”. In reaction to the speeches of the key-note speakers, the Ambassador delivered remarks on the current situation in the region, inadmissibility of the generic calls on both sides in response to the continuous escalation by Azerbaijan, the issue of Armenian prisoners of war and civilian captives.
The Ambassador stated that he would be pleased to share the success stories of Armenia, such as the signed agreements with Europol and Horizon Europe and the Common Aviation Area Agreement, but unfortunately the situation does not allow that. The Ambassador underlined that in these circumstances, the EU’s business as usual approach inspires new provocations and war crimes and that Azerbaijan’s participation in the Eastern Partnership is inconsistent with its values and principles.
He underlined Armenia’s commitment to the principle of peaceful resolution of conflicts, which was blatantly violated by Azerbaijan. In this context, the Ambassador touched upon the Dutch Pariament’s motions requesting the Government to take steps towards sending an independent EU mission to the border, which were being discussed in the House of Representatives at that moment.
The Ambassador underlined that the EU’s engagement is indeed needed in the region. "We need a bold stance by the EU, without applying double standards", underlined Ambassador Balayan.
On the reconciliation projects, Armenian Ambassador emphasized that, unfortunately, those EU funded projects, have not served their purpose, as almost every single person from Azerbaijan, who attended those events were wholeheartedly defending the aggression, and what is more disappointing- the war crimes.
30 Նոյեմբեր
Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացվեցին նիդերլանդացի գործարարներին
Նոյեմբերի 29-ին դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց Միջազգային Քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։
Դեսպան Բալայանը գործարարներին ներկայացրեց հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմությունը, Նիդերլանդներում հայկական դարավոր ներկայությունը, առկա առևտրատնտեսական համագործակցությունը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Talenting Investment ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերալանդացի գործարարներին պատմեց իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերեց հետևել իր օրինակին։
Միջոցառման կազմակերպիչ Միջազգային Քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրեց հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։
Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի դեսպան Բալայանը վերջիններիս հանձնեց Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիշների առաջին օրինակները։
Հանդիպմանը քննարկվեց Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու հնարավորությունը։
Կայքում անրադարձ է կատարվել ՀՀ ԱԳ նախարարության արված հայտարարություններին՝ մասնավորապես, երբ Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել:
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է հրապարակել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, որտեղ հարգանքի տուրք է մատուցվում զոհվածներին ու թեև ՌԴ խաղաղապահ ուժեր են տեղակայվել, այնուամենայնիվ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը.
Նոյեմբերի 15֊ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ֊ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ https://www.facebook.com/MFA.Armenia/videos/420172006260510
Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։