The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 17 November 2020

«Լուռ հերթապահություն» ակցիայի մասնակիցները հանդիպեցին խորհրդարանականների հետ

 


2020 թ. Նոյեմբերի 17-ին, առավոտյան 9:30-ին Հաագայի Աբովյան մշակութային կենտրոնի անդամները Հաագայի Plein հրապարակում Նիդերլանդների խորհրդարանի դիմաց «Լուռ հերթապահություն» ակցիայի ժամանակ, հանդիպեցին  խորհրդարանի պատգամավորների հետ, նախքան նրանք ներկա գտնվեին իրենց խմբակցության ժողովին։

Այսօր Հոլանդիայի խորհրդարանը «Tweede Kamer» քվեարկում է Լեռնային Ղարաբաղին վերաբերող 7 բանաձև։

«Աբովյան» միության անդամները Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) անունից խոսեցին պատգամավորներ Ֆորդեվինդի հետ, որը Արցախի ճանաչման բանաձևի հեղինակն է, պատգամավոր Վան Հելվերտի հետ, որը Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի հեղինակն է և պատգամավոր Կարաբուլուտի հետ, որը  թուրք և ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի հեղինակն է։


17 November 2020 at 9:30 a.m. Members of Abovian Centre in The Hague met Dutch MP's in a "Silent Watch" at Plein in The Hague in front of Dutch Parliament, before their faction meetings.

Today the Dutch Parliament "Tweede Kamer" votes on 7 motions concerning Nagorno-Karabakh.

Abovian members spoke on behalf of FAON to MP Joel Voordewind (CU), initiator of a motion for recognising Artsakh Republic, to MP Martijn van Helvert (CDA) initiator of a motion on sanctions for Aliyev and his family members and to MP Sadet Karabulut (SP), initiator of a motion for sanctions against Turkish and Azerbaijani war criminals.

Monday, 16 November 2020

ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԵՌ ԿԱ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

 




15.11.2020/խմբագրի սյունակ/նիդ.օրագիր
Շատերն են պնդում, որ եռակողմ համաձայնագիրը պետք է խզել, իրոք մեզ համար այս պահին շատ վատթար պայմանագիր էր: Բայց չունենք նաև մեխանիզմներ փաստաթուղթը հետ կանչելու` դա նույնն է, որ շարունակվեր Ստեփանակերտի պաշարումը: Ի դեպ ադրբեջանական շրջանակներում էլ են հասկանում, որ սա լիակատար հաղթանակ չէ և դանդաղ գործող ռումբ է իրենց երկրի ամբողջականության դեմ:

Այս պահի ռազմադադարը կթողնի շունչ առնել ու հասկանալ մեր հետագա քայլերը, անելիքները: Հարցը նոր-նոր տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, ահա թե որտեղ է լինելու պայքարի մեր ճակատը: Ալիևը ինքն է հայաստանից միլիարդների փոխհատուցում ուզում: Մեզանից յուրաքանչյուրը նրան պետք է հիշեցնի միջազգային հանրության ուղերձը, որ այս հարցը ռազմական լուծում չպիտի ունենար, որ կոնֆլիկտային գոտիներում կորոնավիրուսի պայմաններում պետք էր զերծ մնալ բախումներից ու պատերազմ հրահրելուց: Ալիևին պետք է հիշեցնել, թե ով 3 անգամ առհամարեց Մինսկի անդամ երկրների հետ պայմանավորված հրադադարը, ով խախտեց բազմաթիվ միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը` արգելված զենքի չօգտագործման , ռազմագերիների հետ անմարդկայնորեն վարվելու մասերով: Բնության , մշակութային արժեքների ու մարդկության դեմ գործվեց ծանրագույն հանցանքներ, չհայտարարած պատերազմի մեջ ներգրավեցին ջիհադիստական վարձու խմբեր: Այս հարցերը մեկընդմիշտ և ամենուր պիտի բարձրաձայնվեն:
Հիմա պայքարի նոր պահ է, որտեղ պետք է կենտրոնանալ ու հստակ ծրագրեր իրագործել: Առաջին հերթին պետք է այն սկսել համախմբումից, վիրավոր մեջքը շտկելուց, չմասնատվենք ու բզկտենք իրար, չուրախացնենք հակառակորդին, ով մեր միասնությունից է սարսափում ու հանգրվանում կիսալուսնի խավարում:
Հավատում ենք ազգի իմաստնությանն ու նայում առաջ` զերծ մնում մեղադրելուց ու հանցանքը միմյանց վրա բարդելուց, եթե պարտվել ենք` բոլորս ենք պարտվել, ինչպես որ հաղթելուց` բոլորս ենք հաղթում: Հիմա գործ անելու ժամանակն է` ամենքս մեր տեղերում:
Առանց այն էլ հսկայական բեռ կա բոլորիս ուսերին` պիտի պատվով կրենք ու չհանձնվենք: Գիտենք, որ դժվար է, բայց այդ դժվարությունից դուրս գալու ելքեր կան` նաև հաղթանակին տանող...
Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ ունենք` Ալիկ Ասատրյանը, ով ի դեպ մոտ 25 հազար Եվրոյի նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համայայկական հիմնադրամին: Նա այսօր էլ շարունակում է վաճառքի հանել իր ստեղծագործությունները: Ամեն անգամ ֆեյսբուքյան հարթակում իր արվեստի գործերը ներկայացնելուց առաջ` Ալիկ Ասատրյանը հետևյալ տողերն է գրում. «Սիրելի ընկերներ, վաճառում եմ իմ այս աշխատանքը` ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու համար...»:
Ահա այս խնդիրն է դրված բոլորիս օրակարգում` ունենալ ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
Hay Azian
« Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր
Գեղ.աշխատանքները` Ալիկ Ասատրյանի ( Alik Assatrian )


Առցանց հանդիպում դեսպանի հետ

 



 Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ հեռակա ինտերակտիվ հանդիպում անցկացրեց նիդերլանդներում և հարևան երկրներում բնակվող հայերի հետ: Դեսպանն անրադարձավ Հայաստանի և Արցախի հետպատերազմյան իրավիճակին, պատասխանենեց  հետաքրքրություն  ներկայացնող ամենատարբեր հարցերի:  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ին, ԿԻՐԱԿԻ  ժամը 19.00-ին առցանց հեռարձակվող հանդիպումը դեսպանության հետ համատեղ կազմակերպել էր «Նիդերլանդական օրագիրը»:

Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին


2020 թվականի նոյեմբերի 14-ին

Հայաստանում ոգևորության ալիք կար երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց թավշյա հեղափոխությունը: Այս լրագրողը, որը մի քանի անգամ ձերբակալվել էր կառավարության հասցեին քննադատության համար, կարողացավ  անարյուն, անցնցում հեղափոխություն իրականացնել : Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ ուսապարկը ուսերին, գլխին դրած կեպկան, Գանդիի երթի օրինակից ոգեշնչված, նա շրջեց ամբողջ երկրում ՝ մի խումբ ընկերների և թափառող շան` Չալոյի հետ միասին:

Հետխորհրդային հանրապետությունում  ծածանվեց լավատեսության դրոշը: Հին կոռումպացված  Պուտինի գվարդիային այլ ելք չէր մնում քան ամուր սեղմել ատամները: 2018-ի մայիսի 1-ին խորհրդարանը Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում: Լեռներից բերված ձյունով տոնվում էր հաղթանակը, քանի որ սպիտակ գույնը խորհրդանշում էր հեղափոխությունը: Նա բացեց խորհրդարանի շրջակա պարտեզները բոլորի առջև,երկրում  հաղթահարեց կոռուպցիան:

Ինձ տպավորեց «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմը, որն այս փոթորկվող ժամանակահատվածում ստեղծել էր Գարին Հովհաննիսյանը, ռոք աստղ Սերժ Թանկյանի երաժշտությամբ: Հայ-ամերիկյան կինոնկարը մի քանի մրցանակների է արժանացել: Ես ուրախ էի իմ հայ ընկերների համար, որոնք լի էին հույսով: Այժմ սպիտակությունը կարմրել  է այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակվեց վիճահարույց հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա:

Փաշինյանը հույս ուներ հարցը լուծել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, բայց պարզվեց, որ հարձակման պլանը պատրաստ էր ՝ մշակված Ալիևի ընկեր Էրդողանի հետ: Նավթային ռեսուրսները Ադրբեջանին հնարավորություն էին տվել ստեղծել գերժամանակակից զենքի զինանոց, Թուրքիան աջակցեց նաև իր  կողմից հավաքագրված սիրիացի վարձկաններով:

Դա ծրագրված էր իրականացնել տաս օրվա ընթացքում ՝ կայծակնային պատերազմի միջոցով, բայց հայերը մեկուկես ամիս դիմադրեցին: Ռումբերը շարունակում են ասես անձրև թափել խաղաղ բնակչության վրա, նաև Շուշիի տաճարի, թատրոնի ու Ստեփանակերտի հիվանդանոցի վրա:

Թուրքիան յուրաքանչյուր հայի գլխի համար վճարում էր հարյուր դոլար: Սիրիացի գերիները խոստովանում են, որ Թուրքիան իրենց առաջարկել է ամսական 2000 դոլար և 100 դոլար աշխատավարձ յուրաքանչյուր հայ մարդու համար: Արդեն կան գլխատման մի քանի վկայություններ: Մարտերը սկսվելուց ի վեր Փաշինյանը խնդրում էր միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

Բայց լռություն էր: Հարձակման պահն  ընտրված էր միտումնավոր և մանրամասը ծրագրված` Համաճարակի պայմաններում և ԱՄՆ ընտրություններին ընդառաջ: Իսրայելը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերն օգտվում են ամերիկյան  GPS Garmin գերճգրիտ որոնող համակարգից: Պուտինը, որը պաշտոնապես Հայաստանի դաշնակիցն է, ցանկանում է մոտ լինել Ալիևի և Էրդողանի հետ, բռնապետերի, որոնց հետ նա ավելի հարազատ է, քան ժողովրդավար Փաշինյանը:

Հայերը սովոր են ինքնուրույն լինել, այդ պատճառով  պայքարում են միասին՝ վետերաններ, քահանաներ, կանայք: Երեւանի օպերայի բեմում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամները քողարկման հագուստ են պատրաստում զինվորների համար:«Ես մենակ չեմ» ֆիլմի վերնագիրը այս օրերին տպավորիչ ու տխուր հնչեղություն ունի:

Ռոզիտա Սթինբեկ

Trouw թերթ,2020 թ. նոյեմբերի  14

Թարգ.` «Նիդերլանդական օրագրի»

Հոդվածի հեղինակ, գրող Ռոզիտա Սթինբեկը երբեմն բնակվում է Հռոմում: Բավական հետաքրքիր հոդվածների հեղինակ է, այդ թվում ` հակամարտությունների գծով:

Trouw- ը, որտեղ տպագրվել է նրա հոդվածը` հոլանդական առավտյան թերթ է: Լույս է տեսնում Ամստերդամում, տպաքանակը շուրջ 88,000 է: Թերթը հիմնադրվել է 1943 թվականի: 2012-ի նոյեմբերի 15-ին Trouw- ը ճանաչվել է «Տարվա եվրոպական թերթ»:



https://www.trouw.nl/buitenland/armenie-staat-er-alleen-voor-en-de-armeniers-weten-dat-dus-vechten-ze-samen~bf73a210/?fbclid

Thursday, 12 November 2020

Գոռ Խաչիկյանն ու Անդրանիկ Գևորգյանը NIeuws BV ալիքով զրուցել են Արցախյան պատերազմի մասին

 


12.11.2020/ Նիդ.0րագիր/

BV Nieuws
Հայաստանում ծնված ու Նիդերլանդներում ապրող բժիշկ Գոռ Խաչիկյանն
Gor Khatchikyan
ու Անդրանիկ Գևորգյանը Նիդերլանդական նորությունների NIeuws BV ալիքով զրուցել են Արցախյան պատերազմի մասին, Հայ ժողովրդի պատմության ևս մեկ ցավալի էջի մասին: Ջիհադիստ մարտիկների կոալիցիան ՝ Էրդողանն ու Ալիևի առաջնորդությամբ, կարողացել են անպատժելիորեն իրենց բարբարոսությունները կիրառել: Հայերը հերթական անգամ վտարվեցին իրենց արմատական գեղեցիկ հողատարածքից, որտեղ դարեր շարունակ կառուցվել է եկեղեցիներ, ապրել, արարել, ամուսնացել են, սերունդներ են ունեցել ու այստեղ են թաղել իրենց հարազատներին: «Մենք սգում ենք կորուստների համար, բայց երբեք չենք լռելի տեղի ունեցած անարդարության համար: Մենք կապրենք` մեր սրտում ունենալով զոհված հերոսներին: Աստծո հզոր օրհնությամբ կվերակառուցենք մեր երկիրը» - Ասել են հայ տղաները:



https://fb.watch/2u8GxUmVQY/

ՄԵԶ ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Mato Hakhverdian

FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands


ՄԵԶ ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Mato Hakhverdian

FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands


12.11.2020//Նիդ.օրագիր
Հարգելի հայրենակիցներ,
Մեր ժողովրդի պատմության այս ճակատագրական պահին, այս դժվարին իրավիճակի հետևանքով ստեղծված հասկանալի վրդովմունքի, ցասումի և խուճապի փոխարեն մեզ պետք են մեր միասնականությունը և համախմբվածությունը հանուն զոհված մեր ազատամարտիկների և սահմանում կանգնած քաջարի զինվորի։ Այսօր մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած պառակտիչ և վայրագ արարք մեր հայրենիքի և պետականության դեմ դատապարտելի է։ Մեզ հարկավոր է սթափ դատողությամբ հանդարդ հետևել իրադարձություններին, զուսպ պահպանել համբերատարությունը և չտրվել սադրանքներին ու հայրենադավ կոչերին։
Այսօր մենք կարիք ունենք համազգային միասնականության և համերաշխության։ Մեր պարտքն է սատարել մեր հայրենիքին և մեր պետականությանը, ջանք չխնայել զարգացնելու մեր հայենիքը, ամրապնդելու մեր պետության հիմքերը։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) իր անմնացորդ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությանը և հերոսական հայոց բանակին։
Մենք համոզված ենք, որ միայն մեր միասնականությամբ և համախմբվածությամբ Հայաստանի Հանրապետության և նրա լեգիտիմ պետության կողքին կկարողանանք հաղթահարել այս դժվար պայմաններում բոլոր խոչընդոտները։

Beste landgenoten,
Op dit cruciale moment in de geschiedenis van ons volk hebben we bij de begrijpelijke frustratie, woede en paniek die door deze moeilijke situatie zijn veroorzaakt, vooral onze eenheid nodig, eenheid in het belang van onze gevallen vrijheidsstrijders en onze dappere soldaten die aan de grens staan. Vandaag moeten we beseffen dat verdeeldheid zaaiende oproepen en wandaden tegen ons vaderland en onze staat, nu meer dan ooit verwerpelijk zijn. We moeten de gebeurtenissen rustig volgen, ons verstand gebruiken , geduld bewaren en niet toegeven aan provocaties en oproepen van landverraad.
Vandaag hebben we nationale eenheid en solidariteit nodig. Het is onze plicht om ons vaderland, onze staat, te steunen, alles in het werk te stellen om ons vaderland te ontwikkelen, om de fundamenten van onze staat te versterken.
De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) spreekt haar volledige steun uit aan de legitieme regering van de Republiek Armenië en het heldhaftige Armeense leger.
We zijn ervan overtuigd dat we alleen in saamhorigheid en door achter de Republiek Armenië te staan, in staat zullen zijn om alle obstakels in deze moeilijke omstandigheden te overwinnen. 


ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

 FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands - 

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա
2020 թ. նոյեմբերի 12-ին, Նիդերլանդների խորհրդարանում արտգործ նախարար Բլոկի ներկայությամբ ծավալուն քննարկումներ տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքի, ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի և ահաբեկիչների ուղղակի մասնակցության և այդ աղետալի պատերազմի հետևանքների մասին։ Խստորեն դատապարտվեց Արցախի բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծումը, ռազմական ոճրագործությունները, հայ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։ Զանազան խմբակցությունների պատգամավորներ ներկայացրեցին բանաձևեր Արցախի ինքնորոշման և անկախության ճանաչման, մարդասիրական օգնության, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Բանաձևերը քվեարկության կդրվեն ս.թ. նոյեմբերի 17-ին։ Ստորև համառոտ զեկույց հոլանդերենով քննարկումների և բանաձևերի մասին։

Na een uitvoerige discussie bij het antwoord van Minister Blok in eerste termijn, zijn door de Kamerleden in hun tweede termijn de volgende moties ingediend over Nagorno Karabach. Daarna gaf de minister zijn oordeel over de moties, hetgeen een zekere rol speelt bij de stemming volgende week.
1. De belangrijkste motie, die is ingediend, was die van J. Voordewind en de M. van Helvert over het toekennen van een status van Nagorno Karabach op basis van het principe van “remedial secession”, wegens grove schendingen van mensenrechten en hier volkenrechtelijk advies over te vragen. Zoals verwacht kon de minister niet achter deze motie staan, en werd hij ontraden. Wel gaf hij aan dat het de Kamer vrij staat zelf een dergelijk advies te vragen.
2. Er waren twee moties over sancties ingediend. De eerste was van M. van Helvert, en vraagt om het instellen van persoonlijke sancties tegen president Aliyev en zijn familie en sleutelfiguren wegens het schenden van oorlogsrecht en mensenrechten. De tweede van S. Karabulut vraagt om persoonlijke sancties tegen de verantwoordelijken in Azerbeidzjan en Turkije voor geweld in Nagorno Karabach. De Minister stond niet positief tegen beide moties, omdat hij ten aanzien van beide van oordeel is, dat een en ander in de juiste volgorde moet gebeuren, om er de noodzakelijke steun voor te krijgen. Eerst dient onderzoek plaats te vinden over de daden van de verschillende personen. De indieners beraden zich om de tekst aan te passen en deze volgordelijkheid mee te nemen in de motie.
3. Over wapenleveranties aan Turkje dienden J. Voordewind, M. van Helvert, S. Sjoerdsma en S. Koopmans een motie in om – wegens de rol van Turkije in verschillende conflicten zoals in Nagorno Karabach, de regering te verzoeken binnen de EU actief steun te verwerven voor een moratorium op het leveren van wapens aan Turkije, die ingezet (kunnen) worden in de gewapende strijd in Nagorno Karabach, Libië of Syrië. De Minister heeft tegen deze motie geen bezwaar.
4. Over het vervolg en de uitvoering van het akkoord zijn meerdere moties ingediend. M. van Helvert vroeg in zijn motie (gesteund door J. Voordewind en S. Sjoerdsma) om in de EU erop in te zetten om onafhankelijke waarnemers (van OVSE, VN of EU) te sturen naar Nagorno Karabach. L. Ploumen vroeg in haar motie, samen met S. Karabulut en B. van Ojik, om in multilateraal verband te onderzoeken op welke manier de OVSE en/of de Minskgroep betrokken kunnen worden bij de toezichthoudende rol op het vredesakkoord. Tegen beide moties heeft de minister geen bezwaar.
T. Kuzu verzocht de regering in zijn motie het vredesakkoord in Europees verband te steunen en te inventariseren hoe de Europese Unie een bijdrage kan leveren aan de naleving van dit akkoord. Deze motie ontraadde de Minister omdat er nog te veel vragen over het akkoord zijn, hij daarbij aan de OVSE  denkt, en dat het steunen van het akkoord van het antwoord op die vragen afhangt.
5. Ten slotte diende de heer van Helvert een motie in voor humanitaire steun aan Armeniërs in Nagorno Karabach (voedsel, onderdak, medische hulp). Hij zal deze motie aanhouden, omdat die thuishoort bij de behandeling van begroting van Minister Kaag van Buitenlandse Handel en Ontwikkelingssamenwerking.

Wednesday, 11 November 2020

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կոչը

Հարգելի հայրենակիցներ,

Մեր ժողովրդի պատմության այս ճակատագրական պահին, այս դժվարին իրավիճակի հետևանքով ստեղծված հասկանալի վրդովմունքի, ցասումի և խուճապի փոխարեն մեզ պետք են մեր միասնականությունը և համախմբվածությունը հանուն զոհված մեր ազատամարտիկների և սահմանում կանգնած քաջարի զինվորի։ Այսօր մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած պառակտիչ և վայրագ արարք մեր հայրենիքի և պետականության դեմ դատապարտելի է։ Մեզ հարկավոր է սթափ դատողությամբ հանդարդ հետևել իրադարձություններին, զուսպ պահպանել համբերատարությունը և չտրվել սադրանքներին ու հայրենադավ կոչերին։

Այսօր մենք կարիք ունենք համազգային միասնականության և համերաշխության։ Մեր պարտքն է սատարել մեր հայրենիքին և մեր պետականությանը, ջանք չխնայել զարգացնելու մեր հայենիքը, ամրապնդելու մեր պետության հիմքերը։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) իր անմնացորդ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությանը և հերոսական հայոց բանակին։

Մենք համոզված ենք, որ միայն մեր միասնականությամբ և համախմբվածությամբ Հայաստանի Հանրապետության և նրա լեգիտիմ պետության կողքին կկարողանանք հաղթահարել այս դժվար պայմաններում բոլոր խոչընդոտները։

Beste landgenoten,

Op dit cruciale moment in de geschiedenis van ons volk hebben we bij de begrijpelijke frustratie, woede en paniek die door deze moeilijke situatie zijn veroorzaakt, vooral onze eenheid nodig, eenheid in het belang van onze gevallen vrijheidsstrijders en onze dappere soldaten die aan de grens staan. Vandaag moeten we beseffen dat verdeeldheid zaaiende  oproepen en wandaden tegen ons vaderland en onze staat, nu meer dan ooit verwerpelijk zijn. We moeten de gebeurtenissen rustig volgen, ons verstand gebruiken , geduld bewaren en niet toegeven aan provocaties en oproepen van landverraad.

Vandaag hebben we nationale eenheid en solidariteit nodig. Het is onze plicht om ons vaderland, onze staat, te steunen, alles in het werk te stellen om ons vaderland te ontwikkelen, om de fundamenten van onze staat te versterken.

De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) spreekt haar volledige steun uit aan de legitieme regering van de Republiek Armenië en het heldhaftige Armeense leger.

We zijn ervan overtuigd dat we alleen in saamhorigheid en door achter de Republiek Armenië te staan, in staat zullen zijn om alle obstakels in deze moeilijke omstandigheden te overwinnen.



Tuesday, 10 November 2020

Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր

10.11.2020/Նիդ.օրագիր/Խմբագրի սյունակ

Աշխարհը խլացավ, ու ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսորին չտվեց: Հազար անգամ բարձրաձայնվեց, որ սա պատերազմ է քաղաքակրթության դեմ` ոչ մի հետևանք:  Արևմուտքին խնդրվեց ճանաչել Արցախը, բայց այդպես էլ  ոչ մի երկիր ձեռք չմեկնեց...

Ասվեց, որ խաղաղ մարդիկ են զոհվում , եկեղեցիներ ու շենքեր քանդվում` ոչ մի արձագանք, խոսվեց, որ  խախտվում են անգամ  պատերազմական  ժամանակների  օրենքներ, կասետային ու ֆոսֆորային զենքեր են  կիրառվում` էլի լռություն: 

Գիտեինք, որ պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ, որոնց թիկունքում մեծ ուժեր են երևում, գիտեինք ու պասիվ օգնությունից բացի ոչինչ չունեցանք...

Հիմա ամենահեշտը մեղադրելն է, բոլորը` գեներալներ ու ռազմագետներ,  վերլուծաբաներ ու  քաղաքական գործիչներ են դարձել ու գտել են «միակ» մեղավորին...

Ցավոք ամբիցիաներ ունեցողների բանակն է դա հայտնաբերում, նրանք` ովքեր  դեռ էն գլխից սպասում էին պատեհ առիթի ռեվանշիստական նկրտումները բավարարելու  համար, Նրանք,  ովքեր ռազմական իրադրության` անգամ հաջող  պահերին անհասկանալի ու պառակտմանը նպաստող իրարանցում էին առաջացնում  սոցիալական ցանցերում: Անհասկանալի է, երբ ռազմական  դրության ժամանակ որոշ  կուսակցություններ, որոնք  խորհրդարանում կամ  մանդատ  չունեն, կամ էլ վստահության  նվազագույն քվե ունեն`  միավորվում են երկրի կառավարության դեմ, Սրանց  համակիրները   գույք են ջարդում,  պատկերացնում եք, եթե սրանք  իշխանության գան, դասականի  խոսքով գան որ  ի՞նչ անեն` նախկինների կիսատ թալանը շարունակեն, թե՞ ինչքան  պետք է խփեն:

«Մեղավորին» փնտրելուց առաջ կարող են իրենք-իրենց հարցնել` ինչո՞ւ է հանրությունից երկար  ժամանակ գաղտնիք պահվել, թաքցվել  5+2 շրջան հանձնելու գաղափարը, հետաքրքիր է Արցախի անորոշ կարգավիճակով այս խայտառակության  շուրջ ի՞նչ է այսքան  տարիներ Բաքվի հետ բանակցել հայկական  կողմը, երբ փաստաթուղթն իրենով

պարտվողական բնույթի էր:

 Կարծում եմ բոլորին  պարզ էր, որ մի  օր պատերամի ականը պետք է պայթեր ու պայթեց ...

Հիմա առավել, քան երբեք պետք է պահպանենք մեր  միասնությունը, սիրենք մեզ, դիմացինին ու մեր երկիրը:

Կարող էր լավ լինել, բայց նաև շատ ավելի  վատ, համոզված ենք, որ`

Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր:

Փառք մեր նահատակներին` Դուք անմահ եք, հիշատակը ձեր անմար ...Ձեր անունը՝ մեր սրտերում....

-----------------

«Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ...»

Պերճ Զեյթունցյան

Monday, 9 November 2020

ՀԱՎԱՔՎԵՑ €412.387



Նիդերլանդների և Բելգիայի հայ կամավորները, համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի հետ, հերթական դրամահավաքը կազմակերպեցին: Նախքան հիմնադրամի և հանրային հեռուստատեսության կայքերից առցանց հեռարձակումը` կամավորները Նիդերլանդների և Բելգիայի 180 գործարարներից 208,8 հազար եվրո էին հավաքել` Հայրենիքին օգնելու համար: Հեռարձակման տաղավարներում հաղորդումը վարում էին Բելգիայից` Առաջին ալիքի Բելգիայում թղթակից Լիլիթ Գասպարյանը և Հոլանդիայից՝ «Նիդերլանդական օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը: Բացման խոսքով և օրհնանքով դրամահավաքի մեկնարկն ազդարարեց Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Խոսք ասաց Բելգիայում հայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարևորեց հիմնադրամի շուրջ հայության համախմբման կարևորությունը: Կոչ-ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նրանք խոսեցին ագրեսոր Ադրբեջանի, նրան հովանավորող Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասին: Դեսպանները վստահ են, որ մեր միասնության ու համախմբվածության շնորհիվ նորից կառուցելու ենք Արցախը: Ելույթներ ունեցան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը, նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայկական կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը և այլք:

Ելույթներն ուղեկցվում էր տեղի և Հայաստանից ժամանած արտիստների, մանկական խմբերի երաժշտական ու պարային կատարումներով: Երեկոյի ընթացքում հավաքված գումարը գրեթե կրկնապատկվեց` անցնելով 410 հազարը: Նախքան այս հեռուստամարաթոնը` նիդերլանդահայերը մեկ ամիս առաջ նմանատիպ մի ակցիայով հավաքել էին 250 հազար Եվրո: Այսպիսով միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակի կողմից հավաքված ընդհանուր գումարի ցուցանիշը մոտենում է երկու միլիոնին: «Նիդերլանդական օրագիր»


Նկարում- հեռուստամարաթոնի Նիդերլանդական կողմի կազմակերպիչները` Marisha Shik-anyan , D J Armani EU, Armen Hakobyan, Արմեն Պետրոսյան Գևորգ Բագրատունի, Haroutioun Simonian, Verginia Khalafyan, Dario Cramer SHushan Osipyan Gagik Khatchatouryan ---------------- https://www.armeniefonds.nl/ 🔵 NL 38 INGB 00075 434 14 Կարող եք նաև հենց այստեղից. 📌 https://www.armeniefonds.nl/doneer-nu/ https://fb.watch/1DWFrFZ1wx/ 📌 https://www.ing.nl/particulier/betaalverzoek/index.html... https://fb.watch/1DXrbQ5mRy/











SAO-ն հորդորում են Նիդերլանդներին դիրքորոշում հանդես բերել

 Հոլանդական համագործակցող կազմակերպությունները մամլո հաղորդագրություն են տարածել, որով հորդորում են Նիդերլանդներին դիրքորոշում հանդես բերել *Լեռնային Ղարբաղում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերաբերյալ:



*Թուրքական «Գորշ գայլերը» սպառնում են հայերին:
*Հոլանդիայի խորհրդարանի մոտ արդեն վեցերորդ շաբաթն է, ինչ շարունակվում է լուռ իրազեկման («Stille Wacht») բողոքի ցույցը:
Persbericht
Armeense gemeenschap vraagt dringend stellingname Nederland tegen oorlogsmisdaden en genocidedreiging in Nagorno Karabach
Nieuw: Armeniërs in Nederland bedreigd door Grijze Wolven
“Stille Wacht” in Den Haag gaat zesde week in
Den Haag, 9 november 2020 – Na 6 weken oorlog in Nagorno Karabach (Artsach) loopt het aantal doden in de duizenden, met een veelvoud aan gewonden, en hebben continue beschietingen en cluster-bombardementen grote delen van steden, dorpen en infrastructuur van Nagorno Karabach vernietigd. De bevolking van Nagorno Karabach is al grotendeels gevlucht. In de diaspora is de spanning ook gestegen, en neemt de agressie van Turkse en Azerbeidzjaanse nationalisten (Grijze Wolven) tegen Armeniërs, ook in Nederland, hand over hand toe.
Azerbeidzjan blijft, geruggesteund door Turkije overtuigd, dat men met al deze oorlogsmisdaden, gebruik van verboden wapens en witte fosfor, op deze weg door te gaan “tot het einde”, ondanks rapporten van HRW, Amnesty International over talloze oorlogsmisdaden tegen de Armeniërs gepleegd. Na 6 weken intensieve strijd zijn Azerbeidzjan en Turkije ondanks de inzet van miljarden aan wapens en van duizenden huurlingen uit Syrië er nog niet in geslaagd substantiële vooruitgang te maken, behalve vernietigingen op grote schaal, dit alles uiteraard ten koste van grote verliezen van mensenlevens aan beide kanten.
ntussen is door dit alles de wereld nu wel duidelijk dat het om een lang-geplande aanval van Azerbeidzjan en Turkije met inzet van daarvoor speciaal aangevoerde Syrische huurlingen gaat. Hoewel dit uit eerdere aankondigingen van president Aliyev en oorlogstaal van de president voor velen vanaf het begin al duidelijk was, lieten vele media en de politiek, m.n. Minister Blok, zich lange tijd door de misinformatie uit Turkije en Azerbeidzjan misleiden over de vraag van welke kant de agressie kwam, waarmee kostbare tijd om in te grijpen verloren ging. Voor het vaststellen van de betrokkenheid van Turkije, en het door Turkije aanvoeren van Syrische huurlingen had de Minister zelfs een maand nodig. Nog steeds is er geen staakt-het-vuren. Genocide Watch heeft een alert uitgedaan voor genocide dreiging. Het lijkt of de wereld door de verkiezingen in Amerika en de bestrijding van COVID-19 blind is voor dit humanitaire drama.
De Armeense organisaties, betrekken daarom deze week opnieuw een Stille Wacht op het Plein voor de Tweede Kamer, en roepen Kamer en Regering op om alsnog duidelijk stelling én maatregelen te nemen. In de Stille Wacht van 10 personen wordt met borden en flyers aandacht van politiek en publiek gevraagd voor de oorlog in de Kaukasus. De demonstratie kan op veel sympathie rekenen, regelmatig vinden ook gesprekken met Kamerleden en bewindspersonen plaats. Helaas vinden er geleidelijk ook steeds meer bedreigingen en intimidaties, incl. spugen, plaats, van naar wordt aangenomen Nederlanders met een Turkse of Azerbeidzjaanse afkomst. Daartegen is afgelopen week voor het eerst aangifte gedaan.
Brief aan Tweede Kamer ten behoeve van begrotingsbehandeling Buitenlandse Zaken
De Armeense organisaties hebben zich met een brief tot de Tweede Kamer gewend, waar deze week de begroting Buitenlandse Zaken wordt behandeld. Ze stellen voor o.a. om maatregelen te nemen tegen de uitgesproken onwil van Turkije en Azerbeidzjan tot een staakt-het-vuren, om sancties uit te spreken op beide landen en ook op de leiders persoonlijk en hun omgeving. Ook wordt aangedrongen op een wapenembargo voor wapens aan de partijen in het conflict, waarvan Turkije nu (ook officieel conform brief Minister Blok) ook deel uitmaakt alsmede op een no-fly zone om tot indamming van het oorlogsgeweld te komen.
Turkije speelt de bepalende rol in deze oorlog, ook bij de retoriek van haat tegen Armeniërs; in krachtige taal blijft Turkije de Armeense genocide van 1915 ontkennen, en in principe onbestaanbare uitspraken bijv. deze zomer van Erdogan, om “het werk van de grootvaders” in de Kaukasus af te zullen maken, werden door de internationale wereld niet opgepakt. Met het feit dat Turkije als NAVO-lid zich in een oorlog begeeft met gebruikmaking van alle militaire middelen uit het NAVO, daagt het opnieuw de NAVO en de NAVO-landen en Europa uit, maar actie ontbreekt vooralsnog. De Armeense organisaties roepen de Kamer op, om de regering alsnog tot een volledige erkenning van de Armeense genocide van 1915 te brengen, zeker nu zo duidelijk dat Turkije het ontbreken daarvan als aanmoediging vertaalt om op deze wijze door te gaan.
Als laatste redmiddel voor Nagorno Karabach, blijft – gelet ook op de Nederlandse ‘Responsibilty to Protect’, en ook gezien de parallellen met Kosovo en de rol van de Nederlandse regering bij het onafhankelijkheidsstreven van Kosovo – slechts een oplossing op basis van het principe van “remedial secession” over. De tijd om dit laatste redmiddel in te zetten is aangebroken gelet op de door Genocide Watch bevestigde dreiging van genocide en etnische zuivering. De erkenning van het zelfbeschikkingsrecht van de Armeniërs in Nagorno Karabach is, net zoals dat in Kosovo het geval was, op dit moment de enige manier waarop Azerbeidzjan en Turkije te kennen wordt gegeven dat hun plan om het gebied militair in te lijven niet zal worden geaccepteerd door de internationale gemeenschap. De Armeense organisaties dringen erop aan dit laatste redmiddel te benutten, ten eerste als Nederland, maar ook dit te bepleiten in internationale verbanden zoals de EU.
Toenemende bedreigingen van nationalistische Turken en Azerbeidzjanen
In heel Europa zijn de spanningen opgelopen tussen Turken en Azeri’s enerzijds en Armeniërs anderzijds. Het verbieden van Grijze Wolven organisaties in Frankrijk was een gevolg van gewelddadigheden op een Armeens monument en zelfs een klopjacht op Armeniërs in de straten van Lyon en Dijon. Ook in Nederland komen ernstige vormen van intimidatie resp. bedreiging voor, zowel bij de Stille Wacht op het Plein, als op internet, waarbij Grijze Wolven, bekend om hun extreme anti-Armeense sentimenten en hun gewelddadigheid, dit weekend in Almelo haat zaaiende flyers, waarin de Armeense genocide als leugen wordt afgedaan, huis aan huis verspreidden in gebieden waar Nederlanders met een Armeense afkomst wonen. Hiermee wordt met opzet spanning verder aangekweekt tussen de in groten getale in Almelo wonende Nederlanders van Turkse en die van Armeense afkomst. De situatie tussen beide gemeenschappen is al meer gespannen dan normaal door de oorlog in Nagorno Karabach. Men wil kennelijk meer olie op het vuur gooien.
Door de toename van bedreiging in Nederland zal deze week aangifte worden gedaan.
Stille Wacht demonstratie in Den Haag
Adres: Plein, voor de ingang van de Tweede Kamer
Dinsdag, woensdag, donderdag
Bronnen o.a.