The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 3 May 2016

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդների Ասեն քաղաքում




Միջոցառման այլ լուսանկարներ
(սլաքով հպել գրության վրա)







Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Արարողությունը սկսվեց դեպի Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար երթով և ծաղկեպսակների զետեղմամբ:

Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումն իր խոսքով բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Ելույթներով հանդես եկան Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Հերի Ֆան Բոմըլը` «Սոցիալիստական կուսակցությունից» և Ժուլ Ֆորդեվինդը`«Քրիստոներական միություն» կուսակցությունից, ովքեր ներկայացրեցին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները և իրենց կուսակցությունների կողմից իրականացվող գործունեությունը:

Մասնակիցներին իր ուղերձը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում շեշտեց համախմբման ու միասնության կենսականությունը` հայ ժողովրդի արդար դատի հաղթանակի ու հայրենիքի հարատևման համար: «Հայ ժողովուրդը հարյուր տարվա ընթացքում, իր ոգու արիությամբ, իր արարելու ձիրքով, իր բարուն ու առաջադեմին ձգտելու կարողությամբ ապացուցեց, որ անհնարին է ոչնչացնել այս փոքր ազգին, որի կռիվները, ցավոք, դեռևս պիտի տրվեն, ում դատը, ցավոք, դեռ պիտի դատվի, ում պահանջը դեռևս պիտի բավարարվի: Բայց այդ ազգն այլևս գիտակցել է իր զորությունը, և ձեզանից յուրաքանչյուրը, որ նստած է այստեղ, որ ապրում է աշխարհի տարբեր երկրներում`արժանի ու իր նպաստը բերող անդամը լինելով այդ հասարակությունների, ապացույցն է թուրք հանցագործ ծրագրի ձախողման: Հայաստանի անկախ հանրապետության գոյությունը լավագույն ապացույցն է մեր ժողովրդի ներքին զորության, ոգու ամրության, հաստատակամության ու միասնության», - ասել է դեսպան Աղաջանյանը:


Ներկաներին իրենց խոսքն ուղղեցին նաև Նուբար Սեփոյան-Սիփանը՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեից, Պարգև Նազարյանը՝ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անունից, Հայկ Աբրահամյանը՝ «Գլաձոր» ուսանողական կազմակերպությունից, Նիկոլայ Ռոմաշուկը՝ Ասենի Հայ առաքելական եկեղեցու վարչության կողմից, ինչպես նաև Նիդերլանդների քրդերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Զեյնել Հալիսը:
Ա.Գ.Ն լրատվություն
dz_1ag.JPG

Հիշատակի օրը Նիդերլանդներում' Ասեն









Այսօր' ապրիլի 24-ին Նիդերլանդների մի շարք քաղաքներում' մասնավորապես Ալմելոյում, Ամստերդամում և Ասենում հայ համայնքի անդամները հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիդերլանդական Օրագիրը լուսանկարներ է ներկայացնում Ասենից, որտեղ բազմաթիվ քաշքշուկներից ու ճնշումներից հետո արդեն 15 տարի է ինչ կանգնեցվել է անմեղ զոհերի հիշատակն հավերժացնող խաչքարը: Այդ մասին մանրամասը կպատմենք ավելի ուշ:
Հավելենք, որ միջոցամանը ներկա էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հյուպատոսները, Համագործակցող հոլանդական կազմակերպությունների ներկայացուցիչներ,քրդական և թուրքական համայնքի անդամներ, Նիդերլանդների պարլամենտի պատգամավորներ և այլք: Ծաղկեպսակների տեղադրման արարողությունից հետո տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ, որտեղ մասնակիցները ելույթներ ունեցան այդ թեմայով: Միջոցառումը ուղեկցվեց ինքնագործ երաժշտական կոլեկտիվների կատարումներով:

Ապրիլի 24-ը Ամստերդամի Սրբ. Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում

Ապրիլի 24-ը Ամստերդամի Սրբ. Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում


ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԻՐ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԱՏՈՒՑԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ

Обновлено 10 часов назадСнято в Armenian Apostolic Church in Amsterdam


Այսօր՝ ապրիլի 24-ին, Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու և Սրբ. Գրիգոր Նարեկացու անվան հայկական դպրոցի կողմից կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայրենասիրական միջոցառում, որի շրջանակներում Նիդերլանդներում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները՝ ձեռք-ձեռքի բռնած, «կենդանի շղթա» էին կազմել Եկեղեցու դռնից մինչև դպրոց տանող ճանապարհի ողջ երկայնքով։

Հավաքվածները՝ փոքրից մեծ, իրենց հայրենասիրական պարտքը կատարեցին և հարգանքի տուրքը մատուցեցին 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության կողմից հայ ազգի դեմ իրականացված ոճրագործության արդյունքում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։

Միջոցառումն իրենց պատժգամբներից նկարահանում էին հոլանդացի բնակիչները /լուսանկարներ/։

Լուսանկարները և նյութը՝
ՄԱՐԻՇԱ ՇԻԿ-ի

Երթ-հանրահավաք Ամստերդամում' Հայոց Ցեղասպանության 101-ամյակի առիթով





13086739_1079455055452564_6114202771043034969_o.jpg
Ապրիլի 23-ին'  Հայոց Ցեղասպանության 101-ամյակի նախօրեին, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի սրտում' Museumplein hրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ, բողոքի երթ կազմակերպեցին դեպի քաղաքի մեկ այլ հայտնի' Beursplein հրապարակ: Այստեղ էլ մասնակիցներն այնուհետև հանրահավաք  անցկացրեցին:
Սա ապրիլ ամսվա մեջ նիդերլանդահայերի նույն քաղաքում արված 2-րդ հանրահավաքն է: Առաջինը' Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ  բողոքի ակցիան էր Ամստերդամի  «Դամ»  հրապարակում' ապրիլի 8-ին:
Գարնան համար անսովոր ցուրտ, նաև անձրևոտ եղանակին, մոտ հազարի հասնող ակտիվիստներ էին ժամանել Նիդերլանդների մայրաքաղաք: Ցուցարարների երթուղին մինչ հանրահավաքի հարթակը, ձգվում էր մի քանի կիլոմետր և անցնում էր կենտրոնական փողոցներով, որը հանգստյան օրվան բնորոշ լեցուն էր զբոսաշրջիկներով:
Ակցիայի մասնակիցները, ովքեր հայ-հոլանդական եռագույն դրոշներից բացի կրում էին Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներ, ցեղասպանության վավերագրեր պատկերող լուսանկարներ, Մեծ Եղեռնի պատմության մասին բրոշյուրներ էին բաժանում անցորդներին:



Պետք է դիտարկել, որ մարդկանց հետաքրքրությունն անչափ  մեծ էր: Ոմանք պարզապես գիտեին հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերի մասին , մյուսներն հարցուփորձ էին անում' մինչև պարզաբանում ստանում էին մասնակիցներից: Շատերն էլ հետաքրքրվում էին երթն ուղեկցող ոստիկաններից, ովքեր իրենց բարձրության վրա էին և մարդկանց համբերությամբ բացատրում էին երթի իրական դրդապատճառների մասին:
Հատկապես կարգալուծվեց տրանվայների կանոնավոր աշխատանքը, որոնք ստիպված էին արգելակել իրենց ընթացքը' մինչև կանցնեին մարդկանց հոծ խմբերը: Այդ ընթացքում էլ ուղևորները մոտենում էին փոխադրամիջոցի պատուհաններին և դիտում ցուցապաստառները, երթի  մասին բրոշյուրներ խնդրում մասնակիցներից: Բազմաթիվ զբոսաշրջիկներ պարզապես լուսանկարչական սարքերն էին նախապատրաստում, երբ լսում էին թմբուկների խրոխտ զարկերը: Գետից անցնող զբոսանավերից մեկն էլ, որպես համերաշխություն երկար ազդանշան հնչեցրեց:
Մինչ երթի մասնակիցները կժամանեին Beursplein Հրապարակ, ամբողջ ժամանակ  հարթակից հնչել է հայկական ազգային երաժշտություն:
Հայոց Ցեղասպանության 101 տարելիցին նվիրված բողոքի ակցիան սկսվում է անմեղ զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեով:
Ցեղասպանությունը, որպես երևույթի  դատապարտումով են հանդես գալիս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը,Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը, քրդական համայնքի անունից  Ջերան Օզհանը,արամեական համայնքի առաջնորդ Ջոնի Շաբոն,«Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության նախագահ Սերինե Աբրահամյանը, «AJO Ամստերդամ» երիտասարդական կազմակերոթյան ղեկավար Գրիգոր Այվազյանը, հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը:
Հուզական և անկեղծ ելույթ ունեցավ Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության երիտասարդ թևի ղեկավար Լաուրա Յակը: Նա մատնանշեց, որ իրողությունն ունի 101 տարվա պատմություն  և 101 տարի է ինչ անարդարություն է տեղի ունենում ու այսօր հայն իր տարածքում ապահով չի ապրում: «Ես հայ չեմ, բայց սա իմ խնդիրն է նաև» ասաց նա:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան երգիչներ Վրեժ Սահակյանը, Մամբրե Սիմոնյանը, Սվետլանա Աղաջանյան,Ամստերդամի հայկական եկեղեցու Անի պարային համույթը:
Ապրիլի 23-ի երթ-հանրահավաքն ամփոփում է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անդամ տիկին Ինգա Դրոստը:
Առհասարակ  այս անգամ միջոցառմանը մեծ հետաքրքրասիրություն հանդես բերեց Նիդերլանդական մասայական ինֆորմացիայի միջոցները' ի դեմս հանրային հեռուստատեսության և մամուլի մի շարք միջոցների (HET PAROOL, AD.nl և այլք):  «2015 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսերությունը սպասարկող երիտթուրքերի կողմից ներքին գործերի նախարար Թալիաթ փաշայի հրամանով ձերբակալվել, այնուհետև արտաքսվել ու սպանվել  են հայ մտավորականության սերուցքն ու առաջնորդները: Սա եղել է հայերի ցեղասպանության սկիզբը: Օսմանյան կայսրության հարյուր հազարավոր հայերի հեռացրել են իրենց տներից և արտաքսել սիրիական անապատ: Նրանցից շատերը սպանվել, կամ մահվան են ենթարկվել  տառապանքի ճանապարհին: 800000 մինչև մեկուկես միլիոն մարդ է զոհվել, սա օսմանյան կայսրությունում ապրող հայ բնակչության կեսն էր, - գրում է Het Parool ինտերնետային թերթը և ավելացնում :
Շաբաթօրյա երթի մասնակիցներից մեկը  ցուցապաստառ էր  պարզել , որտեղ գրված էր  «Իմ տատիկը չի մոռացել, իմ հայրը չի մոռացել, ես չեմ մոռացել այն»:
Ապրիլի 24-ին Հոլանդահայ կազմակերպությունների անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց  Ցեղասպանության զոհերի հուշարձաններին:
«Նիդերլանդական Օրագիր»

13055177_1079459818785421_2510393501184348915_o.jpg13041268_1079454892119247_4225398102620124436_o.jpg

13029711_1079458455452224_1789502744613818253_o.jpg







13041452_1079455088785894_2564025317153087542_o.jpg

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները նոր հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին



Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները
Հայոց Ցեղասպանության 101-ամյակի նախօրեին
հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին





Ապրիլի 19-ի երեկոյան Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին: Փաստորեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկա էին հանրագրի հանձնման ժամանակ:
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին, ովքեր 2015 թվականի մայիսին այցելել են Հայաստան և ովքեր ներգրավվածություն ունեն հայերին վերաբերող հարցերում: Ինչպես նախորդ տարի, նրանցից շատերը այս տարի ևս ապրիլի 24-ին մասնակցելու են Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառումներին։
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON), Հայ Դատի հանձնախումբ, Հայ երիտասարդական «AJO» կազմակերպություն, Հայ ուսանողական «Գլաձոր» միություն և Հայ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» միություն) ներկայացրեցին հանրագրի տարբեր պահանջները` Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը և Ռաուֆուտի բանաձևի դրույթների իրականացումը, թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդդեմ հայերի խտրականություն և ատելություն սերմանող արտահայտությունների դատապարտումը և հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Առաջ քաշվեց նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորուստների անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման հարցը, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։
Առաջիկա շաբաթ օրը Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Կիրակի օրը, ապրիլի 24-ին, կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդների հայկական հուշարձանների մոտ:
Պետք է նաև նշել, որ այսօր Հայ ուսանողական «Գլաձոր» միության պատվիրակությունը մեկնել է Հայաստան մասնակցելու Հայոց Ցեղասպանության 101-րդ տաելիցի միջոցառումներին։ Ապրիլի 24-ին, պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդում և Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ անունից ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Հայոց Ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը



Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON)
հրապարակել է Հայոց Ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:

Տեքստը'
Նիդերլանդերենանգլերեն(English)



Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)
Կայքէջ` www.faon.nl
Էլ. փոստ` info@faon.nl

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
2016 թ. ապրիլ ամսվա ծրագիրը
Միջոցառումները կազմակերպել են Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները
1. «Ես հետնորդն եմ Հայոց ցեղասպանության վերապրածի»
Այս համաժողովը կազմակերպել է Ամստերդամի AJO երիտասարդական խումբը` Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների աշխատանքների շրջանակում



Թվականը՝ Ուրբաթ 15 ապրիլի 2016, ժամը` 19.30-ին
Վայրը` Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ Առաքելական Եկեղեցի
Հասցեն` Krom Boomssloot 22 – 1011 GW Amsterdam, Նիդերլանդներ


2. Հանրագրի ներկայացում Հոլանդիայի խորհրդարանին և ցույց Plein հրապարակում


nid_xor2parl3nkrt.jpg

Թվականը` Երեքշաբթի 19 ապրիլի 2016, ժամը` 13-ին
Վայրը` Հոլանդիայի խորհրդարան
Հասցեն` Het Plein – Հաագա, Նիդերլանդներ

3. Հանրահավաք-ցույց Ամստերդամում
12805919_1039085782822825_8423040071981444888_n.jpg

Թվականը` Շաբաթ 23 ապրիլի 2016, ժամը 13-ին
Վայրը` Museumplein հրապարակ/Beursplein Հրապարակ, Ամստերդամ
Հավաքվել Museumplein-ում – Մեկնարկ դեպի Beursplein (քայլարշավ)
Հանրահավաք Beursplein հրապարակում – Ավարտը` ժամը 16-ին

Ավտոբուսով ճամփորդելու համար խնդրում ենք զանգահարել` Ալմելո` 0624345827 0645046603 0685217721 (ՀԲԸՄ) 0655723507 (ՀՄԸՄ) 0633964887 (Հայ Դատ), Ասեն` 0640500501 Դորդրեխտ` 0652348813 Արնհեմ-Նեյմեգեն` 0684870820


4. Ջահերով երթ և մոմավառություն Ալմելոյում



Թվականը` Շաբաթ 23 ապրիլի 2016, ժամը 20-ին
Վայրը` Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցի
Հասցեն` Vriezenveenseweg 174 – 7602 PV Almelo
Երթի մեկնարկի վայրը և երթուղին շուտով կհրատարակվեն

5. Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում
jah_er.JPG

Թվականը` Կիրակի 24 ապրիլի 2016, ժամը 13-ին
Վայրը` Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատուն
Հասցեն` Boskamp 5 – 9405 NN Assen, Նիդերլանդներ
Ծրագիր` Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում`ՀՀ դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանի, Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորներ Հարի Վան Բոմելի և Ջոել Ֆորդեվինդի և այլոց ճառերով, գեղարվեստան ելույթներով։
__________________________________


Մեր կողմից (Ն.Օ) ավելացնենք, որ  ապրիլի  24-ին բոլոր ցանկացողները կարող են այցելել նաև Ալմելոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան' իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:  Միջոցառում ժամը 13-ին:

Գրական-գեղարվեստական ցերեկույթ Նիդերլանդներում



Ապրիլի 10-ին  «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել գրական-գեղարվեստական ցերեկույթ` մայրության թեմայով: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է կազմակերպության նախագահ Սվետա Աբրահամյանը:
«Նախապես կազմած սցենարն ու բովանդակությունը փոփոխել էինք ու միջոցառումը նվիրել  Արցախի մերօրյա հերոսների մայրերին,կանանց ու քույրերին»,-նշեց կազմակերպության նախագահը:
Համայնքում տեղի ունեցած գրական-գեղարվեստական ցերեկույթին իրենց մասնակցությունն են բերել նաև մեկօրյա դպրոցի սաները:
12994510_1723795594525434_1400431103807275329_n 12998453_1723795661192094_571505372224019538_n

Նիդերլանդների խորհրդարանում քննարկվել է Արցախի շուրջ իրադրության սրումը




Առաջիկա  ապրիլի 18-ին  Եվրամիության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախապատրաստմանն ընդառաջ  Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը'  արտգործնախարար  Կունդերսի մասնակցությամբ քննարկել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցը , այդ մասին Նիդերլանդական Օրագիրը տեղեկանում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) տարածած մամլո հաղորդագրությունից:
Տարբեր խմբակցությունների պատգամավորներ փաստել են, որ   ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցություններն անարդյունք են մնացել:Նրանք   նախարարին խնդրել են  բացատրել` վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությունը, ինչպես նաև նոր իրավիճակը' ներկա հրադադարի ռեժիմի պայմաններում:

Իրավիճակի նկարագրմամբ և սուր հարցադրմամբ հանդես է եկել Սոցիալիստական կուսակցության պատգամավոր  Հարի վան Բոմելը: Նա  նշել է  բռնությունների կրառման հիմնական մեղավորին'  Ադրբեջանին, ընդգծել է, որ այս երկրի մեղքով  հրադադարի ռեժիմը վերահսկելու համար  22 տարի գոյություն չունի անկախ մոնիտորինգի իրականացման մեխանիզը : Անցած տարիներում դա չի նպաստել հակամարտության կարգավորմանը։ Պատգամավոր Հարի վան Բոմելը  արտգործնախարար Կունդերսից հետաքրքրվել է, թե արդյո՞ք  տեղյակ է  նա Վաշինգտոն Փոստ թերթի տեղեկությանը, համաձայն որի,  ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերին' պատճառելով մարդկային զոհեր:
Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին
 չափազանց մտահոգիչ  է համարել զարգացումների նման ընթացքը: Բռնություների կանխման ու մեղավորին  բացահայտելու համար Հաստատել է այն միտքը ,  որ  քանի դեռ գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ հնարավոր չէ գտնել բռնությունների վերսկսման բուն պատճառը, պարզել թե, ով է խախտել հրադադարի ռեժիմը: Այժմ այդ գործով զբաղվում է  ԵԱՀԿ փաստահավաք խումբը, որը հետաքննում է եղելությունը: Անրադառնալով հարևան երկրների դերակատարությանը  նրա կարծիքով առայժմ կոնկրետ ոչինչ հայտնի չէ'  չնայած որ Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին խաղաղության կոչելուն, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։
 Կունդերսի կարծիքով  Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման  ներկա ճգնաժամն արդյունք   է  կողմերի անպտուղ ու երկարատև դիվանագիտական բանակցությունների:
 Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի  լուծման գլխավոր դերը  ԵԱՀԿ Մինսկի խումբն է, բայց այս գործընթացում այնուհանդերձ  որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար: Հատկանշական է, որ նախարարների խորհրդի առաջիկա նիստին, որին մասնակցելու են Եվրոպայի արտաքին գերատեսչության ղեկավարները նախագահելու է  Նիդերլանդները'  ի դեմս։ Կունդերսի: Համաձայն Նիդերլանդների խորհրդարանի այս նիստի հանձնարարականի  նրա ուշադրության կենտրոնում պետք է լինի, առաջին հերթին  կողմերին համաձայնության  կոչելը  շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք 2016 թ. ապրիլի 5-ի  Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հանրագիր էին ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էյսինկին' Արցախի դեմ Ադրբեջանի  սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ, որին հաջորդել էր Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների 2016 թ. ապրիլի 8-ի կազմակերպած բողոքի հանրահավաք-ցույցը Ամստերդամի  «Դամ»  հրապարակում:

Քաղաքական հասարակական շատ գործիչներ Արցախի կողքին են



040531130450arcach.jpg

Շատ երկրների քաղաքական հասարակական գործիչներ ըմբռնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, հեռուն գնացող քաղաքական ոչ հասուն , անառողջ ընկալումները' դրանից բխող հետևանքներով, պարզապես կանգնել են Արցախի կողքին' բարոյապես սատարելով ու աջակցելով Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Նիդերլանդներում նրանցից մեկն է հոլանդացի քաղաքական գործիչ, Սոցիալիստական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը, ով նախկին մանկավարժ է և այսօր մասնագիտացած է արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով:

12973029_226293487728833_vanbomel.jpg