Կրկին շատ կարևոր ու սպասված տոն էր Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության` Վան կիրակնօրյա դպրոցու։ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին հաջորդող այս օրերին դպրոցը մեծ շուքով ու արժանավայել Նշեց Մայրենի լեզվի օրը։ Այն հագեցված էր Թումանյանական շնչով, նրա ստեղծագործությունների կատարումները դպրոցի սաներն ու մանկավարժներն ամենայն բծախնրորեն ու պատասխանատվությամբ էին նախապատրաստել։ Դա երեխաների երախտագիտությունն ու մեծագույն հարգանքն էր Ամենայն Հայոց բանաստեղծին, երախտիքի ու շնորհակալանքի խոսքը` մեծ Վարպետին, նաև սերունդներին փոխանցվող նրա թանկ ժառանգության պահպանման գնահատանքն ու սերը կար
- Դուք շարունակում եք ապրել մե'ր մեջ ու մե' զ համար, սիրելի' Հովհաննես Պապիկ, ֊ ասում էին դպրոցի երեխաները։
Մայրենիի տոնը ստացվեց։ Միջոցառման մասնակիցները ու հատկապես դպրոցի սաները տպավորիչ ու հիշարժան օր ունեցան։
Ի՞նչ իմանար ամենայն հայոց բանաստեղծը, որ կյանքն այդպես էր դասավորվելու
«Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երեխա: Եթե իմ յուրաքանչյուր զավակ ինձ պես մտածի՝ կունենամ 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտածեն՝ կունենամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո, միայն ինձնից 1 000 000 (մեկ միլիոն) հայ կծնվի ...»
(Հատված - միտք՝ ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ավետիս Ահարոնյանին ուղված Հովհաննես Թումանյանի նամակից):
Ամենայն հայոց բանաստեղծ, մեծագույն հայրենասեր և հումանիստ Հովհաննես Թումանյանը տասը զավակների հայր էր, նա ուներ չորս որդի և վեց դուստր: Ցավոք, ճակատագիրը անողոք գտնվեց Թումանյանի որդիների հանդեպ. նրանցից մեկը զոհվեց Վանում, իսկ երեքը՝ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան ու գնդակահարվեցին, նրանք չորսն էլ անգամ գերեզման չունեցան:
Լուսանկարներում՝ Հ. Թումանյանը, Թումանյանի ընտանիքը, Ավետիս Ահարոնյան֊Թումանյան։
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, Փարիզի կենտրոնում գտնվող Հայաստանի էսպլանադում («Esplanade d'Arménie») տեղադրվել է հատուկ ցուցանակ՝ պատրաստված Փարիզի քաղաքապետարանի պատվերով՝ Փարիզի հանրային վայրերում 19-րդ դարի ավանդական ցուցանակների և դրանց զարդանախշերի ճշգրիտ վերարտադրությամբ, ինչը խիստ հազվադեպ է հանդիպում վերջին տասնամյակների ընթացքում։
Փարիզի սրտում գտնվող այս ընդարձակ էսպլանադը Հայաստանի անունով է անվանակոչվել 2021 թվականի հոկտեմբերին՝ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ։ Պաշտոնական և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից։
Էսպլանադի տարածքն իր մեջ ամփոփում է նաև դեռևս 2004 թվականից նույն տարածքում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտաս վարդապետի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։ Հարելով Սենա գետին՝ Հայաստանի էսպլանադը գտնվում է Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցու հարևանությամբ։
Այսօր Մաստրիխտում (12.02.2023) լրացավ Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը։ Այս կապակցությամբ մատուցվեց Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ , Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ Այդ մասին դեռ առավել մանրամասն կանրադառնանք։ Պատարագից հետո հրավիրվածները ճաշակեցին օրհնված մատաղը։
Երեկ, փետրվարի 12-ին Մաստրիխտում և շրջակայքում բնակվող հոլանդահայությունը մեծ հանդիսությամբ նշեց քաղաքի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու օծման 10-ամյակը։ Տոնախմբության առիթով Մաստրիխտ էր ժամանել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռի Սբ․ Էջմիածնի ներկայացուցիչ, Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Առավոտյան ժամը 11-ին հայ հավատացյալներով լի եկեղեցում մատուցվեց Սբ․ Պատարագ, որի ընթացքում Սրբազան Հորը սպասավորեց Բելգիայի Լիեժ քաղաքի Հայոց հովիվ, Հոգշ․ Տ․ Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանը։ Ներկա գտնվեց նաև Մաստրիխտի՝ հայազգի սուրբ Սրբատիոսի անունը կրող՝ Սբ․ Սերվատիուս կաթոլիկ մայր եկեղեցու լուսարարրապետ, Հայր Ջոն Դաուզընբերգը։
Պատարագի ավարտին Սրբազան Հայրը օրհնեց տոնախմբության առիթով պատրաստված մատաղը։
Այնուհետ, բոլորը տեղափոխվեցին հյուրասիրության սրահ՝ ճաշակելու օրհնված մատաղը և վայելելու տոնախմբության երաժշտական հանդեսը։
Սիրո սեղանի շուրջ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայր Ջոն Դաուզենբերգը։ Ապա բեմահարթակ բարձրացան Անի համայնքի կիրակնօրյա դպրոցի շնորհաշատ սաները։ Երաժշտագետ Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ՝ երեխաների ելույթը հրաշալի ոգևորություն և ջերմություն պարգևեց ներկաներին։ Տոնական բարձր տրամադրությունը ապահովեցին նաև երգիչներ Աղասի Իսպիրյանը, Արտուր Պետրոսյանը և երգչուհի Տաթևիկ Աշուրյանը։
The Netherlands confirms that Azerbaijani blockade leads to humanitarian crisis in Nagorno-Karabakh
Den Haag, 13 February 2023 – The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) thanks the MPs Agnes Mulder and Don Ceder for their questions to Foreign Minister Wobke Hoekstra on Azerbaijani illegal blockade of Lachin corridor and informs that in response to the questions the Dutch Foreign Minister agrees that the blockage of Lachin corridor will lead to a humanitarian crisis in Nagorno-Karabakh.
In his letter to the Parliament of 10 February 2023 (see Minister Hoekstra says that the Netherlands supplies humanitarian aid to Nagorno Karabakh through the EU with the support of ICRC, as only ICRC has access via Lachin Corridor to Nagorno Karabakh.
The Minister writes that The Netherlands has called on the Azerbaijani authorities in various talks and statements to comply with the provisions of the trilateral agreement.
“On January 19, 2023, I spoke on the phone with the Armenian and Azerbaijani Foreign Ministers. During the telephone conversation with my Azerbaijani counterpart, I conveyed my concerns about the humanitarian situation and asked the Azerbaijani side to ensure free movement. On the same day, the Prime Minister delivered the same message to Azerbaijani President Aliyev in the margins of the World Economic Forum”, says the Minister.
The Minister adds that in accordance with the motion by Ceder and Mulder, the cabinet is also looking at what further options there are at a European level to persuade the Azerbaijani authorities to end the blockade.
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Վոբկե Հոկստրան նման մտահոգություն է հայտնել՝ պատասխանելով պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնության տարածած հաղորդագրությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ 2023 թ. փետրվարի 10-ի խորհրդարանին ուղղված իր նամակում ԱԳ նախարար Հոկստրան նշել է, որ Նիդերլանդները մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի միջոցով՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ, քանի որ միայն ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով մուտք ունի Լեռնային Ղարաբաղ:
Նախարարը գրել է, որ Նիդերլանդները տարբեր բանակցությունների և հայտարարությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել եռակողմ համաձայնագրի դրույթները:
«2023 թ. հունվարի 19-ին ես հեռախոսով խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ես փոխանցել եմ հումանիտար իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները և խնդրել ադրբեջանական կողմին ապահովել ազատ տեղաշարժը: Նույն օրը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում վարչապետը նույն ուղերձն է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին», - Վոբկե Հոկստրայի խոսքերն է մեջբերում Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը։
Նախարարը հավելել է, որ Սեդերի և Մալդերի միջնորդության համաձայն՝ կաբինետը նաև դիտարկում է, թե եվրոպական մակարդակով հետագա ինչ տարբերակներ կան՝ համոզելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել շրջափակումը։
Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ 2023 թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելել է Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։
Այլ աղբյուրներ հայտնում են, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհված հայերի թիվը գերազանցում է մեկ տասնյակը: Հայ փրկարարները բազմաթիվ դիակներ են հանել ավերակներից, ինչպես նաև շատ կյանքեր փրկել:
Փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 26 հազարին:
Ստեփան Գրիգորյանին (Stepan Grigoryan ) որպես քաղաքական վերլուծաբան շատերդ եք ճանաչում ու հետևում նրա հաղորդումներին: Հավելենք, որ նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ֆիզիկայի ոլորտի մի շարք աշխատությունների հեղինակ։ Այնուհանդերձ Ստեփան Գրիգորյանը հայտնի է որպես վերլուծաբան ու փորձագետ, ղեկավարում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը ու բազմիցս հանդես է եկել տարբեր լրատվամիջոցներով:
Որպեսզի իր ասելիքը կենտրոնացնի մի ամբողջական հարթակում, պարոն Գրիգորյանը հիմնեց իր յութուբյան ալիքը, արդեն մի քանի հաղորդում է հեռարձակել: Պարոն Գրիգորյանը Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների քաջ գիտակ է և մի պատեհ առիթի կխնդրենք նրան անդրադառնալ այս թեմային: Կարող եք մեկնաբանություններում գրել նաև ձեզ հետաքրքրող հարցերը, նա մեծ սիրով դրանց կպատասխանի:
Ներկայացնում ենք Ստեփան Գրիգորյանի Analytical Centre on Glob. & Regional Cooperation յութուբյան ալիքի ելույթներից մեկը:
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի հերթական ելույթի թեման էր` «Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանում, հիբրիդային իրավիճակ և Լյուստրացիա»: Կարող եք մեկնաբանություններում գրել նաև ձեզ հետաքրքրող հարցերը, այն շուտով կհամակարգենք և կուղարկենք պրն Գրիգորյանին:
ՈՒրախությամբ ասենք, որ մեր վերևում ներկայացրած նյութն ալիքում ամենաշատն է դիտվել: Այս կապակցությամբ վերլուծաբանն իր շնորհակալությունն է հայտնել նաև մեզ՝ «Նիդերլանդական օրագիր » լրատվական կայքին:
Մենք մեր կողմից հաջողություն ենք մաղթում պարոն Գրիգորյանին, շնորհավորելով նրան՝ բարի ու անխափան եթեր:
Մեր ընթերցողներից Արամ Սարգսյանը հետաքրքրվում է Նիդերլանդներում անցկացված Tata Steel Chess շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում Լևոն Արոնյանի ցուցաբերած արդյունքով։
Ասենք, որ հայ գրոյսմաստերն այս մրցաշարում հանդես եկավ ԱՄՆ֊ի դրոշի ներքո և հունվարի վերջում ավարտված մրցաշարի 13 տուրերից ընդամենը մեկում հաղթեց, մեկում էլ` պարտվեց, իսկ մնացած 11 ում էլ կիսեց միավորը` 14 մասնակիցների մեջ գրավելով 7֊րդ միջին տեղը։
Հայաստանի դրոշի ներքո հայ շախմատիստն ընդհանուր առմամբ այս մրցաշարում հաղթել է 4 անգամ։ Մեկ անգամ էլ հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոն լեգենդար Տիգրան Պետրոսյանը։
Tata Steel-2023 ում այս տարի 8,5 միավորով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին։
7 февраль
Նրանք, ովքեր նամակագրություն են ունեցել մեզ հետ պատասխանել ենք ու հնարավորինս աշխատել բավարարել նրանց խնդրանքները: Շնորհակալություն ընթերցողին՝ վստահելու համար: Պատահական չէ, որ «Նիդ.օրագրի» բաժանորդների թիվն անցավ 29.000-ը, իսկ առանձին նյութերի դիտողականությունը նույնիսկ անցավ միլիոնը: Եվ ահա ընթերցողի նամակը: Jarlin Baghoomian-ը մեզ գրում է
«Բարև ձեզ
Ես շատ եմ հետաքրքրվել ու փնտրել առցանց պարապող նիդերլանդերեն լեզվի մասնագետ ու ոչ մի կերպ չեմ գտել: Կարո՞ղ եք օգնել գտնել նման մասնագետ, եթե կան այդպիսիք խնդրում եմ տվեք տվյալները նրա հետ կապ հաստատելու համար: Անչափ շնորհակալ կլինեմ» :
Եթե այս հարցում Jarlin Baghoomian-ին կարող եք օգնել, ապա գրեք:
3 февраль
ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին
Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին Հրատապ աջակցության խնդրանքով դիմում և ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում ապրող 120.000 ժողովրդի անունից, որից տասնյակ հազարավորներն աշակերտներ և ուսանողներ են:
2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցային ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ Արցախը ենթարկելով լիակատար շրջափակման: Շրջափակման հիմքում դնելով բնապահպանական կեղծ նարատիվներ՝ Ադրբեջանն իրականացնում է պետականորեն համակարգված համալիր գործողությունների շարունակական ծրագիր. Արցախի ժողովրդի դեմ կիրառվում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հոգեբանական, տեղեկատվական ահաբեկչության բազմաշերտ գործիքակազմ: Ադրբեջանի նպատակն է սողացող էթնիկ զտումների քաղաքականության վերջնարդյունքում ունենալ «Արցախն առանց հայերի»:
Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները: Ադրբեջանի հարուցած հումանիտար աղետի հետևանքով խախտված է նաև Արցախի Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսանողների կրթության իրավունքը:
Կոչ ենք անում բուհերին հետևյալ պահանջներով դիմելու սեփական երկրների կառավարություններին.
գործնական ճնշումներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը,
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները զսպելու և կանխարգելու նպատակով անհապաղ կիրառել պատժի գործիքակազմ,
չնպաստել Ադրբեջանի անպատժելիությանը, մեղսակիցը չդառնալ անպատժելիության լեգիտիմացմանը,
մարդու իրավունքները չստորադասել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին,
հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա փրկության կենսական միջոց:
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ,
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/
1.02.2023
3 февраль в 20:42 ·
Նիդերլանդները կշարունակի աջակցել Արդարադատության նախարարության մեծածավալ բարեփոխումներին. Նիկոլաս Սխերմերս
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Նախարար Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որի համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարն ընդգծել է, որ նոր ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ և ներկայումս լրամշակման փուլում է:
Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Այնուհետ նշել է, որ Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար: Դեսպանն առաջարկել է քննարկել Հաագայի միջազգային մասնավոր իրավունքի կոնվենցիաների շուրջ ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը՝ ընդլայնելու համար իրավական ոլորտում համագործակցությունը:
Գրիգոր Մինասյանն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
03/02/2023
Եղանակի տեսությունն` ըստ Еurоnеws. հեռուստաալիքի ։
Հեռուստալուսանկար
4 февраль
12 feb 2023 – 12 Feb 2023 – 12 փետ. 2023
15.00 uur – 3 p.m. – ժամը 15-ին
• Armeens Vuurfeest Trendez bij de Vereniging Abovian
• Armenian Fire Festival Trendez at Abovian Centre
• Ավանդական Տյառնընդառաջ-Տրնդեզ «Աբովյան» կենտրոնում
Abovian Armenian Cultural Centre in The Hague
Weesperstraat 91 – 2574 VS The Hague, The Netherlands
https://www.abovian.nl/?p=3344
5 февраль
Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։ Կինոնկարի երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադևոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը և բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։ «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առիթով Ռոտերդամ և Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և հայկական կողմից՝ պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը: Ցուցադրությանը ներկա էին գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը:
6 февраль
Այսօր վաղ առավոտյան և դրանից հետո Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի, հաղորդում են արևմտյան աղբյուրները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհերից 1121-ը գրանցվել են Թուրքիայի հարավային շրջաններում։
Երկրաշարժից առավել տուժած քաղաքներն են թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրը, ինչպես նաև Կահրամանմարաշը (Մարաշ) և Գազիանթեպը (Այնթապ)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով երկրաշարժի զոհերի թիվը շարունակելու է աճել:
Զոհերի թվում կան հայեր։
Հհ վարչապետն իր ցավակցությունն է հայտնել։
8 февраль
ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմաօդային ուժերի զորավարժություններ են անցկացրել Բալթիկ ծովի երկնքում
«ՆԱՏՕ-ի երկրները վարժանքներ են անցկացրել 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների մասնակցությամբ: Նիդերլանդները, Լեհաստանը և Միացյալ Նահանգները Բալթյան երկրների երկնքում անցկացրել են հավասար ուժերով հակառակորդի կողմից սպառնալիքների վրա հիմնված բարդ սցենարներին պատասխանի մշակման համատեղ զորավարժություններ », – այսօր հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Զորավարժություններում գործի են դրվել Նիդերլանդների ռազմաօդային ուժերի F-35, լեհական F-16 և ամերիկյան F-15 կործանիչներ:
«Նրանք մշակել են վիճելի օդային տարածությունում սպառնալիքների բարդ համալիրի դիմագրավմանն ուղղված մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր,- ասված է հայտարարության մեջ:
«Էստոնիայի զինված ուժերի ավիացիոն աջակցության՝ գետնին գտնվող միացյալ խումբն օգնել է ինքնաթիռներին՝ ապահովելով թիրախների մասին տեղեկատվություն իրական ժամանակի ռեժիմով»:
8 февраль
Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը իրականացրել է Հայաստանի ջերմատնային ոլորտի վերլուծություն, որի նպատակն է գնահատել մեր երկրում ջերմատնային տնտեսությունների ներկա վիճակը, վեր հանել ոլորտում առկա ներուժն ու ⚙️տեխնոլոգիական հնարավորությունները։
Վերլուծությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://mineconomy.am/news/2798
8 февраль
ՆՈՐ ՖԻԼՄ
Պատմությունը անձնական հուշագրություն է, որն արտացոլում է գլխավոր հերոսի փորձը անորոշության երկու տարբեր ժամանակաշրջաններում ՝ 80- ականների վերջին ԽՍՀՄ-ում ապրող դեռահաս, ով երազում է “ամերիկյան երազանքի” մասին; և որպես հիասթափված գործարար ԱՄՆ-ում Մեծ Ռեցեսիաի պայմաններում, ստիպված է վերամիավորվել իր ընտանիքի հետ և վերանայել արժեքներ այն կյանքից, որը նա թողել է:
Հարցում:
ֆիլմն արդեն Amazon-ում է: Այն հասանելի է միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
Ներկայացնում ենք ֆիլմի կայքը և Հարցազրույցը Ֆիլմի ռեժիսորի հետ:
Embassy of the Netherlands in Armenia
Նիդերլանդների ազգային դրոշը Կարմիր, սպիտակ և կապույտ եռագույնն է։
Դրոշը ձևավորվել է Նիդերլանդների և Իսպանիայի միջև անկախության համար մղվող ութսուն տարվա պատերազմի ժամանակ (1568-1648)։ Ապստամբ գավառները կռվում էին Օրանական թագաժառանգի զինանշանի գույների ներքո՝ նարնջագույն, սպիտակ և կապույտ։ Ժամանակի ընթացքում դրոշի նարնջագույն հատվածը փոխարինվել է կարմիրով։
Նիդերլանդների դրոշի գույները պաշտոնապես ամրագրվել են որպես կարմիր, սպիտակ և կապույտ 1937 թվականին: Թագավորական ընտանիքին առնչվող պետական տոներին դրոշը հաճախ ծածանվում է նարնջագույն երիզով:
9 февраль
The red, white and blue tricolour is the national flag of the Netherlands.
The flag dates from the Eighty Years' War (1568-1648), the war of independence between the Netherlands and Spain. The rebel provinces fought under the colours of the coat of arms of the Prince of Orange: orange, white and blue. The orange bar gradually changed into a red one.
In 1937 the colours of the official Dutch flag were fixed as red, white and blue. On public holidays associated with the royal family the flag is often flown with an orange pennon.
Ավագյան Ժիրայրը փնտրում է իր տեղեկություններով Նիդերլանդներում գտնվող հարազատ եղբորը` Կարապետին:❗
Երկրաշարժից տուժած այս վայրից առաջին լուսանկարներն է հրապարակել Կարո Փայլանը։
Այն գտնվում է նախկին հայկական Կոմմագենեի տարածքում։ Հետագայում եղել է քաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Հասանմսուրի գավառակում` Եփրատի աջ կողմում։ Քաղաքն հանդիսանում էր Հասանմսուրի գավառակի կենտրոնը։
XIX դարի վերջին ուներ 15 000 բնակիչ, որից 6000-ը` հայեր, մյուսները թուրքեր, հույներ, ասորիներ։
Ադըյամանի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր՝ Սամսատ, Գանթարա, Կևրուկ։ 1895–ի համիդյան ջարդերի և 1909 թվականի Կիլիկիայի կոտորածների ժամանակ Ադըյամանի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրք հրոսակներին։ Մեծ Եղեռնի ընթացքում հայերի մի մասը բնաջնջնվեց։
1915 թվականի Մեծ եղեռնի կոտորածներից հետո հայերը կրկին բնակություն են հաստատել Ադըյամանում։ Ադյամանն ուներ երեք եկեղեցի, որոնց կից գործում էին դպրոցներ։ 1986 թվականի դրությամբ պահպանվել էր միջնադարում կառուցված հայոց եկեղեցու ավերակները։
1971–ին Ադյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ադյամանում է ծնվել ֆրանս․ դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանը։
Թուրքական «Անատոլու» լրատվ. Գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի Հայկական համայնքը 2,5 միլիոն լիրա է նվիրաբերել Աղետների և Արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը (AFAD)՝ օգնելու Քահրամանմարաշի 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից տուժած շրջաններին։ Մեջբերված է նաև, Ստամբուլի (Կոստանդնուպոլիս` ծանոթ. Նիդ օրագիր) Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի ցավակցական խոսքը։ Նա ընդգծել է, որ երկրաշարժը մեծ աղետ է. «Հաշվի առնելով դրա ծանրությունը, ազդեցությունը և պատճառած ավերածությունները՝ սա մեծ աղետ է, որը հազվադեպ է պատմության մեջ: Մենք ցնցված ենք խոր ցավից, ու խոսքերը բավարար չեն արտահայտելու: Ես աղոթում եմ մեր բոլոր եղբայրների և քույրերի համար, ովքեր պայքարում են կյանքի համար, ովքեր փլատակների տակ են ու փլատակների մոտ` բարի լուրի են սպասում հարազատներից, նրանց, ովքեր բժշկում են վիրավորներին, ողորմություն եմ մաղթում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը, համբերություն՝ մնացածներին։ Մենք որպես երկիր շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Սակայն մենք մեծ պետություն ենք, մեծ ազգ ենք։ Մենք այս արհավիրքը կհաղթահարենք համառությամբ, համբերությամբ և համախմբվածությամբ։ Մենք կվիրակապենք մեր վերքերը` պետության կողմից իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներով, մեր նախագահի համակարգմամբ։ Մենք աջակցելու ենք պետության գործունեությանը և համերաշխ ենք երկրաշարժից տուժած մեր եղբայրների հետ։ Շուտ առողջացի՛ երկիր, ցավակցում ու շատ եմ ցավում»։
Հետաքրքիր է, որ հիշյալ գործակալությունը մեկ այլ հոդվածով անդրադարձել է և նշել օգնություն տրամադրող երկրները, որոնց ցանկում դեռ մեր տվյալներով չի նշվել Հայաստանը։ Հիշեցնենք, որ մեր երկիրը Թուրքիայում է 27 հոգանոց փրկարարական ջոկատով ։
Ինչպես մամուլն է հաղորդում Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասավ 12.000-ի, որից 8-ը հայեր են: Դիարբեքիրում հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն մահացած են գտել փլատակների միջից։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։
Աղբյուրի համաձայն՝ հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսին և իր ամուսնուն։ Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»։
Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել էր թե՛ տարրական, թե՛ միջնակարգ եւ թե՛ բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ուներ ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։ Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։
Ցավակցում ենք երգչուհու ողբերգական մահվան կապակցությամբ՝ մեր զորակցությունը հայտնելով հայ երգչուհու հարազատներին, ընկերներին և նրա երկրպագուներին:
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակի կապակցությամբ
‐------------
Փետրվարի 12ին ժամը 11-00֊ին մատուցվելու է Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ` Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակի կապակցությամբ ։
Սբ. Պատարագը և օրվա պատգամը մատուցելու է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռի դեսպան, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Պատարագի ավարտին ժամը 14-00 ին բոլորդ հրավիրված եք սրահ՝ օրհնված մատաղը ճաշակելու։ Տոնական բարձր դրամադրությունը ապահովելու է երգիչ Աղասի Իսպիրյանը և Արթուր Պետրոսյանը (ՊՈՆՉ)
Նրանք ովքեր կկամենան մասնակցել մատաղի նվիրատվությանը՝ տեղեկացրեք հետևյալ հեռախոսահամարին.(+31 ) 06-23118396 Լևոն
Խնջույքի բոլոր մասնակիցներին կխնդրեինք նախօրոք տեղեկացնել` ապահովելու համար ձեր նստատեղերը։
Beste landgenoten,
Dit jaar vieren wij het 10-jarig jubileum van onze Surp Karapetkerk. Op 26 januari 2013 werd
onze kerk ingewijd door aartsbisschop Norvan Zakarian uit Parijs en in aanwezigheid
van honderden gelovigen en vele hoogwaardigheidsbekleders.
Ter gelegenheid van deze blijde gebeurtenis zal er op zondag 12 februari om 11.00 uur een
Goddelijke Liturgie (Surp Badarak) plaatsvinden. De dienst zal worden geleid door Z.H.E.-
aartsbisschop Khajag Barsamian, de pauselijke legaat van West-Europa en vertegenwoordiger
van de Armeens Apostolische Kerk bij de Heilige Stoel in het Vaticaan.
Na het einde van de Goddelijke Liturgie bent u uitgenodigd om deel te nemen aan het offermaal
de traditionele Madagh van de Armeense kerk. Het tijdstip van aanvang is 14:00 op het adres
Maaseikersteenweg 55, 3620 Lanaken (Smeermaas) in België.
Het muzikale programma zal ingevuld worden door de bekende Armeense zanger Aghasi
Ispiryan en muzikant Artur Petrosyan. Tijdens de Madagh zullen wij u om een vrijwillige
gift/donatie vragen ter ondersteuning van onze kerk.
De feestzaal heeft een beperkte capaciteit zitplaatsen, daarom verzoeken wij diegenen die
aanwezig willen zijn zich te melden via het volgende telefoonnummer +31 (0)6-23118396 Levon
Sarkis. Wilt u via doorgeven dan aub een email sturen naar surpkarapet@gmail.com. Gelieve
uw naam, telefoonnummer en aantal personen door te geven.
Wij zien uit naar uw komst!
Namens het bestuur van de Armeens Apostolische Kerk Surp Karapet
Levon Sarkis,
voorzitter
Chers compatriotes,
Cette année, nous célébrons le 10e anniversaire de notre église Surp Karapet. Le 26 janvier 2013
notre église consacrée par Mgr Srpazan Norvan Zakarian de Paris et en présence
de centaines de croyants et de nombreux dignitaires.
A l'occasion de cet heureux événement, un
La Divine Liturgie (Surp Badarak) a lieu. Le service sera dirigé par Z.H.E.-
Mgr Khajag Barsamian, légat papal d'Europe occidentale et représentant
de l'Église apostolique arménienne au Saint-Siège au Vatican.
Après la fin de la Divine Liturgie, vous êtes invités à participer au repas sacrificiel
le Madagh traditionnel de l'Église arménienne. L'heure de début est 14h00 à l'adresse
Maaseikersteenweg 55, 3620 Lanaken (Smeermaas) en Belgique.
Le programme musical sera complété par le célèbre chanteur arménien Aghasi
Ispiryan et le musicien Artur Petrosyan. Pendant le Madagh nous vous demanderons un volontariat
demander un don/don pour soutenir notre église.
La salle de banquet a un nombre limité de places assises, nous demandons donc à ceux qui
souhaitez être présent, veuillez vous inscrire via le numéro de téléphone suivant +31 (0)6-23118396 Levon
Sarkis. Si vous souhaitez le transmettre, veuillez envoyer un e-mail à surpkarapet@gmail.com. s'il vous plaît
indiquez votre nom, votre numéro de téléphone et le nombre de personnes.
Nous avons hâte de vous voir!
Au nom du conseil d'administration de l'Église apostolique arménienne Surp Karapet
Նամակ քաղաքապետարանի ամենամեծ խմբակցության ավագանու անդամին
ՈՒրախալի է, որ Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները անձնական նախաձեռնությամբ կենսական ու ազգային նշանակության հարցեր են բարձրացնում տեղական իշխանությունների առջև։
Ներկայացնում ենք Արեն Նագուլյանի բացատրությունը։
🇦🇲🇳🇱
Անցած շաբաթ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատեցի Օլդամբտի ավագանու անդամ՝ Հիլբերտ Ֆլոկստրայի հետ՝ պարզելու թե ինչպես ընդունվեց այն նամակը, որը ես հղել էի Օլդամբտի քաղաքապետի խորհրդով: Հիշեցնեմ, որ քաղաքապետի հետ հանդիպումը կայացել էր անցած տարի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերզմի թեմայի շուրջ, որտեղ Հայաստանը հարձակման էր ենթարկվել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, այդ թվում զոհ էին դարձել մի խումբ հայ զինվորներ՝ ադրբեջանցի զինվորների կողմից կատարած ռազմական հանցագործությունների պատճառով:
Ըստ Ֆլոկստրայի պատճառաբանությանը, ավագանին տոն օրերի և խիստ զբաղվածության պատճառով չի կարողացել անդրադառնալ իմ նամակին: Չնայած որ, նա ասաց, որ ստանալուն պես կարդացել է և պատրաստ է դրան անդրադառնալ ավագանու նիստերից մեկի ժամանակ և այն քննարկելուց հետո անպայման ինձ տեղյակ կպահի:
Վերջում նրա ուշադրությունը հրավիրեցի ներկայիս իրադարձությունների՝ Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ, որը տեղի է ունեցել իմ հղած նամակից մոտ մեկ ու կես ամիս անց: Իմ խնդրանքն էր նրան, անդրանառնալ նաև այդ խնդրին, եթե ես հավելում կատարեմ իմ այն նամակին՝ մանրամասնելով իրավիճակը, դրանից ծագող խնդիրները և իմ կոչերը ավագանուն այդ խնդիրների շուրջ:
Ի հաջողություն ինձ, նա չմերժեց խնդրանքս և խոստացավ անդրանռնալ նաև իմ հավելած նամակին:
Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները,Դանիան փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով , գրում են թուրքական լրատվականները։ Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հյուպատոսությունը «անվտանգության նկատառումներից ելնելով այսօր՝ փետրվարի 1-ին, փակ կլինի»։ Նույն պատճառաբանությամբ փակվել են նաև Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները։ Ստամբուլում Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես փակվել է 2023 թվականի հունվարի 30-ից։ Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ ասվում է. «Վերջին ցույցերը Շվեդիայում, Դանիայում և Նիդերլանդներում, որտեղ այրվել է Ղուրանը, կարող են հակաարևմտյան տրամադրություններ առաջացնել և ցույցեր ու բողոքներ առաջացնել:Արևմտյան թիրախների, դիվանագիտական ներկայացուցչությունների և պաշտամունքի վայրերի վրա հարձակումների սպառնալիքը մեծանում է, հատկապես Ստամբուլում»: ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություններն էլ ավելի վաղ հայտարարություններ էին տարածել՝ զգուշացնելով Թուրքիայի իրենց քաղաքացիներին «ահաբեկչական հարձակումների վտանգի» մասին, որոնք կարող են հետևել Ղուրանի այրման գործողություններին Շվեդիայում և Դանիայում։
Էմմա Չոբանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606769.html
Ի՞նչ է այսօր տեղի ունենում Ռուսաստանի հայ համայնքում
Հայ ավանդական Նժդեհ պարախմբի համերգը ՝ «համերգասրահում ական կա», կեղծ ահազանգի պատճառաբանությամբ չեղյալ է համարվել: Ինչու՞ է որոշ անհատների մուտքը Հայաստան արգելափակվում: Այս ու այլ հարցերին է անդրադարձել (Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office ) հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ զրույցում:
Embassy of the Netherlands in Armenia
31 январь
Շնորհավորում ենք Նիդերլանդների արքայադուստր Բեատրիքսին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Բեատրիքս Վիլհելմինա Արմգարդը 1980 թվականի ապրիլի 30-ից` 33 տարի շարունակ Նիդերլանդների թագուհին էր։ 2013 թվականի ապրիլի 30-ին թագուհին հրաժարվեց գահից հօգուտ իր ավագ որդուն՝ Վիլեմ-Ալեքսանդրի:
-------
Congratulations to Princess Beatrix on her 85th birthday!
Beatrix Wilhelmina Armgard was the Queen of the Netherlands for a duration of 33 years since April 30, 1980. On April 30, 2013, the Queen abdicated the throne to her son Willem-Alexander.
Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:
Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:
Embassy of the Netherlands in Armenia
1 февраль ·
Ուղիղ 70 տարի առաջ, 1953 թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը Հյուսիսային ծովային երկրների հեղեղը, որը առաջացել էր ուժեղ փոթորկի հետևանքով, հարվածեց Նիդերլանդներին, Բելգիային, Անգլիային և Շոտլանդիային:
Նիդերլանդների ափերի երկայնքով բարձրացած ալիքը համընկել էր գարնանային բարձր մակընթացության հետ, ինչի հետեւանքով 1953 թվականի փետրվարի 1-ի առավոտյան ջրի մակարդակն ավելի բարձր էր, քան նախկինում գրանցված բոլոր ցուցանիշները, հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում:
Հաջորդիվ Նիդերլանդների կառավարությունը ձևավորել էր Դելտա հանձնաժողովը ջրհեղեղների պատճառներն ու հետևանքները ուսումնասիրելու համար: Ջրհեղեղի հետևանքով զոհվել էր 1835 մարդ, տարհանվել` 70000: Ջրհեղեղները ծածկել են երկրի գյուղատնտեսական հողերի 9 տոկոսը։
Նիդերլանդներն ընդունել էր Rijkswaterstaat-ի ծրագիրը, որը վերաբերում է ամբարտակների պաշտպանությանն ու ամրացմանը: Որոշվել էր ստեղծել Delta Works-ը, ինչը Նիդերլանդները դարձրել է ջրերի կառավարման առաջատար պետություն։
----------
🇳🇱🇦🇲 Exactly 70 years ago, on late January 31 - early February 1, in 1953, the North Sea flood caused by a heavy storm surge struck the Netherlands, Belgium, England and Scotland.
A surge developed along the coast of the Netherlands, which coincided with a high spring tide, leading to many water levels on the Dutch coast on the morning of 1 February 1953 being higher than any previous recorded figures, particularly in the south-western areas of the country.
Afterward, the Dutch government formed the Delta Commission to study the causes and effects of the floods. They found out that flooding killed 1,835 people and forced the emergency evacuation of 70,000 more. Floods covered 9% of Dutch farmland.
The Rijkswaterstaat's plan concerning the protection and strengthening of the dikes was accepted. As a result, the Delta Works were authorized, which made the Netherlands became leading nation in water management.
1 февраль
Հարցազրույց Արմինե Ստեփանյանի հետ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ արցախահայության հետ համերաշխության FAON-ի կազմակերպած ակցիաների մասին։
======================
Interview met Armine Stepanyan over acties georganiseerd door FAON in solidariteit met de Armeniërs in Artsakh in verband met de blokkade van Lachin Corridor door Azerbeidzjan!
======================
Interview with Armine Stepanyan about actions organised by FAON in solidarity with the Armenians in Artsakh in connection with the blockade of Lachin Corridor by Azerbaijan!
Մինչ Ալեքսանդր Լապշինի Ամստերդամ գալը զրուցել էինք նրա հետ։ Համեստորեն շնորհակալություն հայտնեց «Նիդերլանդական օրագրին», որ Բաքվում իր բանտարկության օրերին մեր բողոքի ձայնն ու համերաշխությունն ենք հայտնել իրեն: Ասաց, որ Եվրոպա այցի հիմնական նպատակը Բրյուսելում լինելն է ու հանդիպումներ ունենալը Եվրախորհրդարանի պատգամավորների ու քաղաքական գործիչների հետ, նաև Ալիևի հանցագործությունների մասին բարձրաձայնելը: Ասաց, որ հանգստյան օրերին շատ է ուզում լինել Ամստերդամում:
Հետո արդեն Ամստերդամում հանդիպել է երիտասարդական ակտիվի հետ, եղել Սուրբ Հոգի հայկական եկեղեցում, զրուցել հոգևոր հովիվ Տեր Տարոն Թադևոսյանի ( Ter Taron Tadevosyan) հետ: Այսօր էլ նա եղել է Հաագայում, ընդունելության արժանացել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի կողմից: Ինչպես հայտնի է վաղը՝ հունվարի 30-ին, ժամը 16:15-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) շենքի մոտ (Carnegieplein – Den Haag), դատական լսումներին համընթաց, հոլանդահայերի կողմից բողոքի ցույց է տեղի ունենալու։ Քանի որ ցույցին ներկա չի լինելու, որոշեց իր համերաշխությունը հոլանդահայերին հայտնել այսպես.
https://www.facebook.com/NidOragir/videos/3374079586208200
• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Աջակցենք Արցախի հայերին
Հանրահավաք Խաղաղության պալատի դիմաց
2023 թվականի հունվարի 30-ին ժամը 16:15-ից մինչև 18:45-ը
Հասցե՝ Carnegieplein – Հաագա
ԿՈՉ
Միացե՛ք կամ նպաստե՛ք այս բողոքի ակցիային, որպեսզի միասին պայքարե՛նք Բերձորի միջանցքի շրջափակման վերացման համար։ Հունվարի 30-ի հանրահավաքի մասին հավելյալ տեղեկություննների համար ուղարկեք էլեկտրոնային նամակ info@faon.nl հասցեով: Կարող եք նաև գրանցվել որպես հանրահավաքի հսկիչ:
ԲԵՐՁՈՐԻ (ԼԱՉԻՆԻ) ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) հոլանդացի քաղաքական գործիչների և մամուլի ուշադրությունը հրավիրել է տեղում տիրող իրավիճակի վրա՝ իր հիմնական և վտանգավոր հետևանքներով։
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է երկու բանաձև այս հարցի կապակցությամբ, իսկ հոլանդական լրատվամիջոցները` NOS, NRC, Volkskrant, Trouw, RD, ND և այլն որոշակի ուշադրություն են դարձրել շրջափակմանը և կառավարությունը քայլեր է ձեռնարկել ամենատարբեր առիթներով: Դրանով հանդերձ, այս ճգնաժամի վերաբերյալ թե Նիդերլանդների և թե միջազգային ուշադրությունը տակավին անբավարար է։ Շրջափակման սկզբից Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շարունակաբար ներկայացրել է կացությունը և պահանջել միջոցներ ձեռնարկել և ճնշում գործադրել Բերձորի միջանցքի ապաշրջափակման համար, ի թիվս այլոց՝ մամլո հաղորդագրությունների և անմիջական շփումների և ձեզ հետ միասին Նիդերլանդների խորհրդարանի առջև եռօրյա Լուռ բողոքի ակցիայի միջոցով: Մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև խնդրի դրական հանգուցալուծումը, ինչպես այս հանրահավաքը Հաագայի Խաղաղության պալատի դիմաց։
Արդարադատության միջազգային դատարանը (ICJ)՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, երկուշաբթի՝ հունվարի 30-ին, կանցկացնի հանրային լսումներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի): Դատավարության լսումները տեղի կունենան Հաագայի Խաղաղության պալատում, դատարանի նստավայրում:
Լսումները նվիրված են լինելու 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքին։
✅Հունվարի 30-ին, ժամը 10-ից մինչև 12-ը կընթանա Հայաստանի պաշտպանական ճառի եզակի փուլը և ժամը 16-ից մինչև 18-ը` Ադրբեջանի պաշտպանական ճառի եզակի փուլը։
Հունվարի 30-ին, Ադրբեջանի պաշտպանական ճառի ժամանակ, մենք Խաղաղության պալատի դիմաց մեր հանրահավաքով խիստ դատապարտելու ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմումը և Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը։
Իրավիճակը գնալով ավելի է սրվում, և շտապ քայլեր են անհրաժեշտ։ Աջակցեք և միացեք այս բողոքի հանրահավաքին:
Support the Armenians in Artsakh!
Demonstration in front of Peace Palace
30 January 2023 from 4:15 p.m. to 6:45 p.m.
Address: Carnegieplein – Den Haag
CALL
Join or contribute to this protest and fight for the lifting of the blockade of Lachin Corridor! For more information about the demonstration on January 30, send an e-mail to info@faon.nl. You may also sign up as demonstration steward.
During the Silent Protest the delegation of FAON was received in the Parliament by the members of the Foreign Affairs committee of the Parliament headed by the Chairman of the Commission Rudmer Heerema. The FAON submitted to the commission a petition on the urgent steps to be undertaken in order to ease the deepening humanitarian crisis in Artsakh and unblock the only road connecting 120000 Armenians of Nagorno-Karabakh to the outside world.
BLOCKADE OF LACHIN CORRIDOR
Since the start of the blockade of the Lachin corridor by Azerbaijan, December 12, 2022, FAON has drawn the attention of Dutch politicians and the press to the situation on the ground with its major and dangerous consequences.
The Dutch Parliament has now adopted two motions on this issue, the Dutch media NOS, NRC, Volkskrant, Trouw, RD, ND etc. have paid some attention to it and the government has taken action in all kinds of places. But the attention is still insufficient, just like in other countries. From the beginning of the blockade, the FAON has constantly demanded attention and exerted pressure, among others by press releases and direct contacts, and together with many of you, through 3 days of Silent protest action in front of the Dutch Parliament. We will continue our actions, such as now with a demonstration in front of the Peace Palace in The Hague.
The International Court of Justice (ICJ), the principal judicial organ of the United Nations, will hold public hearings in the case concerning Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan) on Monday 30 January 2023, at the Peace Palace in The Hague, the seat of the Court.
The hearings will be devoted to the Request for the indication of provisional measures submitted by the Republic of Armenia on 27 December 2022.
History of the proceedings: 10 a.m. to 12 noon Single round of oral argument by Armenia and from 4 p.m. to 6 p.m. Single round of oral argument by Azerbaijan.
On 30 January during Single round of oral argument by Azerbaijan, we will hold a demonstration in front of the Peace Palace to draw attention to the blockade of the Lachin corridor by Azerbaijan and the humanitarian crisis for the population of Artsach (Nagorno Karabakh).
The situation is becoming more dire and action is urgently needed. Support and join this Protest Rally!
Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) հանրային լսումներ է անցկացնում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):
Նիստը տեղի ունեցավ դատարանի նախագահ, դատավոր Ջոան Է. Դոնոգուի նախագահությամբ:
Summary
The International Court of Justice (ICJ) holds public hearings in the case concerning Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan).
Description
The International Court of Justice (ICJ), the principal judicial organ of the UN, holds public hearings on the request for the indication of provisional measures submitted by the Republic of Armenia in the case concerning Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan) on Monday 30 January 2023, at the Peace Palace in The Hague, the seat of the Court. Session held under the presidency of Judge Joan E. Donoghue, President of the Court.
La Cour internationale de Justice (CIJ), organe judiciaire principal de l'Organisation des Nations Unies, tient des audiences publiques sur la demande en indication de mesures conservatoires présentée par la République d'Arménie en l'affaire relative à l'Application de la convention internationale sur l'élimination de toutes les formes de discrimination raciale (Arménie c. Azerbaïdjan), le lundi 30 janvier 2023, au Palais de la Paix, à La Haye, où elle a son siège. Séance tenue sous la présidence de Mme la juge Joan E. Donoghue, présidente de la Cour.
Contact :
Ms Monique Lagerman, Head of Information Department (+31 (0)70 302 2336)
Ms Joanne Moore, Information Officer (+31 (0)70 302 2337)
Mr. Avo Sevag Garabet, Associate Information Officer (+31 (0)70 302 2394)
Internet | Website : www.icj-cij.org
Twitter: www.twitter.com/CIJ_ICJ
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հունվարի 30-ին՝ Երևանի ժամանակով ժ. 13:00-15:00, 19:00-21:00, հետևյալ հղումով՝
https://media.un.org/en/asset/k1y/k1y06zq39h
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով ժ. 13:00-15:00, 19:00-21:00, հետևյալ հղումով՝
https://media.un.org/en/asset/k1h/k1hprmvtnn
——
The hearings on the case Armenia v. Azerbaijan will be broadcast live, on 30 January from 10:00 to 13:00, from 16:00 to 18:00 (CET) on UN Web TV: https://media.un.org/en/asset/k1y/k1y06zq39h
The hearings on the case Azerbaijan v. Armenia will be broadcast live, on 31 January from 10:00 to 13:00, from 16:00 to 18:00 (CET) on UN Web TV: https://media.un.org/en/asset/k1h/k1hprmvtnn