Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Նիդերլանդների Թագավորություն
Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել են Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:
Փաշինյանը Նիդերլանդների մի շարք գործիչների պարգևատրեց ՀՀ պետական պարգևներով
22:52, 10 Մայիս, 2022
ԱՍԵՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվեցին Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնեց պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական պարգևներով պարգևատրվեցին Ինգե Դրոստը, Անդրե Ռավուտը, Լին ֆան Դայկը, Հարրի ֆան Բոմելլը, Աննա Մարիա Մատտարը:
ՀՀ վարչապետն ընդգծեց. «Սա մեր շնորհակալության և գնահատանքի արտահայտումն է որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ ձեր գործունեության համար, ձեր աջակցության համար՝ Հայաստանի համար շատ կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված»:
Նա կարևորեց հայկական մշակույթի հանրայնացումը Նիդերլանդներում և նիդերլանդական մշակույթի հանրայնացումը Հայաստանում: Ըստ նրա՝ բարեկամ երկրների միջև երկկողմ հումանիտար կապերը խորանում են: Վարչապետը նշեց նաև քաղաքական աջակցության մասին:
«Մենք ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամներ, ապավինում ենք ձեզ, և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ: Եվ ես հուսով եմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, Հայաստանի խաղաղության օրակարգին և անշուշտ Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքներին»,-ասաց վարչապետը:
Ինգե Դրոստն, օրինակ, Հաագայի Աբովյան միության քարտուղարն է և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի ղեկավարը, ով աչքի է ընկնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր լոբբիստական աշխատանքներով: Դրոստը, երեք տասնյակ տարի իր հնարավորություններն ու կապերն օգտագործել է և ակտիվորեն ներգրավված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Անդրե Ռավուտը առողջապահական գործակալության նախագահն է, իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ով Ներկայացուցիչների պալատում 2004 թվականին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Vandaag ontving ik uit handen van de Armeense minister-president Nikol Pashinyan een onderscheiding vanwege mijn jarenlange inzet voor de Nederlands-Armeense vriendschap. Voor mijn pleidooi voor erkenning van de Armeense genocide, voor mijn bijdrage aan een vredesmissie bij de laatste oorlog met Azerbeidzjan, voor mijn bezoek als eerste Tweede Kamerlid aan de Armeense enclave Nagorno Karabach en voor mijn bezoeken aan Armenië en verkiezingswaarneming aldaar. De koninklijke onderscheiding bij mijn afscheid van de Tweede Kamer heb ik laten lopen; dat was een lintje voor bewezen zitvlees. Een onderscheiding voor bijzondere inzet vind ik van een andere orde. Daar ben ik bescheiden trots op. Naast mij kregen ook André Rouvoet, Leen van Dijke, Inge Drost en Anna Mattaar een onderscheiding. Plaats van handeling was het Drents Museum, waar vanaf vandaag een bijzondere expositie is ‘In de ban van Ararat, schatten uit het oude Armenië.’ Een bezoek meer dan waard.
Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Armenpress
Նիդերլանդներում բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն
Նիդերլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն
ԱՍԵՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակության միության ներկայացմամբ:
Ելույթ ունեցավ Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ այս եզակի ցուցադրությունը կնպաստի,որ Հայաստանի մշակույթը, արվեստն ավելի ճանաչելի ու հրապուրիչ դառնան Նիդերլանդների բարեկամ ժողովրդի համար: «Ցուցադրությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս և հիշեցնում ջերմ և պատմականորեն բարեկամական հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև»,-ասաց Փաշինյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:
Ներկայացված են ոսկյա և արծաթյա զարդեր ու գավաթներ, զենքեր, խեցեղեն, կենդանիների և ռազմիկների բրոնզե արձանիկներ:
Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին
ԱՍԵՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում «Բոսկամպ» գերեզմանոցում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ովքեր ևս ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ:
Ծաղիկներ խոնարհեցին նաև Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը:
Հոլանդական Ալմելո քաղաքում բացվեց Հ.Մ.Ը.Մ նորակառույց կենտրոնը՝ Տաթեւ Սրբազանի օրհնությամբ եւ քաղաքապետի ներկայությամբ
09.05.2022
Ալմէլօ- 2022-ի Մայիսի 7-ը պատմական օր դարձաւ Հոլանտայի Հայաշատ Ալմէլօ քաղաքի պատմութեան մէջ: Հարիւրաւոր հայրենակիցներու եւ հիւրերու ներկայութեամբ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ Ալմէլօ մեկուսի շրջանի նորակառույց կեդրոնի բացման հանդիսական արարողութիւնը:
Ներկայ էին Ալմէլոյի քաղակապէտը պրն. Arjen Gerritsen-ը, քաղաքապետարանի աւագանիի տասնեակ անդամներ եւ բարձր պաշտօնեաներ, Ռումանիայի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Տաթեւ Արքեպիսկոպոս Մուրատեան, Հ.Մ.Ը.Մ.-ի կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչը Եղբ. Վաչէ Նաճարեանը եւ անդամ եղբ Ֆէդի Քազանճեանը, հայ եկեղեցու հոգեւոր հայրեր եւ ներկայացուցիչներ , ՀՅԴ մարմիններ ( Դուման Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայցուցիչ Եղբ. Հրաչ Վարժապետեան եւ Արամ Մանուկեան Կոմիտէութեան ընկերներ, ՀՅԴ ԳՆ երիտասարդական միութիւն), Հայկական միութիւններու ներկայացուցիչներ ( ՀՕՄ , ՀԲԸՄ, Ալմէլօ Երւան հաստատութիւն , Տօտրէխդի Անի միութիւն), Հ.Մ.Ը.Մ-Նի քոյր շրջաններու ներկայացուցիչներ եւ սկաուտներ Շուէտից ( Սոտերթալիա), Գերմանյայից (Մյունխեն), Ֆրանսայից (Փարիզ), Հոլանտայից ( Արնհեմ եւ Ալքմար) քաղաքներից:
Նաեւ ներկայ էր Հոլանտայի ֆութպոլի ֆետերացեայի ներկայացուցիչը (KNVB) , Հոլանտայի սկաուտական ֆետերացեայի ներկայացուցիչը (Nederlandse Scouting), տասնեակ Հոլանտացի յոյրեր, Հոլանդական մամուլ, Հ.Մ.Ը.Մ-ական քոյրեր եւ եղբայրներ եւ հայրենակիցներ:
Տողանցքով սկաուտներ մուտք գործելէն միութեանս սրահէն ներս եւ տեղի ունեցաւ Հոլանտական եւ Հ.Մ.Ը.Մ-Ի դրօշակներու բարձրացման արարողութիւնը։ Ապա, ելոյթ ունեցան Ալմէլոյի քաղաքապետը, Հ.Մ.Ը.Մ կեդրոնական վարչութեան ատենապետ , Միութեանս ատենապետը եղբ Միանս Արսէնեանը , Սրբազան հայրը, ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը , Ֆութպոլի ֆետերացեայի ներկայացուցիչը ,Հոլանտայի սկաուտական ֆետերացեայի ներկայացուցիչը:
Սկաուտները արտասանեցին ոտանաւորներ եւ ներկայացուցին տողանցի քալելու ձեւաւորուում։
Յարգելի պատճառով բացակայ եր ՀՀ Դեսպանը պրն Տիգրան Բալաեանը, որուն ուղերձը ընթերցեց միութեանս ատենապետը: Աւարտին տեղի ունեցաւ շքանշաններու պարգեւատրումներ, յանձնուեցան յուշանուէրներ եւ շնորհակալագիրններ, ապա տեղի ունեցաւ սրահի անուանակոչումը:
Յայտագիրը աւարտուեց խրախճանքով եւ ուրախ Հ.Մ.Ը.Մ-ական մթնոլորտով :
European Venture Philanthropy Association Features HDIF's Work in Armenia
Venture Philanthropy (VP) is a high-engagement and long-term approach whereby an investor for impact supports a social purpose organization (SPO) to help it maximize its social impact.
Reprinted from EVPA and collaborate4impact.org
Tim Straight founded Homeland Development Initiative Foundation – HDIF with a mission to empower women across Armenia while using traditional handicraft methods, like crochet and felt-making, to create products that have buyers in Germany, Italy, the US and many other countries. Over 230 producers are currently involved in HDIF's work, having an incredible impact on the lives of the people involved.
For example, 45% of their revenue in 2021 came from refugee groups like the one Maral is leading, who, with her group of women, creates amazing felt/embroidered products for HDIF, especially Easter and Christmas ornaments.
Another success story comes from the city of Vardenis where, thanks to HDIF, Lena started her small company making kitchen and home accessories that are very popular in the US. The team has grown to seven people. The women have stable incomes and Lena is now a successful entrepreneur.
Another HDIF producer, Genya from village of Martuni, makes beeswax candles with amazing fragrance. Tourists love to take this product home as souvenirs. Living in one of the poorest regions of Armenia, Genya and her family find this work to be a valuable source of income.
Thanks to funding from the European Union's Collaborate for Impact project, EVPA and Impact Hub Yerevan, these groups are creating an "Impact Fund" in Armenia, which will provide social enterprises like HDIF with flexible, viable options for financing, allowing them to scale up their impact.
EVPA's mission is to enable venture philanthropists and social investors to maximize societal impact through increased resources, collaboration, and expertise. Its membership covers a full range of venture philanthropy and social investment activities including venture philanthropy funds, social investors, grant-making foundations, impact investing funds, private equity firms, professional service firms, philanthropy advisers, banks and business schools.
Photo credits:
Introducing HDIF's New Birthright Intern Roza Yeghiazaryan from Nancy, France
HDIF welcomed Roza to the team in late March. She will be volunteering at HDIF for four months, helping out in the shop, making deliveries, counting and packaging products, and learning about the export business. Roza is a graduate student at Université de Lorraine in her hometown of Nancy. Her studies are in foreign languages with an emphasis in international trade. This is Roza's second internship in Armenia. Her first stint was last year at Vosgevaz Winery, where she worked for 6 weeks. As an intern at HDIF, she's interested in learning more about exporting as well as improving her communication skills in English and Armenian with clients and producers. In the future, she would like to create a link between Armenia and her home country to help Armenian companies export products to France.
Rosa is the eldest of five children. Her mother works for a produce company, and her father is a stone mason. She will graduate with a master's degree next year.
This Month's Featured Producer Partner
Manushak Nersisyan of Goghovit Knits
This is Manushak Nersisyan from Goghovit in northern Shirak province. She has established a cottage industry in her hometown, called Goghovit Knits. She and her employees knit sweaters, beanies and more under fair trade conditions with the support of HDIF Armenia. She doesn't let a disability after a botched surgery stop her from contributing to society. Within the HDIF family, she is the creative talent behind our Armenian flag beanies, alphabet sweaters, and other knitted items. Despite being wheelchair-bound for most of her life, Manushak is a wonder woman!
Her work was featured by the World Fair Trade Organization's Fashion Revolution Week that took place from April 18-24. It's an opportunity to profile the people who make clothes and fashion items, the people who must be the focus of the ethical and sustainable fashion movement. This initiative features business models that respect human rights and the environment, promotes handmade and artisanal production techniques, and builds capacities, paying fairly to provide maximum impact.
Around 2 billion informal workers, including artisans who make clothes, are facing grave uncertainties and their livelihood is at risk. Fashion Revolution Week encourages the public to appreciate the clothes in their closets, celebrate their connection with their makers, mend them and make them last longer.
#imadeyourclothes was the Fashion Revolution digital marketing campaign to to bring attention to the people who make our clothes.
The Latest from HDIF-USA
Share the Love 2022 is Huge Success
Share the Love 2022 successfully came to a close in April by raising the goal amount of $9,000for a new, fully equipped kitchen for Varduhi's "Real Tavush B&B." HDIF-USA is grateful to everyone who donated to this campaign and appreciates the support of our efforts to building economic strength in Armenia's rural areas.
Varduhi is a breast cancer survivor and has found inner peace in the mountains of north-eastern Armenia. Although she is retired and living on her pension, Varduhi remained active by establishing a B&B business in 2019.
Even with the barest of essentials, the B&B has welcomed guests from Europe, Russia, and Armenia. Construction work on Varduhi's kitchen is about to begin. HDIF-USA will be back in Armenia in July to report on the finished product.
Share the Love is HDIF-USA's annual fundraising campaign for charitable projects in Armenia. All donations are tax-deductible in the U.S.
We're on Faire.com!
If you are a retailer and interested in purchasing Armenian-made products for your shop, join us on Faire.com to receive competitive wholesale prices. Entry-level retailers will receive $200 in credit and free shipping for one year when you sign up with this link: https://hdifusa.faire.com.
HDIF will be busy with World Fair Trade Day on May 14th. This is is a global celebration held each year on the second Saturday of May. It’s an opportunity to envision a world where trade helps support small-scale farmers, producers, and their families, cultivating healthy and sustainable communities around the world. Later in the month, HDIF will participate in an online B2B fair organized by WFTO Asia.
The move to Impact Hub Yerevan has helped HDIF introduce its products to a wide variety of engaged individuals and groups. Impact Shop by Homeland is also carrying the products of Impact Hub members, including wall hangings, wooden toys, and board games around the themes of climate change, water preservation, and recycling. Tell your family and friends to visit Impact Shop by Homeland on their next visit!!
Ապրիլի 29-ին Առնհեմ քաղաքի հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության աշխատակից Արայիկ Միրզոյանի «Սեր և անուրջներ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ, Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը, Նիդերլանդների հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ և արվեստասերներ։
Երաժշտական ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան Մաաստրիխտի կոնսերվատորիայի հայ ուսանողները՝ ջութակահարուհի Գայանե Միրզոյանի գլխավորությամբ։
Երեկոյի ընթացքում դեսպան Տիգրան Բալայանը, Առնհեմի հայ առաքելական եկեղեցու կառավարման խորհրդի անդամ Շանթ Սիմոնյանը և Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանն անդրադարձան Արայիկ Միրզոյանի ստեղծագործական կյանքին՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր հետագա նախաձեռնություններում։
On 29 April in the Armenian Apostolic Church in Arnhem took place the presentation of "Love and Dreams", a book by Arayik Mirzoyan, Secretary of the Embassy which was attended by the Ambassador of Armenia and the staff of the Embassy, the Pastor of the Armenian Apostolic Church of Almelo, representatives of the Armenian community of the Netherlands and art lovers. A music program took place, where the Armenian students from Conservatory of Maastricht, led by violinist Gayane Mirzoyan, performed.
During the event Ambassador Tigran Balayan, member of the Governing Board of the Armenian Apostolic Church of Arnhem Shant Simonyan and the director of the Sunday school of the Armenian Apostolic Church of Almelo Svetlana Andresyan touched upon the creative legacy of Arayik Mirzoyan , wishing him every success in his further endeavours.
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Շատերին հուզեցին 2022 թվականի ապրիլի 24-ին Ամստերդամում քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի՝ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի և Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը հնչեցրած ջերմ խոսքերը։
Սույն խոսքի տեքստը իր ֆեյսբուքյան էջում հոլանդերենով ներկայացրել է Ինգա Դրոստը՝ «որպեսզի նրանք, ովքեր ներկա չեն եղել, նույնպես կարողանան ի գիտություն ընդունել»։
«Նիդերլանդական օրագիրը» ներկայացնում է Ամստերդամի քաղաքապետի ելույթի հայերեն բովանդակային թարգմանությունը:
Քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի խոսքը
Տիկնայք եւ պարոնայք,
120 տարի առաջ ծնվել է Սիվաս Էդվարդ Բեդիկյանը։ Նա վերապրել է Հայոց ցեղասպանությունը և վկայել է դրա մասին։ Նրա պատմությունները գրի են առնվել և պահպանվել: Ահա թե ինչ պատմել նա.
«Մի աղջիկ կար, ում հետ ընկերացել էի ճանապարհին: Նրա անունը Սաթենիկ էր։ Ես նրան շատ լավ եմ հիշում։ Նա ֆիզիկապես ուժեղ չէր երևում: Ես նրան նորից տեսա դպրոցի նկուղում, որտեղ մեզ բերել էին: Նա իր ձեռքում եղած չնչին ողջ գումարը տվեց ինձ ու խնդրեց։ «Թույլ մի տվեք, որ ինձ տանեն», - ասաց նա: «Թույլ մի տվեք, որ ինձ տանեն»։
Ամեն օր գալիս էին ու տանում նրանց, ովքեր մահացել էին, կամ տեսնում էին, որ արդեն շատ թույլ են։ Նա շատ վատ էր, չափազանց թույլ էր, ուժասպառ: Հերթական անգամ թուրքերի շրջայցի ժամանակ բարձրացրի նրան և օժանդակեցի, որ մի կողմից հենվի ինձ՝ մյուս կողմից պատին: Ես նրան այդպես բարձրացրի: Նրանք տեսան նրան և տարան… տարան…»:
Հայ բնակչության նկատմամբ բռնություններից ոչ մեկն անմասը չմնաց. Սարսափելի ճակատագիր էր սպասվում նաեւ փոքրիկ դպրոցահասակ աղջկան.
Ավելի քան հարյուր տարի անց մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի նկատմամբ կատարված մեծ անարդարությունը։
Հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած Ցեղասպանությունը ավելի քան բացահայտվել է վերջին հարյուրամյակում ՝ մեծ սփյուռքի ձևավորմամբ, ականատեսների բազմաթիվ վկայություններով, որտեղ թևածում է ճնշվածների ու սպանվածների հոգիները:
Չափազանց երկար ժամանակ, և նույնիսկ հիմա, զանգվածային սպանությունները չափազանցված են համարվել ու հերքվել են, և մինչ օրս ցեղասպանություն բառն օգտագործողները նույնիսկ հալածվում են:
Հոլանդիայում նույնպես երկար ժամանակ պահանջվեց, մինչև հայերի հանդեպ կատարված անարդարության լիակատար ճանաչումը: Մինչդեռ դա միշտ էլ հայտնի է եղել: Ինչպես 1896 թվականին Լիմբուրգի միսիոներ Մատերնուս Մյուրեն է գրել . «Թուրք պաշտոնյաները, քաղաքացիական անձինք և զինվորները հայտնվեցին փողոցներում՝ բղավելով «մահ քրիստոնյաներին»: Իսկ հոլանդական թերթերում գրվում էր, որ օսմանյան պրակտիկայում ջարդը նշանակում է, որ տեղի է ունեցել «մարդկային լայնածավալ սպանդ»։ Algemeen Handelsblad-ում հաղորդվել է, որ Ադանայում և Հալեպում երեք օր շարունակ երկու անգամ մոլեգնած ջարդերի զոհ են դարձել ավելի քան 20000 հայեր. «Ադանան, գրում է թերթը, հիշեցնում է սպանդանոց»:
Ցեղասպանության, հայ ժողովրդին հասցված զանգվածային սպանությունների և մեծ տառապանքների ժխտումը նման է նոր, անտանելի և կանխամտածված ցավ պատճառելուն։
Ահա թե ինչու է ոգեկոչումը այդքան կարևոր։ Դա ժխտողականության դեմ ակտիվ պայքար է։ Միասին մենք ամեն տարի թարմացնում ենք ցեղասպանության հիշողությունը և դրանով արդարացնում ենք նրանց, ովքեր սպանվել են, տուժել են, ինչպես նաև նրանց, ովքեր ցեղասպանության հաջորդ դարում անդադար և անձնական մեծ ռիսկի տակ ուշադրություն են հրավիրել դրա վրա։
Այսօր մենք նշում ենք Կարմիրով ներկված այս կիրակի օրը աշխարհասփյուռ հայերի հետ միասին, ոգեկոչում ենք ամենաանմարդկային կերպով սպանված հայրերի, մայրերի և զավակների հիշատակը։ Մեր պարտքն է շարունակել պատմել Էդվարդի և Սաթենիկի և նմանատիպ պատմությունները սերունդներին։ Դա նաև մեր առաքելությունն է ազատորեն հիշել այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի նկատմամբ։
Քանի որ գիտենք, որ երբեք դա չենք կարող մոռանալ: Պատմությունները կպատմենք, որտեղ կարող ենք, որպեսզի այլեւս չկրկնվի»։
Velen waren geraakt door de warme woorden die Burgemeester Femke Halsema op 24 april 2022 in Amsterdam sprak bij de Herdenking Armeense Genocide, georganiseerd door de Stichting Narekatsi en de Armeens Apostolische Kerk Surb Hoki.
Hierbij de tekst van speech, zodat ook diegenen, die niet aanwezig waren, hiervan kennis kunnen nemen.
"Dames en heren,
120 jaar geleden werd in de plaats Sivas Edward Bedikian geboren. Hij overleefde de Armeense genocide en kon ervan getuigen. Zijn verhalen zijn opgeschreven en bewaard gebleven en dit is het verhaal dat hij vertelde:
“Er was een meisje, een meisje met wie ik onderweg bevriend was geraakt. Haar naam was Satenig. Ik kan me haar heel goed herinneren. Zij was niet zo sterk. Ik zag haar weer in die kelder. De kelder van de school waar ze ons ingegooid hadden. Ze was daar. Ze had een klein beetje geld dat ze aan mij gaf. ‘Laat ze mij niet meenemen’, zei ze. ‘laat ze mij niet meenemen’.
Ze kwamen elke dag en namen iedereen mee die dood of erg zwak was. Ze was niet in goede doen, ze was te zwak. Ik liet haar opstaan en steunde haar. Ik hield haar zo omhoog. Ze kwamen. Ik hield haar omhoog, liet haar tegen de muur leunen. Maar ze zagen haar en namen haar mee ... ze namen haar mee ...”
Bij het geweld tegen de Armeense bevolking is niemand ontzien. Ook een klein, schoolgaand meisje wachtte een gruwelijk lot.
Meer dan honderd jaar later herdenken wij het grote onrecht dat het Armeense volk is aangedaan.
De genocide heeft de identiteit van het Armeense volk de afgelopen eeuw bepaald. Met de verhalen van de nabestaanden die zijn doorverteld. In de grote Armeense diaspora waarin het verdriet om diegenen die vermoord zijn en onderdrukt, voortleeft.
Veel te lang, en ook nu nog, zijn de massale moorden ontkend, gebagatelliseerd, en tot de dag van vandaag worden diegenen die het woord genocide noemen zelfs vervolgd.
Ook in Nederland heeft het lang geduurd tot er de volle erkenning kwam van het onrecht Armeniërs aangedaan. Terwijl het altijd bekend is geweest. Zoals de Limburgse missionaris Maternus Muré al in 1896 naar huis schreef: ‘De Turkse ambtenaren, burgers en soldaten vertoonden zich in de straten onder het geschreeuw “dood aan de christenen”. En in Nederlandse kranten werd geschreven dat een pogrom in de Ottomaanse praktijk betekende dat er “ene menschenslachterij in het groot” plaatsvond. In het Algemeen Handelsblad werd geschreven dat meer dan 20.000 Armeniërs slachtoffer werden van de pogroms die tweemaal drie dagen woedden in Adana en Aleppo: ‘Adana, schrijft de krant, geleek een abattoir, ofwel een slachthuis’.
De ontkenning van genocide, van de massale moord en het grote leed de Armeense bevolking aangedaan, is als het opnieuw en opzettelijk toebrengen van pijn aan wat al ondraaglijk is.
Ook daarom is herdenken zo belangrijk. Het is de actieve bestrijding van ontkenning. Samen verversen wij elk jaar opnieuw de herinnering aan de genocide en doen daarmee recht aan diegenen die zijn vermoord, die hebben geleden, net als aan diegenen die in de eeuw na de genocide er onophoudelijk en met grote persoonlijke risico’s aandacht voor hebben gevraagd.
Vandaag herdenken wij rode zondag: samen met Armeniërs van over de hele wereld herdenken wij de vaders, de moeders en de kinderen die op de meest onmenselijke wijze zijn vermoord. Het is onze plicht om de verhalen te blijven vertellen van Edward en Satenig, het meisje op school. Het is ook ons voorrecht om ons in vrijheid te kunnen herinneren wat het Armeense volk is aangedaan.
Omdat wij het weten, zullen wij het nooit meer kunnen vergeten. Waar wij kunnen zullen we de verhalen vertellen, opdat het niet meer gebeurt."