The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 1 June 2026

Բրյուսելում հայկական տոնավաճառը համախմբեց հազարավոր այցելուների

 

Մայիսի 31-ին Բրյուսելի Իքսել համայնքում անցկացված ամենամյա հայկական տոնավաճառը վերածվեց հայկական մշակույթի, ավանդույթների, խոհանոցի և ձեռնարկատիրական ներուժի տպավորիչ տոնի՝ համախմբելով հազարավոր այցելուների Բելգիայից և եվրոպական այլ երկրներից։

Օրվա ընթացքում Ժ. Բրյուգմանի հրապարակը ստացել էր հայկական շունչ՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային երաժշտությունն ու պարարվեստը, ավանդույթները, ինչպես նաև հայկական արտադրողների և ձեռնարկությունների բարձրորակ արտադրանքը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող տոնավաճառը կարևոր հարթակ դարձավ հայկական ընկերությունների, արտադրողների և ձեռներեցների համար՝ եվրոպական սպառողներին ներկայացնելու իրենց գործունեությունը, հաստատելու նոր գործարար կապեր և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ։ Մասնակիցների թվում էին բազմաթիվ հայկական և բելգիական կազմակերպություններ, այդ թվում՝ «Բելգահայ» հարթակը, «Արման Գրուպ»-ը և այլ կառույցներ, որոնք զգալի ներդրում ունեցան միջոցառման հաջողության ապահովման գործում։

Տոնավաճառի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, Իքսել համայնքի քաղաքապետ Ղոման Դը Ղոզմը և փոխքաղաքապետ Ժուլի դե Գրոտը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրոպական միության և Բելգիայի գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, դիվանագետներ և բազմաթիվ հյուրեր Բելգիայից ու հարակից երկրներից։

«Բրյուսելում հայկական տոնավաճառի անցկացումն արդեն ավանդույթ է դառնում՝ ապացուցելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում շարունակաբար աճում է։ Սա ոչ միայն հայկական մշակույթի և ավանդույթների տոն է, այլև կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու հայկական արտադրողների, ձեռնարկատերերի և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների ներուժը։ Հայաստանյան որակյալ ապրանքների արտադրողների առջև ծառացած մարտահրավերների պայմաններում յուրաքանչյուր նոր կապ, գործընկերություն և շուկայական հնարավորություն կարևոր ներդրում է Հայաստանի տնտեսական զարգացման և եվրոպական ներկայության ամրապնդման գործում»,– իր ելույթում նշեց ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Միջոցառման հաջողությունը հնարավոր դարձավ Հայաստանի դեսպանության գործընկերների՝ Իքսելի համայնքապետարանի, Հայ-բելգիական առևտրային պալատի, «Բելգահայ» ռադիոյի, հայ համայնքային կառույցների, կամավորների, ցուցահանդեսի մասնակիցների, արվեստագետների և հազարավոր այցելուների համատեղ ջանքերի շնորհիվ։

Հայկական տոնավաճառը հերթական անգամ հաստատեց իր նշանակությունը որպես Բելգիայի հայկական համայնքի և Հայաստանի մշակութային ու տնտեսական ներկայացվածության կարևորագույն միջոցառումներից մեկը՝ նպաստելով հայ-բելգիական կապերի խորացմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը Եվրոպայում։
















UFC-ի աստղ Կառլոս Պրատեսը Նիդերլանդներում

 Էմիել Սարդարյանի նախաձեռնությունը համախմբել է MMA համայնքը


ԼԵՅԴԵՆ (Նիդ.օրագիր) – UFC-ի ամենաարագ առաջընթաց գրանցող և ամենադիտարժան մարտիկներից մեկը՝ բրազիլացի Կառլոս Պրատեսը այցելել է Նիդերլանդներ՝ մասնակցելու երկրպագուների հետ բացառիկ հանդիպման, որը կազմակերպվել էր նիդերլանդահայ երիտասարդ գործիչ և MMA համայնքի ակտիվ ներկայացուցիչ Էմիել Սարդարյանի (Emiel Sardarean) նախաձեռնությամբ։

Միջոցառումը, որն անցկացվել է Լեյդեն քաղաքում, համախմբել էր մարտական սպորտի բազմաթիվ երկրպագուների, մարզիկների և UFC-ի հետևորդների։ Հյուրերը հնարավորություն ունեցան անմիջական շփում ունենալու հանրահայտ մարզիկի հետ, լուսանկարվելու, հարցեր ուղղելու և լսելու նրա մարզական ուղու մասին պատմությունները։

Կառլոս Պրատեսը ներկայումս համարվում է UFC-ի ամենահայտնի ու հեռանկարային աստղերից մեկը։ Իր տպավորիչ հաղթանակների և դիտարժան մենամարտերի շնորհիվ նա կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել MMA աշխարհի շրջանակներում և միլիոնավոր երկրպագուներ հավաքել ամբողջ աշխարհում։

Միջոցառման նախաձեռնող Էմիել Սարդարյանը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում Նիդերլանդներում MMA և UFC համայնքի զարգացման ուղղությամբ։ Նա հանդիսանում է Standemup հարթակի հիմնադիրն ու ղեկավարներից մեկը, որի նպատակն է մարտական սպորտի սիրահարներին միավորելը, ճանաչված մարզիկների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպումը և նոր հնարավորությունների ստեղծումը երիտասարդ մարզիկների ու երկրպագուների համար։ Կառլոս Պրատեսի այցը դարձավ Սարդարյանի կողմից կազմակերպված ամենահնչեղ նախաձեռնություններից մեկը, որն արժանացավ լայն արձագանքի մարզական հանրության շրջանում։ Նրան հաջողվեց այս հանդիպումը կազմակերպել երեք շաբաթվա ընթացքում: Մեր զրույցի ընթացքում Էմինը հայտնեց, որ մարզիկի հետ արդեն եղել են Ապելդորն քաղաքում և պատրաստվում են ներկայանալ Ամստերդամի մարզասերներին:

Լեյդենում Երեկոյի առանձնահատուկ և հիշարժան դրվագներից մեկը դարձավ հատուկ այս առիթի համար պատրաստված տպավորիչ տորթի ներկայացումը։ 1 մետր 45 սանտիմետր երկարությամբ, նոթելայով պատրաստված յուրահատուկ տորթը ստեղծվել էր Նիդերլանդներում ճանաչում վայելող Melanya Wedding & Cake ընկերության կողմից՝ հիմնադիր և գլխավոր հրուշակագործ Մելանյա Սիմոնյանի ղեկավարությամբ։

Տորթի պատրաստման աշխատանքները տևել են ամբողջ գիշեր։ Մելանյա Սիմոնյանը և իր մասնագիտական թիմը մեծ նվիրումով աշխատել են յուրաքանչյուր մանրուքի վրա՝ ստեղծելով ոչ միայն բարձրակարգ աղանդեր, այլև միջոցառման խորհրդանշական բաղադրիչներից մեկը։

«Այսօր ես հաճույք ունեցա պատրաստել այս հատուկ տորթը Կառլոս Պրատեսի միջոցառման համար։ Այն պատրաստված է մեծ խնամքով ու ջերմությամբ՝ մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրությամբ։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ պատվերի համար և հպարտ եմ վերջնական արդյունքով»,- նշել է Մելանյա Սիմոնյանը։

Տորթը մեծ ոգևորությամբ ընդունվել է ինչպես ներկաների, այնպես էլ անձամբ Կառլոս Պրատեսի կողմից, ով հաճույքով համտեսել է հայկական ձեռագրով պատրաստված քաղցրավենիքը։

Կառլոս Պրատես, Մելանյա Սիմոնյան

Լեյդենում կայացած այս միջոցառումը դարձավ ոչ միայն UFC-ի հայտնի մարզիկի և նրա երկրպագուների հանդիպում, այլև տարբեր համայնքների, մշակույթների ու նախաձեռնող մարդկանց համագործակցության հաջող օրինակ։ Էմիել Սարդարյանի նախաձեռնությունն ու Մելանյա Սիմոնյանի մասնագիտական վարպետությունը նպաստեցին, որ Կառլոս Պրատեսի նիդերլանդյան այցը վերածվի հիշարժան իրադարձության, որի մասին դեռ երկար կխոսեն մարտական սպորտի սիրահարները։

Այսպիսի նախաձեռնությունները վկայում են, որ Նիդերլանդներում բնակվող հայերը շարունակում են ակտիվ դերակատարում ունենալ հասարակական, մշակութային և մարզական կյանքում՝ հաջողությամբ ներկայացնելով հայկական համայնքը միջազգային հարթակներում։

Hay Azian


UFC Star Carlos Prates Visits the Netherlands

Emiel Sardarean’s Initiative Brings Together the MMA Community

LEIDEN (Dutch Daily / Niderlandakan Oragir) – One of the UFC’s fastest-rising and most exciting fighters, Brazilian MMA star Carlos Prates, has visited the Netherlands to take part in an exclusive fan gathering organized by Dutch-Armenian community figure and active MMA promoter Emiel Sardarean.

The event, held in the city of Leiden, brought together numerous combat sports enthusiasts, athletes, and UFC followers. Attendees had the opportunity to meet the renowned fighter in person, take photographs, ask questions, and hear stories about his journey through the world of professional mixed martial arts.

Carlos Prates is currently regarded as one of the UFC’s most promising and popular athletes. Thanks to his impressive victories and spectacular performances inside the octagon, he has quickly gained recognition within the MMA world and attracted millions of fans across the globe.

The organizer of the event, Emiel Sardarean, has been actively involved in the development of the MMA and UFC community in the Netherlands in recent years. He is one of the founders and leading figures behind the Standemup platform, which aims to unite combat sports enthusiasts, organize events featuring prominent athletes, and create new opportunities for young fighters and fans alike.

The visit of Carlos Prates became one of Sardarean’s most notable projects to date and received considerable attention from the MMA community. Remarkably, the entire event was organized within just three weeks. During our conversation, Emiel revealed that he and the fighter had already visited the city of Apeldoorn and were preparing to meet MMA fans in Amsterdam as well.

One of the most memorable highlights of the evening in Leiden was the presentation of a spectacular custom-made cake created especially for the occasion. The 1.45-meter-long Nutella cake was crafted by the renowned Dutch company Melanya Wedding & Cake, led by founder and master cake designer Melanya Simonyan.

The preparation of the cake required an entire night of dedicated work. Melanya Simonyan and her professional team carefully focused on every detail, creating not only a premium dessert but also one of the symbolic centerpieces of the event.

“Today I had the pleasure of creating this special cake for Carlos Prates’ event. It was made with great care and warmth, with attention paid to every detail. Thank you for this wonderful order, and I am proud of the final result,” said Melanya Simonyan.

The cake was warmly received by the guests and personally enjoyed by Carlos Prates, who happily tasted the Armenian-crafted sweet creation.

The event in Leiden became more than just a meeting between a famous UFC fighter and his fans. It also served as an example of successful cooperation between different communities, cultures, and passionate individuals. The initiative of Emiel Sardarean, combined with the professional craftsmanship of Melanya Simonyan, helped transform Carlos Prates’ visit to the Netherlands into a memorable occasion that MMA enthusiasts will remember for a long time.

Such initiatives demonstrate that Armenians living in the Netherlands continue to play an active role in the country’s social, cultural, and sporting life, successfully representing the Armenian community on an international stage.

Hay Azian


Sunday, 31 May 2026

ALATONE միջազգային երաժշտական փառատոնն առաջին անգամ կանցկացվի Նիդերլանդներում

 

31.05.2026/Նիդ.օրագիր🇦🇲🇳🇱🇬🇧

2026 թվականի հունիսի 27-ին Նիդերլանդների Արնհեմ քաղաքում տեղի կունենա «ALATONE 2026» միջազգային գալա համերգը, որը հանդիսանում է ALATONE միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվող կարևոր մշակութային միջոցառումներից մեկը։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին և կանցկացվի Nieuwe Kerk եկեղեցում (Rosendaalseweg 505, 6824 KK, Arnhem)։ Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ սա ALATONE միջազգային փառատոնի առաջին միջոցառումն է Նիդերլանդներում, որը նպատակ ունի համախմբել տարբեր երկրների արվեստագետների, երաժիշտների և մշակույթի ներկայացուցիչների։

Գալա համերգի շրջանակում տեղի կունենա նաև երաժիշտ-բանաստեղծ Արայիկ Միրզոյանի «Սիրո ճամփով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հեղինակի արդեն երրորդ ստեղծագործությունն է և ընթերցողին ներկայացնում է սիրո, մարդկային հարաբերությունների և հոգևոր արժեքների մասին մտորումներ ու գրական պատկերացումներ։

Միջոցառումը յուրահատուկ հարթակ է ստեղծում երաժշտության և գրականության հանդիպման համար՝ ընդգծելով մշակութային երկխոսության կարևորությունը միջազգային միջավայրում։ ALATONE փառատոնը տարիներ շարունակ միավորել է տարբեր երկրների տաղանդավոր երաժիշտների և արվեստագետների՝ նպաստելով մշակութային կապերի ամրապնդմանը և նոր ստեղծագործական համագործակցությունների ձևավորմանը։

Կազմակերպիչները սիրով հրավիրում են երաժշտասերներին, գրասերներին և մշակութային կյանքի ներկայացուցիչներին մասնակցելու այս բացառիկ միջոցառմանը և դառնալու Նիդերլանդներում ALATONE միջազգային փառատոնի պատմական առաջին էջի մասնակիցը։

Մանրամասնություննեը` ցուցապաստառում (ձախից)

♡♡♡♡♡♡♡♡♡🇬🇧

The ALATONE International Music Festival Will Be Held in the Netherlands for the First Time

On June 27, 2026, the city of Arnhem in the Netherlands will host the “ALATONE 2026” International Gala Concert, one of the key cultural events organized within the framework of the ALATONE International Music Competition-Festival.

The event will begin at 2:00 PM and will take place at Nieuwe Kerk (Rosendaalseweg 505, 6824 KK, Arnhem). According to the organizers, this will be the first ALATONE International Festival event held in the Netherlands, aiming to bring together artists, musicians, and cultural representatives from different countries.

As part of the gala concert, there will also be a presentation of the book “Along the Path of Love” by musician and poet Arayik Mirzoyan. The book is the author’s third publication and offers reflections and literary insights on love, human relationships, and spiritual values.

The event creates a unique platform for the meeting of music and literature, highlighting the importance of cultural dialogue in an international environment. For years, the ALATONE Festival has united talented musicians and artists from various countries, contributing to the strengthening of cultural ties and the development of new creative collaborations.

The organizers warmly invite music lovers, book enthusiasts, and members of the cultural community to attend this exceptional event and become part of the historic first chapter of the ALATONE International Festival in the Netherlands


Հօգուտ Հայաստանի լիակատար անկախության և ինքնուրույնության

 

ԸՆՏՐՈւԹՅՈւՆԻՑ 7ՕՐ ԱՌԱՋ

31.05.2026/Նիդ.օրագիր/խմբագրի սյունակ

(Անկախ վերլուծություն)

Հայաստանի քաղաքական կյանքում 2026 թվականի ընտրությունները քննարկվում են ոչ միայն որպես իշխանության ձևավորման գործընթաց, այլև որպես երկրի ռազմավարական ուղղության ընտրություն։ Այս համատեքստում ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե արդյոք Հայաստանը կշարունակի խորացնել իր ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումների կայացման կարողությունը, թե՞ կմնա արտաքին ազդեցությունների և աշխարհաքաղաքական մրցակցության մշտական ճնշման ներքո։

Վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը նոր հարցադրումներ է առաջացրել։ Ռուսաստանի կողմից իր դեսպանի հետկանչումը և պաշտոնական մակարդակով հնչող հայտարարությունները բազմաթիվ վերլուծաբանների կողմից դիտարկվում են որպես քաղաքական ազդակներ, որոնք նպատակ ունեն ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական որոշումների վրա։ Այս իրավիճակում ավելի ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու հստակեցնել իր զարգացման ռազմավարությունը և պատասխանել հիմնական հարցին՝ արդյոք պետությունը պատրաստ է իր ապագան կառուցել բացառապես սեփական ազգային շահերի հիման վրա։

Քաղաքական դաշտում առկա են ուժեր, որոնք, ըստ իրենց ընդդիմախոսների, առավել սերտորեն կապված են Ռուսաստանի քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգի հետ։ Այս գնահատականները հաճախ վերաբերում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ազդեցությանը։ Նրանց քննադատները պնդում են, որ այդ ուժերը Հայաստանը պատկերացնում են որպես Ռուսաստանի ազդեցության գոտու անբաժանելի մաս և արտաքին քաղաքական որոշումների հարցում առաջնահերթ են համարում Մոսկվայի հետ առավել սերտ ինտեգրումը։

Սակայն անկախ քաղաքական համակրանքներից և հակակրանքներից, խնդրի էությունը շատ ավելի լայն է, քան առանձին քաղաքական գործիչների կամ կուսակցությունների գործունեությունը։ Հարցն այն է, թե ինչպիսի պետություն է ցանկանում կառուցել Հայաստանը 21-րդ դարում։

Իրապես անկախ պետությունը չի կարող իր ռազմավարական ընտրությունները կատարել արտաքին ճնշման պայմաններում, որն առկա է այս պահին։ Որևէ երկրի դեսպանի հետկանչը, տնտեսական կամ քաղաքական ազդակները, միջազգային կառույցների շուրջ ստեղծվող ճնշումները չպետք է որոշեն Հայաստանի ապագան։ Այդ որոշումը կարող է և պետք է կայացնի միայն Հայաստանի ժողովուրդը՝ ազատ ընտրությունների և ժողովրդավարական ինստիտուտների միջոցով։

Այսօր աշխարհում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն ուժեղ պետական ինստիտուտներ, մրցունակ տնտեսություն և ԻՆՔՆՈւՐՈւՅՆ արտաքին քաղաքականություն։ Նրանք համագործակցում են տարբեր երկրների և միավորումների հետ, սակայն երբեք չեն զիջում իրենց որոշումների ընդունման իրավունքը։ Հայաստանի համար ևս հենց այս ճանապարհն է առավել հեռանկարային։ Հայաստանը պետք է համագործակցի ԲՈԼՈՐ երկրների հետ։

Լիակատար անկախությունը չի նշանակում մեկուսացում կամ որևէ երկրի հետ հարաբերությունների խզում։ Ընդհակառակը, այն ենթադրում է հավասարակշռված և փոխշահավետ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ՝ առանց ենթակայության պարտադրման կամ քաղաքական կախվածության։ Հայաստանը կարող է և պետք է զարգացնի կապերը Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի և այլ կենտրոնների հետ։ Ի հեճուկս Լուկաշենկոյի` Հայաստանը պետք է բոլորին, բոլորը պետք են Հայաստանին, սակայն այդ հարաբերությունների հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի պետական շահը։

Տնտեսական ոլորտում ևս անկախությունը պահանջում է բազմազանություն։ Երբ երկրի տնտեսությունը չափազանց կախված է մեկ շուկայից կամ մեկ գործընկերից,  ինչպես օրինակ Ռուսաստանն է, արտաքին ճնշման հնարավորությունները մեծանում են։ Հետևաբար, Հայաստանի տնտեսական անվտանգության կարևոր նախապայման է արտահանման շուկաների ընդլայնումը, նոր ներդրումների ներգրավումը և միջազգային տնտեսական կապերի բազմակողմ զարգացումը։

Անվտանգության ոլորտում ևս ինքնիշխանությունը նշանակում է սեփական կարողությունների զարգացում։ Ժամանակակից աշխարհում որևէ պետություն չի կարող ամբողջությամբ իր անվտանգությունը պատվիրակել այլ ուժի։ Հայաստանի անվտանգության ամրապնդման հիմքը պետք է լինի սեփական բանակի, պետական ինստիտուտների և դիվանագիտական կարողությունների զարգացումը։ Ողջունելի է, որ Հայաստանին զենք են մատակարարում ոչ միայն մեկ երկիր։ Այդպես պետք է աշխատի նաև տնտեսությունը։

2026 թվականի ընտրությունների գլխավոր հարցը, հետևաբար, ոչ թե միայն իշխանության փոփոխությունն է, այլ պետական մտածողության ընտրությունը։ Հայաստանի քաղաքացիները որոշելու են՝ արդյոք երկիրը շարունակելու է շարժվել  խաղաղության ու ինքնուրույն պետականության ամրապնդման ճանապարհով, թե՞ կրկին կվերադառնա արտաքին կենտրոններից կախված քաղաքական համակարգի շրջանակներ։

Հայաստանի անկախությունը 1991 թվականին ձեռք բերված պատմական հաղթանակ էր։ Սակայն անկախությունը միայն անցյալի ձեռքբերում չէ։ Այն ամեն օր պաշտպանվող և վերաիմաստավորվող արժեք է։ Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է վերահաստատել իր հավատարմությունը այդ արժեքին՝ ազատ կամարտահայտությամբ, պատասխանատու քաղաքական ընտրությամբ և պետական շահի առաջնահերթությամբ։

Ուստի Հայաստանի առջև կանգնած գլխավոր ընտրությունը ոչ թե Արևելքի և Արևմուտքի, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի միջև է։ Իրական ընտրությունը կախվածության և ինքնիշխանության, ենթակայության և ինքնուրույնության, անցյալի և ապագայի միջև է։ Եվ եթե Հայաստանի նպատակը ուժեղ, անվտանգ և զարգացող պետություն կառուցելն է, ապա այդ ճանապարհը սկսվում է մեկ հիմնարար սկզբունքից՝ Հայաստանի Հանրապետության լիակատար անկախությունից և ինքնուրույն որոշումներ կայացնելու անսակարկելի իրավունքից։

Ապավինենք մեր ժողովրդի իմաստնությանը։

Saturday, 30 May 2026

Ադրբեջանական կեղծիք ու խայտառակություն

 


30.05.2026/Նիդ.օրագիր

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ ինքն իրեն է բացահայտել։

Ֆեյսբուքում գործող «Azerbaijan Art & Architecture» էջը, որն ունի շուրջ 188 հազար հետևորդ, հրապարակել է «AZERBAIJAN» մակագրությամբ պատկեր՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի բնության ու մշակութային ժառանգության օրինակ։

Սակայն հենց նույն լուսանկարի ստորին հատվածում հստակ երևում են երկու գրառումներ՝ «DILIJAN» և «GABALA REGION»։

Խնդիրն այն է, որ Դիլիջանը Հայաստանի քաղաք է, մինչդեռ Գաբալան՝ Ադրբեջանի շրջան։ Այսպիսով, նույն նկարում խառնվել են երկու տարբեր պետությունների աշխարհագրական անվանումներ, իսկ արդյունքում Հայաստանի Դիլիջանը ներկայացվել է Ադրբեջանի համատեքստում։

Ամենաուշագրավն այն է, որ կեղծիքը բացահայտելու համար ոչ հետաքննություն էր պետք, ոչ էլ մասնագիտական փորձաքննություն։ Բավական էր պարզապես նայել հրապարակված լուսանկարին։

Սա միայն անփութության դրսևորում չէ։ Սա քարոզչական մտածողության հերթական ձախողումն է, երբ ցանկալի պատկերը գերադասվում է փաստերից։ Իսկ երբ փաստերն անտեսվում են, քարոզչությունը սկսում է փլուզվել սեփական հակասությունների տակ։

հենց քարոզչության հեղինակների վստահելիությունն է ավազի պես փլուզվել։

Այս լուսանկարը նախատեսված էր որպես Ադրբեջանի գովազդ։ Փոխարենը այն դարձավ ադրբեջանական քարոզչության հերթական խայտառակության և ինքնաբացահայտման խորհրդանիշը։

Որքան էլ նկարի վերևում գրեն «Ադրբեջան»,  

պատկերված եկեղեցական համալիրը նույնպես չի հիշեցնում Ադրբեջանի ավանդական իսլամական ոճին, նկարի ներքևում շարունակում է մնալ մեկ անհարմար բառ՝ «Դիլիջան», իսկ Գաբալայի շրջան գրառումը` սեփական գովազդի թշվառության ամենավառ օրինակ։


Azerbaijani Fake and Public Embarrassment

The Azerbaijani propaganda machine has once again exposed itself.

The Facebook page Azerbaijan Art & Architecture, which has around 188,000 followers, published an image labeled “AZERBAIJAN”, presenting it as an example of Azerbaijan’s natural beauty and cultural heritage.

However, in the lower part of the very same image, two inscriptions are clearly visible: “DILIJAN” and “GABALA REGION.”

The problem is obvious. Dilijan is a town in Armenia, while Gabala is a region in Azerbaijan. As a result, the image combines geographical names from two different countries, effectively placing Armenia’s Dilijan within an Azerbaijani context.

What is most remarkable is that exposing this falsehood required neither an investigation nor expert analysis. All one had to do was look at the image itself.

This is not merely a case of negligence. It is yet another failure of a propaganda mindset in which a desired narrative takes precedence over facts. And when facts are ignored, propaganda inevitably begins to collapse under the weight of its own contradictions.

In this case, it is the credibility of the propagandists themselves that has crumbled like sand.

The image was clearly intended to promote Azerbaijan. Instead, it has become a symbol of yet another embarrassment and self-inflicted exposure of Azerbaijani propaganda.

No matter how prominently the word “AZERBAIJAN” is displayed at the top of the image, the church complex depicted does not resemble Azerbaijan’s traditional Islamic architectural heritage. Meanwhile, the word “DILIJAN” remains clearly visible at the bottom, while the inscription “GABALA REGION” stands as one of the clearest examples of the absurdity and failure of this promotional effort.

Rather than showcasing Azerbaijan, the post ended up exposing the contradictions and lack of credibility behind the very narrative it was meant to promote. 

ՄԱՅԻՍԻ 28-Ը՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԵՎ ՏՊԱՎՈՐԻՉ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ՝ ՇՆՈՐՀԻՎ ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ

 


Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ,
Նիդերլանդական Օրագրի/NidOragir/ համար Երևանից

Մայիսի 28-ը ոչ միայն մեր երկրի Անկախության տարեդարձն էր, այլև, ԵՊՀ արհեստակցական միության հետևողական ջանքերի շնորհիվ, դարձավ հրաշալի հնարավորություն՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար կտրվելու քննական եռուզեռից և վայելելու արժանավայել հանգիստ։
«Պատմամշակութային այց» ծրագրի շրջանակում ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը մայիսի 28-ին ճանաչողական ուղևորություն կազմակերպեց դեպի Վայոց ձոր: Առաջին կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարանն էր (գ. Զանգակատուն), որտեղ ԵՊՀ աշխատակիցները կրկին հաղորդակից դարձան սևակյան իրականությանը՝ զգալով մեծ բանաստեղծի ներկայությունն ու խոհափիլիսոփայական շունչը։
Այնուհետև խումբն այցելեց Արենիի քարանձավային համալիր: Այս հոյակերտ վայրը, որը դիմակայել է ինչպես Մոզի, այնպես էլ Գառնու ավերիչ երկրաշարժերին, փաստում է, որ հայերն անհիշելի ժամանակներից ապրել են իրենց պապենական հողում և զբաղվել գինեգործությամբ։ Հենց «Արենի-1» (Թռչունների) քարանձավում է տարիներ առաջ հայտնաբերվել աշխարհի ամենահին՝ 5500-ամյա կաշվե կոշիկը, ինչն ինքնին վկայում է այդ դարաշրջանում հայկական բարձր քաղաքակրթության մասին։
Աղավնաձորի «Մաթևոսյան գինիներ» գործարանում կազմակերպված համտեսը ևս մեկ անգամ հաստատեց, որ հայոց անուշաբույր ու արևահամ խաղողից պատրաստված գինիներն անկրկնելի են։ Հատկանշական է, որ գործարանը համագործակցում է տարբեր երկրների զբոսաշրջային ընկերությունների հետ: Մաթևոսյանների ընտանիքի հարսը՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի գիտական աստիճան ունեցող աշխատակից Վարդուհի Ղումաշյանը, իր գիտակրթական բարձր մակարդակը լավագույնս ծառայեցնում է ընտանեկան բիզնեսի առաջխաղացմանը՝ հայկական արևահամ գինիները ներկայացնելով աշխարհին՝ Ասիայից մինչև Եվրոպա և Ամերիկա։ Բացի հիանալի հյուրասիրությունից, նա մասնակիցներին ներկայացրեց հայկական խաղողի տեսակների ու գինիների յուրահատկությունները՝ հիացնելով բոլորին: Տեղում տեղեկացանք նաև, որ ողջ ամռան ընթացքում հնարավոր է գիշերակաց ամրագրել գործարանին հարևանությամբ գործործող հրաշալի քոթեջներում և վայելել «Մաթևոսյան» գինիները, որոնք, ի դեպ, մեծ ժողովրդականություն են վայելում Բելգիայում։ Գինու համտեսն անցավ գործարանի խնամված ու հյուրընկալ այգում։ Մինչ Երևանի սրտում ընթանում էր տոնական շքերթը, այստեղ հնչում էին բազմաթիվ կենացներ՝ նաև նվիրված Հայաստանի Անկախության տարեդարձին և ԵՊՀ արհեստակցական միությանը։
Այստեղից տոնական տրամադրությամբ և ներքաղաքական թոհուբոհից հեռու՝ խումբն ուղևորվեց դեպի Նորավանքի վանական համալիր, ապա՝ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի (14-րդ դար): Պատմությունն ու բնության գեղեցկությունն այստեղ միախառնվել էին՝ ստեղծելով հզոր կապ անցյալի, ներկայի ու ապագայի միջև։ ԵՊՀ արհեստակցական միության ջանքերով ստեղծվել էր խաղաղության մի յուրօրինակ օազիս, որտեղ տարածաշրջանային անհանգիստ իրավիճակն անգամ չէր խաթարում տիրող ներդաշնակությունը։
Մասնակիցներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ԵՊՀ արհմիությանը և անձամբ Էդգար Չախոյանին, ով նախապես հոգացել էր հանգստի բոլոր մանրամասները։
Այս ուղևորությունն առաջինը չէր. ամիսներ առաջ կազմակերպված այցը դեպի Աշտարակի պատմամշակութային հուշարձաններ, Պ. Պռոշյանի տուն-թանգարան և «Ոսկեվազ» գինու գործարան այնքան տպավորիչ էր եղել, որ աշխատակիցները մեծ սիրով շտապեցին մասնակցել նաև այս ճամփորդությանը։ Հատկանշական է, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Անգլիական բանասիրության և Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնները մասնակցեցին գրեթե ողջ կազմով, ինչը նպաստեց գիտակրթական հարթակից դուրս գործընկերների ավելի ջերմ ու սերտ շփմանը։

MAY 28: RA INDEPENDENCE DAY AND A MEMORABLE TOUR FOR YSU ACADEMIC STAFF, THANKS TO THE YSU TRADE UNION

Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU
For The Netherlands’ Diary(NidOragir) from Yerevan

May 28 marked not only the Republic's Independence Day but, thanks to the consistent efforts of the YSU Trade Union, also provided a wonderful opportunity for the university's academic staff to take a well-deserved break from the busy examination season.
Within the framework of the "Historical and Cultural Visit" program, the YSU Trade Union organized an educational tour to the Vayots Dzor region on May 28. The first stop was the Paruyr Sevak House-Museum in Zangakatun village, where YSU employees once again immersed themselves in the world of Sevak, feeling the great poet's presence and his philosophical spirit.
The group then visited the Areni Cave Complex. This magnificent site, which has withstood both the famous Moz and the destructive Garni earthquakes, stands as a testament to the fact that Armenians have inhabited their ancestral land and practiced winemaking since time immemorial. It was in the "Areni-1" (Birds') Cave years ago that the world's oldest 5,500-year-old leather shoe was discovered, which in itself testifies to the advanced Armenian civilization of that era.
The wine tasting organized at the "Matevosyan Wines" winery in Aghavnadzor confirmed once again that wines made from sweet and sun-kissed Armenian grapes are truly unparalleled. Notably, the winery collaborates with travel agencies worldwide. Varduhi Ghumashyan, a daughter-in-law of the Matevosyan family and a PhD holder working at the YSU Chair of English Philology, effectively utilizes her high academic background to promote the family business, presenting these miraculous Armenian sun-kissed wines to the world, from Asia to Europe and America. In addition to providing wonderful hospitality, she shared insightful details about the unique characteristics of Armenian grape varieties and wines, leaving everyone captivated. The participants also learned that throughout the summer, they could book stays at the beautiful cottages next to the winery to enjoy Matevosyan wines, which, by the way, are highly popular in Belgium. The wine tasting took place around the tables in the beautifully landscaped and hospitable garden adjacent to the winery. Naturally, numerous toasts were made, and special tribute was paid to the Independence Day of the Republic of Armenia, while a military parade was taking place in the heart of Yerevan.
With a festive mood and far away from political turmoil, the group then headed to the Noravank Monastic Complex and later to the Holy Mother of God Church in Areni (14th century). History and natural beauty seemed to merge here, creating a powerful bond between the past, present, and future. Thanks to the efforts of the YSU Trade Union, a unique oasis of peace was created, where even the regional conflict could not disrupt the prevailing harmony.
All participants expressed their deepest gratitude to the YSU Trade Union and personally to Edgar Chakhoyan, who had meticulously taken care of every single detail of their leisure.
This excursion was not the first; a previous visit months ago to the historical and cultural monuments of Ashtarak, the Perch Proshyan House-Museum, and the "Voskevaz" winery providing such a beautiful and fulfilling day that previous participants eagerly joined this second trip. Remarkably, the chairs of English Philology and English for Intercultural Communication from the Faculty of European Languages and Communication participated almost in their entirety, fostering warmer and closer communication among colleagues outside the academic platform.





















Thursday, 28 May 2026

ՀՀ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները ուսումնական այցով Բրյուսելում

 

Մայիսի 26-ին, ամենամյա ուսումնական այցի շրջանակներում, Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ունկնդիրներին։

Այցի կարևոր կանգառներից էր Բելգիայի Ներկայացուցիչների պալատը, որտեղ ապագա դիվանագետներին ընդունել է պալատի նախագահ Պետեր դը Ռուվերը։ Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձել է հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ընթացքին և երկու երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին։ Պետեր դը Ռուվերը նաև կիսվել է վերջերս Հայաստան կատարած իր այցի տպավորություններով՝ ընդգծելով երկրի զարգացման դինամիկան և դրա կարևորությունը տարածաշրջանային գործընթացների համատեքստում։ Հանդիպման ընթացքում նա պատասխանել է ունկնդիրների հարցերին՝ ներկայացնելով նաև Բելգիայի օրենսդիր մարմնի գործունեության առանձնահատկությունները։

Ուսումնական այցի շրջանակներում դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն առանձնազրույց են ունեցել Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի հետ։ Դեսպանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթ ուղղությունները, համագործակցության զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի նշանակությունը։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին՝ շեշտադրելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման կարևորությունը։

Այցն ավարտվել է դեսպանությունում կազմակերպված հյուրասիրությամբ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը, ինչպես նաև կիսվելու այցից ստացած տպավորություններով։

Ուսումնական այցը նպաստել է ապագա դիվանագետների մասնագիտական գիտելիքների հարստացմանը և նրանց անմիջական ծանոթությանը Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության առաջնահերթություններին։

Հիշեցնենք, որ այցի մասին տեղեկությունը հրապարակվել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում։




Wednesday, 27 May 2026

«Պոլիսն իմ աչքերով»․ ցուցահանդես, որը վերածվեց մշակութային իրադարձության




Հայ մշակութային կյանքը վերջին տարիներին որպես կանոն մնում է քիչ լուսաբանվողների շարքերում:  Այնուհանդերձ  վերջին շաբաթների ամենից քննարկված և լայն արձագանք գտած իրադարձություններից մեկը դարձավ գեղագետ, արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» 21-րդ անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությունում՝ միության 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Ցուցահանդեսը առանձնահատուկ էր, քիչ է ասել, որ այն արվեստի ցուցադրություն էր, այն մշակութային յուրատեսակ հիշողություն էր, քաղաքային հոգեբանության և հայկական ինքնության յուրատեսակ վերապրում։ Շուրջ հիսուն գծանկարներն ու գեղանկարները հանդիսատեսին տեղափոխում էին հին ու նոր Պոլիս՝ իր պատմական պարիսպներով, նեղլիկ փողոցներով, հայկական եկեղեցիներով, ծովեզրյա տեսարաններով և մոռացության եզրին կանգնած հայկական հետքերով։

Լևոն Լաճիկյանի արվեստը վաղուց արդեն առանձնահատուկ տեղ ունի հայկական մշակութային դաշտում։ Սակայն այս ցուցահանդեսը, թերևս, առավել ընդգծեց նրա ստեղծագործական ձեռագրի կարևորագույն առանձնահատկությունը՝ քաղաքը ոչ միայն պատկերելու, այլ «հիշողության լեզվով» վերակերտելու կարողությունը։ Նրա սև ու սպիտակ գծանկարներում Պոլիսը դառնում է ոչ միայն իրական քաղաք, այլ նաև ներքին աշխարհ, երազային տարածք, որտեղ ապրում են պատմությունը, մշակույթը և ժամանակի շունչը։

Պատահական չէ, որ ցուցահանդեսն արժանացավ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մամուլի մեծ ուշադրությանը։ «Առավոտ» օրաթերթն իր անդրադարձը վերնագրեց՝ «Երազային Պոլսի գեղեցկության նկարիչը»՝ դիպուկ բնորոշելով Լաճիկյանի ստեղծագործական աշխարհը։ Իսկ պոլսահայ «Մարմարա» օրաթերթը ջերմությամբ անդրադարձավ ցուցահանդեսին՝ ընդգծելով, որ նկարիչը կարողացել է նորովի բացահայտել Պոլսի գեղեցկությունը նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր այնտեղ են ծնվել ու ապրել։ Անդրադարձերը շատ ավելին են, որոնք թվարկելիս վախենանք, որ մեկին բաց թողնենք` ՕՐԵՐ Եվրոպական ամսագիր,ՀՀ Հանրային ռադիո, ՇՈՂԱԿԱԹ հեռուստաընկերություն և այլք :

Ցուցահանդեսի առաջին այցելուներից` պոլսահայ նշանավոր երգչուհի Սիպիլը (Sibil Pektorosoglu) եւ Նյու Յորքից ժամանած պոլսահայ հայտնի լուսանկարիչ Վարդան Էշէնեանը։

Հատկանշական էր նաև ցուցահանդեսի այցելուների կազմը։ Առաջին այցելուների թվում էին պոլսահայ անվանի երգչուհի Սիբիլը և Նյու Յորքից ժամանած պոլսահայ հայտնի լուսանկարիչ Վարդան Էշէնեանը։ Նրանց ներկայությունը ևս մեկ անգամ վկայում էր, որ Լաճիկյանի արվեստը միավորում է աշխարհասփյուռ հայ մշակութային հանրությանը։

Ցուցահանդեսի շրջանակում հեղինակը հանդես եկավ նաև «Պոլիսը և հայերը» բանախոսությամբ՝ շեշտելով, որ Պոլիսը պետք է դիտարկել ոչ միայն ողբերգական պատմության, այլև որպես դարեր շարունակ հայկական մշակույթի ամենախոշոր կենտրոններից մեկի տեսանկյունից։ Այդ միտքը կարևոր առանցք դարձավ նաև ամբողջ ցուցահանդեսի ընկալման համար։

Լևոն Լաճիկյանի ստեղծագործությունները վաղուց հատել են Հայաստանի սահմանները։ Դրանք պահպանվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, մշակութային ու կրթական հաստատություններում։ Իսկ 2024 թվականին Ստամբուլում լույս տեսած «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը դարձավ նրա պոլսյան շարքի յուրօրինակ ամփոփումը։

Ուրախությամբ պետք է նշել նաև, որ «Նիդերլանդական օրագիրը» ևս իր արժանի տեղն ունեցավ այս մշակութային արձագանքների շարքում՝ երկլեզու անդրադարձով ներկայացնելով ցուցահանդեսն ու դրա նշանակությունը։ Տարիներ շարունակ «Նիդերլանդական օրագիրը» հետևողականորեն անդրադառնում է Լևոն Լաճիկյանի արվեստին, իսկ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել, որ տարևերջյան ամփոփումներում թերթն օգտագործում է արվեստագետի նուրբ ու ինքնատիպ գծանկարներից մեկը՝ որպես մշակութային հիշողության և գեղարվեստական ճաշակի խորհրդանիշ։

Ա.Կնիազյան

«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր խմբագիր

"Պոլիսն իմ աչքերով" ցուցահանդեսի վերջին աշխատանքներից մեկը․
ԼԵՒՈՆ ԼԱՃԻԿԵԱՆ
"Կ․Պոլիս․ Սուրբ Սոֆիայի տաճարը" (VI դար)
թուղթ/ջրաներկ, 20 X 27 սմ
Levon Lachikyan
"Hagia Sophia. Constantinople" (VIc.)
Aquarelle on Paper, 20 X 27 cm


"Պոլիսն իմ աչքերով" ցուցահանդեսի  այցելուների մեջ էր պոլսահալ մեծանուն բանաստեղծ Զարեհ Խրախունու դուստրը` Նորա Ճիւմպիւշեան-Համբարձումեանը։


“Constantinople Through My Eyes”: An Exhibition That Became a Cultural Event

In recent years, Armenian cultural life has often remained among the least publicly covered spheres. Nevertheless, one of the most widely discussed and warmly received cultural events of recent weeks was undoubtedly the 21st solo exhibition of aesthete, art critic, and artist Լեւոն Լաճիկյան titled “Constantinople Through My Eyes”, organized at the Armenian representation hall of the Հայկական բարեգործական ընդհանուր միություն as part of the events dedicated to the organization’s 120th anniversary.

To describe the exhibition merely as an art display would be insufficient. It was, in essence, a unique manifestation of cultural memory, an emotional re-experience of urban psychology and Armenian identity. Nearly fifty drawings and paintings transported visitors into both old and modern Constantinople, with its ancient walls, narrow streets, Armenian churches, seaside landscapes, and fading traces of Armenian heritage standing on the verge of oblivion.

Levon Lachikyan’s art has long occupied a distinctive place within Armenian cultural life. Yet this exhibition perhaps highlighted more vividly than ever the defining feature of his artistic language: the ability not merely to depict a city, but to reconstruct it through the language of memory. In his black-and-white drawings, Constantinople becomes more than a physical place; it transforms into an inner world, a dreamlike realm inhabited by history, culture, and the breath of time itself.

It is therefore no coincidence that the exhibition attracted significant attention from both Armenian and international media. The Armenian daily Առավոտ titled its feature “The Painter of Dreamlike Constantinople’s Beauty,” an apt description of Lachikyan’s artistic universe. Meanwhile, the Constantinople-Armenian newspaper Մարմարա warmly praised the exhibition, emphasizing that the artist had succeeded in revealing a new Constantinople even to those who were born and raised there. Numerous other media outlets also covered the event, including Orer European Magazine, Armenian Public Radio, Shoghakat TV, and many others.

Among the exhibition’s first visitors were renowned Constantinople-Armenian singer Սիբիլ and New York–based Constantinople-Armenian photographer Վարդան Էշէնեան. Their presence once again demonstrated how Lachikyan’s art unites the Armenian cultural community scattered across the world.

As part of the exhibition, the artist also delivered a lecture titled “Constantinople and the Armenians,” emphasizing that Constantinople should be viewed not solely through the prism of tragedy, but also as one of the greatest centers of Armenian culture over many centuries. This idea became one of the key conceptual pillars of the exhibition itself.

Levon Lachikyan’s works have long transcended the borders of Armenia. They are preserved in private collections, cultural institutions, and educational centers across various countries. In 2024, his Constantinople series found a remarkable culmination in the publication of the illustrated volume “Constantinople: Old and New,” released in Istanbul.

It should also be noted with satisfaction that Նիդերլանդական օրագիր held its own distinguished place among the many cultural responses to the exhibition, presenting it and its significance through a bilingual feature article. For years, Dutch Diary has consistently followed and highlighted Levon Lachikyan’s artistic journey. It has already become a cherished tradition for the publication to use one of the artist’s refined and distinctive drawings in its annual year-end editions — as a symbol of cultural memory and artistic elegance.

A. Knyazyan
Founder and Editor-in-Chief
Dutch Diary